User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Անհատական թե՞ խմբով լեզու սովորել

  1. #1
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Անհատական թե՞ խմբով լեզու սովորել

    Կուզենայի իմանալ ֆորումականների կարծիքը անհատական VS խմբային պարապմունքների մասին, քննարկել պլյուսներն ու մինուսները: Միանգամից ասեմ, որ խմբային ասելով նկատի ունենանք ողջամիտ քանակություն` 8-12 հոգի:


    http://franseren.com/

  2. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, որ նրա համար, ով 0-ից ա սկսում սովորել, ճիշտ կլինի անհատականը: Ինֆորմացիան ու տարբեր տեսակի նրբություններն ավելի լավ մարսելու համար:
    Հետո, էդ դեպքում ուշադրությունը միայն կենտրոնացված ա իր վրա ու ուսուցանողից շատ բան քաղելու հնարավորությունը մեծ ա:
    Խմբակայինով էլ ա հնարավոր սկսել զրոյից, բայց մի քիչ արդյունավետ չի, ըստ իս:
    Իմ կարծիքով, խմբակայինը ճիշտ է միայն, երբ արդեն որոշակի գիտելիք ու պատկերացում ունես տվյալ լեզվի մասին:

  3. #3
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adam,
    ճիշտ նկատեցիր, որ նախնական էտապում անհատական պարապմունքները /մեկ-երկու ամիս/ ավելի արդյունավետ են լինում:
    Նախ`ամենաշատ դժվարությունները ծագում են հենց այս էտապում:
    Երկրորդ` դժվարությունները միշտ անհատական են`կախված տարիքից, լեզվական փորձից, հիշողության տեսակից, մոտիվացիայից, մայրենիին կամ մի այլ, կարևոր է թե որ, լեզվին տիրապետելու մակարդակից, աշխատասիրությունից... և այլն.

    Խմբակային պարապմունքների առավելությունների մասին հետո

    http://franseren.com/

  4. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց այս պահին ես Գերմանիայում օտարերկրացիների հետ summer school-ի եմ, մեկամսյա գերմաներենի կուրս ենք անցնում /բնականաբար խմբային պարապմունքներ են/: Համ պլյուսներ կան, համ մինուսներ. դե կոնկրետ իմ դեպքում հիմնական պլյուսները պարզ են` միջավայրը, հաճախ գերմաներեն խոսելուց բացի այլ ընտրություն չես ունենում, լեզուդ արագ բացվում է և այլն: Իսկ ահա ամենամեծ պրոբլեմն ինձ համար համադասարանցիներիս ակցենտն է: Մեր խմբում /բնականաբար դասախոսից հետո/ ամենամաքուր գերմաներեն ակցենտը և հնչյունների ճիշտ արտասանությունն իմն է, իսկ մյուս ազգերի ներկայացուցիչները ինչ "գունավոր" հնչյուններ ասես, որ չեն արտաբերում, ու ինձ մոտ ակամա տպավորվում է նրանց ոչ ճիշտ արտասանությունը, ահավոր ռ-ոտել, ր-ոտել ու շ-ոտել եմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.08.2010), prof-de-Francais (13.08.2010)

  6. #5
    Սկսնակ անդամ lampone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով շատ ավելի արդյունավետ են խմբակային պարապմունքները, եթե, իհարկե, մյուս մասնակիցները շուտ են սովորում և աշխատասեր են. նման դեպքերում մեկի տված հարցով սովորում են նաև ուրիշները, իսկ լեզվին որոշ չափով տիրապետելու ժամանակ մասնակիցների միջև քննարկումները շատ օգտակար են: Բայց բավական դժվար է այդպիսի խումբ գտնելը, հաճախ էլ կապված է ֆինանսների հետ, որովհետև մեծ պահանջարկ ունեցող մասնագետներն ընտրում են ավելի ընդունակ աշակերտներին, իսկ որքան լավն է մասնագետը, այնքան թանկ են նրա ծառայությունները: Կապ ունի նաև աշակերտների քանակը, որը չպետք է գերազանցի հինգ հոգին, նորմալ պարապմունք անցկացնելու համար:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    prof-de-Francais (16.08.2010), shatboyov (06.10.2012)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իմ սեփական փորձից պատմեմ: Հազար ձևով լեզու սովորել եմ՝ սկսած ինքնուրույնից, վերջացրած 15 հոգանոց խմբով: Պիտի ասեմ, որ ամենաօգտակարը և հաճելին 6-8 հոգանոց խմբերն էին. էդպես թե´ հետաքրքիր է անցնում, թե´ դասախոսը հասցնում է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: Իհարկե, ինձ համար խմբով պարապելու թերությունն այն է, որ լեզու սովորելու հարցում բավական արագ եմ, ու միանգամից անցնում եմ մյուսներից, հետևաբար դասերը հաճախ ձանձրալի են դառնում, բայց մյուս կողմից էլ դասախոսի հմտությունից է կախված քեզ համար նոր բան գտնելը կամ ոչ: Հետաքրքիր օրինակ. դպրոցի անգլերենի դասերին ձանձրույթից նկարչություն էի անում (էդ լավագույն դեպքում), որովհետև դասերը կարծես կենտրոնացած լինեին միջին մակարդակի համար, իսկ համալսարանի երկրորդ կուրսի դասերից լիքը բան եմ քաղել, չնայած նորից կար մակարդակների տարբերություն: Ուղղակի էնպես էր դասավանդվում, որ տառեր չիմացողը տառ էր սովորում, իսկ լավ իմացողը բառապաշարն էր հարստացնում ու նրբություններ յուրացնում: Իհարկե, շատ ավելի ճիշտ է, երբ խմբում հավաքված են նույն մակարդակի իմացողներ, բայց էդ նույնն էլ միշտ հարաբերական է:

    Խումբը մի առավելություն էլ ունի. դու գիտես կոնկրետ մարդկանց, ովքեր սովորում են լեզուն, կարող ես նրանց հետ այդ լեզվով շփվել նույնիսկ դասերից դուրս:

    Ինչ վերաբերում է անհատական դասերին... գուցե դրանք ինձ ավելի ձեռնտու կլինեին, որ դասախոսն իմ տեմպով առաջ գնար, բայց երբ հիշում եմ ցանկացած լեզու, որ սովորել եմ գրեթե անհատական դասերով (երկու հոգանոց խմբերով), զգում եմ, որ բավական անարդյունավետ են եղել: Ու դա դասախոսից կախված չի եղել, որովհետև նույն դասախոսի մոտ խմբով պարապելիս մեծ արդյունքների եմ հասել:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (14.02.2013), prof-de-Francais (16.08.2010), Էլիզե (15.08.2010), Ուլուանա (15.08.2010)

  10. #7
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    36
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խումբը մի առավելություն էլ ունի. դու գիտես կոնկրետ մարդկանց, ովքեր սովորում են լեզուն, կարող ես նրանց հետ այդ լեզվով շփվել նույնիսկ դասերից դուրս:

    Լիովին համաձայն եմ, բայց կավելացնեմ, որ խմբակային պարապմունքներում առկա է նաև մրցակցության մթնոլորտը, ինչը խթան կհանդիսանա, որ պարապողները ավելի լավ սովորեն ու հասկանան լեզուն:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (15.08.2010)

  12. #8
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհատական պարապմունքների բացասական կողմերն են`
    Առաջինն ու ամենակարևորը հաղորդակցության շատ նեղ շրջանակն է`չնչին բացառությամբ ուսումնասիրվող լեզուն ծառայելու է բանավոր ու գրավոր հաղորդակցությանը: Անհատական դասերին շփումը նեղանում-վերածվում է երկխոսության սովորողի ու սովորեցնողի միջև: Կոմպենսացնել մուլտիմեդիա նյութերով/վիդեո, աուդիո/մասամբ ստացվում է, սակայն առաջանում է ,,հետադարձ կապի,, բացակայության խնդիր` առայժմ անլուծելի:
    Երկրորդ թերությունը ձեր սուբյեկտիվ ընկալումն է: Եթե դու vis-à-vis ես պարապում դասախոսի հետ, դու միայն քո սեփական ընկալմամբ ես որոշում առաջարկվող մեթոդների արդյունավետությունը: Իսկ քո սխալը այս դեպքում միջոցների և ժամանակի կորուստ է:
    Իսկ համեմատության անհնարին լինելը երրորդ թերությունն է: Դու հնարավություն չունես քո ձեռքբերումներն ու հաջողությունները համեմատել ուրիշների հետ: Մրցակցությունն էլ շատերի համար լավ խթան է, ինչպես նշեց Բյուրակնը: Սեփական ջանքերի արդյունավետությունը որոշելը դժվար գործ է, բոլորին ոչ հասու:
    Խմբակային պարապմունքների թերությունների մասին հետո

    http://franseren.com/

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.08.2010), Ուլուանա (16.08.2010)

  14. #9
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմոռանանք անհատական պարապմունքների առավելությունների մասին.

    • Ինչպես նշեց Adam-ը, առաջինը` անհատական մոտեցումն է, հատկապես սկզբնական էտապում: Փորձառու մասնագետը կարող է ընտրել դասագրքեր ու դասավանդման ոճ՝ հատուկ քեզ համար, կարճ ժամանակում որոշել նոր նյութի չափն ու մատուցման ձևը, ինչը կապահովի արդյունավետ յուրացում հենց քեզ համար:
    • Երկրորդ`դասերի այսպես կոչված մոդելավորումն է` եթե քեզ կոնկրետ ինչ-որ բնագավառից են գիտելիքներ պետք:
    • Եվ երրորդ` դասերի ճկուն գրաֆիկը, սա էլ կարելի է ,,անհատական մոտեցում,, գաղափարի մեջ ներառել:


    http://franseren.com/

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (17.08.2010), Ուլուանա (20.08.2010)

  16. #10
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խմբային պարապմունքի հիմնական թերությունը սահմանափակ ժամանակն է, որ դասախոսը կարող է հատկացնել յուրաքանչյուր անդամին: Միշտ խմբում կա մեկը/մի քանիսը, նայած խմբի մեծությանը/, որ նյութն ամբողջությամբ չի յուրացնում, հաճախ էլ նախընտրելով լռել/չասեն` թե իրեն ,,ուշ է հասնում,,/:
    Մյուս կարևոր պահը: Եթե նույնիսկ խմբի բոլոր անդամները լեզվական նույն մակարդակին են, նրանց անհատականությունն, իհարկե, հաշվի չի առնվում: Մի խմբում հայտնվում են տարեցն ու երիտասարդը, տեսողական /լսողական հիշողություն ունեցողը, լուրջ մոտիվացիայով կամ ստիպված դասերին հաճախողը, լեզվական փորձ ունեցողն ու մայրենիին վատ տիրապետողը /պատահում է, որ մակբայ, բայի եղանակ... բառերը գիտական անհասկանալի տերմիններ են թվում/:
    Եվ իհարկե, խմբային դասի ժամը փոփոխության ենթակա չէ, բաց թողած դասը լրացնելու հնարավորություն չի տրվում:

    Ամփոփենք: ԽմբայինVSանհատական դասերի մեջ ընտրություն կատարելիս հաշվի առեք`
    եթե բանավոր հաղորդակցության հմտությունները զարգացնելու կարիք ունեք, խմբային դասերը նախընտրելի են,
    եթե, լավ ճանաչելով ձեր առանձնահատկությունները, ժամանակի սղությունը, լեզու սովորելու հատուկ նպատակները, ընտրում եք անհատական դասեր, դուք Ճիշտ ուղու վրա եք:

    http://franseren.com/

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.08.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում prof-de-Francais-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խմբում հայտնվում են տարեցն ու երիտասարդը, տեսողական /լսողական հիշողություն ունեցողը, լուրջ մոտիվացիայով կամ ստիպված դասերին հաճախողը, լեզվական փորձ ունեցողն ու մայրենիին վատ տիրապետողը /պատահում է, որ մակբայ, բայի եղանակ... բառերը գիտական անհասկանալի տերմիններ են թվում/:
    http://franseren.com/
    Սա իրոք լուրջ թերություն է, որին վերջերս հանդիպեցի: Առաջներում խմբում լինում էինք նույն համալսարանի ուսանողներով, հետևաբար ինչ-որ իմաստով համեմատաբար նույն պայմաններում էինք, բայց այ որ մեկը չի ուզում սովորել ու մյուսներին խանգարում է... Դա ոչ մի կերպ չեմ հասկանում. վերջիվերջո, վճարել ես: Գոնե փողերիդ դիմաց փորձիր գիտելիք ստանալ: Թե չէ անլուրջ լինելը նման է փողերը քամուն տալուն:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    prof-de-Francais (19.08.2010)

  20. #12
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2011
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր էր շատ...5 տարի է օտար լեզու` անգլերեն եմ սովորում, ու բոլոր դեպքերում, իհարկե ընդմիջումներով եմ սովորել, անհատական եմ պարապել, ու ասեմ որ շաաաաաատ լավ էր, բայց կցանկանամ արդեն լինենք 2 կամ 3 հոգի : Շնորհակալություն

  21. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեզուն օգտագործելով են սովորում… խոսելով, գրելով, կարդալով և այլն… մենակ շատ չես ձգի ինչքան էլ որ էֆֆեկտիվ լինի… ու նայած ինչ խմբի հետ ես սովորում…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (04.10.2012)

  23. #14
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեզուն նախևառաջ քըմյունիքեյշն ա, հաղորդակցություն, էնպես որ վաղ թե ուշ բախվելու էս էդ շփման խնդրին... Քերականություն, տեսական մաս լավ յուրացնելուց հետո հարկավոր կլինի էդ ամեն ինչը գործի դնել պրակտիկ հատվածում, իսկ դրա համար քեզ հարկավոր են մարդիկ, ում հետ կարողանաս անգլերենով հաղորդակցվել…
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (06.10.2012)

  25. #15
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհատական լեզու սովորելը, ոնց-որ վաննայում լողալ սովորես :Դ իհարկե կանոնները անհատական սովորելը չի խանգարի, բայց մեկ ա մի քանի հոգով ավելի արդյունավետ ա, որտև եթե քո նման չիմացող մարդու հետ էլ քննարկեց, ավելի լավ կհիշես:
    The cake is a lie.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  2. Ի՞նչ լեզու սովորել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2013, 13:43
  3. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40
  4. 1C հաշվապահական ծրագրի անհատական դասընթացներ
    Հեղինակ՝ Սլիմ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.01.2010, 23:06
  5. Անհատական պարապմունքներ
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2008, 01:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •