User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Արևային այրվածքներ

  1. #16
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուղոտը ավելի լավ ա ծածկում ծակոտկենները
    Հա, բայց դրա փոխարեն չի չորացնի մաշկը, երևի: Մի օր էլ թող մաշկը չշնչի, ի՞նչ կլինի՞, որ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (17.08.2010)

  3. #17
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց դրա փոխարեն չի չորացնի մաշկը, երևի: Մի օր էլ թող մաշկը չշնչի, ի՞նչ կլինի՞, որ:
    Վայ դե

  4. #18
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց դրա փոխարեն չի չորացնի մաշկը, երևի: Մի օր էլ թող մաշկը չշնչի, ի՞նչ կլինի՞, որ:
    Ա՞ն.... քեզնից չէր.... բեր դու հլը մի օր մի շնչի, տես կլինի՞.....
    Մաշկի միջոցով օրգանիզմը ստանում է այդքան կենսական թթվածնի մի մասը, ինչպես նաև արտանետում է մի շարք նյութեր քրտինքի միջոցով.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  5. #19
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՞ն.... քեզնից չէր.... բեր դու հլը մի օր մի շնչի, տես կլինի՞.....
    Մաշկի միջոցով օրգանիզմը ստանում է այդքան կենսական թթվածնի մի մասը, ինչպես նաև արտանետում է մի շարք նյութեր քրտինքի միջոցով.....
    Հով ջան, կիրակի օրն իմ մաշկի մի զգալի մասը «չէր շնչում» կես օր շարունակ, բայց, ինչպես տեսնում ես, ես դեռ էստեղ եմ ու գրում եմ էս տողերը: Իսկ թե ինչ կկատարվեր ինձ հետ հիմա, եթե կիրակի օրը ես թույլ տայի մաշկիս «օդ շնչել», չգիտեմ ու վստահ չեմ, թե դրական բան էր լինելու: Եթե էդ ժամանակավոր «վնասներին» էդպես լուրջ եք վերաբերվում, ապա ինչո՞ւ եք հիվանդանալիս դեղեր օգտագործում, ախր դրանց տված վնասի ու օգուտի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան մածունի ու արևից այրված մաշկի դեպքում: Ծայրահեղացնել պետք չէ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #20
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ակումբցիներ բոլորս էլ ծանոթ ենք արևային հարվածներին և հատկապես արևային այրվածքներին: Այս շոգ օրերին պակաս չեն դեպքերը, երբ մարդիկ ստանում են ծանր կարգի արևային այրվածքներ: Բացառություն չէ նաև իմ եղբոր դեպքը, որն այժմ պառկած է երկրորդ կարգի արևային այրվածքից արդեն երկու օր: Ունի գլխացավեր, ամբողջ մարմինը կարմիր է, պատված ինչ-որ փուչիկանման մանր շերտով, կա ջերմություն: Կխնդրեմ բոլորին և հատկապես բժիշկներին օգնել իրենց խորհուրդներով: Նախապես շատ շնորհակալություն օգնության համար:
    Բանը նրանում է որ արևայրուքի ժամանակ լինում է օրգանիզմի ոչ միայն տեղային այլ գլոբալ տաքացում,որը բերում է սպիտակուցների դենատուրացիայի,: "Փչացած" սպիտակուցները օրգանիզմի համար դառնում են օտար, պիրոգեն՝ջերմություն բերող,տոքսիկ՝թունավոր…Գերտաքացման ժամանակ օրգանիզմը ջրազրկվում է,որն էլ իր հերթին նպաստում է արատավոր օղակի ստեղծմանը:Էլ չեմ ուզում գրեմ ուլտրամանուշակագույն սպեկտորի վանասակար մուտագեն ազդեցության մասին;այս ամենի ամփոփումից կարծում եմ պարզ է թե որտեղից են ջերմությունը, գլխացավերը ընդհանուր թուլությունը:
    Վերևում գրված էր ,թե ոչ մի խելքը գլխին բժիշկ մինչև 39 աստիճան ջերմության դեպքում ջերմիջեցնող չի նշանակի:Դա ճիշտ է ինֆեկցիոն հիվանդությունների, հատկապես վիրուսային ինֆեկցիաների դեպքում,որովհետև 38,2-38,5 աստիճանում վիրուսը մեռնում է,մյուս կողմից այս ջերմաստիճանում օրգանիզմը սկսում է սինթեզել ինտերֆերոն,որն իր հերթին ունի վիրուսասպան հատկություն,իսկ արևայրուքի դեպքում իհարկե ջերմությունը պետք է իջեցնել;ԱՆՊԱՅՄԱՆ!!!!!պետք է օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ`ջրազրկման և տոքսիկոզի դեմ պայքարելու համար,մաշկին պետք է քսել վերականգնող որևէ քսուկ ,ես ինձ թույլ կտամ խորհուրդ տալ օգտագործել պանտենոլ պարունակող քսուկներ;
    PS կներեք այս երկար լեկցիայի համար ,ուղղակի ուզում էի մի փոքր ներկայացնել թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում արևայրուքի ժամանակ,որ պարզ դառնա բուժման անհրաժեշտությունը` ծանր դեպքերի ժամանակ;
    եղեք առողջ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.08.2010), Shah (18.08.2010), Ձայնալար (18.08.2010)

