User Tag List

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Հայ-ռուսական հարաբերություններ

  1. #46
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ թռուցիկ անկացրի քո գրառման վրայով և աչքիս ընկավ հետևյալ միտքը "Ռուսատանի ձեռքերը"...Ինչի Ռուսաստանը ձեռքերը ունի?

    Դիմացին ասածի մասին գնահատական տալուց առաջ արժի գոնե նորմալ կարդալ, թե չէ թռուցիկի արդյունքում գոյացած գնահատականը մեղմ ասած իմաստ չունի:
    Ապ, Ռուսաստանի ձեռքերի մասին հոդվածագիրն է գրել, մի հատ դու նորմալ կարդա։
    Si vis pacem, para bellum

  2. #47
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, Ռուսաստանի ձեռքերի մասին հոդվածագիրն է գրել, մի հատ դու նորմալ կարդա։
    Ապեր չարժի շարունակեմ քեզանից ժամանակ խլեմ դու լուրջ գործի վրա ես

    ԼԱՎՐՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒՅԹՅՈՒՆԸ

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանին C 300 զենիթային համալիրներ վաճառելու մասին տեղեկությունը: 'Ես չէի փորձի դրանում ապակայունացնող գործոն փնտրել: Պաշտպանական զինատեսակը չի առաջացնում ապակայունություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ որ մեկը կիրառում է հարձակողական զենք', ասել է Լավրովը:

    Նրա խոսքով, պետք չէ մոռանալ, որ C 300 համակարգը պաաշտպանական տեսակի զենք է, որը կոչված է սեփական տարածքը ուրիշի հրթիռային գրոհներից պաշտպանելու համար: 'Ընդամենը', ասել է Լավրովը:

    Նա նշել է, թե Ռուսաստանը այդ հրթիռաա-զենիթային համալիրները, ինչպես ցանկացած այլ զինատեսակ, մատակարարում է միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաեւ ներքին օրենսդրության եւ սպառազինությունների վաճառքի հսկողության համապատասխան, որն ըստ Լավրովի, որն ըստ Լավրովի, Ռուսաստանի պարագայում ամենախիստերից է զենքի վաճառքով զբաղվող երկրների շարքում:

    Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի որեւէ երկիր չի սկսի պատերազմ: Լավրովը բերել է 2008 թվականի վրաց-ռուսական օսական պատերազմի օրինակը, ասելով, թե դա ցույց տվեց, որ պատերազմը ագրեսորը չի հասնի իր նպատակին:

    Լրագիր.ամ

  3. #48
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստանը պաշպանում է իր ազգային... չէ մի...։ՃՃ իր կայսերական շահն ու անվտանգությունը ու միշտ էլ թքած ունի Հայաստանի բոլոր տեսակի շահերի վրա ինչպես ցանկացած նորմալ կայսրություն Երբ Հայաստանի շահն էլ ինչ որ կերպ տեղավորվում է Ռուսաստանի շահերի մեջ, էդ ժամանակ մերոնց մոտ «ուռա՜» վիճակ է սկսվում, ցնծում ենք թե տեսա՞ք Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանին։ Երբ շահերը տարամիտում են ու ռուսները հանձինս Ադրբեջանի կլիենտ են կպցնում որ իրենց զենքը տուլիտ անեն, ընկնում ենք դեպրեսիայի գիրկը, թե Ռուսաստանը դավաճանում է Հայաստանին։ Սա պրիմիտիվ ապաքաղաքական ու էմոցիոնալ մտածելակերպի արդյունք է։ Մարդիկ միջազգային հարաբերությունները խառնում են ախպերության հետ։
    Si vis pacem, para bellum

  4. #49
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Превед Медвед

    «Ռուսներ հելեք մեր երկրից: Armenia for free people.» (Վերնիսաժի մոտի գրաֆիթիներից)
    Այսօրվանից կամ այն պահից, երբ ստորագրվի ռուսական ռազմակայանների ժամկետի երկարաձգման պայմանագիրը, «ազգային գաղափարախոսություն» կոչվածը մե՛կը պետք է լինի Հայաստանում. ռուսական բազաների դուրս բերման պահանջ: Եւ հասարակության այն հատվածը, որի համար նպատակը Հայաստանի անկախությունն է, զարգացումը եւ բարեկեցությունը, պետք է այս պահանջը գրի իր դրոշին եւ սա համարի ռազմավարական նպատակ, իսկ մնացածը՝ այդ գերնպատակին հասնելու մարտավարական եւ տեխնիկական միջոցներ: Սա նոր եւ կտրուկ պահանջ է: Որքան էլ տարբեր մարդիկ եւ խմբեր նախկինում չեն քննադատել ռուսական ազդեցությունը կամ ռուսական քաղաքականությունը Հայաստանում, կարծես ոչ ոք դեռ նման կերպ հարցը չէր դրել: Բայց այժմ իրավիճակ կարող է փոխվել, եւ համապատասխանաբար նոր կարգախոսներ պետք է ձեւակերպվեն:

