Ռամշ, լավ նկարներ ես դրել:
Իհարկե հրաշալի, շատ լավ, պիտանի, կարևոր բան է վերգետնյա անցումի ծածկը ու խիստ ցանկալի է, որ վերգետնյա անցումները ծածկ ունենան (ի դեպ Երևանում կան այդպիսի վերգետնյա անցումներ):
Իհարկե խիստ ցանկալի է, որ վերգետնյա անցումները լինեն շարժասանդուղքներով կամ վերելակներով, հրաշալի կլինի, որ Երևանի վերգետնյա անցումներն այդպիսին լինեն:
Սակայն:
Հրաշալի բան է վերգետնյա անցումը՝ նաև առանց այդ հարմարությունների՝ համեմատած դրանց չգոյության հետ:
Մեզնից ոչ մեկը դեմ չի լինի, հակառակը, կուրախանա, եթե մեր վերգետնյա անցումները նման հարմարավետ տարբերակով կառուցվեն կամ վերակառուցվեն, բայց այդ լրացուցիչ հարմարությունների չգոյությունը բավարար պայման չէ ստեղծվող ու ստեղծված անցումները բոյկոտելու համար, քանի որ դրանց գոյությունը մեր քաղաքի համար անհրաժեշտ հրամայական էր, խիստ կարևոր, արդիական, պետքական, իմաստավորված, երթևեկությունն ու մարդկանց շարժն առավել հարմար ու անվտանգ դարձնող:
Անընդհատ գրում ես, որ պետք է նախ քաղաքացու մասին մտածել: Համաձայն եմ:
Եկ թեմային հարցում ավելացնենք ու տեսնենք, թե ակումբում գրանցված քաղաքացիներից քանի՞սն են կողմ այդ շինություններին, իսկ քանիսը՝ դեմ: Համաձա՞յն ես:
---------- Ավելացվել է՝ 15:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------
Եթե խոսքն իմ իմացած անցումի մասին է, ապա պետք է նկատենք, որ այդտեղ եղել է անցում ու գծերի տեղերն էլ դեռ մնացել են: Թող բարեհաճեին վերգետնյա անցումը պատրաստել, հասցնել ավարտին, նոր սովորական անցումը վերացնելու մասին մտածեին: Այդ մասով ես էլ փողոցը հատել, հատելիս էլ ձեռքի շարժումներով պահանջել եմ վարորդներին կանգնել ու ինձ ճանապարհ զիջել:
Էջանիշներ