  8. #21
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, կիրակի օրն իմ մաշկի մի զգալի մասը «չէր շնչում» կես օր շարունակ, բայց, ինչպես տեսնում ես, ես դեռ էստեղ եմ ու գրում եմ էս տողերը: Իսկ թե ինչ կկատարվեր ինձ հետ հիմա, եթե կիրակի օրը ես թույլ տայի մաշկիս «օդ շնչել», չգիտեմ ու վստահ չեմ, թե դրական բան էր լինելու: Եթե էդ ժամանակավոր «վնասներին» էդպես լուրջ եք վերաբերվում, ապա ինչո՞ւ եք հիվանդանալիս դեղեր օգտագործում, ախր դրանց տված վնասի ու օգուտի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան մածունի ու արևից այրված մաշկի դեպքում: Ծայրահեղացնել պետք չէ:
    Ան, խոսքը ժամանակավոր վնասների մասին չի: Հարցը նրանում է, թե կոնկրետ այրվածքը ավելի շուտ կբուժվի, եթ մածուն քսես, թե՞ ավելի կվատանա վիճակը: Ծակոտկենների փակվելը կարող ա խանգարել հենց տվյալ պահին ապաքինմանը: Չեմ պնդում, դա մասնագետների կարծիքն ա: Ես միայն գիտեմ, որ թեթև այրվածքների դեպքում, ինձ օգնել ա՝ հանգստացրել ա, ավելի լուրջ այրվածքներ, բարեբախտաբար, չեմ ունեցել:

  9. #22
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը նրանում է, թե կոնկրետ այրվածքը ավելի շուտ կբուժվի, եթ մածուն քսես, թե՞ ավելի կվատանա վիճակը: Ծակոտկենների փակվելը կարող ա խանգարել հենց տվյալ պահին ապաքինմանը: Չեմ պնդում, դա մասնագետների կարծիքն ա:
    Ես էլ չեմ պնդում, Ձայ, ուղղակի մտածում եմ: Իմ կարծիքով ցանկացած քսուքից էլ պիտի ծակոտիները փակվեն, էնպես որ եթե մասնագետներն էդպիսի բան են ասում, ապա դա պիտի որ հենց բուն մածունի հատկանիշների հետ կապված լինի: Կամ էլ գուցե ասում են՝ «մածուն մի քսեք», այլ էդ ընթացքում ավելի լավ օգնող մի բան քսեք. լուրջ այրվածքների դեպքում լավ արժեքավոր խորհուրդ է: Մածունն էլ, հնարավոր է, վնաս չի տալիս, ուղղակի ոչ թե այրվածքին է օգնում, այլ միայն հովանալուն: Եսի՞մ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #23
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ չի կարելի անել


