Վերջին երգը ցավի մասին....
Տղան ինքնամոռաց երգում էր: Երգում էր այն իրական պատմությունը, որ իր սիրած էակը մահացավ, մահացավ իր ձեռքերի մեջ, և խնդրեց նրան ապրել, ապրել ու.... երջանիկ լինել:
Նա զգում էր, որ այդ պահին երկնքում ինչ-որ տեղ իր ձայնը մեկը լսում է: Նրա համար էր երգում.....
Զգաց, որ արցունքները` կորուստի չէ, այլ կարոտի արցունքները, զուլալ առվակի նման հոսում են դեպի ներս` դեպի սիրտը: Կարոտի՛ արցունքները .... որովհետև նա չկորցրեց, որովհետև սերը չի կորսվում....այն հավիտյան դաջվում է սրտի ներքին պատերին.....
Ու նա երգում էր.....
Երգելուց աչքերի առաջ կրկին նա էր.... Վերջին տողերը երգելուց արցունքները, որ արդեն լցրել էին սիրտը, հասան կոկորդին, ձայնը խռպոտվեց, դողաց, ու մի վերջին ճիգով երգն ավարտվեց:
Դահլիճը թնդաց ծափահարություններից.....
Տղան կանգնել էր գլխիկոր, ու ամեն ծափ մուրճի մի հարվածի պես իջնում էր նրա գլխին. "Մի՞թե կարելի է այսքան դաժան լինել.... մի՞թե մարդուն հաճույք պատճառելը սեփական ցավն ի ցույց դնելու գնով պետք է արվի»,- խորհեց տղան, ու որոշեց էլ կյանքում բեմերից չերգել:
Այսպես եղավ....
Ճմարտությունն այն է, որ ցավի մասին չի կարելի բարձրաձայնել: Ավելի ցավոտ է այն, երբ օտար մարդիկ կարող են ծափահարել, երբ դու որոշել ես ցավդ երգել.....
Ցավը լուռումունջ արվեստ է:
Էջանիշներ