    Հերիք է ինքներս մեզ խաբենք եւ խաբվենք այլոց կողմից: Հայաստանի անկախության եւ անվտանգության գլխավոր սպառնալիքը՝ Ռուսական կայսրությունն է, ոչ թե թուրքը, վրացին կամ պապուասը: Հայաստանի զարգացման, առաջխաղացման եւ բարեկեցության հիմնական խոչընդոտը ռուսական ազդեցության գոտում գտնվելն է: Նորանկախ Հայաստանի պատմության ամենաառանցքային կետերը՝ 1996-ի սեպտեմբերի դեպքեր, 1998-ի հեղաշրջում, 1999-ի հոկտեմբերի 27, 2008-ի մարտի մեկ, այս կամ այն չափով կարելի է կապել ռուսաստանյան գործոնի հետ կամ ռուսաստանյան այն խմբավորման հետ, որն ի վերջո մարմնավորվեց Պուտինի իշխանությամբ: Հայկական հայրենասիրություն կոչվածն այն տեսքով, որ այսօր գոյություն ունի, մեծ հաշվով վաղուց վերածվել է ռուսական գործակալական նախագծի, որքան էլ այդ գաղափարը կրող առանձին անհատներ լինեն ազնիվ մարդիկ: Հայկական ազգայնականությունն ու հայրենասիրությունն այսօրվանից մեկ բան կարող է նշանակել. ռուսական բազաները՝ դո՛ւրս Հայաստանից, ինչպես նաեւ պայքար այն մերձֆաշիստական գաղափարախոսության հետ, որն այսօր առատորեն արտահանվում է Ռուսաստանից Հայաստան:

    Я пришёл к тебе с преведом... Видел я в лесу медведа... Сразу весело мне стало. Гром гремел, кусты тряслись...

    Հիմա անցնենք այսօրվա կոնկրետ իրականությանը: Ռուսաստանը որպես Հայաստանի անվտանգության երաշխիք. այս ձեւակերպումը նշանակում է Հայաստանի անկախության կորստի ֆորմալ իրավաբանական ձեւակերպում, այսինքն` նաեւ որակապես նոր իրավիճակ: Անկախության կորուստ` նշանակում է ժողովրդավարական, օրինապաշտ եւ բարեկեցիկ Հայաստանի հույսի կորուստ: Շատերին թվում է, որ անկախությունը բերեց մեզ չարիք: Իրականում մեր չարիքների արմատը մեր գաղութային կարգավիճակն է: Հայաստանը երբեք չի դառնա մեր երազած երկիրը, եւ մարդիկ երբեք լավ չեն ապրի Հայաստանում, քանի դեռ մենք գտնվում ենք ռուսական ազդեցության գոտում, եւ առավել եւս` քանի դեռ այդ ազդեցությունը բացարձակի վերածվելու միտում ունի:
    Ինչ վերաբերվում է Հայաստանի անվտանգությանը, որը պետք է իբր երաշխավորվի ռուսների կողմից, ապա այդ ձեւակերպումը նշանակում է, որ Հայաստանի անվտանգություն կոչվածը այլեւս վերածվելու է ոչինչ չնշանակող բառի: Նա, ով երաշխավորում է անվտանգություն, նա էլ որոշում է, թե ի՛նչն է քո անվտանգությունը: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ եթե մի կողմից ազգային հակամարտությունները միշտ եղել են Կայսրությունների գործիքը սահմանային գոտիներում իրենց իշխանությունը պահպանելու համար, ապա մյուս կողմից, այն պահից, երբ Կայսրությունը վերջնականապես հաստատվում է այս կամ այն տարածքում, երբ կիսանկախ վիճակից անցում է տեղի ունենում դեպի կախյալ վիճակ, հենց նույն Կայսրությունն է արագ «խաղաղեցնում» եւ «լուծում» բոլոր հակամարտությունները, բնականաբար` հօգուտ իր տվյալ պահի շահի: Այնպես, որ նրանք, ովքեր կարծում են, որ նոր պայմանագիրը ապահովելու է հայկական շահերը Արցախի հարցում, սխալվում են: Բայց նույնիսկ եթե չլինի հակամարտության արագ կարգավորում կայսերական սցենարով, ապա լավագույնը, ինչ սպասում է Հայաստանին` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, այսինքն՝ աշխարհից կտրված եւ լիովին Կրեմլի քմահաճույքներից կախված մանրադրամ ծայրագավառի կարգավիճակն է:

    Արդեն շատերն են ուշադրություն դարձրել նոր հայ-ռուսական պայմանագրի եւ Ադրբեջանին C-300-ը ծախելու մասին խոսակցութուների զուգահեռման փաստին: Նույնիսկ, եթե C-300-ի մասին լուրերը ի վերջո չհաստատվեն, միեւնույն է, թեմայի արծարծումը ինքնին պատահական չի կարող համարվել: Փորձ է արվում խախտել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունը: Եւ այդքանից հետո արդեն, գալիս է «պապան» ու ասում է, որ ինքը կերաշխավորի մեր անվտանգությունը նոր պայմաններում: Մենք շատ ենք սիրում 1920-ի հետ զուգահեռներ անել ու հաճախ չարաշահում ենք զուգահեռելու իրավունքը: Բայց տվյալ դեպքում իրոք 20 թվի հոտ է փչում այն առումով, որ «անվտանգության երաշխավորողը» հաջորդ քայլերով կարող է ձգտել արագ «կարգավորել» հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բոլոր հարցերը, եւ հնչեցնել «Կայսրությունը խաղաղություն է» հին կոչը: «Խաղաղեցումը» հակամարտության կառավարման կայսերական սցենարի հարազատ մասն է:

    И не выдержал медвед, Из кустов тогда он вылез, Закричал вовсю: «ПРЕВЕД!»

    Ի՞նչ անել այս իրավիճակում: Պարզ է, որ ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը չի կարող մոտակա ապագայի իրատեսական, հետեւաբար եւ զուտ քաղաքական պահանջ դառնալ: Այսինքն՝ անկախ այդ կարգախոսի հնչեցումից, նոր պայմանագիրն էլ կստորագրվի, ռազմակայաններն էլ կմնան: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ այս կարգախոսը չպետք է հնչեցվի: Ճ՛իշտ հակառակը: Պետք է հստակ սահման գծվի եւ «պատերազմը հայտարարվի»: Ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակում արտահայտված վճռական խոսքը գրեթե պարտադիր արդյունք է բերում եթե ոչ վաղը, ապա հաջորդ օրը: Ինչպես որ Լատինական Ամերիկայի երկրների ժողովուրդների ազատագրական շարժումների համար տարիների ընթացքում նպատակ է եղել ԱՄՆ ռազմական եւ այլ ներկայության դեմ պայքարը, այդպես էլ հետսովետական տարածքում ազատագրական պայքարի թիրախը ռուսական ներկայությունն է: Եթե այս կարգախոսը չի դառնում գերնպատակ, մեծ հաշվով մնացած ամենը երկրորդական հարցերի շուրջ տուֆտա խոսակցության է վերածվում սուրճի բաժակի շուրջ: Հակառակը, եթե գերնպատակը պարզ է, ապա մյուս բոլոր հարցերը, ընդհուպ մինչեւ կենցաղային, իմաստավորվում են:

    Իհարկե, երկրի իշխանությունը կամ թեկուզ խոշոր քաղաքական ուժերը, նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող հարցն այսպես բարձրացնել եւ չեն կարող հաշվի չնստել ռուսաստանյան գործոնի հետ: Բայց հենց այստեղ էլ ավելի է շեշտվում հասարակության դերը: Հե՛նց հասարակական մակարդակով այս կարգախոսը պետք է բարձրացվի: Դա կարող է, թերեւս օգնել նույն իշխանությանը, թեկուզ մեղմել այն պայմանները, որոնք, ըստ էության, պարտադրվում են մեր երկրին: Իհարկե, խոսքը ոչ թե կոնկրետ այսօրվա անհույս գաղութատիրական վարչակարգի, այլ ցանկացած ապագա իշխանության մասին է: Իսկ հասարակության այն հատվածը, որը կրողն է անկախության գաղափարի, հնարավորություն կունենա հավելյալ մոբիլիզացիայի եւ իր նպատակների ձեւակերպման:

    Օրհնված լինի էն սհաթը, երբ ռուս զինվորն իր ոտը կքաշի Հայաստանից: Մենք ականատեսն ենք լինելու այդ ժամին:
    Ենթավերնագրերում օգտագործված մեջբերումների ամբողջական տեքստը կարող եք դիտել՝ http://lurkmore.ru կայքում՝ Медвед հոդվածի մեջ:

    Հրանտ Տեր-Աբրահամյան -

    Օգոստոս 19, 2010

  5. #50
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ետ ձեր հարաբերությունների պատճառով քիչ էր մնում հարցազրույցից ուշանամ

  6. #51
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Превед Медвед

    Ռուսաստանը որպես Հայաստանի անվտանգության երաշխիք. այս ձեւակերպումը նշանակում է Հայաստանի անկախության կորստի ֆորմալ իրավաբանական ձեւակերպում, այսինքն` նաեւ որակապես նոր իրավիճակ: Անկախության կորուստ` նշանակում է ժողովրդավարական, օրինապաշտ եւ բարեկեցիկ Հայաստանի հույսի կորուստ: Շատերին թվում է, որ անկախությունը բերեց մեզ չարիք: Իրականում մեր չարիքների արմատը մեր գաղութային կարգավիճակն է: Հայաստանը երբեք չի դառնա մեր երազած երկիրը, եւ մարդիկ երբեք լավ չեն ապրի Հայաստանում, քանի դեռ մենք գտնվում ենք ռուսական ազդեցության գոտում, եւ առավել եւս` քանի դեռ այդ ազդեցությունը բացարձակի վերածվելու միտում ունի:

    Հրանտ Տեր-Աբրահամյան -

    Օգոստոս 19, 2010
    Էստեղ են ասել՝ «արտը խախուդ, մահանան` կարկուտ»։ Հրանտ Տեր–Աբրահամյանը աչքիս լավ խմած է գրել էսքան երկար–բարակ մեր անկախության կորստի ու մեր բոլոր դժբախտություններ պատճառ Ռուսաստանի մասին Իհարկե Ռուսաստանը բարի պտուղ չի։ Բայց որ մեր չարիքների արմատը իմեննօ Ռուսաստանն է... Ճիշտն ասած ես էլ էի ժամանակին տենց մտածում, բայց դե որ խորանում ես, ապա դա լրիվ նույնն է, որ ռուսները իրենց բոլոր դժբախտությունների պատճառ համարեն հրեաներին ու կովկասցիներին (այդպես էլ համարում են): Նյետ, ինչ–որ բան սխալ է։ Մի հատ նայեք թե ԱՄՆ–ն քանի երկրում բազա ունի՝ List_of_United_States_military_bases
    Ինչ, էս երկրները կորցրե՞լ են իրենց անկախությունը, օրինակ ասենք Գերմանիան, որի միայն մի ավիաբազայում 53 հազար ամերիկյան զինծառայող կա։ Աչքիս ընդդիմության ձախողման հերթական մահանան է, թե ռուսները չլինեին, իրենք իշխանություն կստանային Ուրեմն եթե վդրուգ Ռուսաստանը Հայաստանում բազա չունենար էլ, բայց Ռուսաստանին պետք լիներ Հայաստանի ռազմական գործերին խառնվել, ապա ռուսական զորքերը էլի հանգիստ կհայտնվեին Հայաստանում, Սերժն էլ կուտեր իր գալստուկը... եթե հասցներ իհարկե Ռուսական բազան Թուրքիա–Ադրբեջան ու հնարավոր Իրան եռյակի կոնտրբալանսն է, որին Հայաստանը միայնակ իր ուժերով չի կարող հավասարակշռել։ Ու Ռուսաստանը բնականաբար իր ազդեցությունը այս կողմերում չի ուզում թուլացնել։ Բայց Ռուսական բազան մեր երկրի սոցիալական, տնտեսական ու ներքին քաղաքական հարցերի վրա ազդեցություն ունի այնքան, ինչքան որ Ղրղզստանի վրա ունեցավ։ Կա՞ մարդ որ, Ռուսաստանի ազդեցությունն է զգում։ Մի հատ գնացեք Ռուսաստան ու կտեսնեք որ մեր ոստիկանությունն ու պետավտոտեսուչները ռուսների համեմատ մուրազ են։ Մեր սպասարկման ոլորտը ու մեր մասնագետների որակը և այլնը ռուսների համեմատ մուրազ են։ Եթե դուք Մոսկվայում մի կարգին բան տեսնեք, ապա հաստատ դրա մեջ այլազգու մատ է խառը։ Առհասարակ մենք կարգին քաղաքակիրթ ու աշխատասեր ազգ ենք ռուսների հետ համեմատած
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (25.08.2010), Moonwalker (21.08.2010)

  8. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]
    «Ռուսներ հելեք մեր երկրից: Armenia for free people.» (Վերնիսաժի մոտի գրաֆիթիներից)


    Հրանտ Տեր-Աբրահամյան -

    Օգոստոս 19, 2010
    «Ռուսներ հելեք մեր երկրից: Armenia for free people.» (Վերնիսաժի մոտի գրաֆիթիներից)

    Էս նախադասութոյւինց հետո արդեն Հրանտը շեղվել է նյութից:
    Սիրելի գրաֆիթիստ, ու գրաֆիթիստով զմայլված Հրանտ ջան, էդ ով ասեց, որ երկիրը ձերն ա, որ շուխուռ եք քցե՞:
    Երկիրը երկրի տերերինն ա, իրանք էլ ում ուզեն, նրա տակն են պառկում, նրան են կանչում խաշ- խորովածի կամ բ-զի: Ղալմաղալը տեղին չի:
    Բայց քանի որ հայկական քաղաքական անտեղյակությունը քշել Հրանտին էլ է ոտնատակ արել, փորձեմ գոնե կայքում լիկբեզ անց կացնել :
    Այս կամ այն երկրի ներկա քաղաքականա ուժը, հզորությունը, կարգավիճակը և պատմականորեն ժառանգած քաղաքական կարգավիճակ/դրվածք է, և ներկա սերնդի ջանքերով ծավալվող դինամիկ ընթացք: Ամեն սերունդ համաձայն իր մտավոր, կամային, աշխարհայացքային ու մշակութային պոտենցիալների պահում- պահպանում է իր ֆիզիկական տանիքը-պետությունը: Արդյունքում որևէ ցանկացած պահի այն կամ շան բուն է, կամ պալատ, կամ կատարյալ դժոխք, կամ էլ անտեր գերեզմանոց:
    Պետությունը դա որոշակի տարածքի վրա ձևավորված սեփականություն է, որի գոյությունը համաձայնեցված է բոլոր շրջակա հարևանների հետ:
    Պետությունը մի կողմից տարածք է, մյուս կողմից մարդկանց համակեցության դաշտ, մյուս կողմից հասարակական պաշտպանական վահան, մյուս կողմից ներքին մրցակցություն ամբիցիոզ ասպարեզ, մյուս կողմից մշակութային միասնական խառնարան, մյուս կողմից ամենատարբեր մարդկանց -իդիոտների, ԲՏ-եքի, դեգեներատների, տվարների ու հանճարների ու արժանապատիվ մարդկանց հավաքածու: Հարցը նրանում է, թե դրանցից որն է այդ երկրի տերը:
    Պետությունը դա ներքին պոտենցիալների շնորհիվ արտաքին հարևաններին ուղղված մարտահրավեր է-, գոյության իրավունքի մշտական պայքարի դաշտ: Պետությունը կերտվում և պահպանվում է ներքին ամբիցիոզության, կամքի, թասիբի հաշվին և մրցակցության արդյունքում ի հայտ եկած լիդերների կամքով: Չի կարող գոյատևել ԲՏ-եքի պետություն, ուր ուժը կռիշն է, այլ ոչ թե իրական մրցակցության մեջ հաղթանակած իսկապես լավ տղեն կամ ղզողլան աղջիկը:

    Պետությունը իր գոյությունը չի մուրում, այլ նվաճում է հարևանների հետ մղվող մշտական պայքարում –ներառյալ նաև պարբերական պատերազմները: Եթե մի քանի սերունդների ընթացքում պետության ղեկավարները իսկապես կարգին տղերքն են լինում, ապա նրանք սարքում են «ծովից –ծով» երազանքը ու մարդավարի կյանք են ապահովում իրենց սերունդների համար, /պայմանով, որ հաջորդ սերունդը ոչ թե մամայի բալա կխաղա, այլ կշարունակի տղամարդ մնալ: /
    Ամեն պահի որևէ ԲՏ- հարևան պետություն կանգնած սպասում է որ դու թուլություն անես, -քեզ հոշոտի: Հարատև պետական կյանքի ու բարեկեցության իմաստն այն է, որ էնքան խելք, կամ ու հեռատեսություն ունենաս, թույլ չլինես, թասիբ ունենաս որ քեզ չուտեն:
    Այ էսքան պարզ է քաղաքականություն ասածը: Մյուս կողմից էլ հո բոլորը չեն կարող իրար հավասար լինել: Կայուն պետությունները ոնց որ շների ոհմակ, մեկը մոսկա է, մյուսը դոբերման, մյուսը ավչարկա, բայց սաղն էլ արևի տակ իրենց գյորա տեղ ունեն: Հիմա հայկական պետություն ասած -շունը այդ ոհմակում չկա: Պատմականորեն չի եղել այն թասիբով տղեն, որ ներսում սաղին կարգի հրավիրեր, կհասկացներ, կկզացներ ու շարք կայնած մարտի տանելով երկիր կսարքեր: Գործը տեղական անմակարդակներից էն կողմ չի անցել:
    Այսինքն դոդլֆիկը էսօրվա գործ չեն, մեր գեներում է գրված-արտադրել դոդլֆիկ ու կայֆոտել, թե բա մեր Վիկտոր Համբարձումյանը, բա մեր շախմատիստը, բա մեր բաքսյորը: Էս ենք: մանրապճեղ, կիսատ պռատ, գաճաճ ու ան-լոր:
    Հիմա ինչից ենք մանդրաժ, որ ռսների տակն ենք՞ Բա էլ ուր պտի ըլնեինք՞ : Բա ռսի ոտը պաչելուց էն յան մի այլ միտք մեզանում երբևէ եղել է՞: Գենոցիդ ենք կերել ու գնացել մեզ մորթողներին ֆուտբոլ ենք կրվում, փոխանակ գետինը մտնեինք: Ու ներկո երևելի դեմքերից որ մեկը չէր խաղաղա էդ ֆուտբոլը՞: Որ մի հայկական լիդեր ասածը էսօր լուրջ տեսքով չի կրկնի նույն թամաշան՞:
    Ռսի տակ չպառկելու համար առաջին հերթին պետք է վեր կենալ տեղական ԲՏ-ու տակից: մի տարի է էդ մասին եմ հաչում էս կայքում, քանի հոգի է դա ընդունում՞: Պետություն ունենալու համար քյաբաբ- խորովածից ու մլիցով մարդ ծեծել-սպանելուց են կողմ, նաև տղամարդկություն է պետք ունենալ իրերն իրենց անունով կոչելու: Որ մեկն է էսօր ասում, որ բացառությամբ մի 2 հոգուց մնացածը վախկոտ, անգյալ, անթասիբ գյադաների կույտ է հայկական քաղաքական դաշտը: Վանոն էր գրել- գյադաների ժամանակը: Քանի գնաց, էնքան էդ բուսերը գրավեցին ասպարեզը:
    Ինչու եք վրա տալիս ամեն մի նոր, հրապարակ եկած ամբիցիոզություն հանդես բերող ամեն մի նոր տղու վրա՞: Տեղում սպանում նրա ամեն մի ամբիցիա՞: Էդքան թափած են ամբիցիոզ մարդիկ, որոնք պատրաստ են էս թշվառանոցում գործ սկսելու՞:
    Պետությունը , քաղաքական բոլոր հարցերը հայաստանում պետք է սկսել ներսից, ներքին սկզբունքներից, թասիբից ու ներքին ճիվաղին, կեղծին, անպետքին հրապարակից հեռացնելուց:
    Կողքից նայելով, սրան-նրան տեսակնորեն բալետ անելով ոչ մի հարց չի լուծվելու, հիմա ոստիկանության ներսում են գյուլլում-վաղը ափաշքյարա, ամեն քայլափոխի կգյուլլեն, ոնց որ սոմալիում:
    Ներսում կմաքրվենք, դուրս կգանք ռսի տակից, չենք մաքրվի, տակից կանցնենք ներսը ու ավելի մութ կարգավիճակով:

  9. #53
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիձա ջան, որ ասում ես այս ամենը մեր գեներից է գալիս, իհարկե մասամբ այդպես է, սակայն նայի օրինակ Կորեաներին։ Գենետիկորեն լրիվ նույն ժողովուրդն են, սակայն մի մասը մի մի կտոր հացի համար վոժդի անունով է երդվում, մյուս մասը աշհարհի լավագույն հեռուստացույցներն է արտադրում։ Այդ ո՞նց եղավ։ Գուցե նաև էլեմենտար բախտը բերել/չբերելու գործո՞նն է դեր խաղում։

  10. #54
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, որ ասում ես այս ամենը մեր գեներից է գալիս, իհարկե մասամբ այդպես է, սակայն նայի օրինակ Կորեաներին։ Գենետիկորեն լրիվ նույն ժողովուրդն են, սակայն մի մասը մի մի կտոր հացի համար վոժդի անունով է երդվում, մյուս մասը աշհարհի լավագույն հեռուստացույցներն է արտադրում։ Այդ ո՞նց եղավ։ Գուցե նաև էլեմենտար բախտը բերել/չբերելու գործո՞նն է դեր խաղում։
    Ներկա կորեացու համար վերևում կամ ներքևում ծնվելը իհարկե բախտի հարց է, բայց եթե լուրջ, ապա 2 Կորեյաների գոյությունը Սովետով ու ԱՄՆ-ով էր պայմանավորված: Ներքինը, կոնկրետ այս դեպքում, ետին պլան է մղված: Բաժանումից հետո 40 տարի մեկում զակազ էր տրված սովետական սկզբունքներով ԲՏ-ություն, մյուսում՝ արևմտյան ապրելաոճ: Կվերամիավորվեն ու կմախառնվեն սովետականն ու արևմտյանը: Թե ինչ կստացվի, կտեսնենենք: Համենայնդեպս, Գերմանիաների վերամիավորումից հետո հոգեբանական, աշխարհայացքային բաժանումը դեռ որ շարունակվում է:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 21.08.2010, 00:40:

  11. #55
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, որ ասում ես այս ամենը մեր գեներից է գալիս, իհարկե մասամբ այդպես է, սակայն նայի օրինակ Կորեաներին։ Գենետիկորեն լրիվ նույն ժողովուրդն են, սակայն մի մասը մի մի կտոր հացի համար վոժդի անունով է երդվում, մյուս մասը աշհարհի լավագույն հեռուստացույցներն է արտադրում։ Այդ ո՞նց եղավ։ Գուցե նաև էլեմենտար բախտը բերել/չբերելու գործո՞նն է դեր խաղում։
    Գեները կարևոր են, բայց ամեն ինչ չեն: Դաստիարակությունն ու մարդու մեջ ներդրվող արժեքներն են կարևոր:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. #56
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՒ ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ



    Ռուսաստանի նախագահի իրոք պատմական այցը կայացավ: Այն պատմական ու հատկանշական էր նրանով, որ այդ այցի հաջորդ օրը մենք արթնացանք արդեն Ռուսաստանում: Այդ այցն ու ստորագրված փաստաթղթերը վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին եվ, ինչու ոչ՝ «մեր երազկոտ հոգիներին բերին խաղաղ հանդարտություն»:

    Քանզի այդ այցի շնորհիվ՝ մասնավորապես եվ հատկապես.

    -Մենք ազատվեցինք թշնամի կամ բարեկամ փնտրելու եվ որոշելու հոգսից, քանզի «նորից ու կրկին» հայտնվեցինք ու տեղավորվեցինք ի վերուստ մեր համար կանխորոշված ու նախագծված տրաֆարետի մեջ: Այն է՝ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Վրաստանը՝ չկամ, Իրանը՝ կամ-կամ: Միակ հույսն ու ապավենը այս աշխարհում՝ Ռուսաստանը:

    -Մենք ազատվեցինք արտաքին քաղաքականություն մշակելու եվ վարելու հոգսից, քանզի, նախ մենք որեւիցե մեկի հետ՝ հատկապես հարեւանների, այլեւս խոսելիք չունենք, եվ երկրորդը, ոչ ոք մեզ հետ խոսելու կարիքը չունի, քանզի մեզ վերաբերող ցանկացած հարց արդեն դառնում է Ռուսաստանին առնչվող խնդիր:

    -Մենք ազատվեցինք սեփական երկիրը պաշտպանելու հոգսից, քանզի, բացարձակապես ամուլ լինելով դիվանագիտության ոլորտում, ի վիճակի չլինելով ստեղծել սեփական անվտանգության դիվանագիտական ու քաղաքական երաշխիքներ, հարցը հանգեցրինք զուտ ռազմական երաշխիքների ստեղծմանը եվ սեփական բանակն ու անվտանգության ամբողջ համակարգը փաստորեն հանձնեցինք օտարին:

    -Մենք ազատվեցինք սեփական հողին տեր կանգնելու հոգսից, քանզի հողը նրանը չէ, ով նրա վրայով քայլում է, այլ իրականում նրանն է, ով այդ հողը պաշտպանում է:

    -Մենք ազատվեցինք ազգային իշխանություն ձեվավորելու անհրաժեշտության հոգսից, քանզի Հայաստանի իշխանությունը այսուհետ դադարում է որպես այդպիսին լինելուց ու դիտվելուց եւ նմանվում է պարզապես սնանկացած մի հաստատության ժամանակավոր կառավարչի: Հարկ է նշել, որ զգալով, որ երկրում անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ է եւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, կառավարող խումբը, իշխանությունն իր ձեռքում պահելու տեսանկյունից կատարեց հիրավի հանճարեղ քայլ: Նա ոչ թե իշխանափոխությունը դարձրեց անհնարին, այլ ավելին: Իր այս քայլով նա իշխանափախությունը դարձրեց պարզապես անիմաստ: Հաստատության սնանկացումից հետո էական է արդյոք, թե ով է լինելու նրա ժամանակավոր կառավարիչը:

    Ավելի պարզ ասած, պատմության մեր այս հատվածում մենք վերջապես ազատվեցինք քաղաքականությամբ՝ իր իսկական ու բուն իմաստով զբաղվելու հոգսից:

    Այսինքն, կրկին եկանք հանրահայտ մի ճշմարտության՝ հայը կարող է դիմանալ ցանկացած փորձությանը, բայց ոչ երբեք՝ սեփական անկախությանը:

    ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


    12:41:10 - 20/08
    Լրագիր
    When life gives you lemons, make lemonade

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (22.08.2010), Երվանդ (22.08.2010)

  14. #57
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԹԵՄԱՆ ՉՊԵՏՔ Է ԽԼԱՆԱ

    Ծայրահեղ ցինիզմի եւ լկտիության դրսեւորման օրինակ է Ադրբեջանին C 300 զենիթահրթիռային համալիր վաճառելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացատրությունը: Եթե առաջ Ռուսաստանը ձեւ էր անում, որ տվյալ մատակարարումը կապված է ինչ որ քաղաքական նպատակահարմարության հետ, ապա այժմ ռուսները իրենք են հայտարարում, որ խոսքը տնտեսական պատճառի մասին է: Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանին վաճառել սպառազինության տարբեր տեսակներ: Ոչ մի պաշտպանական զենք էլ գոյություն չունի, տվյալ դեպքում Ադրբեջանը դառնում է նվազ խոցելի, ինչը դառնում է պատերազմի կարեւոր գործոն: Հայկական իշխանությունն ու հայկական հասարակությունը անկարող եղան հակադրվել Ռուսաստանի այդ մտադրություններին: Հայերը, որոնք դեռեւս ունեն գիտակցություն եւ պատասխանատվություն Հայրենիքի ճակատագրի համար, պետք է հասկանան այդ իրավիճակը, եւ հիշել միշտ, հայ երեխաների արյան մեջ, որոնք կոչված են պաշտպանել իրենց Հայրենիքը, մեղավոր է Ռուսաստանը: Ոչ մի դաշնակից մենք չունենք եւ չենք էլ ունեցել: Այդ պարտության պատասխանատվությունն ոչ միայն Հայաստանի իշխանության վրա է ընկած, այլ նրանց, որոնք չբերելով որեւէ փաստարկ, դարձան այդ մարազմի հրապարակային “փաստաբանները”:

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
    Lragir.am

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (24.08.2010)

  16. #58
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ խնայեք ձեզ...
    սրա մեջ մենակ մի լավ բան կա ))) հա հա կա
    դուք մի հատ եկեք տեսեք Հրազդանի կալցեվոյից Ծաղկաձոր գնացող խեղճ ու կրակ, անտեր-անտիրական էտ մասը ինչ մի քանի օրում աճեցրած ծաղիկներից բռնցրած խոտի չիմերից դուրս եկած ծաղկել բացվել են )))) հիմա ինչքան ա օրհնում էն սհաթը, որ ռուսը ոտը դրեց էս հողը
    Հա չնայած Երևան մտնող Ռայկոմի ասֆալտն էլ նույն օրհնանքն է թափում, էլ չեմ ասում վարորդների մասին...

    Մի քիչ լիցքաթափվելու համար
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  17. #59
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե համարենք որ ամեն ինչ նորմալ է և Ռուսաստանն իր դաշնակցին երբեք չի դավաճանի ինչպես կարծում են որոշ մարդիկ, բայց ինչպես կարելի է բացատրել հանկարծակի ռազմաբազայի ժամկետի երկարացման փաստը երբ դեռ տասնամյակ կա ժամկետի լրացմանը: Որևե մեկը ոչ մի բացատրություն չտվեց, խդրում եմ եթե որևե մեկդ լսել եք լուսավորեք:

  18. #60
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարծում եմ դաշնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության իմաստը հիմնականում ռազմաբազայի լիազորությունների փոփոխությունն էր, իսկ ժամկետի երկարացումը երկրորդական ա: Ու հետո էլ ես անձամբ 2 ձեռքով կողմ եմ ''Ռուսաստանի պոչը բռնելու'' քաղաքականությանը, որովհետև ինչպես Վրաստանի փորձը ցույց տվեց՝ ավելի լավ ա ռուսների հետ քան նրանց դեմ:

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վրաց-ռուսական հարաբերություններ և Ղարաբաղի հիմնախնդիր
    Հեղինակ՝ arturouqen, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.07.2011, 22:23
  2. Ռուսական շանսոն
    Հեղինակ՝ Tigran Adunts, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.03.2011, 09:28
  3. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35
  4. Ռուսական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.11.2010, 16:11
  5. Ռուսական ալիքներ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.11.2008, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •