User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հպարտության ժամը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարձրաձայն խոսակցությունից Մարոն բացեց աչքերն ու հայացքը գցեց լուսամուտին. «Այդպես էլ կա, լույսը բացվում է» : Վագոնում անսովոր իրարանցում էր. Միջահասակ, սպորտային հագուստով մեկը բոթում էր քնածներին ու պահանջում, որ իրեն տան անձնագրերը: «Հասկանալի է, մոտենում ենք սահմանին»,- ոչ առանց թեթևության մտածեց Մարոն: «Սահմանի վրա մի երկու ժամ, դրանից հետո՝ երեք ժամ էլ ու ...Աստրախանում կլինենք: Ճանապարհի մեծ մասն անցել ենք...»
    Անսպասելիորեն տեսավ, որ երեկվա զրուցակիցն այդպես էլ նստած էր անցկացրել գիշերը, գլուխը միջնորմի երկաթներին հենած՝ նիրհում էր: «Այ քեզ բան,- զարմացավ կինը,- այս խեղճ մարդն ինչու՞ չի պառկել, չէ՞ որ տեղն իրենն է, ինքն էլ բոլորի նման տոմսի համար վճարել է, ինչու՞ է իրեն տանջել...»: Հետո, զննելով ննջող տղամարդուն, Մարոն նկատեց, որ նրա ոտքերին ձմեռային երկարաճիտ կոշիկներ էին: Մայիսի կեսին ձմեռային կոշիկներ: « Երևի գուլպա չկա ոտքերին, այդ պատճառով էլ ամաչել է հանել կոշիկներն ու պառկել»,- եզրակացրեց Մարոն ու ավելի խղճաց կիսաքուն Աբային:
    Պարզվեց՝ անձնագրերը հավաքողը «խմբի» բրիգադիրն է: Փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո նույն աղմուկով, ինչպես որ հավաքել էր, բաժանեց անձնագրերն ու հայտնեց, թե արդեն սահմանին են ու հիմա սահմանապահներն ու մաքսավորները խուզարկելու են վագոնը:
    Երեխաներն արթնացել էին, աղջիկը, աչքերը բացելուն պես, նստեց տեղում ու ջուր խնդրեց: Մայրը ջուր տվեց աղջկան, որդին էլ վերից պարզեց ձեռքն ու վերցրեց իր բաժակը: Մարոն երեխաներին ասաց.
    -Երբ ստուգումները վերջանան, կնախաճաշենք:
    Վագոնն սկսեցին չափչփել կապույտ ու դարչնագույն համազգեստավոր տղամարդիկ, մի քանիսի կողքից ատրճանակ էր կախված: Փոքր , շագանակագույն շուն էլ, երկարուկ դունչը բարձր բռնած, վազվզում էր վագոնի միջանցքում , հոտոտում ամեն ծակուծուկը:
    Կապույտ համազգեստավորներից մեկը Մարոյից պահանջեց փաստաթղթերը , թերթեց ու, նկարները ուղևորների դեմքերին համեմատելով , ետ վերադարձրեց: «Հաջողություն եմ մաղթում» ժպտաց , անցավ հաջորդին:
    Դարչնագույն հագածներն իրերն էին ստուգում, ուղևորներին ստիպում էին բացել ճամփորդական պայուսակներն ու մանրակրկիտ զննում դրանք: Մարոն էլ բացեց իրենցը, հսկիչը մոտեցավ , երկու ձեռքով սկսեց հանել խնամքով դասավորած հագուստներն ու սպիտակեղենը:
    -Երևի կներես ինձ, որ քրքրում եմ շորերդ,- ժպտալով ասաց սահմանապահը Կարինեին,-գործիս անունը սա է . Պիտի թույլ չտամ, որ այս գնացքով ամեն տեսակ թույն, թմրանյութ բերեն Ռուսաստան:
    Փոքրիկը շփոթված նայեց մորն ու ոչինչ չպատասխանեց:
    Մարոյենց պայուսակը զննելուց հետո՝ սահմանապահը դարձավ Աբային, կարգադրեց բացել հնամաշ ճամպրուկը: Գույնզգույն լաթեր կային, Մարոն չհասկացավ դրանց իմաստը: Հագուստի նման չէին: Հսկիչն սկսեց ձեռքով այս ու այն կողմ տալ լաթերը, երբ հանկարծ ճամպրուկից մի ափաչափ, կլորիկ բաղարջ ընավ ու գլորվեց Մարոյի ոտքերի մոտ: Մարոն արագ խլեց այն կեղտոտ հատակից, պարզեց Աբային, միայն նկատեց հացի վրայի բորբոսի կանաչ լաքաները: Տղամարդը շնորհակալությամբ վերցրեց բոքոնը, խնամքով փաթաթեց լաթերից մեկի մեջ ու նորից դրեց ճամպրուկը:
    Հսկիչներն արդեն անցել էին իրենց նստարանների մոտից: Փղձուկը խեղդում էր Մարոյի կոկորդը: Աբայի երեկվա պատմածները, գիշերվա նստած քնելն ու ուտելու համար արդեն ոչ պիտանի, բայց մասունքի նման պահվող հացը, կարծես աղաղակելով, մեղադրում էին իրեն: Մարոն ինքն էր իրեն մեղադրում: Մեկ էլ այսպիսի զգացողություն եղել էր շատ վաղուց, երբ հայրենի գյուղ էր գնացել անչափ գեղեցիկ ու թանկարժեք շրջազգեստով: Մի անգամ փողոց դուրս եկավ , զգաց իրեն ուղղված, արևների տակ թրծվող նախկին հարևանուհիների խեղճացած հայացքներն ու ինքն իրեն ատեց՝ արարքի համար: Հիմա էլ էր մեղադրում իրեն՝ իր կուշտ կյանքի ու այս անծանոթ մարդու բորբոսնած բաղարջի պատճառով:

    ---------- Ավելացվել է՝ 12:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:34 ----------

    -Մայրիկ, ուտել եմ ուզում,- աղջիկն էր, - թեյ էլ պիտի խմեմ, երեկվանից հաց չեմ կերել:
    - Անուշս, թող գնացքը շարժվի, որ կարողանանք լվացվել:
    -Ինչու՞, հիմա եմ ուզում, արի հենց հիմա էլ գնանք լվացվելու:
    -Հիմա չենք կարող, որովհետև երբ գնացքը կանգնած է, զուգարանների ու լվացարանների դռները փակում են: Կարգն է այդպիսին:
    Մարոյի որդին, որ ամբողջ ճանապարհին գրեթե ոչինչ չէր խոսել,նայելով մորն ու քրոջը, կամացուկ հարցրեց.
    -Դուք ի՞նչ է, պատրաստվում եք նախաճաշե՞լ...
    -Այո, ես երեկվանից թեյ չեմ խմել, թեյ եմ ուզում...,- ոտքերը թափահարելով առույգ պատասխանեց աղջնակը:
    -Մի երեք ժամ էլ համբերիր, քեզ ոչինչ չի պատահի,- սաստեց նրան եղբայրը:- Մայրիկ, ասա թող համբերի, ո՞նց պիտի հաց ուտի այսքան մարդու մեջ, երբ նրանցից ոչ մեկը հաց չի կերել:
    Մարոն մտովի համաձայն էր որդու ասածներին, բայց առարկեց.
    -Քույրդ փոքր է, տղա'ս, իրեն կարելի է:
    Գնացքի շչակը հատու սուլոցով կտրեց օդն ու հազարանիվ թրթուրը պոկվեց տեղից:
    Մարոն ու աղջիկը լվացվելուց հետո թեյ բերեցին: Նախշուն ամանի մեջ հավի եփած միս էր, տապակած ձկան կտորներ: Մարոն դրեց երկու կտոր աղջկա ափսեն ու, թեյը խառնելով, նորից դարձավ որդուն:
    -Տղաս, իջիր վերևից, դու էլ մի կտոր բան կեր...
    - Դա անկարելի է,- չոր պատասխանեց որդին:
    -Ինչու՞,- Մարոն իրենն էր պնդում,- երեկ այս մարդկանց հոգևոր առաջնորդը՝ մոլլան, ճաշն ուտելիս կողքերը չնայեց: Իսկ դու պիտի քաղցած մնա՞ս...
    - Ինձ չի հետաքրքրում, թե մոլլան իրեն ինչպե՞ս պահեց, ես ի'մ սկզբունքներն ունեմ:
    Մարոն այլևս չշարունակեց, ինքն էլ վերցրեց մսի մի փոքր, շատ փոքր կտոր, արագ ծամելով կուլ տվեց , մի երկու կում էլ խմեց թեյից, կարծես գողություն անելիս լիներ: Վերցրեց մսի կտորներով լի ամանն ու պարզեց Աբային:
    -Վերցրեք,- խնդրեց Մարոն, սակայն տղամարդը հաստատակամ տարուբերեց գլուխն ու շնորհակալություն հայտնելով, հրաժարվեց:
    Հավաքեց ուտելիքները, սկսեց աղջկա հետ խաչբառ լրացնել, բայց որդու արարքը խորապես հուզել էր նրան: Մարոն երջանիկ էր: Անցած երկարուձիգ տարիներին, երբ ամենօրյա խստակյաց վարքով սովորեցնում էր երեխաներին ու նրանց հոգին էլ հանում էր իր պահանջներով, հենց ա'յս օրվան էր նրանց պատրաստում: Չարչարանքը իզուր չի անցել: Որդին հաճախ էր ընդվզում՝ ասելով. «Մայրիկ, չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում մեզնից քո պահանջկոտ բնավորությամբ»: Յուրաքանչյուր անգամ պատասխանն անփոփոխ էր. «Մարդու կերպարանքով աշխարհ գալը դեռ ոչինչ չի նշանակում: Ուզում եմ , որ ՄԱՐԴ դառնաք, իսկ դրան հասնելու ճամփան դժվար է...Այդ պատճառով ամեն րոպե ո'չ ինձ, ո'չ էլ ձեզ չեմ խնայելու...»:
    Հիմա Մարոյի սիրտը անհուն բերկրությամբ ու հպարտությամբ էր լցվում, նա ակամայից սկսեց ժպտալ, աղջկա հետ ծիծաղում էր մանկական ամսագրի պարզունակ նկարների վրա, բայց այդ խինդը իրականում հաղթանակի հրճվանքն էր. Որդու արարքը:
    Աստրախանում նորից անձրև էր: Կես օրվա ծանոթները հրժեշտ տվին միմյանց, Մարոն ի սրտե ցանկացավ , որ այս տարի Աբային չխաբեն, որ նա կարենա մի քիչ ավելի խնայել աղջկա օժիտի համար, որ ձմեռը հաց ունենա...Բայց այդ ամենն արդեն կարևոր չէին: Մարոն երջանիկ էր իր հաղթանակով, երջանիկ էր, որ տասնհինգ տարեկան որդին անթույլատրելի համարեց օտար քաղցածների առաջ հաց ուտելը... Ուրիշ էլ ի՞նչ կարող է երազել մայրը, քան այն, երբ տեսնում է, որ Մարդ դաստիարակելու համար ջանքերն իզուր չեն անցել:
    Կառամատույցում ցուրտ քամի էր, անձրև, բայց նույնիսկ եղանակը չէր կարող դույզն ինչ փչացնել Մարոյի տրամադրությունը, որը կյանքումը չճաշակած, մի նոր տեսակի հպարտության ու երջանկության խառնուրդն էր:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.08.2010), E-la Via (12.08.2010), einnA (20.08.2010), Lion (19.08.2010), Shah (12.08.2010), Tig (22.08.2010), Բարեկամ (02.09.2010), Դեկադա (12.08.2010), Ժունդիայի (12.08.2010), Լուսաբեր (12.08.2010), ՆանՍ (12.08.2010), Ստեգոզավր (19.08.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ բավական հետաքրքքիր էր, ուզուցողական: Հատկապես դուրս եկավ այս հատվածը.

    Մարդու կերպարանքով աշխարհ գալը դեռ ոչինչ չի նշանակում: Ուզում եմ , որ ՄԱՐԴ դառնաք, իսկ դրան հասնելու ճամփան դժվար է...
    Միայն թե վերնագիրը՝ "Հպարտության ժամ" ոնց որ թե այնքան էլ չի համապատասխանում բուն իմաստին, կամ էլ ես կարող է լավ չընկալեցի: Չգիտես ինչի կարդալուց հետո մտքումս հնչում է "Հոգու վեհության ժամ" արտահայտությունը:
    Ամեն դեպքում շնորհակալություն գրելու և մեզ ընթերցելու հնարավություն տալու համար:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ բավական հետաքրքքիր էր, ուզուցողական: Հատկապես դուրս եկավ այս հատվածը.
    Միայն թե վերնագիրը՝ "Հպարտության ժամ" ոնց որ թե այնքան էլ չի համապատասխանում բուն իմաստին, կամ էլ ես կարող է լավ չընկալեցի: Չգիտես ինչի կարդալուց հետո մտքումս հնչում է "Հոգու վեհության ժամ" արտահայտությունը:
    Ամեն դեպքում շնորհակալություն գրելու և մեզ ընթերցելու հնարավություն տալու համար:
    Ես էլ շնորհակալ եմ համբերության ու կարծիք գրելու համար: Անկեղծորեն՝ վերնագրի մասին սկսեցի մտածել:

  5. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2010
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    …Հիմա Մարոյի սիրտը անհուն բերկրությամբ ու հպարտությամբ էր լցվում, նա ակամայից սկսեց ժպտալ, աղջկա հետ ծիծաղում էր մանկական ամսագրի պարզունակ նկարների վրա, բայց այդ խինդը իրականում հաղթանակի հրճվանքն էր. Որդու արարքը…
    Հրաշալի էր, Արևածագ, գրագետ, սահուն…ճիշտ: Վերնագիրը փոխելու հետ էլ համաձայն եմ: Կոչիր «Հասարակ, հասարակ մի օր»: Կամ գոնե «Հրճվանք»

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.09.2010), Արևածագ (19.08.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կենդանի ու իրական էր - ապրես
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (19.08.2010)

  9. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես միշտ երկար գարռումներ կարդալու համար տրամադրված պետք է լինեմ, բայց առաջին իսկ տողերից հետո մնացածն արդեն աչքերս կուլ տվեցին
    Վերնագիրը չգիտեմ, կարևորություն չտվեցի, բայց իսկապես մոր համար հպարտության ժամ էր, իսկ որդու համար հոգու վեհության ժամ ինչպես way-ը նշել էր:
    Հայի "համ ու հոտ" ունի պատմությունդ, լավն էր:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.09.2010), Արևածագ (20.08.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ պատմվածք էր, Արևածագ, կենդանի պատկերներով, չավելորդաբանված ու շատ… անկեղծ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (02.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամը հետ, ժամն առաջ... Է իմա՞ստը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 149
    Վերջինը: 24.11.2019, 13:45
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.11.2011, 12:10
  3. Արձակ. Վառված ժամը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.10.2010, 10:25
  4. Դիմակահանդես-շքերթ հոկտեմբերի 25-ին, ժամը 15:30, Մատենադարանից
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2009, 17:02
  5. Հպարտության պահ!!! Opera Mini - 2809% աճ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 11.10.2009, 21:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •