User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Վերջին երգը ցավի մասին...

  1. #16
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող. ջան Հայկօյի գրառումը կարդացի, ու որոշեցի չպատասխանեմ, գիտեի, որ բախումներ են լինելու.....

    սկսենք սկզբից.

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ ինձ դուր չեկավ: Արժանահավատ չէր, չէր համոզում: «Не верю» ((c) Ստանիսլավսկի): Ստեգոզավրը «մազոխիզմ» բառը օգտագործեց (մի քիչ ուրիշ համատեքստում, բայց՝ ինչևէ), այստեղ այն տեղին էր, կարծում եմ: Տղան բեմի վրայից երգում է, երգում է շատ լավ, երգում է մինչև վերջ, ու հետո նեղանում ու վիրավորվում է, որ իրեն ծափ են տալիս: Փորձ է արվում հանդիսատեսին որպես վամպիր-հրեշներ ներկայացնելու, ովքեր թքած ունեն ուրիշի ցավի վրա և միայն իրենց հաճույքն են հետապնդում. այնինչ հանդիսատեսը եկել էր լավ երգ վայելելու, հուսախաբ չեղավ և արժանին մատուցեց երգչին: Հանդիսատեսը ի՞նչ մեղք ունի, հանդիսատեսը ինչու՞ պիտի իմանար, որ տղայի սիրած էակը մահացել էր նրա ձեռքերի մեջ: Փոքր ստեղծագործություն, փակ շրջան. անընդհատ վերադառնում ենք տղայի մոտ՝ ինչ էլ որ փնտրելիս լինենք՝ մեղավոր, մազոխիստ, ցուցամոլ, թե ցինիկ: Ասենք, ըստ մեկ այլ տարբերակի, «Մի՞թե կարելի է այսքան դաժան լինել» արտահայտությունը տղան ուղղում է ինքն իրեն. այս ինչքա՜ն դաժան եմ ես, որ սիրելիիս մահվանից հետո ոչ միայն դեռ շարունակում եմ երգել, այլև համարձակվում եմ բեմ դուրս գալ ու ծափեր կորզել հանդիսատեսից: Սա էլ մի բան չէ. մինչև գործը մուրճի հարված-ծափերին չի հասնում, նա չի գիտակցում, որ չարժեր երգել իր ցավը: Մի խոսքով՝ անհեռատես մարդու անպատասխանատու արարք: Իսկ հետո՝ վիրավորվել, :բեեե սմայլիկ ցույց տալ բոլորին ու հպարտ-հպարտ հեռանալ: «Ես քեզ լքում եմ, օ՜ դաժան աշխարհ, դու ինձ ծափ ես տալիս»: Ո՞վ է մեղավոր:

    impression-ը «Անկապում» մի անգամ մի այսպիսի բան էր ասել (մոտավորապես եմ հիշում). մի՞թե արժի էդ մի երկու վարկանիշի համար հոգու ստրիպտիզով զբաղվել: Սրանից լավ դժվար է ասել:
    Հայկօ ջան ամենաշատը դու մոտեցար ասածիս իմաստին.

    մի քիչ հետ գնամ ու ասեմ, որ երբ տպագրվում էր գիրքս, այն որոշեցի կոչել Բազմակետեր, որովհետև եթե ուշադիր նայես, ապա կտեսնես, որ ասվածի խորքերում ինչ-որ տեղ միշտ կա չասվածն իր բազմակետերով.....

    Ուրեմն էստեղ կարևորը այն գիտակցումն էր, որ քո ցավը միշտ չէ որ իրապես կարող է կիսվել, այն կարող են կիսել, որվհետև մարդիկ ցուցադրելով ցավերը հոգի են մուրում, այնինչ ստանում են մեր ներկա հոգեվիճակի ու այդ ցավից ստացված արդյունքի քափը միայն.....

    Պատմության հերոսը կարող է լինել ամենաանիրականը, դա կարևոր չէ, ինչպես Ալիսան էր հրաշքների աշխարհում: Կարևորն է հասկանալ, որ ցավը եթե խաղաթուղթ է, ապա ավելի հաճախ օգտագործվում է հենց քո դեմ:

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար:
    Ցավը, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
    Մարդիկ սրա համար են ծափահարում: Երգիչը երգում է հասկացվելու համար: Նպատակներն են տարբեր, մեկի սպասելիքները մյուսինի հետ չեն համընկնում: Դրա համար էլ ցավը լուռումունջ արվեստ է......


    Հ.Գ. Իմպրեշնի ասածն էստեղ կապ չուներ այնքանով, որ այստեղ գլխավոր հերոսը տղան չէր, այլ ցավը, որը հասկացրեց բոլորին որ կիսվել չի կարող.....


    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. #17
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդը անընդհատ Վալոդ եմ կարդում, ու մտածում՝ բայց Վալոդ չէր ոնց որ հեղինակի անունը էս խի՞ են գրում Վալոդ, ստեղծագործության մասն էլ մի բան ասեմ՝ եթե հեղինակը ուզում ա հասցնի որ ցավը անկիսելի է և այլն և այլն, էտ դեպքում տղան ինչու՞ ա բեմում, թող իրանց բալկոնում ինքն իր համար իր ցավը երգեր, հարևանները միամիտ լսեին ծափ տային ու ինքը էլի նույն մտորումներն ունենար, եթե գնացել հասել ա բեմ, ինչ որ տեղ ուզեցել ա էտ ցավը ցույց տա, եթե ուզեցել ա ցույց տա ուրեմն ուզում ա նաև կիսի, էլ չի դիմանում իր ցավի հետ մենակ, հիմա ցավը կիսելն ա ճիշտ թե չկիսելը

  3. #18
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ իրանց բալկոնում երգեր, ոնց կհասկանար?

    ---------- Ավելացվել է՝ 21:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:02 ----------

    նայած ում հետ և ոնց: Ցավդ ամեն մեկը չի կարող կիսել, առավել ևս մասսաները.....

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար:
    Ցավը, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
    Այ սրա համար.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. #19
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարևանները ծափ կտային՝ նույն ապրումները կունենար, ու կհասկանար...

    ---------- Ավելացվել է՝ 21:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:07 ----------

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    նայած ում հետ և ոնց: Ցավդ ամեն մեկը չի կարող կիսել, առավել ևս մասսաները.....
    Համաձայն եմ:

  5. #20
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարևանները ծափ կտային՝ նույն ապրումները կունենար, ու կհասկանար...
    Սխալվում ես, եթե հարևանները ծափ տային, իրանց հետ կռիվ կաներ: հետո ոչ մի նորմալ հարևան նման վիճակում գտնվող հարևանի երգածին ծափ չէր տա:
    Գյուղերում կա սովորություն թաղմն ժամանակ երգելու, հեչ լսած կա՞ս որ մեկը ծափ տա.....
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.08.2010, 08:30: Պատճառ: մեջբերման շտկում
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ես ևս 4.23 րոպե մտածեցի այդ մասին և եկա այն զարմանահրաշ եզրակացությանը, որ ստեղծագործությունները անկեղծների ու ոչ անկեղծների բաժանելը կատարյալ աբսուրդ է. ստեղծագործությունների բնագավառում «անկեղծ» կամ «ոչ անկեղծ» հասկացություններն ընդհնարապես տեղ չունեն: Ստեղծագործությունը լինում է լավ կամ վատ, ուժեղ կամ թույլ, ֆլան կամ ֆստան, բայց ոչ երբեք՝ անկեղծ կամ ոչ անկեղծ:

    Հ.Գ. Եթե, իհարկե, խոսքը Ռեմբրադտի կեղծված նկարների մասին չէ :
    DIXI
    carpe noctem

  7. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ես ևս 4.23 րոպե մտածեցի այդ մասին և եկա այն զարմանահրաշ եզրակացությանը, որ ստեղծագործությունները անկեղծների ու ոչ անկեղծների բաժանելը կատարյալ աբսուրդ է. ստեղծագործությունների բնագավառում «անկեղծ» կամ «ոչ անկեղծ» հասկացություններն ընդհնարապես տեղ չունեն: Ստեղծագործությունը լինում է լավ կամ վատ, ուժեղ կամ թույլ, ֆլան կամ ֆստան, բայց ոչ երբեք՝ անկեղծ կամ ոչ անկեղծ:

    Հ.Գ. Եթե, իհարկե, խոսքը Ռեմբրադտի կեղծված նկարների մասին չէ :
    Ինչքանով որ հետևել եմ քննարկմանը, անկեղծ ու ոչ անկեղծի փոխարեն ես կխոսեի «համոզիչի» ու «անհամոզիչի» լեզվով

    Իմ համար այս ստեղծագործությունն անհամոզիչ էր:

    հ.գ. նույն ստեղծագործությունը մեկի համար կարող է համոզիչ լինել, մյուսի համար՝ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.08.2010)

  9. #23
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարևանները ծափ կտային՝ նույն ապրումները կունենար, ու կհասկանար...
    Սխալվում ես, եթե հարևանները ծափ տային, իրանց հետ կռիվ կաներ: հետո ոչ մի նորմալ հարևան նման վիճակում գտնվող հարևանի երգածին ծափ չէր տա:
    Գյուղերում կա սովորություն թաղմն ժամանակ երգելու, հեչ լսած կա՞ս որ մեկը ծափ տա.....
    Լոլ տնաշեն բարդ բան ասիր, թող մի հատ էլ ուրիշ տեղ տուն ունենար, կամ իրա տնից գնար վարձով ուրիշ տեղ ապրեր քանի որ տունը հիշեցնում էր կորուստը, ուղղակի ոնց որ ասիր իսկական ցավը ամեն մեկը չի կարող կիսել , մասսաները առավել ևս, հետևաբար մի քիչ հակասություն կա էտ գաղափարի ու իրա բեմում երգելու միջև, եթե տենց մեծ ցավ ա ապրում, չէր գնա հասներ բեմ էլի, ուժ չէր ունենա, ու ոչ էլ ցանկություն, որ էտքան ուժ ա գտել գնացել ա ուրեմն ցավը էտքան մեծ չէր, պիտի գնար երգեր նոր հասկանար որ էտքան մեծ ա ցավը, որ չի կարող մասսայական ելույթ ունենալ, լավ ինչ որ է , միակ ձևը որ էտ ա թող լինի տենց, ես դեմ չեմ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.08.2010, 08:31: Պատճառ: մեջբերման շտկում

  10. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2010
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովհաննես, ես ափսոսում եմ, որ իմ ոչ չարամիտ դիտումը այսպիսի թոհուբոհ առաջացրեց: Դուք բավականին լավ եք գրում իմ կարծիքով, պարզապես այս թեման մի քիչ վտանգավոր թեմա է…նա, ով ցավ է տեսել, հաստատ կարողանում է տարբերել իսկական ցավը հորինվածից: Ես կարծում եմ պետք էր տղային ստիպել՝

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    … ապրել, ապրել ու.... երջանիկ լինել:
    Տղան պետք է խիզախեր ասել՝ «Մարդիկ, ես երջանիկ եմ: Երջանիկ եմ թեկուզ հենց միայն նրանով, որ պատրաստ եմ կատարել երջանիկ լինելու իմ սիրելիի…խնդրանքը»

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավը լուռումունջ արվեստ է:
    Իսկ երգը՝ ոչ
    Վերջին խմբագրող՝ Ստեգոզավր: 16.08.2010, 01:37:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (16.08.2010)

  12. #25
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ստեգոզավր-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես, ես ափսոսում եմ, որ իմ ոչ չարամիտ դիտումը այսպիսի թոհուբոհ առաջացրեց: Դուք բավականին լավ եք գրում իմ կարծիքով, պարզապես այս թեման մի քիչ վտանգավոր թեմա է…նա, ով ցավ է տեսել, հաստատ կարողանում է տարբերել իսկական ցավը հորինվածից: Ես կարծում եմ պետք էր տղային ստիպել՝
    Տղան պետք է խիզախեր ասել՝ «Մարդիկ, ես երջանիկ եմ: Երջանիկ եմ թեկուզ հենց միայն նրանով, որ պատրաստ եմ կատարել երջանիկ լինելու իմ սիրելիի…խնդրանքը»
    Հարգելիս և բոլոր հարգելիներ, կներեք, որ գրելուց առաջ չեմ խորհրդակցել,թե հերոսն ինչ պետք է աներ, բալկոնում պիտի դա աներ թե կաբարեում, և ինչ պիտի մտածեր:
    Սովետական գրաքննության ջատագովներին` ողջույն: Ներեցեք, որ լենին պապիկին անդրադարձ չի եղել.....

    Գրածիս տրամաբանական վերջը ամենևին պարտադիր չի որ ձեր պատկերացրածով "հեփիէնդ" ունենա: Էստեղ նպատակը տղային ապրեցնել-չապրեցնելը չէր, այլ ցավի ևս մեկ դրսևորման կամ ձիև պարզումը:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.08.2010, 08:31: Պատճառ: ժամանակավրեպ մասի հեռացում
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.08.2010), Ուլուանա (16.08.2010)

  14. #26
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    57
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, Հովիկի գրածը Արվեստի մասին է։ Նայեք։

    Տղան երգիչ է։ Նույն «ցավալի» ու «ցավոտ» երգը երգել է հազար անգամ, բայց հազարմեկերորդը, երբ երգել է արդեն ապրած ցավի մասին ու ցավը սրտում, լավ է ստացվել, այնքան լավ, որ բուռն ծափահարել են։ Տղան զարմացել ու ցավում է, որ «ցավն ի ցույց դնելով» պետք է արժանանա օվացիայի։

    Ու որոշում է էլ չերգել...Բայց կերգի, որ երջանիկ լինի։ Կհասկանա, որ իսկական արվեստը անցավ չի լինում՝ ալմաստը տաշվելուց հետո է ադամանդ դառնում։ Ցավ զգալու կարողությունն էլ հենց արվեստի սրաքարն է։

    Սկզբում ես էլ մազոխիզմ նկատեցի, բայց էդ վերսիան էստեղ անտեղի է. տղան ի՞նչ իմանար, թե ի՞նչ է լինելու իր հետ՝ չէ՞ որ առաջին անգամ էր երգում իր ցավը։

    Հովիկն ասում է, որ ցավը լուռումունջ արվեստ է։ Իմ կարծիքով, ինքն էս պարագայում երգչի սեփական «մերկ ցավի» մասին է խոսում, «մերկ ցավը» երգելու մասին։ Իհարկե այն չի կարելի ի ցույց դնել, որորվհետը այն սրբություն է, իսկ «մերկ ցավ» երգողին ծափահարելը՝ սադիստություն։ Իսկ սադիստներն էնքան էլ քիչ չեն։
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (16.08.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քո մտքում հնչող երգը
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 205
    Վերջինը: 06.02.2025, 00:00
  2. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  3. Ցավի Տիրակալը / The Hurt Locker
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.04.2010, 10:24
  4. Ամենատխուր երգը
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 15.02.2008, 14:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •