User Tag List

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Հայ-ռուսական հարաբերություններ

  1. #1
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուս-Հայկական հարաբերություն

    Ռուս-Հայկական հարաբերություն



    Ռուս-Հայկական դաշինք ունենալը հիմնական է, էական է, անխուսափելի է և խիստօրեն - անհրաժեշտ: Չգիտեմ եթե Ռուսը Հային այսպես ասաց «սիրում» է թե ոչ բայց մի բան շատ լաւ գիտեմ - այդ օրը որ Ռուսաստանը ԿովԿասից դուրս քաշվի հաջորդ օրը Հայաստանը որպես պետություն չիլինելու: Ըստ բոլոր քաղակական, տնտեսական և ռազմական ցուցանշաններին Ռուսը այսօր պատրաստ է գրավել 21-երորդ դարվա ամենա բարցր դիրքը: Մեր փոքր, դշնամիներով շրջափակ և բարիս-բուն-իմաստով աղքատ՛ երկիրը պետք է անի ամենինչ որ հարկավոր է անել մեր հյուսիսային վիթխարի հարևանի բարեկամությունը պահելու համար: Մեր երկրի իշխանության համար անհրաժեշտ է ստեղծել մի քաղակական վիճակ ուր Ռուսը կը կարողանա տեսնել մեր երկրի ռազմավարական և տնտեսական արժեքն ու նշանակությունն - և գտնի մեր մեջ և մեր հետ նրա երկրի շահերը: Լաւ թե վատ Հայի միակ հույսը այսօրվա և գալիք միջազգային քաղաքականության մեչ Ռուսն է:

    Ին՞չ եք կարծում:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.10.2008, 15:25: Պատճառ: Գրառման ավելացում
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  2. #2
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ



    Ռուսաստանը, ի դեմս նրա ղեկավարության առողջ մասի, փորձում է մնալ Կովկասում եւ պահպանել այնտեղ իր ներկայությունն ու ազդեցությունը: Ռուսաստանի համար դա կարեւոր է, թույլ չտալու համար ողջ Հյուսիսային Կովկասի ապակայունացում, ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայում եւ ռազմական ուժի ներթափանցում ռուսասկան տարածքի խորքերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ԱՔԽԱ) առաջին փոխնախագահ, գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր Լեոնիդ Իվաշովը: Նրա խոսքերով, Հայաստանը Ռուսաստանի հենակետն է Հարավային Կովկասում: «Միեւնույն ժամանակ Հայաստանի համար կենսականորեն կարեւոր է դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը վստահի Արեւմուտքի խոստումներին, նա կկորցնի իր պետականությունը, իր անկախությունը»,-ասել է Իվաշովը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը իրավունք ունի ձեւավորվել դաշնակցային հարաբերություններ ում հետ ցանկանա: «Սակայն եթե դա չնյարդայնացնի Ռուսաստանին եւ չհակասի նրա շահերին: Մոսկվան կարող է երես թեքել Երեւանից եւ տեղափոխել համագործակցությունը միայն փոխշահավետ հարաբերությունների մակարդակ, առանց որեւէ քաղաքական, տնտեսական արտոնությունների: Սակայն դա կհակասի Հայաստանի ազգային շահերին, կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը եւ հնարավոր է, նրա փլուզմանը»,-նկատել է ռուս գիտնականը: Լ.Իվաշովը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք: «Կարծում եմ, նա կարող է էապես ավելի մեծ դեր կատարել հայ-ռուսասկան դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»,-գտնում է գեներալ-գնդապետը:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=17440

    Ռուսաստանը պատրաստվում է վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ



    ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստվում է վերանայել իր քաղաքկանությունը Հայաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները, ինչպիսին հանդիսանում է Հայաստանը Ռուսաստանի համար, պետք է ավելի սերտ լինեն: «Գիտական եւ մշակութային կապերի բացակայությունը մեր երկրների միջեւ վերջին 10-15 տարիների ընթացքում բացասական է անդրադարձել հարաբերությունների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար բավական անբարենպաստ իրադրություն ստեղծվեց. Ռուսաստանը չունի ԱՊՀ երկրների մասնագետներ: Այժմ դրությունը սկսել է ուղղվել, մենք հայագիտության բաժին ենք բաց անում, որը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, սակայն կարիք կա հայոց լեզվի մասնագետների, եւ առավել եւս գրաբարի»,- նշել է պրոֆեսոր Մեյերը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մերձեցման ճանապարհին կան որոշակի առաջխաղացումներ: «Վերջերս Երեւանում էր ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին, այժմ Հայաստանում է գտնվում իմ գործընկեր, արեւելագետ Վիտալի Նաումկինը, առաջիկայում սկսվում է հայտնի արաբագետ Դմիտրի Ֆրոլովի այցը: Մենք գրեթե տեղյակ չենք ժամանակակից հայ պատմաբանների աշխատություններին, սակայն հուսով եմ, որ այդ սխալը կուղղվի»,- նշել է Միխայիլ Մեյերը: Նշենք, որ պրոֆեսոր Միխայիլ Մեյերը գտնվում է Երեւանում՝ «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» զարգացման ֆոնդի հարավկովկասյան մասնաճյուղի հրավերով:

    Աղբյուր: http://panarmenian.net/news/arm/?nid=17147

    Երեք անդրկովկասյն հանրապետություններից Հայաստանն է Ռուսաստանի միակ անկեղծ ռազմավարական դաշնակիցը



    Վերջին ութ տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել ռուս-հայկական հարաբերություններում պետական մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ, ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Նրա խոսքերով, կանոնավորապես Ռուսաստանում է լինում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաջող են ընթանում ինչպես նրա աշխատանքայիին հանդիպումները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնպես էլ պաշտոնական այցերը: Ռուսաստանի նախագահը վերջերս նույնպես հաճախակի հյուր է Հայաստանում: Մերձեցմանը նպաստեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարին եւ Ռուսաստանում Հայաստանի տարին: «Այսինքն քաղաքական առումով Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն այժմ ոչ թե վատը չեն, այլ ես կասեի, լավն են: Եվ, անկասկած, այն մթնոլորտը, որ ստեղծում են մեր պետությունների բարձրագույն ղեկավարները, ազդում է փոխհարաբերությունների բոլոր տեսակետների վրա: Հնարավորություն կա աշխատանք տանել Գյումրիում ռուսական ռազմակայանի ամրապնդման ուղղությամբ, զարգանում են տնտեսական եւ հումանիտար կապերը: Մեր երկրները բարձրագույն ղեկավարները ինչ-որ չափով առաջ են ացնում մյուս օղակներից: Այստեղ ոչ մի վատ բան չկա, շատ ավելի վատ կլիներ, եթե երրորդական հարցերը առջեւում լինեին, իսկ քաղաքական հարաբերությունները չզարգանային»,-նշել է Ն.Ռիժկովը: «Անկասկած, այժմ մենք բոլորս սպասում ենք, թե ինչ է լինելու: Քանի որ փաստորեն միաժամանակ իշխանափոխություն է տեղի ունենում՝ փետրվարի 19-ին Հայաստանում, իսկ երկու շաբաթ անց՝ Ռուսաստանում: Ես անձամբ հուսով եմ, որ այն կուրսը, որը ձեւավորվել է վերջին ութ տարիներին, առաջին հերթին Քոչարյանի եւ Պուտինի շնորհիվ, կշարունակվի: Ես ինչ-որ ընդհատակյա խոչընդոտներ չեմ տեսնում այդ կուրսի փոփոխման համար, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխման համար: Առաջին հերթին, կան զուտ օբյեկտիվ պատճառներ, թե ինչու դա չի կարելի անել: Երբ ես վարչապետ էի (80-ականների վերջին 90-ականների սկզբին Ն.Ռիժկովը գլխավորում էր ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը), նույն կերպ է վերաբերվում բոլոր հանրապետություններին, իմ պարտքն էր՝ չառանձնացնել ոչ մեկին, լիներ դա Վրաստանը, Հայաստանը թե Ադրբեջանը: Սակայն այսօր կյանքը էապես շտկել է իրավիճակը: Եվ ես տեսնում եմ, որ երեք անդրկովկասյն հանրապետություններից Հայաստանն է Ռուսաստանի միակ անկեղծ ռազմավարական դաշնակիցը: Համոզված եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը երբեք թույլ չի տա նման դաշնակցի կորուստ»,-հայտարարել է Նիկոլայ Ռիժկովը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=24844

    Վ.Պուտին.Համոզված եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա բոլոր միջոցառումները կանցնեն բարձր մակարդակով



    Համոզված եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա բոլոր միջոցառումները կանցնեն բարձր մակարդակով եւ մեծ հետաքրքրություն կառաջացնեն Ռուսաստանի հանդիսատեսի մոտ: Եվ ամենակարեւորը՝ կծառայեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ Դուք անձամբ ժամանեցիք մեր երկկողմ հարաբերությունների համար այս կարեւոր միջոցառման բացմանը: Մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք, սակայն սա, այնուամենայնիվ, շարքային հանդիպում չէ: Մենք ազդարարում ենք մեծ իրադարձության՝ Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումը: Նախ եւ առաջ, կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք այդքան ուշադրություն հատկացրեցիք Հայաստանում Ռուսաստանի տարվան»,-նշել է Վ.Պուտինը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն հայտնեց ռուս գործընկերոջը Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը մասնակցելու համար: Նրա խոսքերով, մեկնարկն արդեն տրված է, եւ պետք է այնպես անել, որ ամբողջ տարին հետաքրքիր անցնի: «Ես արդեն ասել եմ իմ ելույթում, որ ցանկալի կլիներ, որ մենք հետաքրքիր լինենք ռուսաստանցիների համար: Դա նշանակում է միջոցառումների շատ լայն շրջանակ, ինչպես նաեւ որոշակի խորություն եւ ամրապնդման ուղղվածություն է հաղորդում մեր հարաբերություններին: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի իրագործել այն ամենը, ինչ մենք նախանշել ենք, եւ իհարկե, ռուսական կողմի ակտիվ աջակցությամբ»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=16101&folder=2
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.10.2008, 15:27: Պատճառ: Գրառման ավելացում
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  3. #3
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Յուրի Լուժկով. Մոսկվան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է



    Անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ աճել է 65 տոկոսով, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Եթե 2006 թվականին ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ կազմում էր 104,5 մլն դոլար, ապա անցած տարվա առաջին կիսամյակում այն արդեն հասել էր 70, 5 մլն դոլարի, անցայլ տարվա ընթացքում՝ աճել էր եւս 65 տոկոսով»,-ասել է Լուժկովը: Նա նշել է, որ Մոսկվան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է: «Վերջերս Հայաստանում մենք բացեցինք Մոսկվայի տունը, որտեղ գործարարները կարող են ստանալ ողջ անհրաժեշտ իրավաբանական կամ այլ աջակցությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում իրենց գործը կազմակերպելու համար: Բացի այդ, մենք շարունակում ենք զարգացնել մեր կապերը ներդրումային գործընկերության ոլորտում: Առավել եւս, որ Հայաստանն ունի օբյեկտների եզակի հավաքածու Մոսկվայում ներդրումային զարգացման համար»,-ասել է Լուժկովը: Նա հաղորդել է, որ մոտ ապագայում Մոսկվայում կբացվի ժամանակակից մեծածախ կենտրոն, որը շատ կարեւոր է ներդրումային ոլորտի հարցեր լուծելու համար Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ: Նրա խոսքերով, արդեն եկող տարի Մոսկվայում կկառուցվի եւ շահագործման կհանձնվի հայ առաքելական եկեղեցու եզակի մի համալիր, որը նախատեսվում էր կառուցել երեք տարի առաջ: Բացի եկեղեցուց, համալիրի մեջ կլինեն մեծ գրադարան, հյուրանոց եւ նստավայր եկեղեցականների համար: «Վերջերս Հայաստանում կայացան Հայաստանի նախագահի ընտրություններ, որտեղ համոզիչ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, որին ես կցանկանայի շնորհավորել»,-ասել է Լուժկովը՝ դիմելով ՀՀ նորընտիր նախագահին, նշելով, որ ընտրությունները Հայաստանում բարդ էին: «Մենք տեսանք տարբեր իրադարձություններ, որ կատարվեցին երկրում ընտրություններից հետո: Դա վկայում է այն մասին, որ երկրում կան տարբեր դիիրքորոշումներ եւ տեսակետներ, սակայն այնուամենայնիվ, ժողովրդի մեծամասնությունը սատարեց Ձեզ»,-հայտարարել է Մոսկվայի քաղաքապետը՝ նշելով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միշտ չափազանց սերտ կապեր են եղել, հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաեւ ապագայում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=25477

    Վ. ԶՈՒԲԿՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՎԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ»



    Ավարտվել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Նախօրեի երեկոյան նա վարադարձել է Երևան: Մոսկվայում նա վերջինը հանդիպել է հանդիպել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Վիկտոր Զուբկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով: Նա համոզվածություն է հայտնել, որ պետական կառավարման համակարգում ՍերԺ Սարգսյանի մեծ փորձն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան արդյունավետորեն լուծելու երկրի նախագահի առջև դրված խնդիրները և հաջողություն է մաղթել նրան այդ գործում: «Անկասկած, մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հայաստանը զարգանա, և Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը»,- ընդգծել է Վիկտոր Զուբկովը` ավելացնելով, որ նախորդ հանդիպումներում և Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու ռուսական կողմից տրված խոստումներն անպայմանորեն և ամբողջությամբ կկատարվեն: ՌԴ կառավարության ղեկավարը նաև բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի գործունեությունը Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի պաշտոնում` ընդգծելով, որ այն զգալիորեն նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Նշենք, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:

    Աղբյուր: http://www.panorama.am/am/politics/2008/03/25/gov/?sw

    Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնելու են ռազմա-քաղաքական համագործակցությունը, որը ուղղված չի լինի երրորդ երկրի դեմ



    Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնելու են ռազմա-քաղաքական համագործակցությունը, որը ուղղված չի լինի երրորդ երկրի դեմ, ասվում է Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրված երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ: «Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնելու են ռազմա-քաղաքական համագործակցությունը, որը ուղղված չի լինի երրորդ երկրի դեմ»,- ասվում է փաստաթղթում: Դրանում նաեւ նշվում է, որ կողմերը մտադիր են հետայսու եւս ակտիվորեն աջակցել սպառազինությունների նկատմամբ միջազգային վերահսկողության գործընթացին առանց վնասելու որեւէ պետության անվտանգությանը, ջանքեր ներդնել սպառազինությունների վերահսկողության մասին բազմակողմանի համաձայնագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար, այդ թվում վստահության ամրապնդման միջոցները: Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք համընկնող կամ մոտ դիրքեր են գրավում արդիական միջազգային խնդիրների շուրջ, պայմանավորվել են «աճեցնել կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցությունը երկկողմանի հիմքով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպություններում եւ համաժողովներում ելնելով խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման շահերից ինչպես տարածաշրջանային, այնպես եւ գլոբալ մասշտաբում»: Երկու կողմերն էլ հաստատել են հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ կողմ են հանդես եկել ՄԱԿ-ի անհրաժեշտ եւ ռացիոնալ բարեփոխումների անցկացմանը նրա վարկանիշի եւ արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաեւ նոր սպառնալիքներին պատասխան տալու առումով: Ռուսաստանն ու Հայաստանը, ըստ փաստաթղթի, մտադիր են նաեւ ջանքեր ներդնել ԱՊՀ-ի կատարելագործման համար եւ հաստատել են ՀԱՊԿ-ի նշանակությունը որպես «կարեւոր երաշխիք անդամ-պետությունների անվտանգության ապահովման համար», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=26421

    Երկաթուղային հույսեր. Հայաստանը լավատեսությամբ է ընդունում երկաթգծի աբխազական հատվածը վերաբացելու ռուսական նախաձեռնությունը



    Երևանը ողջունում է խորհրդային տարիներին Տրանսկովկասյան երկաթգծի մի կարևոր հատվածի վերագործարկման ծրագիրը, ինչը կարող է հանգեցնել բեռնափոխադրումների վերականգնմանը ամբողջ աբխազական հատվածով, որը կարևորագույն դարպաս է Հայաստանի համար և փակ է 90-ականների սկզբից տարածաշրջանային հակամարտության պատճառով: Հունիսի 1-ին` նախատեսված ժամկետից երկու շաբաթ առաջ, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կառավարումը հանձնվեց «Հարավկովկասյան երկաթգիծ» ռուսական ընկերությանը: Խորհրդային տարիներին Հայաստանի երկաթուղային ցանցը Տրանսկովկասյան երկաթուղու մասն էր, որը միացնում էր Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ոչ միայն ԽՍՀՄ այլ տարածաշրջաններին, այլև Իրանին (Ադրբեջանով) և Թուրքիային (Հայաստանով): Ղարաբաղյան շարժման մեկնարկով` 1988-1989 թվականներին, Թուրքիան և Ադրբեջանը ամբողջությամբ շրջափակեցին երկաթուղային ելքը Հայաստանից, իսկ Տրանսկովկասյան երկաթուղին շրջափակվեց վրաց-աբխազական հակամարտության պատճառով: Այսպիսով, Հայաստանը հայտնվեց արտաքին աշխարհից լիակատար «երկաթուղային մեկուսացման» մեջ: Այսօր գործում է ընդամենը մեկ երկաթուղային շարժակազմ Երևանի և Թբիլիսիի միջև: «Հայկական երկաթուղին» Ռուսաստանի կառավարմանը հանձնելու հիմնական նպատակը դիտարկվում է երկաթգծի աբխազական հատվածը ապաշրջափակելու` Մոսկվայի ջանքերի համատեքստում, այսինքն` Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան անմիջական երկաթուղային կապի ապահովման տեսանկյունից: Վերջերս Սոչի-Սուխում հատվածում երթևեկությունը վերականգնելու նպատակով ռուսական կողմը երկաթուղային զորքեր մտցրեց Աբխազիա: Դա առաջ բերեց պաշտոնական Թբիլիսիի զայրալից արձագանքը, որը մեղադրեց Մոսկվային խաղաղարար առաքելության մեջ չներգրավված ռազմական անձնակազմ Վրաստանի տարածք մտցնելու մեջ: «Սոչի-Սուխում-Թբիլիսի երկաթգծի անգործությունը, անկասկած, քաղաքական խնդիր է»,- ասել է Հայաստանի տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա նաև նշել է, որ Սոչի-Սուխում հատվածի վերագործարկման` ռուսական կողմի մտադրությունը դրականորեն կանդրադառնա ապագայում այս հատվածի հնարավոր ապաշրջափակման վրա: Նախարարի հավաստմամբ` ռուսական կողմն արդեն սկսել է նոր էլեկտրաքարշներ ու վագոններ առաքել Հայաստան: Ռուսական ընկերությունը պարտավորվել է «Հայկական երկաթուղու» զարգացման մեջ ներդնել 600 մլն դոլար, ընդ որում, դրա մեկ երրորդը` առաջին 5 տարում: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է նաև դեպի Իրան երկաթգծի կառուցումը, որի նշանակությունն ավելի կմեծանա, եթե վերագործարկվի Սոչի-Սուխում-Թբիլիսի երկաթուղին: «Հայաստանից Իրան երկաթգծի կառուցման համար կպահանջվի 7 տարի»,- ասել է Սարգսյանը` հավելելով, որ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում և ռուսաստանյան, և իրանական կողմերը:

    Աղբյուր: http://www.armenianow.com/?action=vi...D=3088&lng=arm
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.10.2008, 15:29:

  4. #4
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Ռուսաստանը կֆինանսավորի՞ նոր ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանում



    Ռուսական կողմը պատրաստ է լիովին ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով աղբյուրին Հայաստանի կառավարությունում: Նրա խոսքերով, այդ առումով որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել կողմերի միջեւ Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալության՝ Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի, ներդրումների փոխարեն Ռուսաստանը կդառա նոր Հայկական ԱԷԿ-ի համասեփականատերը: Այսուհետ Ռուսաստանը կհավակնի ռուս մասնագետների մասնակցությամբ արտերկրում կառուցվող ատոմային կայանների մասնաբաժնին: Ռոսատոմում ասում են, որ դա կարող է լինել 5-ից մինչեւ 20-30 տոկոսը: Ինքը Կիրիենկոն Երեւանում հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է մասնագետներ տրամադրել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հետ կապված անհրաժեշտ աշխատանքների կատարման համար: Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ատոմակայան կառուցել, քանի որ երկիրն այլ հնարավորություն չունի լրացնելու համար Մեծամորի Հայկական ատոմակայանի հզորությունները նրա փակումից հետո: Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ունենա ատոմային էներգետիկա եւ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են: Նշենք, որ գործող ՀԱԷԿ-ի փակման համար «կանաչ մարգագետնի» մեթոդով կպահանջվի շուրջ 240 մլն դոլար: Նրա շահագործման ժամկետը, ըստ տեխնիկական պահանջների, ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Նոր եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, պարտավորվել է փակել ատոմակայանը հնարավորինս սեղմ ժամկետում:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=22103

    Վերագործարկվեց արդիականացված «Արմենալ»-ը



    «Ռեկորդային կարճ ժամկետներում՝ 2 տարվա ընթացքում վերակառուցման եւ արդիականացման ծրագրի արդյունքում Հայաստանն այսօր` ի դեմս «Արմենալ»-ի, ստանում է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը», - հինգշաբթի օրը Երեւանում հայտարարեց «Արմենալ»-ի սեփականատեր, ալյումինի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկի` «Ռուսալ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Լիվշիցը. - «Գործարանը արտադրելու է ամենաբարձր որակի փայլաթիթեղ: Մոտավորապես 5 անգամ ավելի, քան մինչեւ արդիականացումն էր: Համարյա ամբողջ արտադրանքը արտահանվելու է, եւ «Արմենալ»-ը Հայաստանի համար ապահովելու է հարկեր, աշխատատեղեր եւ արտարժույթի ներհոսք»: 2004 թվականի հոկտեմբերին «Ռուսալ»-ը համաձայնագիր էր ստորագրել գերմանական Achenbach ընկերության հետ «Արմենալ»-ի համալիր վերազինման ծրագրի իրականացումը սկսելու վերաբերյալ՝ ուղղված արտադրության ամբողջական ցիկլի ստեղծմանը եւ արտադրանքի տեսականու փոփոխմանը: Արդիականացման ծրագրի արժեքը կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, կառավարությունը կարեւորում է այն խոշոր ընկերությունների ջանքերը, որոնք, ի տարբերություն ժամանակի քննությունը չբռնած մի շարք ձեռնարկությունների, կարողանում են, շուկայի պահանջները հաշվի առնելով, վերանայել իրենց քաղաքականությունը, «կարողանում են նոր ներդրումների ներգրավելով տեխնիկապես վերազինել արտադրությունը, սպառման շուկաներ եւ գործընկերներ գտնել եւ մրցունակ արտադրանք թողարկել` այդպիսով զգալիորեն նպաստելով նաեւ արտահանման ծավալների աճին եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը»: Ալեքսանդր Լիվշիցը, դիմելով «Արմենալ»-ի կոլեկտիվին նշեց, թե իրենք արել են հնարավոր ամենը, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, բանվորներն ունենան լավ սարքավորումներ եւ աշխատանք, եւ այժմ աշխատողների հերթն է, որ արտադրանքը լինի որակյալ, իսկ աշխատավարձը՝ բարձր. - «Կարող եմ ասել, որ հրահանգ եմ տվել «Արմենալ»-ի տնօրենին` վճարել, վճարել եւ վճարել, եւ որքան շատ՝ այնքան լավ»: Ողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը կթողարկի տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: Ալեքսանդր Լիվշիցը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հաստատեց, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել «Արմենալ»-ի արտադրական հզորությունները. - «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: 25 հազար տոննան շատ լուրջ ծավալ է, սակայն մտածելու ենք «Արմենալ»-ի հզորութունը տարեկան մինչեւ 40 հազար տոննայի հասցնելու մասին»: Հարցին, թե երբ տեսանելի կդառնան արդիականացման արդյունքները, «Արմենալ»-ի տնօրեն Գեորգի Ավետիքյանը պատասխանեց. - «Մենք արդեն տեսնում ենք: 80 միլիոնը դրած է, սարքավորումները դրած են, արտադրանքը կա, ժողովուրդը աշխատելու է, ռոճիկ ստանալու է, արտադրանք ստանալու ենք, վաճառելու ենք»: Ավետիքյանի խոսքերով, հնարավորություն է ընձեռվել արտադրել աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող գերբարակ` 6-9 միկրոն հաստությամբ փայլաթիթեղ: Իսկ սա նշանակում է, որ նաեւ ծխախոտի հայրենական արտադրողներն այլեւս հարկադրված չեն լինելու այդ գերբարակ փայլաթիթեղը ձեռք բերել դրսի շուկաներից` ծախսելով խոշոր գումարներ:

    Աղբյուր: http://www.armenialiberty.org/armeni...C3ED5EC6E4.asp
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.10.2008, 15:30:
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  5. #5
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ



    Ի՞նչ է փոխվել տարածաշրջանում կովկասյան պատերազմից հետո


    Հայ-ռուսական հարաբերությունների մասին կարելի է երկար գրել, քանի որ դրանք հարյուրամյակների եւ նույնիսկ հազարամյակի պատմություն ունեն: Հայտնի է, որ հայերը առեւտրական կապեր ունեին դեռ Կիեւյան Ռուսիայի հետ: Ժամանակները եղել են տարբեր, սակայն երկկողմ սերտ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերը միշտ էլ բավականին բարձր մակարդակի վրա են եղել: Սակայն որպես գերիշխան պետություններ իրական հարաբերություններ հաստատվել են միայն ԽՍՀՄ-ի քայքայումից եւ Հայաստանի անկախությունից հետո: Այդ ժամանակաշրջանը կարելի է համարել բարդ, հատկապես 90-ականների առաջին տարիները, սակայն կարողացել ենք հաղթահարել այդ ամենը եւ այսօր երկկողմ հարաբերությունները իրավամբ կարելի է համարել ամենաբարձր մակարդակի երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների պատմության ողջ ժամանակահատվածի համար: Անցած տարի լրացավ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հաստատման բարեկամության երկկողմ պայմանագրի կնքման 10-ամյակը: Այնպես որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան կարելի էր համարել հերթական բարեկամական այց, եթե չլիներ օգոստոսյան հնգօրյա պատերազմը Հարավային Օսիայում, ինչը էականորեն փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում: Կարճատեւ այդ պատերազմից հետո կարող ենք միանշանակ պնդել, որ Ռուսաստանի նախագահը ժամանում է աշխարհաքաղաքական նոր կարգավիճակում գտնվող տարածաշրջան: Հարավային Կովկասն այլեւս այն չէ, ինչ էր 2 ամիս առաջ, այսօր տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում: Ռուսաստանը փորձում է վերականգնել իր նախկին ազդեցությունը, իսկ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, պայքարում է դրա դեմ:

    Բացի դրանից, Ռուսաստանի համար Հարավային Կովկասն արդեն 5 հանրապետություն է, հիշեցնեմ, որ պաշտոնական Մոսկվան ճանաչել է Աբխազիան եւ Հարավային Օսիան, հետեւաբար Ռուսաստանը տարածաշրջանը դիտում է այս զարգացումների համատեքստում: Այսինքն` նախագահ Մեդվեդեւի այցը Հայաստան ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման խնդիր է հետապնդում, այլեւ տարածաշրջանային պայքարում պաշտոնական Մոսկվայի դիրքերի ամրապնդման: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ կովկասյան վերջին պատերազմից հետո Վրաստանի թուլացումը որոշակիորեն նպաստել է Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, ինչն իր հերթին հանգեցրել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Հայաստանում սեփական ազդեցության համար ընթացող պայքարի սրմանը: Միայն վերջին 2 ամիսների ընթացքում Հայաստանում իրար հետեւից տեղի ունեցան ռազմական 2 խոշոր զորավարժություններ. առաջինը ՀԱՊԿ-ի շրջանակներում` «Ռուբեժ-2008», երկրորդը ՆԱՏՕ-ի հովանում ներքո` «Նիզակակիր-2008»: Նման ուշադրությունը Հայաստանի նկատմամբ բացատրվում է մեր երկրի աշխարհագրական դիրքով, Արեւմուտքի համար` որպես այլընտրանքային ճանապարհ կասպյան էներգակիրները արտահանելու, իսկ Ռուսաստանի համար` որպես ռազմավարական դաշնակից սեփական ազդեցության պահպանման համար: Հարավօսական պատերազմը ոչ միայն հզորացրեց Ռուսաստանի դիրքերը, այլեւ լրջորեն թուլացրեց նրա ազդեցությունը բուն Վրաստանի վրա, հետեւաբար հարկավոր է ազդեցության այդ թուլացումը փոխհատուցել Հայաստանում սեփական դիրքերի ընդլայնմամբ: Այս առումով Ռուսաստանը լուրջ քայլ է ձեռնարկում, մասնավորապես ազդեցության քաղաքական գործոնը ակտիվ կերպով փոխարինելով էլ ավելի հուսալիով` տնտեսականով: Հայ-ռուսական արտաքին առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին ընդլայնվում է` հասնելով մոտ 1 մլրդ դոլարի: Բացի դրանից, աճում է ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում: Ռուսական ընկերությունների ներդրումների ծավալը մեր երկրում աճում է մեծ արագությամբ, ինչն իր հերթին հանգեցնում է հայ-ռուսական տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացման ու տնտեսական կապերի զարգացման: Հայաստանի համար Ռուսաստանը կարեւոր է ոչ միայն տնտեսական հարաբերությունների զարգացման, այլեւ անվտանգության տեսանկյունից: Շրջապատված թշնամաբար տրամադրված Թուրքիայով եւ Ադրբեջանով, ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում լուրջ «դերակատարություն է ստանձնել» մեր երկրի անվտանգության համակարգի բարձրացման գործում:

    Ինչեւէ, հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար այս այցը անշուշտ լուրջ խթան կլինի: Այնպես որ, կարելի է միայն ողջունել նախագահ Մեդվեդեւի այցը, հուսալով, որ այն կնախանշի երկկողմ ռազմավարական հարաբերությունների էլ ավելի խորացում:

    Աղբյուր: http://www.azg.am/AM/2008102101
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.10.2008, 15:31:
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Arevagal-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուս-Հայկական դաշինք ունենալը հիմնական է, էական է, անխուսափելի է և խիստօրեն - անհրաժեշտ: Չգիտեմ եթե Ռուսը Հային այսպես ասաց «սիրում» է թե ոչ բայց մի բան շատ լաւ գիտեմ - այդ օրը որ Ռուսաստանը ԿովԿասից դուրս քաշվի հաջորդ օրը Հայաստանը որպես պետություն չիլինելու:

    Ին՞չ եք կարծում:
    Սկզբի համար չես ասի՞, թե որտեղից դա գիտես: կամ այլ կերպ ասած որոնք են քո ասածի փաստարկները և այն տեսական դաշտը, որտեղ կատարվել է այսպիսի արդյունքի ստացումը

  7. #7
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    «Գազպրոմնեֆտ»-ի ներկայացուցիչը հաստատում է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մտադրությունը



    «Գազպրոմնեֆտ» ընկերության մամլո քարտուղար Նատալյա Վյալկինան «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց ռուսաստանյան աղբյուրների տարածած լուրը, թե ընկերությունը քննարկում է Հայաստանում նավթավերամշակման հսկա գործարանի կառուցման հնարավորությունը: Վլայկինան չնշեց, թե երբ կարող են ընդունվել կոնկրետ որոշումներ: Նա հստակ պատասխան չտվեց նաեւ հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությունն է սա` ասելով, թե «իրականում նախագիծը հետաքրքիր է երկու կողմերի համար էլ»: Գործարանը նախատեսված է կառուցել Իրանին սահմանակից Մեղրիում, եւ այն կառուցելու համար, փորձագետների կարծիքով, անհրաժեշտ է մոտ 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար: Իսկ եթե հաշվի առնենք, որ պետք է կառուցվի նաեւ մի ամբողջ տրասպորտային եւ խողովակաշարային համակարգ, նշված գումարին պետք է ավելացնել եւս 1 մլրդ դոլար: Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ այս առաջարկը Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կատարած մասնավոր այցի ժամանակ քննարկել է «Գազպրոմնեֆտ» ընկերության ղեկավարության եւ Ռուսաստանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Նախարարությունում, սակայն, այդ բանակցությունները չեն մեկնաբանում: Հունվարի 17-ին Քոչարյանի հետ ունեցած իր հանդիպումը հաստատում է նաեւ «Ռուսաստանի երկաթգծեր» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը: Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ տնտեսապես այս նախագիծը այնքան էլ ձեռնտու չէ ռուսաստանյան ընկերության համար, քանի որ սովորաբար նավթավերամշակման գործարանները կառուցվում են ծովային նավահանգիստների կամ նավթամուղների մոտ, իսկ Հայաստանում չկա ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։ Նախատեսվում է, որ գործարանը բավականին հզոր է լինելու եւ տարեկան մշակելու է մոտ 7 միլիոն տոննա նավթ. այսինքն, գործարանի արտադրած նավթամթերքը պետք է վաճառվի Հայաստանից դուրս: Այս պահի տվյալներով, իրանական նավթը պետք է վերամշակվի հայաստանյան գործարանում եւ նորից վաճառվի Իրանին: Չնայած փորձագետների մեկնաբանություններին, ակնհայտ է, որ այս նախագիծը հետաքրքրում է ռուսաստանյան կողմին. երկու օր առաջ Սոչիում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ ռուս-հայկական տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունը շարունակում է մնալ էներգետիկան: Փորձագետներից շատերը համարում են, որ սա քաղաքական նախագիծ է: Սակայն, որոշ փորձագետներ, օրինակ` «Տրոյկա դիալոգ» ընկերությունը ներկայացնող Օլեգ Մաքսիմովը, այլ կարծիքի են: «Այսօր ամբողջ աշխարհում կա նավթավերամշակող գործարանների պակաս: Դրանք միշտ շատ եկամտաբեր են լինում, եւ դեռ վաղ է ասել, որ նման գործարանի կառուցումը Հայաստանում քաղաքական նախագիծ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մաքսիմովը:

    Աղբյուր: http://www.armenialiberty.org/armeni...F2DC47B18D.asp
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.10.2008, 15:32:
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  8. #8
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Arevagal-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թե վատ Հայի միակ հույսը այսօրվա և գալիք միջազգային քաղաքականության մեջ Ռուսն է:

    Ին՞չ եք կարծում:
    Հայաստանի միակ հույսը ռուսը չի, Հայաստանի միակ հույսը Հայ ժողովուրդն է։

    Ռուսաստանը և բոլոր մնացած Հայաստանին աջակցող երկրները ուղղակի գործիքներ են Հայերի ձեռքում։

  9. #9
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Հոկտեմբերի 19-ին Նյու Յորք Թայմսը հոդված է տպագրել «Ռուսաստանը փորձում է արդիականացնել իր բանակը» վերնագրով, որը կարող եք անգլերեն կարդալ այստեղ։ Այստեղ բերեմ մի քանի հայերեն թարգմանված մեջբերումներ այդ հոդվածից՝
    ----------------
    ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյտսը և ադմիրալ Մայք Մուլլենը ասել են որ «Ռուսաստանի բանակը ընկել է երրորդ կլասսի երկրի ստանդարտների, անտեսումների և բյուջեի կրճատումների պատճառով Ելցինի ժամանակ։ Նոր Կրեմլինը աշխատում է ստեղծել մի բանակ որը իսկապես ի վիճակի կլինի պաշտպանել իրենց երկրի շահերը։
    ------
    Դմիտրի Մեդվեդևի հայտարարուրությնը այն մասին որ նա արդիականացնելու է Ռուսաստանի բանակը հիմնականում նախատեսված է ներքին քաղաքական սպառման համար։
    ---------------
    Մեդվեդևը հայտարարել է որ մյուս տարի Ռուսական ռազմական բյուջեն կհասնի 50 միլլարդ ԱՄՆ դոլարի, ամենաբարձր ցուցանիշը, Սովետի քանդվելուց հետո։ Բայց չնչին համեմատած ԱՄՆ-ի ռազմական ծախսերին։
    ---------------
    Մեդվեդևը հայտարարել է որ իրենց բանակը լինելու է «մշտական մարտական պատրաստականության մեջ»։ Ամերիկյան եքսպերտները տպավորված չէին՝

    «Ռուսաստանը սիրում է անել բավական գռանդիոզ հայտարարություններ իրենց բանակի մասին», ասել է Պաշտպանության Դեպարտամենտի պաշտոնյան։ «Այդ բոլոր ծրագրերը երկար ժամանակ արդեն պլանավորվել են։ Դրանք նոր բաներ չեն»։
    ---------------------------
    Սակայն մասնագետները ընդունում են որ ռուսական բանակի վերականգնումը թույլ կտա Մոսկվային ուժեղացնել իր ճնշումը նախկին Սովետական հանրապետությունների վրա։
    -------------
    Եվգենի Ռումերը, Պետական Պաշտպանության Համալսարանից, ասել է որ այդ իրադարձությունները ոչ թե Ռուսական բանակի վերականգման մասին են խոսում, այլ ուղղակի Ռուսների ցանկությունը ցուցաբերել իրենց համեմատաբար փոքր ուժը գլոբալ մաշտաբով։ Եվ ցույց տալ որ իրենք դեռ կարևոր են։
    ------------------------
    Էքսպերտները ասում են, որ երբ Պուտինը դարձավ նախագահ 2000 թվականին, իր կատարծ աուդիտները ցույց տվեցին որ ռազմական բյուջեի 40%-ը գողացվում էր կամ վատնվում։
    Վերջին խմբագրող՝ Սահակ: 21.10.2008, 08:43: Պատճառ: վրիպակի ուղղում

  10. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Arevagal-ի խոսքերից Նայել գրառումը
    …Ռուս-Հայկական դաշինք ունենալը հիմնական է, էական է, անխուսափելի է և խիստօրեն - անհրաժեշտ: …
    Ին՞չ եք կարծում:
    Դե եթե խիստորեն, էտ նըշանակումա տհընց ա պըտք։ Մունք կարծըլու իրավունք չունընք։
    Si vis pacem, para bellum

  11. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Arevagal-ի խոսքերից Նայել գրառումը
    Ին՞չ եք կարծում:
    Կարծում եմ, որ պետք է արագ հանրաքվե անցկացնել ու մտնել ՌԴ կազմի մեջ: Լավ կլինի, որ հանրաքվեին մասնակցեն նաև Ռուսաստանի քաղաքացիները, ՌԴ ողջ տարածքով մեկ:

  12. #12
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ պետք է արագ հանրաքվե անցկացնել ու մտնել ՌԴ կազմի մեջ: Լավ կլինի, որ հանրաքվեին մասնակցեն նաև Ռուսաստանի քաղաքացիները, ՌԴ ողջ տարածքով մեկ:
    Մեկ բառով է հնարավոր որակել Հայ ազգը ստրուկ է Ռուս ազգի և պետության համր:
    Ստորաքարշություն , ահամ մեր պետական մտածողության գլխավոր գիծը այդ թվում նաև «ընդիմախոսների»:
    «Մահ իմացիալ մահ , մահ չիմացիալ անմահություն»:
    1828 թվականից ստրկության մեջ ենք , բոլորի դեմ պայքարել ենք մեր ազատության համրար ,ըմբոստացել ենք Ամերիկայի առաջ:Ռուսի առաջ ծնկաչոք ենք:
    Այդ ամենը միֆ է խաբբկանք,մեզ ոչնչացնող ձեռքը «ուռուսի ձեռքն է» ես արհամարում եմ այդ ձեռքը:
    Տարածաշրջանում երկու պետություն կա, որ չի կարող ոչնչանալ դա Վրաստանն է և Հայաստանը :Հարցեր չտաք չեմ պատասխանելու,բայց փառք և պատիվ Վրացիներին,
    նրաց կամիքին :
    Ռուսաստանը մի երկիր է, որը իր պատմությամբ և գործերով ապացուցել է որ Հայ պետության շահը իր քաղաքականության մեջ տեղ չունի:
    Մեր հարաբերությունները ավելի շատ տնտեսական են քան քաղաքական , երեխաների պես ուրախանում են որ շրջանառությունը կազմում է ինչ որ մի մեծ գումար:
    Տո այ ողորմելիներ, Թուրքիայի փակ սահմանի պարագայում տարեկան 500 միլլիոն դոլարի ապրանքաշրջանառություն կա, սա փակ սահմանի դեպքու երբ բոլոր հարաբերությունները զրոյական են:
    Ռուսաստանի դեպքում մնում է ազգովի ստրիպտիզ կատարենք .............
    Լավե լինել կույր աչոք քան մտոք
    3 միլլիոն հայ է ապրում Ռուսատանում, քանի հայկական դպրոց կա,
    Մինչև այժմ ազգային փոքրամասնության կարգավիճակ չկա ,նույնիսկ Գերմանիայում որ ապրում է մոտ 40000 հայ, հայը ազգային փոքրամասնության կարգավիճակ ունի:
    Սերո Խանզադյանը տվել է նրանց բնութագիրը «սպիտակ թորքեր» գրում եմ այնպես ինչպես արտասանում էր վարպետը:
    Բայց դե ռուսի աղջիկները սիռուն են
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. #13
    Steven Gerard F.c.Liverpool-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ բառով է հնարավոր որակել Հայ ազգը ստրուկ է Ռուս ազգի և պետության համր:
    Ստորաքարշություն , ահամ մեր պետական մտածողության գլխավոր գիծը այդ թվում նաև «ընդիմախոսների»:
    «Մահ իմացիալ մահ , մահ չիմացիալ անմահություն»:
    1828 թվականից ստրկության մեջ ենք , բոլորի դեմ պայքարել ենք մեր ազատության համրար ,ըմբոստացել ենք Ամերիկայի առաջ:Ռուսի առաջ ծնկաչոք ենք:
    Այդ ամենը միֆ է խաբբկանք,մեզ ոչնչացնող ձեռքը «ուռուսի ձեռքն է» ես արհամարում եմ այդ ձեռքը:
    Տարածաշրջանում երկու պետություն կա, որ չի կարող ոչնչանալ դա Վրաստանն է և Հայաստանը :Հարցեր չտաք չեմ պատասխանելու,բայց փառք և պատիվ Վրացիներին,
    նրաց կամիքին :
    Ռուսաստանը մի երկիր է, որը իր պատմությամբ և գործերով ապացուցել է որ Հայ պետության շահը իր քաղաքականության մեջ տեղ չունի:
    Մեր հարաբերությունները ավելի շատ տնտեսական են քան քաղաքական , երեխաների պես ուրախանում են որ շրջանառությունը կազմում է ինչ որ մի մեծ գումար:
    Տո այ ողորմելիներ, Թուրքիայի փակ սահմանի պարագայում տարեկան 500 միլլիոն դոլարի ապրանքաշրջանառություն կա, սա փակ սահմանի դեպքու երբ բոլոր հարաբերությունները զրոյական են:
    Ռուսաստանի դեպքում մնում է ազգովի ստրիպտիզ կատարենք .............
    Լավե լինել կույր աչոք քան մտոք
    3 միլլիոն հայ է ապրում Ռուսատանում, քանի հայկական դպրոց կա,
    Մինչև այժմ ազգային փոքրամասնության կարգավիճակ չկա ,նույնիսկ Գերմանիայում որ ապրում է մոտ 40000 հայ, հայը ազգային փոքրամասնության կարգավիճակ ունի:
    Սերո Խանզադյանը տվել է նրանց բնութագիրը «սպիտակ թորքեր» գրում եմ այնպես ինչպես արտասանում էր վարպետը:
    Բայց դե ռուսի աղջիկները սիռուն են


    ընդհանրապես ոչ մի երկրի վրա հույս չպետքա դնել
    մեզ ռուսը երբեք չի ստիպել գնալ դառնալ իրենց ստրուկը էս ամենի համար 1 մեղավորը մեր պետություննա որ աջ ու ձախ ծախում են մենակ, եթե դու հայաստանում աշխատանք չունես սովից մեռնում ես կամ նույն գործի համար Հայաստանում չես կարողանում ընտանիքդ պահել Ռուսաստանում տասնապատիկ անգամ շատ ես ստանում ու էտ երկիրը քեզ առանց վիզա գնալու հնարավորությունա տալիս լեզունել գիտես, հանուն ինչի մնաս մեր կառավարության ստրուկը՞ որ աչքիդ դիմաց ամեն ինչ զավթում են
    ինչի համար ըմբոստանանք ռուսների դեմ՞ էտ ինչես ուզեցել անես որ խանգառելա քեզ Ռուսաստանը
    կամ մի պահ պատկերացրու հայաստանին առանց Ռուսաստան այ սենց վիճակա լինելու
    էս դրության մեջ մեզ ավելի շատա Ռուսաստանը պետք քան Ռուսներին Հայաստանը
    Կանգնեմ Մասիսի գագաթին թքեմ թուրքի ճակատին
    http://hayzone.ucoz.net/

  14. #14
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում F.c.Liverpool-ի խոսքերից Նայել գրառումը
    ընդհանրապես ոչ մի երկրի վրա հույս չպետքա դնել
    մեզ ռուսը երբեք չի ստիպել գնալ դառնալ իրենց ստրուկը էս ամենի համար 1 մեղավորը մեր պետություննա որ աջ ու ձախ ծախում են մենակ, եթե դու հայաստանում աշխատանք չունես սովից մեռնում ես կամ նույն գործի համար Հայաստանում չես կարողանում ընտանիքդ պահել Ռուսաստանում տասնապատիկ անգամ շատ ես ստանում ու էտ երկիրը քեզ առանց վիզա գնալու հնարավորությունա տալիս լեզունել գիտես, հանուն ինչի մնաս մեր կառավարության ստրուկը՞ որ աչքիդ դիմաց ամեն ինչ զավթում են
    ինչի համար ըմբոստանանք ռուսների դեմ՞ էտ ինչես ուզեցել անես որ խանգառելա քեզ Ռուսաստանը
    կամ մի պահ պատկերացրու հայաստանին առանց Ռուսաստան այ սենց վիճակա լինելու
    էս դրության մեջ մեզ ավելի շատա Ռուսաստանը պետք քան Ռուսներին Հայաստանը
    Փառք ու պատիվ Վրացիներին որ թքած ունեն և վիզաների և լեզվի և ստորաքարշության վրա:
    Ինչպես կասեին հույները «կամ վահանի վրա կամ վահանով»
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  15. #15
    Steven Gerard F.c.Liverpool-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք ու պատիվ Վրացիներին որ թքած ունեն և վիզաների և լեզվի և ստորաքարշության վրա:
    Ինչպես կասեին հույները «կամ վահանի վրա կամ վահանով»
    փոխարենը վրացիներն էլ ամերիկապաշտությամբ են զբաղված ու Ռուսաստանի տեղը առանց վիզա ԱՄՆ են գնում... արդյունքում հայերի ու վրացիների կարգավիճակը այս հարցում գրեթե նույննա
    Կանգնեմ Մասիսի գագաթին թքեմ թուրքի ճակատին
    http://hayzone.ucoz.net/

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վրաց-ռուսական հարաբերություններ և Ղարաբաղի հիմնախնդիր
    Հեղինակ՝ arturouqen, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.07.2011, 22:23
  2. Ռուսական շանսոն
    Հեղինակ՝ Tigran Adunts, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.03.2011, 09:28
  3. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35
  4. Ռուսական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.11.2010, 16:11
  5. Ռուսական ալիքներ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.11.2008, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •