User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Վերգետնյա եւ ստորգետնյա հետիոտնային անցումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ է այդպիսի բան ասել: Դա էգոիզմ է կոչվում: Երկու կողմերի հետաքրքրություններն էլ պիտի հավասարապես հաշվի առնվեն: Միանգամից ասեմ` ինքս վարորդ չեմ և մեքենա չունեմ:
    Քաղաքների համար չկա նենց եղանակ, որ հա՛մ մարդիկ, հա՛մ մեքենաները առանց կանգառների տեղաշարժվեն: Դրա համար պիտի էնպես արվի, որ բոլորի տուժելու չափը լինի միջին: Բայց հիմա Երեւանում նենց ա արվում, որ մեքենան առանց կանգառների տեղաշարժվի, իսկ հետիոտնը կրկնակիից ավել անգամ երկար քայլի:

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միշտ է հնարավոր: Պատկերացրու դասական դեպք` երկու լայն փողոց ուղղահայաց հատվում են: Կամ նույնիսկ այդպես էլ չէ, մի երկար լայն փողոց, թեկուզ հենց մեր Արշակունյացը: Ինչ ես առաջարկում, մեքենաները 250 մետրը մեկ մտնեն գետնի տակ ու դուրս գա՞ն:
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես վերգետնյա անցումը վատ բանա, ու հետիոտնը էդքան հավես չունի բարձրանալ իջնելու? Լավ, պրոբլեմ չկա, ցերեկն արի Տեխնոպարկի դիմաց Արշակունյաց պողոտան անցի, մենք էլ նայենք հիանանք, բայց մոդերատորի պաշտոնդ կկտակես ուրիշի նոր կանցնես:
    Արշակունյացում, եթե չեմ սխալվում, մինչեւ անցումի կառուցումը կար զեբրով անցում: Վատ անցում է՞ր: Թող մեքենաները դանդաղ քշեն, որ հետիոտներին կարողանան զիջել, անպայման ա՞ քաղաքի մեջ 120-ի տակ քշեն, առավել եւս որ չի թույլատրվում:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ? Էս չլնի էսօր մեքենայի տակ ընկնելուց ես պրծել?
    Չէ, ես սովորաբար անցումի տակ մտնելուց կամ անցումի վրայից ընկնելուց եմ պրծնում…

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը քեզ լսի կիմանա վերգետնյա անցումով անցնելու համար հատուկ ալպինիստական սարքավորումներ ու ընդունակություններ են պետք:
    Ձմռանը իրոք պետք են:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերումա ծերերին, ապա եթե աստիճան չեն կարողանում բարձրանալ, ապա տնից դուրս են գալիս ինչ անեն, որ դեռ փողոցներն էլ կտրեն հետ գան..? Բա որ վերելակը փչացավ ոնց պետքա բարձրանա իր տուն?:

