Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ ջան, հետիոտնը քաղաքացի է, բայց պարտադիր չի, որ քաղաքացին հետիոտն լինի: Քաղաքացին կարող է լինի նաև վարորդ կամ մեքենայի ուղևոր: Ավելին, դժվար է գտնել քաղաքացի, որն այդ կարգավիճակներից որևէ մեկը չի ունենում կամ պարբերաբար չի ունենում:

Իսկ չստեղծել պայմաններ, որ էդ վարորդ կամ մեքենայի ուղևոր քաղաքացին ամեն օր 26 ժամ պռոբկայի մեջ չլինի՝ ուշանալով գործից, հիվանդին տեսակցությունից, բարեկամի հարսանիքից, ծանոթի հուղարկավորությունից, երեխային դպրոց հասցնելուց և այլն, և այլն և այլն, ահա սա մի՞թե շարքային քաղաքացու վրա թքել չէ: Թե՞ եթե մեքենայի մեջ ես, այլևս շարքային քաղաքացի չե՞ս:

Ո՞վ է ավելի շատ տուժում: Մի քանի աստիճան բարձրացող-իջնողը, դրա վրա հավելյալ 1-3 րոպե ծախսելով, թե այդ խցանումների պատճառով հավելյալ 15-300 րոպե ծախսողը:
Նախ, Չուկ ջան, չեմ կարծում, թե մի հատ ավել խաչմերուկը վարորդին 15-300 րոպե պիտի սպասացնի: Կոնկրետ մեկ վերգետնյա կամ ստորգետնյա անցում եթե դիտարկենք, ապա դրա առկայությունը հետիոտնից խլում է 1-2 րոպե, իսկ դրա բացակայությունը վարորդից է խլում համարյա նույնքան ժամանակ, եթե ոչ պակաս, որտեւ խաչմերուկում կարմիրի տակ կանգնելը սովորաբար 1 րոպեից ավել չի տեւում: Իսկ կարմիրի տակ կանգնած ու անցում բարձրացող հետիոտնի տարբերությունը էն ա, որ վարորդը իրա համար հանգիստ կանգնում ա` առանց որեւէ տեղ մագլցելու: Մեջտեղում տուժում է իհարկե հետիոտնը:
Էլ չխոսեմ էն մասին, որ էդ անցումը սարքվում ա մայթերի հաշվին: Խանջյանի վրա տեսել ես չէ՞` ինչ խայտառակություն ա` կառուցվող վերգետնյա անցումի հենարանները համարյա շենքին կպած են:

Վերջ ի վերջո բոլոր վարորդները պիտի հաշտվեն այն մտքի հետ, որ քաղաքում կան խաչմերուկներ ու լուսացույցներ: