Ուրեմն էսօր Հայրենիքի խաչմերուկում քսեռոքս եմ ման գալիս: Դե քաղաքի էդ մասերում էդքան հաճախ չեմ լինում, առաջ էլ որ լինում էի, անցումը վերգետնյա էր` զեբրով: Հիմա մենակ էն գիտեի, որ ստորգետնյան վերագործարկել են:
Հիմա կանգնած եմ կինո Հայրենիքի անկյունագծորեն հակառակ մայթին (առաջին սպոյլերի նկարում հարցականով նշված մայթը) ու ուզում եմ հատեմ Արշակունյաց պողոտան (անցնեմ դեպի նկարում 1 համարով նշված մայթ): Նայում եմ, նայում եմ, չեմ գտնում էդ անտեր անցումը: Նայում եմ` նշանը էս մայթին դրված ա, բայց անցումը, որի մուտքը խաչմերուկի մյուս 3 մայթերին կա, իմ կանգնած մայթին չկա:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Տենց վերեւով անցա, գնացի քսերոքսս արեցի, հիմա հետ պիտի անցնեմ: Որոշեցի այնուամենայնիվ մտնել անցում:
Մտա (նկարի վրայի 1 կետից), տեսնեմ ընդամենը մի ուղղությամբ թունել ա գնում, որը տանում ա դեպի կինո Հայրենիքի մայթ (կետ 2): Տենց գնացի, գնացի, թեքվեցի ձախ, հաջորդ թունելով գնացի, գնացի, էլի թեքվեցի ձախ, էլի գնացի, գնացի, էլի անջատված թեքվեցի ձախ, գնացի, գնացի ու ինչ-որ անցումի աստիճաններ չհիշեցնող աստիճաններով բարձրացա վերեւ: Ինձնից գոհ դուրս եկա, մեկ էլ ի՞նչ տեսնեմ
… Տեսնեմ նույն մայթին եմ հայտնվել, որտեղից մտել էի
:
Նոր ջոկեցի, որ փաստորեն էս հիմարագույն անցումը սենց տեսք ունի հատակագծում (տես 2-րդ սպոյլերը).
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
ու ես, փաստորեն 1 կետից մտել եմ, 5 կետից` դուրս եկել: 
Իսկ 4 ու 5 մուտքերը, փաստորեն, բնակելի շենքերի մեջով են, որոնք չէի նկատել:
Արդյունքում` նորից վերեւով անցա փողոցը:
Էջանիշներ