User Tag List

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Հայ-ռուսական հարաբերություններ

  1. #61
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մի փնտրեք մեռելների մեջ...

    Վերջերս շատ է խոսվում Արցախում իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի կամ ռուսական բանակի հնարավոր միջամտության մասին: Շատերը` հիմնականում պատերազմից հեռու մարդիկ, առաջ են տանում այն միտքը, որ եթե պատերազմը վերսկսվի, ապա Ռուսաստանը միանշանակ կօգնի մեզ:
    Հերոսական կեցվածք ընդունելով, նրանք պնդում են, որ անցած պատերազմում էլ ռուսները մեզ օգնել են ու հիմա էլ կօգնեն: Բնականաբար, ես չեմ տիրապետում արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայ-ռուսական միջպետական ու ռազմաքաղաքական փոխհարաբերությունների ամբողջական տեղեկատվությանը եւ չեմ կարող տալ այդ ընթացքում Ռուսաստանի ունեցած դերի ամբողջական գնահատականը: Որպես պատերազմի մասնակից, չեմ ժխտում որոշ անհատ ռուս զինվորների ու սպաների աջակցությունը մեզ ու չեմ էլ ուրանում, որ զենք-զինամթերքն ամեն դեպքում նրանցից ենք ստացել, բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ ռուսական կամ խորհրդային բանակի անմիջական օգնություն ես չեմ տեսել: Մինչդեռ մեր հակառակորդին այդ օգնությունը եղել է անթաքույց եւ էական: Սա ես ասում եմ որպես խորհրդային բանակի հետ ընդհարման առնվազն 3 խոշոր դեպքերի անմիջական մասնակից, եւ որպեսզի իմ պնդումը վերացական չհնչի՝ բերեմ որոշ մանրամասներ:

    Մութալիբովը, որին ես համարում եմ ազերիների ամենահաջողված նախագահը, շատ արագ կարողացավ տարածաշրջանում գտնվող խորհրդային բանակի ստորաբաժանումներին շահագրգռելով` ներգրավել իրենց կողմից իրականացվող ծրագրերին, որի արդյունքում, իրենց անմիջական խաղարարար կամ բաժանարար առաքելությունը թողած, բանակը սկսեց ամբողջովին ծառայել Ադրբեջանին: Առանց բանակի մասնակցության հնարավոր չէր լինի իրականացնել հրեշավոր «Կոլցո» օպերացիան, ադրբեջանական ՕՄՕՆ-ը երբեք միայնակ չէր կարող հայաթափ անել Շահումյանի, Հադրութի եւ Բերդաձորի հայկական գյուղերը, բազմաթիվ հայերի գերեվարել ու տեղափոխել ադրբեջանական բանտեր, որովհետեւ մենք երբեք չենք վախեցել թուրքի հետ դեմ առ դեմ կռվելուց, միշտ էլ վտանգն առաջացել է բանակի միջամտության ժամանակ: Ահա մի նմանատիպ ընդհարում էլ տեղի է ունեցել Հաթերքի մերձակայքում:
    «Կոլցո» օպերացիան իրականացնելուց հետո խորհրդային բանակի ստորաբաժանումները փորձում էին նույնը կրկնել նաեւ Մարտակերտի ձորակում, սակայն, 18 ըՁՀ-ներից կազմված շարասյունը մեզ հաջողվեց 17 հոգով ետ մղել Դրմբոնի մերձակայքում, նրանք, հանդիպելով դիմադրության՝ վախից հրաժարվեցին իրենց հետագա ծրագրերից ու ավելի ակտիվ սկսեցին հայկական գյուղերից մարդկանց առեւանգման ամենօրյա գործը: 1991 թ. օգոստոսին նրանք առեւանգել էին Հաթերքի 2 բնակիչների եւ փորձում էին նրանց նույնպես տեղափոխել ադրբեջանական բանտեր:

    Դա կանխելու նպատակով մենք ստիպված էինք հարձակվել խորհրդային բանակի վրա եւ 32 զինվորների պատանդ վերցնելով՝ խորացանք անտառները: Երեք-չորս ջոկատներից կազմված 63 հոգանոց մեր հատուկ խմբի դեմ, որը հետագայում հայտնի դարձավ «Փառանձեմ» անունով, հանելով մոտ 3600 զինվոր, 90 մարտական տեխնիկա եւ 3 ուղղաթիռներ, խորհրդային բանակի, եթե չեմ սխալվում՝ գեներալ Սավիկովի գլխավորությամբ, հակառակորդը շրջապատեց Հաթերք գյուղն ու շրջակա անտառները եւ վերջնագիր ներկայացրեց պատանդներին ազատելու համար: Միջադեպը մեծ հնչեղություն էր ստացել, ու այն հարթելու համար Հաթերք էին ժամանել Ռուսաստանի ժողպատգամավորներ Շաբաթը եւ Սմիռնովը, Մոսկվայի Մայրական կոմիտեի նախագահը: Սկսվել էին ԳԿՉՊ-ի օրերը, եւ Յանաեւը զանգահարել էր Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար: Եւ նրա հանձնարարությամբ Հաթերք եկան Բաբկեն Արարքցյանն եւ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, Ստեփանակերտից՝ Սերժ Սարգսյանը: Ի վերջո բանակցությունների միջոցով գերիներին փոխանակեցինք, եւ խաղաղությամբ հարթվեց միջադեպը: Սակայն ես համոզված եմ, որ բանակը պատրաստ էր հակառակ դեպքում հողին հավասարացնել Հաթերքն ու շրջակա գյուղերը` ինչպես հայտնել էին իրենց վերջնագրում:

    Առհասարակ քաղաքականության մեջ կա մի պարզ ճշմարտություն, որը չգիտես ինչու, մեր շատ քաղաքական գործիչներ չեն ուզում հասկանալ: Թե ժամանակին Խորհրդային Միությունը, թե այնուհետեւ Ռուսաստանը, եւ թե առհասարակ իրեն հարգող որեւէ երկիր իր այս կամ այն քայլը կատարում է իր պետական շահերից ելնելով: Այդ շահի թելադրանքով էր, որ երբ ռուսական ռազմակայանը հանվում էր վրացական Խաշուրի քաղաքից, ռուսները մի պահեստից մեզ էին զենք-զինամթերք վաճառում, մյուսից՝ ազերիներին:

    Պատերազմի այն փուլում, երբ ազերիների դիմադրությունը վերջնականապես կազմալուծված էր, եւ ոչ մի դժվարություն չկար եւս 1-2 շրջաններ ազատագրելու համար, հենց Ռուսաստանի միջամտությամբ էր կասեցվում մեր առաջխաղացումը: Այստեղ տեղին է հիշել նաեւ 1915 թվականը, երբ ռուսական բանակը, հասնելով Էրզրում, կրկին իրենց շահից ելնելով՝ հանկարծակի հետ քաշվեցին, հայերին թողնելով թուրքի դեմ միայնակ: Այսօր էլ կարող է նույնը կրկնվել, եւ ամենեւին էլ պետք չէ զարմանալ, կամ առավելեւս՝ զայրանալ այն բանի համար, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել C-300 տիպի զենիթահրթիռային համակարգեր: Դա առեւտուր է, նման այն առեւտուրին, որն անում էին խորհրդային բանակի ռուս զինվորները, երբ հայերին գերի վերցնելուց ու ազերիներին հանձնելուց հետո գալիս ու մեզ հետ սակարկում էին նրանց ետ բերելու համար: Այնպես որ, չի բացառվում, որ նույն ռուսները Արցախի հարցում վաղը նույնպես առեւտրի մեջ մտնեն Ադրբեջանի հետ նավթի, գազի կամ էլ մի ուրիշ գործոնի պատճառով: Հենց այստեղ է, որ ամենայն հավանականությամբ մեր եւ ռուսների շահերը վաղը չեն համընկնելու, ինչից ելնելով էլ մենք պետք է ամեն կերպ հեռու մնանք նման գործարքներից: Վերջին հաշվով մեզանից հող են ուզում, իսկ հողի գինը հատկապես՝ արյամբ ազատագրված, միայն հասկացողին է տրվում: Մյուս կողմից էլ մենք մեր ունեցած-չունեցածը վաղուց վաճառել ու հանձնել ենք ռուսներին ու այս առումով էլ որեւէ հույս չպետք է փայփայենք: Այսքանով հանդերձ, այնուամենայնիվ, թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես դեմ եմ հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը կամ այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման կողմնակից եմ: Քավ լիցի, ուղղակի ես դեմ եմ, որ այդ հարաբերություններում մենք հայտնվել ենք վասալի կարգավիճակում, եւ այսօր արդեն մեր հարցերն առանց մեզ են քննարկում: Հենց այդ` վասալի հոգեբանության արդյունք է նաեւ Գյումրիի ռուսական ռազմակայանի գործունեությունը 49 տարով երկարացնելու որոշումը, որն ինչքան էլ փորձեն ներկայացնել որպես փոխադարձ շահավետ գործարք, այնուամենայնիվ թելադրված է ռուսական շահով: Այնպես որ, մեզ ոչ թե պետք է հետաքրքրի, թե ռուսները կամ որեւէ այլ երկիր ինչ քայլի կդիմի, այլ այն, թե մենք ինչ ենք անելու: Մենք մեկընդմիշտ պետք է ընդունենք, որ, Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ վերսկսվի, մեր հույսը պետք է դնենք միմիայն մեզ վրա: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Այս պահին ինձ ամենաշատը մտահոգում է այն հարցը, թե համատարած այս անարդարության ու անօրինականության պայմաններում հայտնված մեր ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի՞ եւս մի պատերազմ իր ուսերին տանելու համար: Պատերազմի տարիներին սովն ու զրկանքները մեր ժողովուրդը պատվով է տարել, որովհետեւ գիտակցում էր, որ այդ պահին հացից առավել մեզ զենք-զինամթերք ու վառելիք էր պետք, իսկ դրանք մեզ հենց այնպես ոչ ոք չէր նվիրում: Իսկ այսօր խաղաղության 16 տարիներից հետո, ժողովուրդն ինչո՞ւ է հայտնվել սովի ու թշվառության ճիրաններում, ինչո՞ւ են մեր շրջապատում օրեցօր ավելանում մարմնավաճառները, մուրացկաններն ու աղբերից հաց հայթայթողները: Չէ՞ որ նրանք մեր երեկվա լիարժեք քաղաքացիներն էին` բանվորը, արհեստավորը, մտավորականը, իսկ այսօր հանկարծ հայտնվել են այդ կարգավիճակում: Իսկ ի՞նչ վիճակում են կռվող տղաները` կամավորականները:

    Կա՞ մեկը, որ հետաքրքրվում է, փորձում է օգնել նրանց՝ գոյատեւել այս պայմաններում: Իհարկե չկա, բառիս բուն իմաստով` չկա, որովհետեւ այդպիսիք լինելու դեպքում թույլ չէին տա հոգեպես եւ ֆիզիկապես ջարդել ազատամարտիկներին, ինչպես եղավ բոլորիս աչքի առաջ: Նրանց մեծամասնությունն այսօր օրվա հացի խնդիրն էլ ի վիճակի չէ լուծել, դեռ ավելին, Մարտի 1-ի դեպքերից հետո էլ մեր «իրավապահ» համակարգը, քննիչներն ամեն գնով փորձում էին հասնել նրան, որ ազատամարտիկն իր մարտական ընկերոջ կամ հրամանատարի դեմ ցուցմունք գրի: Եւ երբ իրենց ստոր ու թուրքավարի մեթոդներով կարողանում էին արդյունքի հասնել, անթաքույց հրճվում էին: Այդպես կհրճվեին միայն թուրքերը՝ հայերին գլխատելուց: Դե իսկ դատավորներն էլ այդ ամենի հիման վրա դատում էին ազատամարտիկներին, անամոթաբար արտասանելով «Հանուն Հայաստանի Հանրապետության» բառերը, մինչդեռ տեղին կլիներ, որ ասեին «ընդդեմ Հայաստանի Հանրապետության...»: Իսկ այն ազատամարտիկներն էլ, ովքեր կարողացան անարատ պահել իրենց ֆիդայի պապերից ժառանգած ազատամարտիկի բարձր անունն ու չկոտրվեցին, այսօր կամ բանտերում են, կամ էլ անասելի խոշտանգումներից հետո կես մարդ են դարձել: Ո՞րն է այս ամենի նպատակը, մի՞թե դրան էին արժանի վերջին հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ հաղթանակած ու մեր հայրենիքի սահմաններն ընդլայնած տղաները: Թե՞ կարծում եք, որ այդ տղաները այլեւս պետք չեն. լավ հիշեք, մեծապատիվ մուրացկաններ, նրանք իրենց գործով են անմահ եւ նրանք մեր գալիք սերնդի վաղվա պատմությունն ու հպարտությունն են: Ի՞նչ եք կարծում, վաղվա հնարավոր պատերազմի դեպքում հայրենի սահմանները պաշտպանելու են հաստավիզ օլիգարխներն ու ցմփոր չինովնիկնե՞րը, որոնք անցած պատերազմի ժամանակ էլ իրենց հարստությունն էին դիզում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանել է պետք, մինչդեռ, ցավով եմ սա նշում, շատ-շատերը վախենում են անգամ խոսել այս ամենի մասին: Վախենում են, կարծելով, թե կկորցնեն օրվա հացը, չմտածելով, որ այսօրվա լռության հետեւանքով իրենց սերունդը վաղը ոչ միայն հացազուրկ կդառնա, այլեւ հայրենազուրկ: Ի վերջո, չէ՞ որ բոլորս ենք պատասխանատու այն ապագայի համար, որը թողնելու ենք մեր սերունդներին, եւ եթե ուզում ենք գոնե ինչ-որ տեսանելի ապագա փոխանցել նրանց, պետք է անհապաղ կասեցնենք ազգովի դեպի անդունդ գահավիժումը:

    Դրա համար այժմ անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկվեն սոցիալական արդարության եւ ներքաղաքական ներդաշնակության վերականգնման համար: Ճիշտ է, այսօրվա առաջնահերթ խնդիրն արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելն է, սակայն նախ եւ առաջ պետք է մեր ներքին միասնության, Հայաստան-Արցախ-Սփյուռք միաբանության ու համերաշխության հարցերը լուծել, որովհետեւ մեր միասնական ու որպես ժողովրդավարական երկիր հանդես գալու դեպքում միայն արտաքին աշխարհը հաշվի կնստի մեզ հետ: Իսկ գերտերությունների, տարածաշրջանային երկրների շահերի բախման առկա պայմաներում մենք դեռ կարող ենք մեր ուրույն տեղն ունենալ կամ շահեկան դիրքի հասնել: Հակառակ դեպքում աղետն անխուսափելի է:
    Լուսահոգի Սպարապետն ասում էր, որ չկա մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայցեւ ինքը չգիտի մի ժողովուրդ, որն այդպես ատի իր հաղթանակած պատերազմը: Առհասարակ մեր պատմությունը ժամանակի ընթացքում տալիս է իր հերոսների եւ դավաճանների արժանի գնահատականը, բայց հաճախ՝ ոչ նրանց կենդանության օրոք: Դա ինչ-որ տեղ նաեւ հայի նախանձի վկայությունն է, որ մեզ ներսից է ուտում, ինչի դառը պտուղները մենք քաղել ենք դարեր շարունակ: Ժամանակն է փոխել մեր մոտեցումները նաեւ այս հարցում: Այնպես որ, մեզ մի փնտրեք մեռելների մեջ, մենք այստեղ ենք՝ դեռ Ձեր կողքին...:

    Սասուն Միքայելյան
    «Ոգու փորձություն» ՀԿ փոխնախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.08.2010), Magic-Mushroom (30.09.2010), Mephistopheles (25.08.2010), Norton (25.08.2010), Tig (25.08.2010), voter (30.09.2010)

  3. #62
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՆՉՈՒ ԷՐ ՊԵՏՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

    Հայ-ռուսական համաձայնագիրը, որ վերաբերում է մեր երկրում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի ընդլայնմանն ու Հայաստանի անվտանգությունն ապահովելու լիազորության տրամադրմանը, վերջին շրջանում առիթ տվեց Հայաստանի անկախության, ինքնիշխանության մասին շատ խոսակցությունների: Նույնիսկ կան գնահատականներ, որ Հայաստանը սրանով պարզապես դարձավ Ռուսաստանի լիակատար վասալը, Ռուսաստանի մի նահանգ ընդամենը:

    Ամենեւին չվիճարկելով այդ գնահատականները, այդուամենայնիվ հայտնեմ որոշակի անհամաձայնություն դրանց հանդեպ: Կարծում եմ, որ ստորագրված համաձայնագրով, մեծ հաշվով, իրականում, Ռուսաստանը Հայաստանում ոչ մի նոր բան ձեռք չբերեց, մեծ հաշվով ոչնչով չավելացրեց իր ազդեցությունը Հայաստանի վրա: Հայաստանի վրա ռուսական ազդեցությունը տեղակայված ռազմակայանների ժամկետը եւ լիազորությունը չէ, որ որոշում են կամ կանխորոշում:

    Պարզապես Ռուսաստանը մի քիչ էլ դե յուրե տեսք տվեց Հայաստանի վրա իր ունեցած ազդեցությանը: Բայց այդ ազդեցությունը դե ֆակտո գոյություն ուներ, եւ այն հենց դե ֆակտո ավելին է, քան դե յուրե երեւում է հիմա: Ում համար էր գաղտնիք, որ անվտանգության Հայաստանի հույսը Ռուսաստանն է: Ում համար էր գաղտնիք, որ Հայաստանն իր ներկայիս վիճակով անզոր է լինելու որոշել, թե ասենք 2020 թվականին ռազմակայանների տեղակայման նախկին ժամկետը սպառվելու դեպքում ինչ էր լինելու դրանց ճակատագիրը:

    Խնդիրն այն է, որ Հայաստանը “ներծծված” է Ռուսաստանով, ռուսաստանությամբ: Հարց է, թե ինչն է ավելի վատ` երբ 49 կամ 109 տարով տեղակայված են ռուսական ռազմակայաններ ու դրանք ունեն երկրի անվտանգությունն ապահովելու լիազորությո՞ւն, թե որ օրինակ երկրի էներգետիկ բոլոր ենթակառուցվածքները գտնվում են Ռուսաստանի ենթակայության տակ: Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, որ Հայաստանի բնակչության զգալի մասն ապրում է Ռուսաստանում աշխատող հարազատների ու բարեկամների հաշվին: Հայաստանը “ներծծված” է Ռուսաստանով` կենցաղից մինչեւ մեծ քաղաքականություն, ու դա նոր չէ: Դե ֆակտո դա չի ավելացել, միայն դե յուրե, որն ըստ էության մեծ նշանակություն չունի, որովհետեւ եթե դե ֆակտո նվազի Ռուսաստանի դերը, ապա դե յուրե կնվազի ինքնաբերաբար, կամ եթե չնվազի էլ, ապա մեծ նշանակություն էլ չի ունենա:

    “Աշխարհը շուռ չի եկել”, պարզապես նոր է երեւում նրա “շուռ եկած” լինելը: Այսինքն խորքային իմաստով իրավիճակի փոփոխություն չկա, ու թող ռուսական եւ հայկական քարոզչամեքենաները չփորձեն շեփորել, թե ահա Ռուսաստանը վերանվաճում է իր դիրքերը: Ռուսաստանը ոչ մի դիրք էլ չի վերանվաճում, քանի որ այդ դիրքն առանց այդ էլ իրենն էր:

    Իրավիճակը մի քիչ նման է նրան, որ զինվորը խրամատում պառկած է ավտոմատը ձեռքին եւ հանկարծ վեր է կենում եւ բոյով մեկ կանգնում: Նա առաջ էլ խրամատում էր, բայց պառկած, եւ մեծ հաշվով ավելի ապահով: Եվ եթե նա հանկարծ ոտքի է կանգնում, դա չի նշանակում, որ նա նոր է հայտնվել խրամատում կամ խրամատում ավելի է հայտնվել: Ավելին, կանգնելով, նա գուցե արդեն ավելի խոցելի է դարձրել խրամատի իր դիրքը:

    Պետք չէ խուճապի մատնվել: Հայաստանի ինքնիշխանությունն այս օրերին ավելի չի պակասել, քան պակասում էր անցած տարիների ընթացքում: Հայաստանի վրա ռուսական կենցաղա-մշակութային, տնտեսա-քաղաքական, էթնո-հոգեբանական ազդեցությունը չի ավելացել, քան կար մինչեւ այժմ: Երեւի դա այնքան շատ է, որ ավելանալու տեղ էլ չունի: Կատարվածը, որքան էլ որ խորաթափանցորեն փորձենք մեծ քաղաքականություն եւ ռազմավարություն տեսնել դրա մեջ, հիմնականում ընդամենը արարողակարգային մի բան էր, առանց որի մի տեսակ աղքատիկ կստացվեր ՌԴ նախագահի առաջին Պետական այցը Հայաստան:

    Միգուցե հենց դա է պատճառը, որ Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում մրցակցող Արեւմուտքը` մասնավորապես Միացյալ Նահանգները, բավական հանգիստ նայեց այդ ամենին: Ի վերջո, Նահանգների բարձրաստիճան շատ դիվանագետներ են հայտարարել, որ հասկանում են Հայաստանի կապվածությունը Ռուսաստանին եւ չեն պահանջում խզել այդ կապը: Դա քաղաքական պրագմատիզմն է: Հայաստանի իշխանությունն այժմ ցանկության դեպքում անգամ ի զորու չէ Ռուսաստանին ասել ոչ:

    Դրա համար Հայաստանը պետք է իրականացնի ներքին լուրջ բարեփոխումներ, ազատականացնի տնտեսական եւ քաղաքական կյանքը, բացի երկիրը թե սեփական քաղաքացիների, թե աշխարհի առաջ: Ու դրա համար ֆիզիկական սահմաններն ամենեւին էլ պարտադիր չէ, որ բաց լինեն: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների եւ ենթակառուցվածքների զարգացման աստիճանը զգալի հնարավորություններ է ընձեռում զարգանալ նաեւ ֆիզիկական փակ սահմանի պարագայում: Համենայն դեպս, Հայաստանն ակնհայտորեն դեռ չի օգտագործել ֆիզիկական փակ սահմանի պարագայում զարգանալու իր հնարավորությունների երեւի թե առնվազն 50 տոկոսը, եթե ոչ ավելին:

    Այլ խնդիր է իհարկե, որ Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ գերադասել եւ գերադասում է Ռուսաստանին, եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական կենտրոններին անընդհատ ասել այո, քան մտածել երկրի բարեփոխման մասին, ինչը կարող է եւ իշխանություն արժենալ: Բայց հենց այդ իմաստով, էլ ավելի ակնհայտ է դառնում, որ հայ-ռուսական վերջին զարգացումներն իրականում ոչ թե փոխում են խնդիրը, այլ էլ ավելի ընդգծում այն` երկրի վերափոխում: Այստեղ են բոլոր հարցերն ու պատասխանները:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.08.2010)

  5. #63
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ժամանակ». Ռուսական ռազմաբազայի 12 հազար զինծառայողները աշխատավարձ են ստանում ՀՀ պետբյուջեից
    10:57 • 25.08.10


    Բացի այն, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի բոլոր ծախսերը հոգում է հայկական կողմը, ռուս զինվորականները, որոնց թիվը շուրջ 12 հազար է, աշխատավարձ են ստանում Հայաստանի պետական բյուջեից։ Թեև ռուս զինվորներն իրենց աշխատավարձն ստանում են ՀՀ պետբյուջեից, սակայն այդ գումարներն ստանում են ոչ թե հայկական, այլ ռուսական բանակի դրույքաչափերով։ Ավելին, վերջերս, երբ ռուսական բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները գնացել են ՀՀ ԱԳՆ և պահանջել իրենց աշխատավարձերը ևս բարձրացնել ըստ այդմ։

    tert.am

  6. #64
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

    Ադրբեջանական APA գրծակալությունը տեղեկացնում է, թե Ադրբեջանը մտադիր է առաջիկայում Ռուսաստանից գնել Ka-32 տեսակի չորս մարտական ուղղաթիռ։

    Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այս տարվա մայիսին արդեն գնել է Ka-32 տեսակի երկու ուղղաթիռ։ Այդ ուղղաթիռները նախատեսված են եւ բեռներ փոխադրելու, եւ մարտական գործողություններ վարելու համար։ Այն կարող է փոխադրել մինչեւ չորս տոննա բեռ եւ չորս ժամ անընդմեջ թռչել առանց վերալիցքավորման։

    Lragir.am

  7. #65
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ուղղաթիռի մասինա խոսքը, որ հիմնականում օգտագործվումա բեռներ փոխադրելու, փրկարարական և նման այլ նպատակներով: Որպես մարտական էլի կիրառվումա բեռնափոխադրումների համար... Նենց որ առանձնապես բան չկա մեջը, ինչքան էլ որ լրագրողները լուն դավա են սարքում

    Սա էլ ինքը

    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #66
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու հետո էլ ես անձամբ 2 ձեռքով կողմ եմ ''Ռուսաստանի պոչը բռնելու'' քաղաքականությանը, որովհետև ինչպես Վրաստանի փորձը ցույց տվեց՝ ավելի լավ ա ռուսների հետ քան նրանց դեմ:
    Նման եր են անեկդոտին - "եթե տեսնում ես ել ճար չկա,մեկա բռնաբարելու են, փորձիր թուլանալ ու հաճույք ստանալ..."

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (31.08.2010)

  10. #67
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄՈՍԿՎԱՅԻ ԹՇՆԱՄԻՆ ՄԵ՞Ր ԹՇՆԱՄԻՆ Է

    ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասում է, թե Հայաստանի անվտանգության 80 տոկոսն ապահովում է Ռուսաստանը: Նման խոստովանությունից հետո ինքնիշխանության մասին խոսակցությունն, ինչպես ասում են, դառնում է ավելորդ: Եվ ամենավիրավորականն այն է, որ նման խոստովանություն է անում մի կուսակցության ներկայացուցիչ, որը իր նպատակն է հռչակել պատմական անարդարությունը վերականգնելը եւ ազգային հարցերի լուծումը:

    Արմեն Ռուստամյանի խոստովանությունը խորհել է տալիս ոչ միայն նրա կուսակցության մասին: Ակամա հարցեր են առաջանում` ումի՞ց է Հայաստանին պաշտպանում Ռուսաստանը: Ովքե՞ր են ընդհանրապես Հայաստանի թշնամիները եւ արդյոք Ռուսաստանը նրանցից պաշտպանում է Հայաստանին: Կամ էլ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանում է սեփական թշնամիների՞ց, նրանց պարտադրելով իր դաշնակիցներին:

    Հարցերը հենց այնպես չեն: Եթե Հայաստանը իր թշնամիներ է համարում Թուրքիային ու Ադրբեջանին, ապա Ռուսաստանը մտադիր չէ մեզ պաշտպանել նրանցից: Դժվար թե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն պատճառ չունի հարձակվել Հայաստանի վրա: Իսկ Ադրբեջանից Ռուսաստանը մտադիր չէ մեզ պաշտպանել: Համենայնդեպս, ոչ հայ-ռուսական համաձայնագրերում, ոչ էլ Ռուսաստանի նախագահի ու ԱԳ նախարարի հայտարարություններում չի խոսվել Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության դեպքում Ռուսաստանի միջամտության մասին, առավել եւս, Ղարաբաղում: Նման հնարավորության մասին խոսում են միայն հայ քաղաքական գործիչներն ու իշխանական քաղաքագետները, առանց որեւէ հղում անելու: Իսկ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինն ընդհանրապես հայտարարեց, որ “Ռուսաստանը կարող է իր ռազմական ներկայության գործոնն օգտագործել միայն մի նպատակով` թույլ չտալու ռազմական հակամարտություն: Եւ, եթե ուզում եք, Հայաստանին զսպելու համար, եթե նա ցանկանա նման հակամարտություն սանձազերծել”:

    Այսպիսով, ստացվում է, որ Ռուսաստանը մեզ չի պաշտպանում մեր թշնամիներից: Հակավրացական հիստերիան, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում է հայկական զլմ-ներում, վկայում է, որ Ռուսաստանը մտադիր է պաշտպանել մեզ իր սեփական թշնամիներից: Ինչի համար են հայկական զլմ-ները Վրաստանին մեղադրում այն բանում, որ նա բռնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրս, որ ժողովրդավարությունն այդ երկրում աջակցվում է ամերիկյան փողերով: Հայաստանի դա ի՞նչ գործն է, եթե նրա հարեւանի համար այդպես ավելի լավ է, քան ռուսների ազդեցության տակ լինելը: Պատասխանը մեկն է` Ռուսաստանը անվտանգության երաշխիքների հետ միասին Հայաստանին պարտադրել է նաեւ իր թշնամիներին: Մեր տեղական հեռուստաալիքներով հաճախ կարելի է լսել, թե ինչպես են ինչ որ մեկին բացահայտել Աչեւմուտքի հետ կապեր ունենալու համար, սակայն Արեւմուտքը կարծես թե չի հայտարարվել որպես Հայաստանի թշնամի:

    Ակնհայտ է, որ ռուսաստանը մեզ պաշտպանում է իր հակառակորդներից: Իսկ մենք ուրախանում ենք, ինչպես երեխաներ: Ճիշտ է, Մոսկվան ինքն էլ դեռ չի կողմնորոշվել իր թշնամիների հարցում` նա մեկ ընկերանում է Արեւմուտքի հետ, մեկ հայտարարում, թե ՆԱՏՕ-ին կխոչընդոտի, մեկ աջակցում իրանին, հետո էլ հրաժարվում նրան С-300 վաճառել, մեկ պաշտպանում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, մեկ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանում: Երեւում է, այդպես հեշտ է, երբ թշնամիները որոշված չեն` անհրաժեշտ պահին ցանկացածին կարելի է հռչակել թշնամի, նույնիսկ նախկին դաշնակցին:

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.09.2010), Rammer (03.09.2010), Երվանդ (01.09.2010)

  12. #68
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղութացմանը` ո՛չ

    Գեւորգ Էմին-Տերյան

    «Ժամանակ-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանը
    - Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ընդդեմ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի: Այնուհետեւ հերքվել է նախաձեռնության մասին լուրը: Ի՞նչ ստորագրահավաքի մասին է խոսքը:

    - Հայաստանից ռուսական բազաները դուրս բերելու համար ստորագրահավաք կազմակերպելու իմ առաջարկությունը ներկուսակցական քննարկման փուլում է, եւ կուսակցության խորհրդի որոշում դեռ չի կայացվել: Ինքս վստահ եմ, որ ստորագրահավաքն այլընտրանք չունի, քանի որ այսօր այնպիսի կեղծ պատկեր են ստեղծում, թե իբր ամբողջ հայ ժողովուրդը մի անպատմելի ցնծության մեջ է:

    - Կարծում եք, որ ստորագրահավաքով հնարավո՞ր է Հայաստանից ռուսական ռազմաբազաները դուրս բերել:

    - Առաջարկել եմ ռազմաբազաները դուրս բերելու ստորագրահավաք կազմակերպել, որով քաղաքացին կարտահայտի Հայրենիքն օտար զորքերից ազատելու իր կամքը, եւ գալիք լեգիտիմ իշխանության համար առավել դյուրին կլինի բազաները դուրս բերելու վերաբերյալ որոշում կայացնելը: Այդ ստորագրահավաքը նաեւ իշխանափոխություն իրականացնելու անուղղակի մեխանիզմ է: Եթե դրածո վարչախմբի գլխավոր խնդիրն օտարի շահերը սպասարկելն է, եւ եթե ժողովուրդը հավաքականորեն կամ իր ներկայացուցիչների միջոցով ռուսական ռազմական ներկայության դեմ հանդես գա, ապա դրածոն կընկնի աթոռից:

    - Վերջերս անընդհատ թմբկահարվում է այն գաղափարը, թե ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգմամբ ազգային անվտանգությունը գրեթե անխոցելի է դառնում:

    - Նախ` ժամկետի երկարացումը չէ այս արձանագրության բուն էությունը, այլ երկրի համալիր անվտանգությանն օտարի միջամուխ լինելու իրավունքը: Երկրորդ` նախընտրելի է հասարակությանն ասել ճշմարտությունը, քան քաղաքականություն խաղալ: Էժան սպեկուլյացիա է, թե ռուսական ռազմաբազան կարող է ապահովել Հայաստանի ազգային անվտանգությունը: Ամենեւին հարկ չկա հորինելու կեղծ առասպելներ` աշխարհաքաղաքական նոր իրողությունների եւ հայի համար ռուսների մեռնելու պատրաստակամության մասին: Եթե պահպանողական ենք կոչվում, ապա պարտավոր ենք չհաշտվել օտարի ռազմական ներկայության հետ, եթե «Ազատ, Անկախ Հայաստան» ենք վանկարկում, ապա պետք է պայքարել օտար` ռուսական զորքերը դուրս բերելու համար, եթե օտարալեզու դպրոցներին դեմ ենք ու «Գաղութացմանը` ո՛չ» ենք վանկարկում, ապա չենք կարող անտարբեր լինել գաղութացում իրականացնող ամենասուր գործիքի հանդեպ: Իսկ եթե ինքնուրույն չենք կարողանալու լուծել ազգային անվտանգության խնդիրները, ապա պետություն ունենալու մասին մտածելը զուր է: Լավ կլիներ` խորապես հասկանայինք աշխարհին վաղուց հայտնի այն ճշմարտությունը, որ ազգային անվտանգությունն ապահովում է ոչ թե օտար բանակը, այլ առաջին հերթին սեփական քաղաքացու գիտակցությունը:

    - Ռուսական ռազմաբազաների կողմնակիցներն անընդհատ կրկնում են այն միտքը, թե բազաների մասին այս արձանագրությամբ մեր տարածաշրջանում վերականգնվել է ռազմական հավասարակշռությունը` մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունների ընդհանուր մակարդակը:

    - Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռություն պահպանելու մտահոգությունները մերը չեն: Մեզ խաղաղություն է պետք: Նման հավասարակշռություն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ էլ կա ավելի քան 60 տարի, բայց շարունակում են հարյուրավոր հրեաներ ու պաղեստինցիներ զոհվել: 1995թ. մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագրի 5-րդ արձանագրությունը ռուսաստանյան կայսերական նկրտումն էր, որի նպատակն է` Կովկասում հարստության աղբյուրները վերահսկելի պահել: Ու քանի դեռ ռուսական ռազմաբազաներն այստեղ են, Հայաստանը զրկված է լինելու ինքնուրույն քաղաքականություն վարելու եւ զարգանալու հնարավորություններից: Ուստի` հայ ժողովրդի բարեկեցության համար մտահոգվողները իրենց ջանքերը պետք է ուղղեն 1995թ. հայ-ռուսական պայմանագիրն` իր արձանագրություններով հանդերձ չեղյալ հայտարարելու գործին:

    - Ձեր կուսակցությունը նաեւ Խորհրդային Հայաստանի ԿԳԲ-ի արխիվները բացելու խնդիր է բարձրացրել: Այս եւ ռազմաբազաների դուրսբերման պահանջի միջեւ կապ կա՞:

    - Միայն ԿԳԲ-ի բացահայտ կամ ծպտյալ գործակալը կարող է այսպիսի արձանագրություն կնքել, վավերացնել կամ թեկուզ լռելյայն հավանություն տալ: ԿԳԲ-ի (դիտմամբ եմ հենց այս հապավումն օգտագործում, քանի որ չի փոխվել ԽՍՀՄ ժառանգորդի կայսերապետական էությունը) գործակալների ուսերին է դրված ռուսական ֆորպոստում իրավիճակը վերահսկելի պահելու խնդիրը: Հենց նրա՛նք են բարձր ծղրտում Հայաստանի թույլ, անօգնական լինելու, օտար` ռուսական զորքով Հայաստանը պաշտպանելու մասին: Սա փակ շրջան է, բայց այն կարելի է հաղթահարել միայն ԿԳԲ-ի արխիվները բացելով: Երբ արխիվները բացվեն, քաղաքական ու պետական գործիչների շարքերը կմաքրվեն օտարերկրյա գործակալներից, եւ ընտրություններն անվերջ կեղծելու խնդիրը կվերանա: Այդ մարդկանց անունների հրապարակումն ու նրանց համաներումը պետք է նաեւ իրենց` սեփական ինքնությունը վերագտնելու եւ Հայաստանի օրինավոր քաղաքացի զգալու համար: Սա՛ է իրապես ազգային անվտանգության խնդիրը` շատ ավելի խորքային, քան նույնիսկ ռազմաբազաների դուրսբերման հարցը, որը սոսկ տրամաբանական ածանցյալն է: Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան երկրները ԿԳԲ-ի իրենց արխիվները բացել են, եւ այնտեղ ռուսական գործակալները պատգամավոր կամ նախագահ դառնալու նույնիսկ երազանք չեն կարող ունենալ: Ուստի չեն էլ կարող նման արձանագրություններ ո՛չ կնքել, ո՛չ էլ վավերացնել, չեն կարող իրենց պետական լեզվի դեմ շնական հարձակումներ գործել: Հուսով եմ, որ արխիվների բացման հարցում հասարակական աջակցություն կունենանք: Այդ վստահությամբ մշակում ենք «ՀԽՍՀ ՊԱԿ-ի ներքին գործակալական ցանցը գաղտնազերծելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը դեռ ներկուսակցական քննարկման փուլում է, եւ կուսակցության խորհրդում հաստատվելուց հետո կդրվի շրջանառության մեջ:

    http://www.zhamanak.com/article/15919/

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #69
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, էդ ճիշտա որ գազի գինը $180-ից սարքելու են $303???
    Չնայած Գազպրոմին լրիվ հասկանալուա, մարդը մտածումա, եթե ես գինը ավելացնում են 10% իսկ տղեքը իրենց ժողովրդի վրա ծախում են 40% ավել, ապա ինչի միանգամից գինն էդքան չավելացնեմ?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #70
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, էդ ճիշտա որ գազի գինը $180-ից սարքելու են $303???
    Չնայած Գազպրոմին լրիվ հասկանալուա, մարդը մտածումա, եթե ես գինը ավելացնում են 10% իսկ տղեքը իրենց ժողովրդի վրա ծախում են 40% ավել, ապա ինչի միանգամից գինն էդքան չավելացնեմ?
    Ես էլ եմ լսել, որ էլի գազի թանկացումա սպասվում…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, էդ ճիշտա որ գազի գինը $180-ից սարքելու են $303???
    Չնայած Գազպրոմին լրիվ հասկանալուա, մարդը մտածումա, եթե ես գինը ավելացնում են 10% իսկ տղեքը իրենց ժողովրդի վրա ծախում են 40% ավել, ապա ինչի միանգամից գինն էդքան չավելացնեմ?
    Ինչ 40 տոկոս՞: Նաղդ հիմա ԱԳԼՃԿ-ներում 1000 կուբամետրը առնում են 180-ով,/այսինքն մեկ մետրը 18 ցենտով/ ու ծախում են 10 մետրը՝ 2000 դրամ + 500 էլ զապրավշչիկին, այսինքն մի մետրը 250 դրամով: Դոլար դրամ, բաժանի-բազմապատկի, կստացվի 70 ցենտ: Իսկ դպրոցի երկրորդ դասարանում արդեն բիթի են գցում, որ 70-ը, 18-ից մոտ 4 անգամ է ավել, ոչ թե 0,4:

  17. #72
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես բնակիչներին մատակարարվող գազի գների հետ էի...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. #73
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն ասած գլխներիս տակ փափուկ բարձ դրին ռուսներն, իրանց խալոպ սերժանտա-դոդ-ռոբոտների միջոցով, այս ռազմաբազայի իրավունքների ու ժամկետների երկարացման զուգարանի թուղթը հանգեցնելու ՀՀ բանակի հետակա դեգրադացմանը "դե ռսները կան էլի մեզ կօգնեն" կարգախոսի տակ։
    Արցախի պատերազմի ու առաջին հանրապետության-Սարդարապատի դասերը , որոնց մասին Սասուն Միքայելյանը նշել է մոռացվում են, իսկ դրանք մեծ ներդրում են ունեցել հայ ժողովրդի գիտակցության իրականությանը համապատասխանեցնելու ու երազանքներից հանելու համար, որ գոնէ նախնական շրջանում հասկացան, որ մեզ բանակ է պետք։

    Բայց հիմա ստեղծված բարդակը մնալու է եթե ավելին չվատանա քանի որ էլ պետք չի այնտեղ կարգ ու կանոն հաստատել, մեկա ռսներ կանեն, մեզ կփրգեն....

    ԱՄՈԹ է շատ ամոթ, հրճվել ու ուրախանալ մի բանով - ռսների հետ պայմանագրով, որը ընդհամենը փաստում է սեփական ուժերին չհավատալը ու թուլության, ակարողության փաստ է սեփական ձեռքով ստորագրված - «ռուս բրատ ջան երեխեքիս ու կնգաս չեմ կարմ պահեմ ու անվտանգույթուն ապահովվեմ, արի դու մեր տանը մնա, որ հարևանները մեզ չսպանեն»...

    Եթե մենք ի վիճակի չենք Հայաստանը պահել ուրեմն մնում է բոլորով քոչենք, հանձնելով ամեն ինչ ուրիշներին - երևի սերժանտա-ռոբոտա-դոդերն դա են նպատակ դրել ուղղակի, փորձում են ռսներին համոզեն, որ մեկա գնալու ենք սախով, որ ինչա թուրքերին չմնա, գոնէ ռսներին տանք, իրենց սիրած «չարյաց փոքրագույնն են ընտրել»....
    Վերջին խմբագրող՝ voter: 30.09.2010, 15:07:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (30.09.2010), Tig (30.09.2010), Բիձա (30.09.2010)

  20. #74
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասնվեց թուականի աշնանը ներքին կարգով յայտնի դարձաւ որ ռուսական բանակը հեռանալու է Վանից։ Բանակի հրամանատարը գեներալ Վորոնովն էր։ Նրան յայտնի էր կայսրութեան՝ «Հայաստան առանց հայերի» կարգախօսը։

    Սերգէյ ԳՈՐՈԴԵՑԿԻ
    Բանաստեղծ (1884-1967), «Ռուսսկոյէ սլովո» թերթի զինուորական թղթակից

    ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱԽՕՍԸ ՄՆՈՒՄ Է ՈՒԺԻ ՄԷՋ

    ՄԵՐ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑԵԱԼԻՑ

    Սովետական իշխանութեան տարիներին այդ կարգախօսը իրականութիւն էր դարձել նախ՝ 1920-50 թուականների զանգուածային աքսորներով եւ յետոյ արտաքուստ թաւշէ ձեռնոցներով։ 60-ականներից հայաթափութիւնը կատարւում էր «բարեկամաբար»։ Ընտանիք պահելու համար ծայր բռնեց «խոպանչիների» ընթացքը դէպի Ռուսաստանի խորքերը։ Հայրն ու որդիները իրենց կամքով էին հեռանում երկրից՝ ամառային մի քանի ամիսներին սիբիրական հեռաստաններում վաստակելու, լաւ վաստակելու նպատակով։ Նրանք գոմեր եւ շտեմարաններ էին կառուցում կոլխոզների համար եւ վաստակում էին առձեռն ու խոշոր գումարներ։ Սկզբում նրանք վերադառնում եւ վաստակը տուն էին հասցնում։ Երկու-երեք տարի անց որդիները այդ հեռաւոր գիւղերում ամուսնանում, ընտանիք էին ստեղծում եւ արդէն միայն հայրն էր վերադառնում Հայաստան։ Եւս չորս-հինգ տարի անց հայրը նոյնպէս մի երկրորդ ընտանիք էր ունենում հեռաստաններում…

    Մենք անհանգստանում էինք եւ փորձում էինք որեւէ կերպ պատասխան ունենալ, թէ ինչո՛ւ նրանք իրենց գիւղերում կամ շէներում վաստակելու եւ լաւ վաստակելու հնարաւորութիւնը չունեն։ Ինչո՞ւ «մասնաւոր աշխատանքը» անհնար է Հայաստանի մէջ, բայց խրախուսւում է ռուսական հեռու-հեռաւոր եւ խուլ գիւղերում։ Որեւէ յստակ պատասխան չունեցանք… Իսկ Մարգո Ղուկասեանը, հետեւողական ու մարտնչող, տաղանդաւոր ու խելացի լրագրողը «Գարուն» ամսագրի էջերում տագնապ բարձրացրեց Հայաստանը հայաթափելու այս երեւոյթի առիթով։ Երեւոյթը նա ներկայացնում էր կենցաղային «անմեղ» երանգներով։ Այնպէս որ՝ հետապնդումներ չեղան։

    Այնուհանդերձ, հայաթափումը հնարաւոր չեղաւ կանխել։ Ի վերջոյ, հասարակութեանը ներշնչուեց, թէ դա ոչ թէ արտագաղթ է, այլ ընդամէնը տեղաշարժ՝ «սովետական անծայրածիր հայրենիքում»։ Ի դէպ, ճիշտ այդպէս էլ ինձ էին համոզում սփիւռքահայ իմ բարեկամներից ոմանք, երբէք չհամաձայնելով, թէ Կրեմլի այդ քաղաքականութիւնը հետապնդում է կայսրերական կարգախօսը իրականացնելու հետեւողականութիւնը։

    Եթէ Հայաստանի համար իրականացւում էր ռուսական կայսրութեան հայաթափումի ծրագիրը, ապա սովետական կայսրութեան համար «կոմունիզմի կառուցման» նպատակով ազգային մեծածաւալ խմբերի տեղաշարժերը գաղութացուած բոլոր ժողովուրդներին համաձուլող խառնարանի մէջ դիմազրկող ու ապազգայնացնող մի գործողութիւն էր, որի էութիւնը բացայայտօրէն հրապարակուեց անցեալ 70-ականներին պաշտօնական այն յայտարարութեամբ, թէ «ստեղծուել է պատմական մի նոր հանրութիւն՝ սովետական ժողովուրդ»։ Ոչ մեր խելացիները եւ ոչ էլ իր «ազգայնական կոմունիստ» եւ պետական մտաւորական եղերամայրը ծպտուն անգամ չհանեցին այս շնականութեան առիթով։ Ընդհակառակը պաշտօնական հայրենասէրները էլ աւելի եռանդով սկսեցին երգել «ժողովուրդների բարեկամութիւն եւ սովետական հայրենասիրութիւն»…

    Իսկ աւելի ուշ… ես արդէն նկատի ունեմ անցեալ դարավերջը, երբ Հայաստանի գլխին մէկը միւսի ետեւից պայթեցին նորանոր աղէտներ… Ռուսական աւանդական, բայց անուանափոխուած կայսրութիւնը սկսեց բացայայտօրէն երերալ, եւ արդէն կասկած չկար որ, ի վերջոյ, փլուզուելու է: Հոգեվարքը սպասուածից շատ աւելի կարճ տեւեց:

    Ինչը եւ օրինաչափութիւն էր՝ հոգեւարքի մէջ գտնուող հսկան իր չափողութեան համեմատ փորձանք եւ պատուհասներ պատճառեց կայսրութեան բոլոր ժողովուրդներին։ Բայց իմ խօսքը հայերիս մասին է լինելու:

    … Մեզ պատուհասելն սկսուեց բանակի բացայայտ ներխուժումով։ Մայրաքաղաքի մէջ յայտարարուեց ռազմական պարետային կարգավիճակ։ Երեք հոգի քով-քովի՝ արդէն կասկած էին հարուցում եւ ձերբակալւում էին։ Այնուհետեւ գեոֆիզիկական զէնքի կիրառութիւն… Հետեւանքը՝ մինչեւ այսօր երբեմնի Լենինականի, Սպիտակի եւ շրջակայքի աւերակները… Իսկ աղետեալները դեռ ապրում են ժամանակաւոր ծածկերի տակ… Հոգեվարքի մէջ գտնուող հսկայի պակասը լրացրեցին «անկախութեան» թիկնոցներով քօղարկուած ապիկարները, ովքեր քաջատեղեակ եւ ականատես լինելով ժողովրդի հզօր պոռթկումին, ինչը կարող էր նաեւ իրենց քշել-տանել իր յորձանքով, ստեղծեցին խաւարի, ցրտի ու անօթութեան մի վարչակարգ։

    Խորտակուող Հայաստանից մարդիկ իրենց փրկութիւնը որոնեցին օտար երկրների մէջ։ Եւ մինչ սփիւռքի «հայրենասէր» շրջանակները Կրեմլի նկատմամբ իրենց «առաջադիմական» նուիրուածութեամբ եւ խրախուսուելով «անկախացած» երկրի վարչակարգի կողմից, անողօք մի հալածանք սկսեցին պանդուխտների դէմ, նոյն «անկախացած» երկրի նոյն իշխանութիւնները ամէն կերպ քօղարկում էին այն գործողութիւնները, որպիսիք կատարւում էին հայ ժողովրդի «հաւերժական ու միակ բարեկամ» Մոսկուայի կողմից։

    Երեւանի ռուսական դեսպանատունը «ներքին կարգով» հրաւիրեց «անկախացած» երկրի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիութիւն ստանալու։ Եւ խանութների դիմաց տասնեակ մետրերով հացի համար կանգնած հերթերին աւելացաւ նաեւ ռուսական անձնագրեր ստացողների շատ աւելի երկար մի «պոչ»։ Մոսկուան «անկախացած» Հայաստանի մէջ ապահովում էր իր քաղաքացիների ներկայութիւնը, որոնց շահերը պաշտպանելու համար պատրաստ էր ամէն պահի իրականացնել ռազմական մի ներխուժում։ Այս «իմաստուն» ծրագիրը մասամբ իրականացաւ 2008-ին Վրաստանը մասնատելու գործողութեամբ։

    Ու որքան սփիւռքի «հայրենասէր առաջադիմականները» աղմկեցին «հայրենիք լքողների», «հայրենիք դաւաճանողների» դէմ, եւ այդ աղմուկն էլ ներդաշնակեցին իրենց չարամտութեամբ, ոչ միայն լռութեամբ, այլեւ բացայայտ խրախուսանքով էին ոգեւորում հարիւր հազարաւոր «ռուսական քաղաքացիների», որոնք ճամբայ ելան դէպի Հիւսիս։

    Կը նշանակի մեր հայերը աշխարհագրութիւն վատ գիտէին։ Մի քանի տասնեակ հազարները գնացին Արեւմուտք՝ կարծելով արեւը այդ կողմից է ծագում, հարիւր հազարաւորներն էլ հաւատացին մեր տիրացու Նահապետին, որ պնդում է, թէ արեւը ծագում է Հիւսիսից։

    Բայց խնդիրը աշխարհագրական չէր, այլ… հայրենական։ Արեւմուտք գնացողները լքում էին հայրենիքը, իսկ Հիւսիսային պանդուխտները, անշուշտ, մնում էին հայրենիքում։ Հայի այն հայրենիքում որի սահմանները Կարպատեան լեռներից ձգւում էին դէպի Խաղաղ ովկիանոս եւ Հիւսիսային բեւեռից մինչեւ Արաքս գետ… Մի խօսքով նրանք եւ սփիւռքի սովետասէրներն էլ համոզուած են որ, յիրաւի, իմպերիան իրենցն է եւ Ս. Կապուտիկեանը կամ Հր. Մաթեւոսեանը գոնէ այս անգամ սխալուել են, թէ «կորցրել են իրենց այդ իմպերիան»։ Ի վերջոյ Տիկնանց մի Տիկին եւ Արանց մի Այր նոյնպէս իրաւունք ունեն ամբողջ իրենց կեանքը արդար ապրելով, գոնէ մէկ անգամ սխալուել։

    Բայց մենք, որ մեր Երկրի ճշմարիտ տէրերն ենք եւ մերժում ենք օտարի գերին լինել, պարտաւոր ենք մերժելով՝ մերժել այդ իմպերիան, որ իբրեւ այդպիսին մեզ իբրեւ գաղութ նուաճել է գրեթէ երկու դար առաջ, բայց լկտի ստախօսութեամբ եւ աշնանային սատկող ճանճի համառութեամբ դեռեւս մեր ականջի տակ բզզում է ու բզզում, թէ իբրեւ հայերն իրենց «կամքով են կցուել Ռուսաստանին»։

  21. #75
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԾՐԱԳՐՈՒԱԾ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՓՈՒԼԸ

    Հայաստանը հայաթափելու նպատակով ծաւալուող իրադարձութիւնները տեղի են ունենում նախագահական վարչակազմի ու նախարարական արկածախնդիրների բարեմաղթանքներով։ Այն յայտարարութիւնը որ արեց լենինեան կոմերիտմիութեան ծոցում հասունացած «վսեմափայլ տիկին նախարար» Հրանուշ Յակոբեանը, մի–երկու նախադասութեամբ նպաստում եւ խրախուսում է իրականացուող ոճրագործութիւնը։

    «Վերջերս,- կարդում ենք մի լրատուութեան մէջ,- Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան յայտարարեց, որ Սփիւռքի մէջ հայ է ան, որ ինքզինք հայ կը զգայ: „Լեզուն, կրօնքը, ծագումը այնքան կարեւոր չեն, ինչքան զգացողութիւնը“- ըսաւ Յակոբեան, նախարարութեան հիմնադրման երկրորդ ամեակին նուիրուած մամլոյ ասուլիսին ընթացքին: Նախարար Յակոբեան դիտել տուաւ, որ Սփիւռքի 7 միլիոննոց զանգուածը կարելի է համախմբել հետեւեալ հարցերով՝ Ղարաբաղեան հարցի կարգաւորում, Ցեղասպանութեան միջազգային ճանաչում, Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւն ու հզօրացում, Սփիւռքի ուծացման դէմ պայքար, Հայապահպանում եւ Հայոց եկեղեցւոյ շուրջ համախմբում»:

    Կոմերիտական խանդավառութեամբ այս յայտարարութեան մէջ Հայաստանը կառավարող վարչախմբակի համար «հայապահպանումը» այլեւս չի պայմանաւորւում ո՛չ հայոց լեզուով, ո՛չ քրիստոնէական դաւանանքով եւ ո՛չ էլ հայեցի ծնունդով։ Բաւական է միայն «զգացողութիւնը»։ Բայց այդ «զգացողութիւնն» էլ պայմանաւորուած է միայն հայերէնով, միայն հաւատքով եւ, անշուշտ, ծնունդով։ Այս տարրական ճշմարտութիւնը յայտնի չէ տիկնոջը, որի պիոներական, կոմերիտական ու կոմունիստական դաստիարակութեամբ ձեւակերտուած է նրա ապազգային-աթեիստական էութիւնը։ Եւ լինելով Հայաստանի մէջ ծաւալուող հայաթափութիւնը նախապատրաստող եւ խրախուսող իշխանութեան քարոզչական խօսափողը, իր օրիորդական երբեմնի անմեղ միամտութեամբ կարծում է, թէ մի որեւէ օտար ընտանիքի մէջ ծնուած եւ իր ծագումով նիգերիացի, գերմանացի կամ չինացի մէկը տարաշխարհի մէջ հայ կարող է սեպուել նա, ով որոշել է իրեն «այդպիսին զգալ»։

    Հայաստանի իշխանութիւնները համոզուելով որ վաղուց կորցրել են իրենց հեղինակութիւնը, հայութեանը կոչ են անում «համախմբուել Հայոց եկեղեցւոյ շուրջ»։ Նրանց խորին համոզուով հայոց լեզուն եւ դաւանանքը բնաւ պարտադիր չեն «Հայոց եկեղեցու շուրջ» համախմբուելու համար։ Աւելին, նրանք կարծում են, թէ եկեղեցին ինչ որ համակարգ է կամ գաղափար, որի շուրջ համախմբւում են։

    Բայց կարեւորը այս տգիտութիւնները չեն։ Բանն այն է որ դիւանակալական (բիւրոկրատական) լեզուի պաճուճանքներով ու տրամաբանական խաթարումներով եւ հասարակութեան մտածողութեան ընդարմացուած վիճակը չարաշահելով աշխուժօրէն իրականացւում է ռուս-հայկական դաւադրութիւնը։

    Մեզ արդէն յայտնի է այն մօտալուտ հեռանկարը, երբ Ռուսաստանի ազգբնակչութեան թիւը աղետալի անկում է ունենալու։ Հետեւաբար Կրեմլը իրականացնում է իր դեռեւս գաղութային հանրապետութեան հաշուին զանազան շրջանների ազգաբնակչութեան թիւը ոչ միայն աւելացնելու, այլեւ հեռանկարի մէջ ծնելիութիւնը աւելացնելու ծրագիրը։

    Այս նպատակով Երեւանի մէջ ստեղծուած է Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութիւն։ «Կամաւորութեան» սկզբունքով հայաթափութիւն իրականացւում է Հայաստանի քաղաքացիներին խոստանալով տուն, աշխատանք, նպաստ, ճանապարհածախս եւ, ի հարկէ, քաղաքացիութիւն (եթէ ժամանակին չեն ստացել)։ Ընդ որում, եթէ մեկնողները ցանկութիւն ունենան Հայաստան այցելել, ապա միայն ու միայն իբրեւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Այսինքն, օտարացումը իրականացւում է նաեւ առանց այդ էլ խիստ պայմանական սահմանի նոյնքան պայմանական օրէնքների պահպանութեան պայմանով։

    Լրագրող Տաթեւ Մեսրոպեանը («Ժամանակ») հարցազրոյցներ է ունեցել տարբեր պատասխանատուների հետ։ «Նրանք հաւաքում են իրենց քաղաքացիներին»,- լրագրողի հարցին պատասխանել է Հայաստանի պետական վերաբնակեցման ծառայութեան պետի տեղակալ Ի. Դավթեանը։ Եւ բացատրել, որ մեկնողները ի հարկէ կարող են նաեւ վերադառնալ.- Բայց մինչ այդ պէտք է միգրացիոն ծառայութեան կատարած ծախսերը փոխհատուցեն, քանի որ պետութիւնը նրանց վրա ծախս է կատարել: Ճանապարհածախս, տուն, աշխատանք է տրամադրել: Կոպիտ ասած` սա համաձայնութիւն է, եթէ մարդը չի ցանկանում շարունակել ապրել այնտեղ, նրան ոչ ոք զոռով չի պահում: Պարզապես պետք է պարտքերը մարի, նոր վերադառնայ»։

    Հայաստանում Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութեան գլխաւոր մասնագէտ Վիկտոր Կուզմինը նոյնպէս հաստատել է, որ Ռուսաստանը իսկապէս իրականացնում է մեր համոզումով՝ որակեալ հայաթափութեան ոճրագործութիւնը: Հայրենազրկուած ընտանիքներին բնակեցման են ուղարկում Կալինինգրադի (Քեոնինսբերգ), Վորոնեժի, Լիպետսկի, Տյումենի եւ այլ 23 շրջաններ։ Սեպտեմբերի 15-ի տուեալներով Ռուսաստան են վերաբնակեցուալ 4808 հոգի։

    Կրեմլի այս ծրագիրը, որ Վանի հայաթափման ժամանակակից եւ կատարելագործուած մի տեսակն է, մշակուել ու հաստատուել է չորս տարի առաջ եւ իր բարեյաջող աւարտին է հասնելու մինչեւ Ռուսաստանի նախագահի ընտրութիւն՝ 2012 թուականին։ Այդ պատճառով է որ մինչեւ հիմա գաղթը կազմակերպուել է առանց շեփորահարուելու, այսպէս ասած՝ «ներքին կարգով»։ Բայց նախագահ Մեդվեդեւը հայաստանեան այցելութեան ընթացքին, վստահելի աղբյուրների համաձայն, Սերժ Սարգսյանին անձամբ պատուիրել է քայլեր ձեռնարկել այդ յիրաւի թշնամական ծրագիրը լայնօրէն տարփողելու համար։

    Այս օրերին Հայաստանում՝ Ռուսաստանի Միգրացիոն ծառայութեան շէնքում շաբաթը երեք անգամ սեմինարներ են կազմակերպւում Հայաստանի քաղաքացիների հետ։ Ամէն հաւաքոյթին մասնակցում են առնուազն երեսուն հոգի եւ նրանք համաձայնում են ընտանիքով օտարութիւն գնալու առաջարկին:

    Ամէն շաբաթ՝ 90 ընտանիք։ Միջին հաշուով 450-500 հայ մեկնում է երկարատեւ հոգէվարքի մէջ գտնուող կայսրութեանը մարդկային աւիշով նրա վախճանը երկարաձգելու։

    «Ի դէպ, պարզվում է, որ Հայաստանում Ռուսաստանի Միգրացիոն ծառայութեան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան զայրացած է,- պատմում է Տաթեւ Մեսրոպեանը,- քանի որ վերջին շաբաթուայ ընթացքում լրատուամիջոցները եւ կազմակերպութիւնները յայտարարութիւններով են հանդէս գալիս, թէ հայերին վերաբնակեցնում են Ռուսաստանի շրջաններում։- Այնուհետեւ Ստեպանովան ճշտում է, թէ «Մենք ոչ ոքի չենք ստիպում, որ մասնակցեն այդ ծրագրին, բայց մենք պարտավոր ենք ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր նման որոշում են ընդունել»։

    Իսկապէս, որքա՜ն դիւրին է օտար քաղաքացիութիւն ընդունելը դեռեւս Հայաստանում եւ որքան հրապուրիչ է այս տեղահանման դիմաց աշխատանք, նպաստ, ուսում, ինչպես նաեւ տեղափոխման ճանապարհածախս ստանալու հեռանկարները մի երկրի կողմից, որտեղ պետական բոլոր ձեռնարկներին յատկացուած ֆինանսական միջոցները անհետանում են անապատով հոսող գետի ջրերի պէս՝ մինչեւ ծով հասնելը։

    «Բնականաբար, լավ օրից չենք ցանկանում մեկնել: Խելքը ունենք, ուժը ունենք, աշխատելու ցանկությունը ունենք, բայց չենք կարողանում ընտանիք պահել: Այս երկիրը մի քանիսի սեփականությունն է դարձել»,- բացատրում են անհեռանկար օտարութեան մեկնողները։

    ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ

    Արդէն դարից աւելի է որ հետեւողականօրէն իրականացւում է Հայաստանը առանց Հայի տիրելու ռուս-թուրքական ոճրագործ ծրագիրը։ Հիմա այդ նոյն ծրագիրը վերջնականապէս իրականացնելու գործին 1991-ից ի վեր լծուած են «անկախ» Հայաստանի բոլոր երեք վարչախմբակները։ Քսանամեայ վաղեմութիւն ունեցող այն շնական՝ ցինիկ բացատրութիւնը, թէ «որքան երկրից շատ լինեն հեռացողները, այնքան լաւ» - գուցէ շատերն են մոռացել, բայց մենք յիշում ենք։

    Մենք յիշում ենք նաեւ այն աղտոտ մեղադրանքները բոլոր նրանց հասցէին, ովքեր տնաւեր լինելով՝ հաստատւում էին եւրոպական երկրներում եւ Միացեալ Նահանգներում՝ տարիներ տառապելով, մինչեւ կը ստանային իրենց «գրին քարտ»ը. յիշում ենք նաեւ քար լռութիւնը Երեւանի մէջ նոյն օրը քաղաքացիութիւն ստանալով՝ Ռուսաստան մեկնողների նկատմամբ։ Քանի որ «Հայուն միակ յոյսը Ռուսաստանն է։ Ռուսաստանէն երես դարձնենք նէ՝ Հայաստանը կ’երթայ ձեռքներես»։ Իսկ վերջերս էլ բանն այնտեղ է հասել որ կրեմլեան տիրոջ այցելութեամբ ոգեւորուած՝ համարձակւում են «հայրենասիրաբար» ներշնչելու փորձ անել մեզ, թէ «Ի՛նչ դրօշ ալ որ ըլլայ Մոսկուային վրայ, նոյն պէտք է ըլլայ Հայաստանի մէջ»։ Եւ զարմանալին այն է որ մեր անտարբերութեամբ, մեր թմրած վիճակը շահարկելով ԿԳԲ-ի գործակալները առանց խպնելու են իրենքիրենց բացայայտում այդ յայտարարութիւններով։

    Ես բնաւ չեմ նկատում Հայաստանի մտաւորականութիւն կոչուած խառնամբոխին, որ Գրողների, Նկարիչների, Կոմպոզիտորների, Կինոմիութիւնների մէջ ծուարած, ծախում են Երկիրը։ Նրանք գոյութիւն չունեն ոչ իբրեւ քաղաքացիական պատասխանատուութիւն ունեցող եւ ոչ էլ գեղարուեստի մէջ պարկեշտութեան արժէք ներկայացնող մարդիկ։ Նրանք զանազան Գագոների, Լֆիկների, Գռզոների եւ աւելի փոքր տրամաչափ ունեցող կրծողների եւ Կրեմլի դրածոյ անցեալ եւ ներկայ երեք նախագահների հետ արդէն երկու տասնամեակ է, ինչ խորտակում են Երկիրը։

    Բայց որտե՞ղ են Հայրենիքին նուիրեալ պաշտպանները։ Չէ՞ որ նրանք կան, տեսնում են այս արհաւիրքը որ պայթել է Հայաստանի գլխին… Դեռ ի՞նչ է պէտք է լինի որ մեր լեռներով մէկ արձագանգուի տիրական մեր ՈՉ-ը…

    Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ

    2010, Հոկտեմբեր, Փարիզ

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վրաց-ռուսական հարաբերություններ և Ղարաբաղի հիմնախնդիր
    Հեղինակ՝ arturouqen, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.07.2011, 22:23
  2. Ռուսական շանսոն
    Հեղինակ՝ Tigran Adunts, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.03.2011, 09:28
  3. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35
  4. Ռուսական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.11.2010, 16:11
  5. Ռուսական ալիքներ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.11.2008, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •