Ժող. ջան Հայկօյի գրառումը կարդացի, ու որոշեցի չպատասխանեմ, գիտեի, որ բախումներ են լինելու.....

սկսենք սկզբից.

Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտն ասած՝ ինձ դուր չեկավ: Արժանահավատ չէր, չէր համոզում: «Не верю» ((c) Ստանիսլավսկի): Ստեգոզավրը «մազոխիզմ» բառը օգտագործեց (մի քիչ ուրիշ համատեքստում, բայց՝ ինչևէ), այստեղ այն տեղին էր, կարծում եմ: Տղան բեմի վրայից երգում է, երգում է շատ լավ, երգում է մինչև վերջ, ու հետո նեղանում ու վիրավորվում է, որ իրեն ծափ են տալիս: Փորձ է արվում հանդիսատեսին որպես վամպիր-հրեշներ ներկայացնելու, ովքեր թքած ունեն ուրիշի ցավի վրա և միայն իրենց հաճույքն են հետապնդում. այնինչ հանդիսատեսը եկել էր լավ երգ վայելելու, հուսախաբ չեղավ և արժանին մատուցեց երգչին: Հանդիսատեսը ի՞նչ մեղք ունի, հանդիսատեսը ինչու՞ պիտի իմանար, որ տղայի սիրած էակը մահացել էր նրա ձեռքերի մեջ: Փոքր ստեղծագործություն, փակ շրջան. անընդհատ վերադառնում ենք տղայի մոտ՝ ինչ էլ որ փնտրելիս լինենք՝ մեղավոր, մազոխիստ, ցուցամոլ, թե ցինիկ: Ասենք, ըստ մեկ այլ տարբերակի, «Մի՞թե կարելի է այսքան դաժան լինել» արտահայտությունը տղան ուղղում է ինքն իրեն. այս ինչքա՜ն դաժան եմ ես, որ սիրելիիս մահվանից հետո ոչ միայն դեռ շարունակում եմ երգել, այլև համարձակվում եմ բեմ դուրս գալ ու ծափեր կորզել հանդիսատեսից: Սա էլ մի բան չէ. մինչև գործը մուրճի հարված-ծափերին չի հասնում, նա չի գիտակցում, որ չարժեր երգել իր ցավը: Մի խոսքով՝ անհեռատես մարդու անպատասխանատու արարք: Իսկ հետո՝ վիրավորվել, :բեեե սմայլիկ ցույց տալ բոլորին ու հպարտ-հպարտ հեռանալ: «Ես քեզ լքում եմ, օ՜ դաժան աշխարհ, դու ինձ ծափ ես տալիս»: Ո՞վ է մեղավոր:

impression-ը «Անկապում» մի անգամ մի այսպիսի բան էր ասել (մոտավորապես եմ հիշում). մի՞թե արժի էդ մի երկու վարկանիշի համար հոգու ստրիպտիզով զբաղվել: Սրանից լավ դժվար է ասել:
Հայկօ ջան ամենաշատը դու մոտեցար ասածիս իմաստին.

մի քիչ հետ գնամ ու ասեմ, որ երբ տպագրվում էր գիրքս, այն որոշեցի կոչել Բազմակետեր, որովհետև եթե ուշադիր նայես, ապա կտեսնես, որ ասվածի խորքերում ինչ-որ տեղ միշտ կա չասվածն իր բազմակետերով.....

Ուրեմն էստեղ կարևորը այն գիտակցումն էր, որ քո ցավը միշտ չէ որ իրապես կարող է կիսվել, այն կարող են կիսել, որվհետև մարդիկ ցուցադրելով ցավերը հոգի են մուրում, այնինչ ստանում են մեր ներկա հոգեվիճակի ու այդ ցավից ստացված արդյունքի քափը միայն.....

Պատմության հերոսը կարող է լինել ամենաանիրականը, դա կարևոր չէ, ինչպես Ալիսան էր հրաշքների աշխարհում: Կարևորն է հասկանալ, որ ցավը եթե խաղաթուղթ է, ապա ավելի հաճախ օգտագործվում է հենց քո դեմ:

Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար:
Ցավը, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
Մարդիկ սրա համար են ծափահարում: Երգիչը երգում է հասկացվելու համար: Նպատակներն են տարբեր, մեկի սպասելիքները մյուսինի հետ չեն համընկնում: Դրա համար էլ ցավը լուռումունջ արվեստ է......


Հ.Գ. Իմպրեշնի ասածն էստեղ կապ չուներ այնքանով, որ այստեղ գլխավոր հերոսը տղան չէր, այլ ցավը, որը հասկացրեց բոլորին որ կիսվել չի կարող.....