User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ժակ Պրևեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժակ Պրևեր

    Ֆրանսիացի բանաստեղծ: Ծնվել է 1900թ.-ին 1926-29 մասնակցել է սյուրռեալիստների շարժմանը: Մինչեւ պատերազմը հայտն է եղել հիմնականում որպես սցենարիստ: 1946թ. հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Խոսքեր», «Պատմություններ»: Այնուհետեւ հրապարակ ելան նրա մյուս բանաստեղծական հատորները՝ «Ներկայացումներ» (1951), «Անձրեւ եւ պայծառ եղանակ» (1956) եւ այլն:


    Ավելի վատ

    Ցեխոտ շանը թողեք ներս...
    Ավելի վատ նրանց
    ովքեր շուն չեն սիրում
    ոչ էլ ցեխ
    Ոտից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս ...
    Ավելի վատ նրանց
    ովքեր չեն սիրում ցեխ
    ովքեր չեն հասկանում
    ովքեր չգիտեն շանը
    ովքեր չգիտեն ցեխը
    շանը թողեք ներս ...
    որ թափահարում է ցեխը վրայից
    ցեխը կարող ես լվանալ
    շանը կարող ես լվանալ
    եւ ջուրն էլ կարող ես լվանալ
    բայց չես կարող լվանալ նրանց
    ովքեր ասում են թե սիրում են շանը
    պայմանով միայն ...
    ցեխոտ շունը մաքուր է
    ցեխը մաքուր է
    երբեմն ջուրն էլ մաքուր է
    նրանք ովքեր ասում են պայմանով միայն ...
    նրանք մաքուր չեն
    բացարձակապես:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.08.2010, 17:01: Պատճառ: տեխնիկական
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.08.2010), Sambitbaba (03.07.2013), StrangeLittleGirl (03.07.2013), Այբ (03.07.2013)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծաղկի խանութ

    Մի մարդ մտավ խանութ
    եւ ընտրեց ծաղիկ
    ծաղկավաճառը ծրարեց ծաղիկները
    ձեռքը գրպանը տարավ մարդը
    որ փող հանի
    փող որ ծաղկի համար վճարի
    բայց նույն պահին
    հանկարծ
    ձեռքը տարավ սրտին ու ընկավ եւ նույն պահին
    փողն ընկավ գետնին
    ու ծաղիկներն ընկան
    այդ նույն պահին
    երբ ընկավ մարդը
    փողը
    ու ծաղկավաճառը մնաց տեղում
    գլորվող փողի
    թոշնող ծաղկի մեռնող մարդու հետ
    անկասկած
    տխուր է այս բոլորը
    եւ պետք էր
    որ ծաղկավաճառը մի բան աներ
    բայց նա չգիտի թե ինչ անի
    նա չգիտի
    թե ինչից սկսի:

    Որքան հոգսեր կան
    այս մեռնող մարդու
    այս թոշնող ծաղկի
    եւ այս փողի
    այս գլորվող փողի հետ
    որ գլորվում է անվերջ:




    ***

    Ես չեմ երգում
    ես ծաղիկ եմ տեսնում
    ես չեմ ծիծաղում
    ես գինի եմ խմում
    ես չեմ լալիս
    սերն է ինձ լքում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.08.2010, 17:03: Պատճառ: տեխնիկական
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.08.2010), Sambitbaba (03.07.2013), Այբ (03.07.2013), Նիկեա (03.05.2014)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա Ժակ Պրեւերի ստեղծագործությունների միջից ամենաշատն եմ սիրում:

    Ավլողը
    (պոեմ բալետի համար)

    Գետի ափին
    մի անգամ
    գետինն էր ավլում
    մի ավլող
    Նա հոգնեց մի քիչ
    շտկեց գոտին
    նայեց արեւին
    սիրահարված էր
    մի զույգ անցավ
    գրկախառնված
    նա հայացքով հետևեց նրանց
    զույգը հեռացավ
    բայց հանկարծ
    հնչեց մի հին մեղեդի
    քաղցրալուր
    որ դարձավ ճռճռան
    ահարկու
    Այդ պահին
    հայտնվեց
    Պահպանիչ Հրեշտակն ավլողների
    որ շարժումով հանդարտ
    բայց ազդու
    ավլողին անվանեց ծույլ և խորհուրդ տվեց
    որ ավլողը թողնի բաները սին
    և իր գործին անցնի
    մատով սաստեց Պահպանիչ Հրեշտակը
    և անհետացավ
    իսկ ավլողը հիշեց իր աշխատանքը
    ավելը ձեռքն առավ:

    Փողոցով երկար
    մի կին եկավ
    կանգնեց
    նայեց գետին
    նա կանգնել էր մեջքով
    և այդ պատճառով թվում էր ավելի գեղեցիկ
    ավլողը անաղմուկ մոտեցավ
    և անտրտունջ
    կանգնեց նրա կողքին
    և ձեռքով վարանոտ ու ջերմագին
    նրան շոյեց
    ավելի շուտ իր ափերով մեծ
    նրան այնպես գրկեց
    ինչպես անցորդն էր գրկել աղջկան:

    Չձգելով ոչ մի հայացք
    կինը գնաց
    նա մնաց մենակ իր ավելի հետ
    բայց հանկարծ հաստատեց
    որ Հրեշտակը Պահպանիչ
    եկել է նորից
    ու հեռվից
    տեսել է ամեն ինչ
    և շարժումով մի
    ասես սպառնալից
    ասես սիրալիր
    և հայացքով դառն
    հանդիմանում է
    ավլողը նորից առնում է ավելը
    և ավլում է
    Պահպանիչ Հրեշտակն անհետանում է:

    Մի ուրիշ կին եկավ
    նա թողեց գործը
    և շարժումով մի բազմիմաստ
    դատարկ բաներից խոսեց
    և իմիջիայլոց ասաց
    որ հաստատ
    գեղեցիկ է կինը:

    Հրեշտակը հայտնվեց
    կինը ծլկեց սարսափած
    Հրեշտակը կրկին
    ավլողին հասկացրեց
    որ նա ստեղծված է ավլելու համար
    և անհետացավ:

    Ավլողը ավելը վերցրեց
    հանկարծ գետի կողմից
    մի աղաղակ
    մի աղմուկ լսվեց
    անտարակույս
    խեղդվում էր ինչ-որ մեկը
    նա մի պահ թողեց ավելը
    բայց հանկարծ
    թոթվեց ուսերը
    և գետից եկող աղմուկին անտարբեր
    շարունակեց ավլել
    հայտնվեց Պահպանիչ Հրեշտակը:

    Ավլողը ձեռքին ավել
    ավլում էր ջանքով առավել
    կարծես չէր ավլել երբեք
    խնամքով և օրինավայել:

    Բայց Հրեշտակը Պահպանիչ
    սպառնալից
    թափահարում է թեւերը
    մատ է թափ տալիս երկնքից
    և ավլողին հասկացնում է
    որ անկասկած շատ լավ բան է ավլելը
    բայց կա մի ինչ-որ արարած
    ար խեղդվելով է զբաղված
    և ավլողին ստիպում է
    համրի պես
    ավելորդ ձայներից
    խուսափել:

    Վերջապես
    երբ հոգնում է ավլողը
    երբ զզվում է ավլողը
    երբ
    երբ
    երբ
    ավլողը հանում է բաճկոնը, կոշիկը, շապիկը ամբողջ
    քանի որ չէր կարող ուրիշ կերպ
    ելնում է ցանկորմին
    ու մի ցատկ է անում «հրեշտակային»
    ու սուզվում է
    իսկ Հրեշտակը
    բառացիորեն «յոթերորդ երկնքում»
    Տիրոջն է խնկարկում:

    Իսկ երաժշտույունը
    իհարկե երաժշտական է
    անժխտելիորեն երկնային:

    Հանկարծ
    փրկվածին գրկած
    հայտնվում է ավլողը:

    Մի աղջիկ
    մերկ ու գեղեցիկ:

    Հրեշտակը խեթ-խեթ
    չափում է նրան ոտից գլուխ:

    Իսկ ավլողը անսահման նրբանկատությամբ
    պառկեցնում է նրան նստարանին
    ուշքի բերում
    խնամում
    ու շոյում:

    Հրեշտակը միջամտում է
    ավլողին հորդորում
    խրատում
    որ «պղծությունը սատանայական»
    գրողի ծոցն ուղարկի
    բայց «պղծությունը սատանայական»»
    շնորհիվ ավլողի խնամքի
    արդեն ուշքի եկած
    ժպտում է
    ժպտում է նաեւ ավլողը:

    Նրանք արդեն պարում են:

    Անեծք ու նզովք է թափում Հրեշտակը
    սպառնում է շանթահարել:

    Բայց ծիծաղից պայթում են նրանք
    համբուրվում են
    ու պարելով հեռանում:

    Պահպանիչ Հրեշտակը ուզում է մխիթարվել
    կատաղությունը ցրել
    առնոմ է ավելը
    և ավլում է … ավլում … ավլում … ավլում …
    ան-գը-թո-րեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.08.2010), Sambitbaba (03.07.2013), Այբ (03.07.2013), Նիկեա (03.05.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժակ Պրևերին ծանոթ չէի, բայց հետաքրքրեց: Ունի հետաքրքիր ձեռագիր, մոտեցում: Շատ դուր եկավ հատկապես այս մեկը.

    Ավելի վատ

    Ցեխոտ շանը թողեք ներս...
    Ավելի վատ նրանց
    ովքեր շուն չեն սիրում
    ոչ էլ ցեխ
    Ոտից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս ...
    Ավելի վատ նրանց
    ովքեր չեն սիրում ցեխ
    ովքեր չեն հասկանում
    ովքեր չգիտեն շանը
    ովքեր չգիտեն ցեխը
    շանը թողեք ներս ...
    որ թափահարում է ցեխը վրայից
    ցեխը կարող ես լվանալ
    շանը կարող ես լվանալ
    եւ ջուրն էլ կարող ես լվանալ
    բայց չես կարող լվանալ նրանց
    ովքեր ասում են թե սիրում են շանը
    պայմանով միայն ...
    ցեխոտ շունը մաքուր է
    ցեխը մաքուր է
    երբեմն ջուրն էլ մաքուր է
    նրանք ովքեր ասում են պայմանով միայն ...
    նրանք մաքուր չեն
    բացարձակապես:
    Smokie շնորհակալություն ինձ համար այս նոր բացահայտման համար: Հաճույքով կընթերցեմ մյուս գործերը, որոնք կտեղադրես:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (13.08.2010)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://hy.wikipedia.org/wiki/Ժակ_Պրևեր

    ***

    Անձրեւը
    երկնքից չի թափվում
    թռչունն էլ մեզ պես
    հողածին կենդանի է:




    Վերեւումմ նշված բոլոր բանաստեղծությունները թարգմանել է Ալ. Թոփչյանը:

    Ծաղկեփունջ
    (թարգմանությունը Ա. Դաշտենցի)

    Ի՞նչ ես անում, փոքրի՛կ աղջիկ,
    այդ թարմ փնջած ծաղիկերով.
    ի՞նչ ես անում, ջահե՛լ աղջիկ,
    այդ չորացած ծաղիկներով.
    ի՞նչ եք անում, չքնա՛ղ տիկին,
    ծաղիկներով այդ թառամածծ.
    ի՞նչ եք անում, պառավա՛ծ կին,
    ծաղիկնեով՝ մեռած, դեղին ...

    _Ես սպասում եմ հաղթողին:

    ---------- Ավելացվել է՝ 20:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:09 ----------

    Ժակ Պրեւերը ռուսերեն
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.08.2010), Sambitbaba (03.07.2013), Այբ (03.07.2013), Նիկեա (03.05.2014)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլոշկին, որ ժամանակ ունենաս, մի քիչ կբացատրե՞ս, թե որտեղից է հայտնվել բանաստեղծության էդ ձևը (որը ոչ միայն Բուկովսկին էր սիրում, այլ նաև դու ու էլի լիքը ժամանակակիցներ), որտեղ տողերը շատ հանգիստ կարող էին գրվել իրար կողքի՝ որպես արձակ: Ինձ էդքան էլ հասկանալի չի գրականության էս տեսակը ու մի ժամանակ անգամ նյարդերիս շատ վատ ազդում էր՝ մինչև ընկերներիցս մեկի հետ զրույցը մի քիչ փոխեց վերաբերմունքս էս տեսակի պոեզիայի հանդեպ: Այսինքն՝ հիմա էդքան էլ նյարդերիս չի ազդում, բայց միևնույն է առանձնապես բան չեմ հասկանում: Այսինքն՝ չեմ հասկանում, թե ինչու է սա պոեզիա, այլ ոչ թե արձակ: Չնայած որպես արձակ երևի ընդհանրապես չկարդացվեր...

    Հա, էդ սաղ հեչ. հավես ես թարգմանում, արդեն ասել էի, չէ՞
    Շնորհակալություն Այվիին, որ իր գրառմամբ մեխանիկորեն հիշեցրեց Ժակ Պրևերի մասին



    Այդ սերը


    Այդ սերն
    այնքան բուռն,
    այնքան դյուրաբեկ,
    այնքան նուրբ,
    այնքան հուսահատ.
    այդ սերն
    օրվա պես սիրուն
    և եղանակի պես վատ,
    երբ եղանակն է վատ,
    այդ սերն այնքան գեղեցիկ,
    այնքան երջանիկ
    և այնքան զվարթ
    և ծիծաղելի
    ինչպես խավարում վախից դողացող փոքրիկ երեխա
    և այնքան վստահ,
    ինչպես գիշերում մարդը համարձակ:
    Սերն այդ, որ ահ էր ներշնչում մարդկանց,
    ստիպում խոսել,
    ստիպում գունատվել,
    սերն այդ լրտեսված,
    քանի որ մենք ենք լրտեսել մարդկանց,
    հալածված, խոցված, կործանված, ժշտված ու ոտնահարված,
    քանի որ մենք ենք սերը հալածել, կործանել, ժխտել, խոցել, մոռացել ու ոտնահարել:

    Այդ սերը համակ,
    դեռ շատ կենսունակ
    և արևավառ,
    այն քոնն է,
    իմն է:
    Սերն այդ, որ եղավ
    մշտապես նոր բան
    և սակայն երբեք, երբեք չփոխվեց,
    և տունկի նման ճշմարիտ մնաց,
    մնաց դողահար՝ թռչունի նման,
    ամառվա նման՝ կենսատու և ջերմ:

    Մենք կարող ենք հիմա
    հեռանալ ու վերադառնալ,
    մոռանալ
    և հետո քնել,
    արթնանալ, տառապել, ծերանալ
    ու դարձյալ քնել,
    մահը երազել,
    արթնանալ, ժպտալ, ծիծաղել
    ու ջահելանալ:
    Մեր սերն այստեղ է՝
    էշի պես համառ,
    տենչի պես անսպառ,
    հիշողության պես բիրտ,
    զղջումի պես անմիտ,
    հուշի պես քաղցր,
    մարմարի պես պաղ,
    օրվա պես պայծառ,
    մանկան պես վտիտ,
    և նայում է նա մեզ միշտ ժպտալով
    և խոսում մեզ հետ, ոչինչ չասելով.
    իսկ ես լսում եմ նրան դողահար
    ու գոռում եմ ես,
    գոռում՝ քեզ համար,
    գոռում՝ ինձ համար,
    աղաչում եմ քեզ
    հանուն ինձ ու քեզ և հանուն բոլոր մնացյալների,
    որոնց չգիտեմ,
    նա՛ հենց այդտեղ,
    այնտեղ, որտեղ կաս,
    որտեղ եղել ես դու մի ժամանակ,
    մնա՛,
    մի՛ շարժվիր
    ու մի հեռացիր:

    Մենք, որ սիրել ենք իրար,
    հիմա մոռացել ենք քեզ,
    բայց դու մի մոռանա մեզ.
    քանզի միայն քեզ ունենք աշխարհում,
    թույլ չտաս, որ մենք դառնանք պաղարյուն:
    հեռուներում միշտ
    և հոգ չէ, թե ուր,
    կյանքի նշա՛ն տուր:
    Շատ տարիներ անց, անտառի եզրին,
    հիշողության մեջ
    հայտնվի՜ր հանկարծ,
    ձեռքերդ մեկնիր,
    և փրկյա՜ դու մեզ...

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •