Ամբողջ հարցը էն ա, որ փոխանակ վերահսկեն, որ երթեւեկության կանոնները պահպանվեն, բռնում նենց են անում, որ կանոն խախտելու հնարավորություն չլինի:
Կարա՞ս բացատրես, քաղաքի մեջ արագընթաց փողոցը ի՞նչ գործ ունի: Թերեւս Խանջյանն էլ ա չէ՞ արագընթաց, որ ստորգետնյա անցում սարքին, հիմա էլ մի քիչ էնկողմ վերգետնյան են սարքում: Դե բա պարզ բան ա, որ փողոցները զոռով բռնեն դարձնեն արագընթաց, հետո էլ էդ անվան տակ պիտի անցումներ սարքեն:
Օրինակ` Բաղրամյանը. առաջ համ Բարեկամության մոտ խաչմերուկ կար, համ Օրբելիի անկյունում, հիմա առաջինի փոխարեն անճոռնի էստակադա ա, իսկ Օրբելիի մոտ գետնուղի ա: Մի խոսքով Բաղրամյանի էդ հատվածը դառել ա լրիվ արագընթաց փողոց, ինչը անթույլատրելի ա քաղաքի մեջ:
Դե պարզ բան ա, վարորդների մեծ մասին դա ձեռ ա տալիս` ոչ հետիոտն կա, ոչ` կարմիր լույս: Բայց սա էգոիզմից բացի այլ կերպ բնութագրել հնարավոր չի:
Առաջին գրառմանս մեջ արդեն ասեցի, որակնհայտ ա, որ էս փոփոխությունները կատարվում են այնպիսի մարդկանց պատվերով, ովքեր երթեւեկում են միմիայն մեքենայով, չգիտեն էլ թե մայթը ինչ բան ա, դրա համար էլ պարզ ա, թե ում հարմարավետությունն ա էս ամեն ինչը հետապնդում:
Իսկ որպես էտալոն իմ համար էն զարգացած երկրներն են, որտեղ մեքենաները մի քանի անգամ Երեւանից շատ են, փողոցներն էլ մի քանի անգամ լայն են, բայց ոչ ստորգետնյա կամ վերգետնյա աննասունություն չկա, բոլորը մարդավարի, փողոցի վրա գծված անցումներ են:
Էջանիշներ