Քաղաքների համար չկա նենց եղանակ, որ հա՛մ մարդիկ, հա՛մ մեքենաները առանց կանգառների տեղաշարժվեն: Դրա համար պիտի էնպես արվի, որ բոլորի տուժելու չափը լինի միջին: Բայց հիմա Երեւանում նենց ա արվում, որ մեքենան առանց կանգառների տեղաշարժվի, իսկ հետիոտնը կրկնակիից ավել անգամ երկար քայլի:
Արշակունյացում, եթե չեմ սխալվում, մինչեւ անցումի կառուցումը կար զեբրով անցում: Վատ անցում է՞ր: Թող մեքենաները դանդաղ քշեն, որ հետիոտներին կարողանան զիջել, անպայման ա՞ քաղաքի մեջ 120-ի տակ քշեն, առավել եւս որ չի թույլատրվում:
Չէ, ես սովորաբար անցումի տակ մտնելուց կամ անցումի վրայից ընկնելուց եմ պրծնում…
Ձմռանը իրոք պետք են:
Արի կլինի դու մի որոշի, թե որ տարիքի մարդը տնից դուրս գա, որը` ոչ:
Էն վերելակ փչանալու պահն էլ ուղղակի սպանիչ էր… Տեսնես երկնաքեր սարքողները ինչո՞վ են մտածում, եթե հանկարծ վերելակը փչանա, ո՞նց վերջի հարկի մարդիկ օրերով աստիճան իջնեն…
Մինիստր ջան, էստեղ մենք խոսում ենք քաղաքաշինական որոշ հարցերի ընդհանուր կառուցվածքի ու դրանց նպատակահարմարության մասին, այլ ոչ թե մասնավոր դեպքերի, դժբախտ պատահարների, բառադի երկրում գտնվելու եւ այլն:
Որ վատ ա, պիտի ավելի՞ վատացնենք:
Ոչինչ պետք չի ընդհանրացել: Վերջերս իմ աչքի առաջ մի մարդ կարմիրի տակով ուզում էր անցնել, վարորդը սիգնալ տվեց ու մուննաթ եկավ, որ չի նայում լուսացույցին:
Այն, որ օրենքը մի քիչ սկսել ա գործել, դա չի նշանակում, որ վարորդները խեղճ են, ու հետիոտները երես են առել:
Կուկ ջան, արի իդեալականացնենք ու պատկերացնենք, որ ո՛չ աղբ կա, ո՛չ` հոտ: Բայց մեկ ա, դրանից էն վերեւում գրածս 15-ի փոխարեն 30 մետր քայլելու ճանապարհը չկարճացավ:
Վթարների հետ կապված խնդիրներ էլ ուղղակի չկա: Հիմա հավես չունեմ ուղեղս աշխատացնեմ, մտածեմ, թե ինչ կարելի ա անել, բայց կարճ կոնկրետ, կարելի ա զարգացած երկրներից էդ ամենը կրկնօրինակել:
Չուկ ջան, անկեղծ ասեմ, ինձ էլ շատ դեպքերում ավելի հարմար է անցումից օգտվել, քան նյարդեր քայքայել փողոցի ազատ պահը բռնացնելու վրա*: Բայց, ժող, բոլորիդ եմ ասում, հաշվի առեք, որ ինչքան էլ տխուր լինի, մեկ ա, բոլորս էլ մի օր առնվազն ծերանալու ենք:
__________________________
* - Ստեղ մի հատ հատուկ բացառություն կա` Գարեգին Նժդեհի հրապարակը: Էդտեղի անցումում 5 մետրից հետիոտնի քայլելու համար մնացել ա կես մետր, մնացածը ծաղիկ ու շոր-մոր ա: Մի հոգի էլ որ կանգնում առեւտուր ա անում, ընդհանրապես տեղ չի մնում անցնելու: Ով չի եղել, ասեմ, որ չեմ չափազանցնում: Նման այլանդակությունը տանել չեմ կարողանում դրա համար վերեւով եմ անցնում ու վերեւով եմ անցնելու, քանի դեռ տենց վիճակ ա:
---------- Ավելացվել է՝ 23:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:51 ----------
Դե (արդեն ասեցի), կարելի ա զարգացած երկրների օրինակները վերցնել ու կիրառել:
Օրինակ` Բոստոն քաղաքում չկան կամ գրե թե չկան ստորգետնյա կամ կամրջային անցումներ, բայց վստահ եմ, այնտեղ փողոց անցնելը կյանքի համար ավելի անվտանգ է, քան մեր Երիտասարդականի մոտի անցումը, որտեղ աստիճանների քարերը ոտերի տակից փախնում են:
Էջանիշներ