    Մենք հատուկ ուզում ենք անդրադառնալ այն բանին, թե ինչ չի կարելի անել այրվածքների ժամանակ, քանի որ այս դեպքում սխալ ցուցաբերված օգնությունը հաճախ է դառնում բարդությունների եւ լրացուցիչ տառապանքների պատճառ։

    Երբեք մի’ փորձեք այրվածքի վրա քսել ձեթ, յուղ կամ նման այլ միջոցներ։ Դրանք, պատելով այրված մակերեսը, խանգարում են ջերմատվությանը։ Արդյունքում այրվածքը ծանրանում է։ Այս միջոցները կարող են նաեւ վարակի աղբյուր հանդիսանալ։ Բացի այդ, պատելով այրված մակերեսը, դրանք փոխում են այրվածքի տեսքը, դժվարացնում ախտորոշումը եւ բուժումը։

    Երբեք մի’ բացեք եւ մի’ վնասեք բշտերը, այլապես շատ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը։ Մի’ դիպեք այրվածքին եւ մի՛ շնչեք նրա վրա։

    Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը։
    http://www.emergency.am/am/Arajin_ognutyun?id=867

    Խորհուրդ եմ տալիս նյութը կարդալ ամբողջությամբ:

    ---------- Ավելացվել է՝ 12:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:30 ----------

    Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հարկ է շտապ օգնություն ցույց տալ վիրավորված կամ վնասված մարդուն, բայց շուրջը ոչ մի բժիշկ կամ բժշկական կրթություն ունեցող մարդ չկա: Հենց այսպիսի դեպքերում է կարևոր խուճապի չմատնվել, կենտրոնանալ և տուժողին գրագետ առաջին օգնություն ցույց տալ:

    Առաջին օգնության գլխավոր խնդիրն է վերացնել տուժողի կյանքին սպառնացող վտանգը և կանխել հետագա հնարավոր բարդությունների առաջացումը:

    Առաջին օգնությունն անհրաժեշտ է ցույց տալ արագ, և ցանկալի է, որ միայն մի մարդը զբաղվի դրանով (ամեն կողմից հնչող խորհուրդները, վեճերը և շփոթը միայն թանկ ժամանակի կորուստ են):

    Գործողությունների ճիշտ հերթականությունը բոլոր դեպքերում.

    - Տուժողին հեռացնել վտանգավոր վայրից (գազով լի տարածքից, էլեկտրականությունից, ջրի միջից եւ այլն):

    - Արագ գնահատել տուժածի վիճակը և հարկ եղած դեպքում կանչել շտապօգնություն:

    - Վերացնել կյանքին սպառնացող վտանգները (կանգնեցնել արյունահոսությունը և այլն):

    - Չթողնել տուժողին առանց ուշադրության և սպասել շտապօգնության գալուն:

    Բնականաբար, այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ: Այսպիսով, պարզենք, թե ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ այրվածքների դեպքում:

    Այրվածքները կարող են լինել ջերմային, էլեկտրական, քիմիական և ճառագայթային: Ամենից հաճախ հանդիպում են ջերմային այրվածքները. դրանք կազմում են բոլոր այրվածքների մոտ 90-95%-ը:

    Այրվածքի ծանրությունը կախված է նրա մակերեսից և խորությունից:

    Տարբերում են չորս աստիճանի այրվածքներ: Մակերեսային այրվածքները (I, II աստիճանի) բարենպաստ պայմաններում լավանում են առանց միջամտության, իսկ խոր այրվածքների (III, IV աստիճանի) դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատություն և մաշկի փոխպատվաստում իրականացնել:

    Այրվածքների ախտանշանները.

    - այրվածքի ժամանակ մաշկը ցավում է,

    - I աստիճանի այրվածք` մաշկը կարմրում է,

    - II աստիճանի այրվածք` մաշկի վրա առաջանում են բշտեր,

    - III աստիճանի այրվածք` բշտիկները պայթում են, և առաջանում են վերքեր,

    - IV աստիճանի այրվածք` մաշկը խանձվում է, այրված մակերեսն ասես անզգայանում է:

    Ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն այրվածքների դեպքում:

    1. Առաջին հերթին հարկավոր է, ինչպես ասվել էր վերը, հանել մարդուն կրակի միջից, հեռացնել վառվող կամ քիմիական նյութերով ներծծված հագուստը:

    2. Այնուհետև սառեցնել այրված մակերեսը: I եւ II աստիճանի այրվածքների դեպքում վնասված տեղը հարկավոր է 10-15 րոպեի ընթացքում հոսող ջրի տակ պահել: Ավելի ծանր այրվածքների վրա հարկավոր է թաց սառը վիրակապ դնել և ապա այրված մակերեսն ընկղմել ջրի մեջ:

    3. Ապա ծածկել այրվածքը մաքուր թաց վիրակապով:

    4. Եթե այրվածքը շատ խորն է և ցավոտ, տուժողին կարելի է ցավազրկող դեղամիջոց տալ (անալգին, պենտալգին, տեմպալգին և այլն):

    5. Տուժողի վրայից այնուհետև հարկավոր է հանել ավելորդ հագուստը և աքսեսուարները` գոտին, ժամացույցը, մատանիները և այլն: Այրված տեղին կպած հագուստը պետք է զգույշ կտրել, վերքի վրայից այն պոկել չի կարելի:

    6. Այնուհետև տուժողը պետք է հանգստանա ու հնարավորինս շատ հեղուկ խմի:

    Ի՞նչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել.

    Բժիշկները պնդում են, որ առաջին օգնություն ցույց տալու ժամանակ շատ «ժողովրդական» մեթոդներ ոչ միայն արդյունավետ չեն, այլև կարող են վնասել: Այսպիսով`

    - ՉԻ ԿԱՐԵԼԻ նոր այրված մակերեսին քսել կարագ, սպիտակուց կամ տարբեր տեսակի քսուքներ: Դրանք միայն կեղտոտում են վերքերը:

    - ՉԻ ԿԱՐԵԼԻ պոկել վերքին կպած հագուստը:

    - ՉԻ ԿԱՐԵԼԻ միզել այրվածքի վրա:


    Ե՞րբ է անհրաժեշտ կանչել շտապօգնություն.

    - Երբ այրված մակերեսը մարդու մարմնի 5%-ից մեծ է (մարդու հինգ ափի չափով),

    - Երբ տուժողը երեխա է կամ ծեր մարդ,

    - Եթե այրվածքը III կամ IV աստիճանի է,

    - Եթե այրվածքը որովայնի ստորին հատվածում է,

    - Եթե այրվել են բերանը, քիթը, գլուխը կամ շնչառական ուղիները,

    - Եթե այրվածքների թիվը մեծ է:

    Հիշեք, որ առաջին օգնություն ցույց տալիս ամենակարևորը ձեր անվտանգությունն է, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի կարողանա ձեզ և տուժողին օգնել: Ուստի, առաջին օգնություն ցույց տվողն առաջին հերթին պիտի մտածի իր անվտանգության և առողջության մասին, իսկ հետո անի ամեն ինչ, որպեսզի օգնի տուժողին:
    http://ankakh.com/2010/04/33604/


    միհատ էլ հղում

    http://med-practic.com/arm/15/view_first_aid.html
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 18.08.2010, 11:56:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.08.2010), CactuSoul (18.08.2010), Shah (18.08.2010), Ռուֆուս (18.08.2010)

  12. #24
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.emergency.am/am/Arajin_ognutyun?id=867

    Խորհուրդ եմ տալիս նյութը կարդալ ամբողջությամբ:

    ---------- Ավելացվել է՝ 12:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:30 ----------


    http://ankakh.com/2010/04/33604/

    ---------- Ավելացվել է՝ 12:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:36 ----------

    միհատ էլ հղում

    http://med-practic.com/arm/15/view_first_aid.html
    Տենց էլ մածունի մասին չիմացանք...

    I love my life and I celebrate it every day...

  13. #25
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  14. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - ՉԻ ԿԱՐԵԼԻ միզել այրվածքի վրա:
    Մեր հարևան օղորմածիկ Վերգուշ տատի ավանդական բուժման միջոցն էր Ի դեպ մեզը տարբեր բաներ բուժելու համար էլ էր օգտագործում, նույնիսկ խմում էր

    Մոտ տասնհինգ տարի առաջ մամայիս ոտքերի վրա եռացրած ջուր էր լցվել, ծնկներին 2-րդ ու 3-րդ կարգի այրվածքներ էր ստացել, մի քանի ամիս բուժվում էր: Վերգուշ տատն եկավ, տեսավ, ասում ա.
    - Թամար ջան, հենց էդ պահին պիտի չիշիկ էնեիր ոտներիդ, միանգամից վառածը կանցներ

    ---------- Ավելացվել է՝ 12:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:47 ----------

    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց էլ մածունի մասին չիմացանք...
    հեսա
    - ՉԻ ԿԱՐԵԼԻ նոր այրված մակերեսին քսել կարագ, սպիտակուց կամ տարբեր տեսակի քսուքներ: Դրանք միայն կեղտոտում են վերքերը:
    I may be paranoid but no android!

  15. #27
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց էլ մածունի մասին չիմացանք...
    Կարևորը իմացանք, որ միզել չի կարելի այրվածքի վրա:

  16. #28
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր հարևան օղորմածիկ Վերգուշ տատի ավանդական բուժման միջոցն էր Ի դեպ մեզը տարբեր բաներ բուժելու համար էլ էր օգտագործում, նույնիսկ խմում էր

    Մոտ տասնհինգ տարի առաջ մամայիս ոտքերի վրա եռացրած ջուր էր լցվել, ծնկներին 2-րդ ու 3-րդ կարգի այրվածքներ էր ստացել, մի քանի ամիս բուժվում էր: Վերգուշ տատն եկավ, տեսավ, ասում ա.
    - Թամար ջան, հենց էդ պահին պիտի չիշիկ էնեիր ոտներիդ, միանգամից վառածը կանցներ
    Ընդ որում, ասում են ամենաէֆեկտիվը մինչև 7 տարեկան տղա երեխայի մեզն է, եթե չկա մոտակայքում, նոր տուժողը ինքը զինքը պետք է անի
    When life gives you lemons, make lemonade

  17. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր հարևան օղորմածիկ Վերգուշ տատի ավանդական բուժման միջոցն էր Ի դեպ մեզը տարբեր բաներ բուժելու համար էլ էր օգտագործում, նույնիսկ խմում էր :
    Միզաբուժությամբ զբաղվող մի բժշկի մասին եմ կարդացել, ասում ա` և ինքն էր օգտագործում, և սիրով հյուրասիրում էր իր այն հիվանդներին, ում մեզը այնքան էլ մաքուր չէր բուժման նպատակով օգտագործելու համար
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.08.2010, 11:55:

  18. #30
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևորը իմացանք, որ միզել չի կարելի այրվածքի վրա:
    Ինձ թվում ա Ռուֆուսենց հարևան Վերգուշ տատիից բացի էլ ուրիշի մտքով չի անցնի Բայց մյուս կողմից ափսոս... միշտ ուզում էի մեկին տենց առաջին օգնություն ցույց տայի, ասենք մեր սուպպորտի աշխատողներից մեկին

    I love my life and I celebrate it every day...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (18.08.2010)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արևային ծնունդ ա, ասենք շնհավոր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 27.09.2012, 14:02
  2. Հոդված. Հայկական շախմատի արևային տղան
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.02.2011, 10:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •