Սիրելի ակումբցիներ
Ս/թ օգոստոսի 27,28,29-ին կազմակերպում ենք արշավ-էքսկուրսիա դեպի Դիլիջան` Բլդան գետ:
Տեղակայման վայրը մոտ է Ջուխտակ վանքերին և այլ պատմամշակութային կոթողների:
ըստ նախնական պլանի Երևանից դուրս կգանք ուրբաթ երեկոյան` աշխատանքային օրվա ավարտից հետո, կվերադառնանք կիրակի օրը գիշերը:
Բլդան գետի ձորը
![]()
Դիլիջանի անտառ
Ջուխտակ վանքը
մնացած նկարները կարող եք տեսնել այս թեմայում
Կախված մասնակիցների քանակից կարող ենք վերցնել 2 հատ 12 տեղանոց վրան (նույն վրանից)
մանրամասների համար կարող եք գրել ՊՄ:
Հատուկ ուշադրություն դարձրեք, որ կազմակերպչական խնդիրների պատճառով մասնակցության հայտերը կընդունվեն մինչև ս/թ օգոստոսի 24-ը:





Մեջբերել
Սկսվեեեեեց, հարգելի ակումբցիներ, խնդրում եմ մասնակցության հայտի հետ կցել չորս երեքը-չորսի չափի նկար, կիրառվելու է ֆեյս քոնթրոլի նորագույն սիստեմ, ընտրվելու են նրանք, ովքեր վերջին պահին չեն ասելու "վայ գիտե՞ս, հարմար չի գալս, ես հենց էնպես, օրինակի համար էի ասել կգամ... " և այլ նմանատիպ հայտարարություններ






Էջանիշներ