    Արի կլինի դու մի որոշի, թե որ տարիքի մարդը տնից դուրս գա, որը` ոչ:
    Էն վերելակ փչանալու պահն էլ ուղղակի սպանիչ էր… Տեսնես երկնաքեր սարքողները ինչո՞վ են մտածում, եթե հանկարծ վերելակը փչանա, ո՞նց վերջի հարկի մարդիկ օրերով աստիճան իջնեն…
    Մինիստր ջան, էստեղ մենք խոսում ենք քաղաքաշինական որոշ հարցերի ընդհանուր կառուցվածքի ու դրանց նպատակահարմարության մասին, այլ ոչ թե մասնավոր դեպքերի, դժբախտ պատահարների, բառադի երկրում գտնվելու եւ այլն:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր քաղաքը առհասարակ հաշմանդամների համար չի նախատեսված.. նույնիսկ այգիները... Վատա բայց դե հիմա էդա::
    Որ վատ ա, պիտի ավելի՞ վատացնենք:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրենքը հանեցին, որ հետիոտներին պետք է զիջել, վարորդների մեծամասնությունն ընդունեց ի գիտություն: Ու հիմա զիջում են նույնիսկ էն դեպքում, երբ որ հետիոտնը պետք է զիջի, ու ստեղծվում է վթարային իրավիճակ: Իսկ հետիոտները տեսան մեքենաները զիջում են, երես առան.. Փողոցն անցնում են նենց, ոնց որ հոր այգումա զբոսնում, չի նայում իրա ճանապարհնա թե չէ, գլուխը տնգած անցնումա, իսկ եթե սպասում էլա իրա սուրբ պարտականություննա համարում փողոցում սպասի, որ թե մայթին, իսկ անցումի տակով կամ վրայով (ոչ անցումով) անցնելուց էլ կարգին ջղայնանումա, որ իրեն չեն թողնում ճանապարհն անցնի:
    Ոչինչ պետք չի ընդհանրացել: Վերջերս իմ աչքի առաջ մի մարդ կարմիրի տակով ուզում էր անցնել, վարորդը սիգնալ տվեց ու մուննաթ եկավ, որ չի նայում լուսացույցին:
    Այն, որ օրենքը մի քիչ սկսել ա գործել, դա չի նշանակում, որ վարորդները խեղճ են, ու հետիոտները երես են առել:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշտայն ջան, էդ անցումները լավ բաներ են, ուղղակի մեր մոտ ստորգետնյա անցումները հասարակական զուգարաններ են կամ աղբանոցներ, կամ երկուսը մեկում, իսկ վերգետնյա անցումները, ինչպես արդեն ասեցիր, ձմռանը կդառնան անվճար սսղարաններ Պատկերացրու՝ մեքենայով գնում ես, մեկ էլ մեքենայիդ պարբրիսին մարդ ա ընկնում, հարցնում ես՝ որտեղի՞ց եկար ընկար մեր գլխին, ասում ա՝ վերգետնյա անցումից: Բայց անցումները իրոք անհրաժեշտ են. հենց ձմռանը դրանք ավելի են պետք գալիս, որովհետև մեքենան կարողա չկարողանա կանգնել կարմիր լույսի տակ սառած գետնի պատճառով, ու անցորդներին հարվածի: Հատկապես մեր լուսացույցների դեպքում, որ հաճախ կանաչը չի թարթում, դեղին էլ չի վառում, 60-ի տակ գալիս հասնում ես խաչմերուկ, մեկ էլ վերջին պահին կանաչը հլը չի հասցնում անջատվի, միանգամից կարմիրն ա վառում. վթարի բուն ա, ավելի լավ ա անցումներով անցնեք, թեկուզ ոտնահարելով ձեր քթի՝ թթվածին շնչելու հիմնարար իրավունքը
    Կուկ ջան, արի իդեալականացնենք ու պատկերացնենք, որ ո՛չ աղբ կա, ո՛չ` հոտ: Բայց մեկ ա, դրանից էն վերեւում գրածս 15-ի փոխարեն 30 մետր քայլելու ճանապարհը չկարճացավ:
    Վթարների հետ կապված խնդիրներ էլ ուղղակի չկա: Հիմա հավես չունեմ ուղեղս աշխատացնեմ, մտածեմ, թե ինչ կարելի ա անել, բայց կարճ կոնկրետ, կարելի ա զարգացած երկրներից էդ ամենը կրկնօրինակել:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշի գրառումները հետաքրքիր են: Ես իր հետ համաձայն եմ քայլելու դժվարություն ունեցող ծերերի ու հաշմանդամների հաշվով: Իսկապես այդ մարդկանց համար աննպաստ ու անհարմար պայմաններ են ստեղծվում:

    Բայց մնացած բոլոր առումներով երկու տեսակի գետնանցումներին էլ խիստ կողմ եմ:………
    Չուկ ջան, անկեղծ ասեմ, ինձ էլ շատ դեպքերում ավելի հարմար է անցումից օգտվել, քան նյարդեր քայքայել փողոցի ազատ պահը բռնացնելու վրա*: Բայց, ժող, բոլորիդ եմ ասում, հաշվի առեք, որ ինչքան էլ տխուր լինի, մեկ ա, բոլորս էլ մի օր առնվազն ծերանալու ենք:

    __________________________
    * - Ստեղ մի հատ հատուկ բացառություն կա` Գարեգին Նժդեհի հրապարակը: Էդտեղի անցումում 5 մետրից հետիոտնի քայլելու համար մնացել ա կես մետր, մնացածը ծաղիկ ու շոր-մոր ա: Մի հոգի էլ որ կանգնում առեւտուր ա անում, ընդհանրապես տեղ չի մնում անցնելու: Ով չի եղել, ասեմ, որ չեմ չափազանցնում: Նման այլանդակությունը տանել չեմ կարողանում դրա համար վերեւով եմ անցնում ու վերեւով եմ անցնելու, քանի դեռ տենց վիճակ ա:

    ---------- Ավելացվել է՝ 23:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:51 ----------

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց թե... բա ավտոմեքենայի տակ ընկնելը կյանքին վտանգ չի՞... տղերքը արդեն գրեցին դրա մասին:
    Դե (արդեն ասեցի), կարելի ա զարգացած երկրների օրինակները վերցնել ու կիրառել:
    Օրինակ` Բոստոն քաղաքում չկան կամ գրե թե չկան ստորգետնյա կամ կամրջային անցումներ, բայց վստահ եմ, այնտեղ փողոց անցնելը կյանքի համար ավելի անվտանգ է, քան մեր Երիտասարդականի մոտի անցումը, որտեղ աստիճանների քարերը ոտերի տակից փախնում են:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (14.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 12
    Վերջինը: 12.11.2013, 00:26
  2. Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Երևան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.08.2010, 10:41
  3. Ստորգետնյա ԱՆԻ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.07.2008, 03:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •