Մի քանի դեպք մեր հասարակությանը բնորոշ.
1. Վերնիսաժի մոտակայքի բակերից մեկում ապրում են 3 էգ շուն, բնականաբար, տարեկան 2 անգամ ձագ են ունենում: Բայց տարօրինակն ինչն է` այդ ձագերը հերթով անհետանում են: Պարզվում է, որ այդտեղ ապրում են մի քանի մարդ, որոնք ուտում են շան ձագուկներին: Դրա համար էլ այդ 3 էգ շներին շատ էլ լավ պահում են այդ տարածքում, կերակրում են, չեն զանգում, որ «գան շներին հավաքեն տանեն» պատրաստի մսի պասաժա իրենց բակում:
2. Մի ուրիշ բակ: Շանը շատ են սիրում, պահում են, կերակրում են, ԲԱՅՑ ամեն անգամ, երբ որ շունը ձագուկներ է ունենում, ձագուկներին տանում խեղդում են կամ թափում. «Մամային շատ ենք սիրում, բայց դե այդքան ձագերին ի՞նչ անենք»,-ասում են մարդիկ:
3. Այգեստանում ապրում է մի էգ շուն: Նրա հետևի ոտքը երեխաները կտրել են, նա հիմա 3 ոտնանի է
: Ու էլի տարին 2 անգամ ձագուկ է ունենում: Նա չի կարողանում նորմալ սնունդ հայթայթել իր համար ու շատ դժվար է նման շանը ոչ միայն ձագուկ պահել, այլ նույնիսկ գոյատևել:
Ու այսպիսի 15 դեպք:
Ի՞նչ անել. իհարկե ստերիլիզացիա:
Որովհետև իրենց ձագուկները էսպես, թե էնպես դատապարտված են մահվան: Ավելի լավ չի չծնվե՞ն: Բայց ո՞նց անել ստերիլիզացիա, եթե միջոցներ չկան, եթե էն կազմակերպությունը, որն օրենքով պիտի դա անի, դրա համար տարեկան ստանում է 180 մլն դրամ, ու չի անում: Ո՞նց դա բացատրենք էդ խեղճ կենդանիներին:
Օգնե ՛նք
Հայտարարվում է բարեգործական դրամահավաք` այդ 15 շներին ստերիլիզացնելու համար: Ամեն ստերիլիզացիայի արժեքը 15.000 – 20.000 դրամ է (կախված շան չափից, սեռից և այլն): Եկեք օգնենք այդ մայրերին, որպեսզի այլևս չկորցնեն իրենց ձագերին:
Դրամահավաքին կարող եք մասնակցել սկսաց 1000 դրամից: Ցանկության դեպքում դուք կարող եք գումարը տալ հենց անասնաբույժին, որը վիրահատելու է շներին:
Ովքեր պատրաստ են մասնակցելու, խնդրում եմ գրեք ինձ, որպեսզի ես ձեզ տեղեկացնեմ հանդիպման օրվա և ժամի մասին: Կամ կարող եք փոխանցել իմ դրամական հաշվին` նույնպես նամակ գրելով տվյալներին վերաբերող:
Հ.Գ. Մինչ այս 25 շուն կար ստերիլիզացիայի ենթակա, որից 10-ին իր սեփական միջոցներով ստերիլիզացրեց Նառա Պետրոսյանը: Նառան նաև իր վրա է վերցնում բոլոր այդ շների տեղափոխումը(транспортация). այսինքն շներին բռնելը, նրանց անասնաբույժի մոտ տեղափոխելը, հետո նորից իր տարածք վերադարձնելը:
Էջանիշներ