քեզ թվում ա թե համաձայն չե՞մ հետդ: Բայց քանի որ վերացված է, ապա ստացվում է,որ դու էլ անցնում ես չնախատեսված տեղով:
ու պահանջելու ոչ մի իրավունք չունես,մաքսիմում կարող ես խնդրել:Հենց քեզ նման մեկի խնդրանքն էլ կատարելիս տեղի ունեցավ պատահարը,որը կարող էր ավելի բժբախտ հետևանք ունենալ (դեմիցս հետիոտն,նայում հետևի հայելուն վնգալով եկող ջիպ:Հաստատ գիտեմ որ խփելու ա ինձ եթե արգելակեմ,բայց արգելակում եմ քանի որ դիմացս մարդ է,տվյալ դեպքում չեմ էլ մտածում որ հետիոտն է ու հատում է չնախատեսված տեղով:Հազիվ թողնելով,որ մարդը անցնի ոտքս հանում եմ արգելակից միաժամանակ չեզոք դիրք դնելով փոխանցման տուփը,որի շնորհիվ էլ հարվածի ուժն անհամեմատ թեթևանում է) :Այսքանից հետո ինչպես չհայհոյեմ պատահարի 1-ն մեղավորին: Որ ջիպը տարածություն չէր պահպանել ու արագ էր ընթանում , դա այլ թեմա է: Մեկ ա վերջում ճանապարհային ոստիկանությունը քեզ ա մեղադրելու:Իրանց ,թե ճանապարհային ոստիկանության,թե ջիպերին հայհոյելն էլ մի այլ ուրիշ թեմա է:
Chuk,-խոստովանիր,որ ամեն դեպքում անկախ թե ում մեղքով է հանվել անցման նշանը կամ չգիտեմ այլ ինչ տրամաբանական բացատրություն, ապա եթե տվյալ պահին օրենքով անցում չկա ուրեմն օրինազանց ես (չոգևորվես հանցագործ չեմ ասում
ու լավ էլ գիտեմ որ չես ընդունելու, հեսա քեզ հատուկ մի պատասխանով օրինազանցությունդ օրինականացնելու ես
)
-Ավետ ջան չգիտեմ դա օրենք է՞ թե ոչ, ամեն դեպքում ինքս էԼ լրիվ համաձայն եմ:Նշեցի չէ՞, որ հետիոտների իրավունքները չհարգողներին էլ եմ հայհոյում:Մոտավոր Chuk-ին ասածս--անկաԽ ամեն ինչից տրամաբանական կամ ոչ,ճիշտ կամ սխալ կամ .... նշաններով ու նշագծով անցում նախատեսված չէ իսկ դու իրականացնում ես-խախտում ես կատարում ,ուզում ես դիմիր չգիտեմ ինչ համշխարհային Եվրոդատարան
Ֆանտազիաս չի հերիքում պատկերացնելու ,թե ի՞նչ արդարացում ես ներկայացնելու ճանպարհային ոստիկանին, որ պատրաստվում է քեզ տուգանելու…
Էջանիշներ