Եթե իմ գրառման մասին էր, ապա գրել եմ` Իրանի մայրաքաղաքում` Թեհրանում:
Հա, սարքում են, բայց դա ոչ թե հետամնաց շարժասանդուղքով ա լինելու, այլ` տելեպորտերով` մարդը կանգնում ա մի կողմում, կոճակը սեղմում ա ու հայտնվում ա մյուս կողմում:
Որ էս թեման մի քիչ կարդաս, կտեսնես, թե ինչքան եմ հայհոյել էդ Խանջյանի վրա սարքվող անցումը ու մյուսները նույնպես:
Եթե իրոք ամեն օր անցնում ես էդ մասով ապա ձմռանը զգույշ կլինես:
Նախորդ գրառմանս մեջ էլ մի բան մոռացա նշել. բոլորն էլ նկատեցին, որ անցումի ոչ մի սանտիմետր առանց ծածկի չեն թողել ու էդ էն դեպքում, երբ Թեհրանում տեղումները շատ քիչ են, համեմատած Երեւանի հետ: Էդ առումով Թեհրանի էս անցումը նման ա նրան, ոնց որ 8 բալանոց սեյսմավտանգ գոտում կառուցեն շենք` հաշվարկած 9 բալի համար: Անալոգ ձեւով` Երեւանյան վերգետնյա անցումները նման են նրան, ոնց որ 10 բալանոց սեյսմիկ գոտում կառուցեն 7 բալի համար հաշվարկված շենք:
Էջանիշներ