Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան բնականաբար էդ պայմանագիրը չի լինի ինտերնետում:
ՀԱՊԿ-ով էլ էս պայմանագրով էլ խոսքը գնումա միայն ՀՀ պաշտպանության մասին: ԼՂ-ի մասին ոչ ոք չի խոսում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ադրբեջանին C300 են ծախում ու գազի բազարներ են անում ինչ բլոկ ինչ բան...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
davidus (13.08.2010), Հայաստան-Վրաստան (13.08.2010)
Փաստորեն ստացվումա, որ առանց կոպեկ ծախսելու ունենում ենք ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկա: Եթե սրան ավելացնում ենք նաև այն, որ Ռուսաստանը վերջերս որոշում էր կայացրել "Юг" ստորաբաժանումը վերազինել ժամանակակից տեխնիկայով, ապա Հարությունյանի ասածները ավելի արժանահավատ են դառնում:«Իրավունք». «Սպառազինությունների մրցավազքը տեղափոխվում է Ռուսաստան– Ադրբեջան հարթություն». Վաղարշակ Հարությունյան
Մոտենում է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի այցը Հայաստան որոշ կարևոր պայմանագրեր ստորագրելու համար, այդ թվում՝ 49 տարով ռուսական ռազմաբազան այստեղ տեղակայելու մասին և այլն։ Այս նույն պայմանագիրը կնքվել է նաև 90-ական թվականներին, երբ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայելու պայմանագրի կնքման ռազմական պատվիրակության ղեկավարն էր պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ Սակայն այն տարիներին որոշ դժվարություններ են առաջացել վերը նշված պայմանագիրը կնքելու առումով։ Այդ դժվարությունների և մոտ օրերս կնքվելիք պայմանագրի շուրջ «Իրավունքը» զրուցել է Վ. Հարությունյանի հետ, որը մասնավորապես ասել է.
«Նախ, պայմանագրի մասին տեղեկատվությունը մենք ստանում ենք մամուլից, և վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը ստորագրվի և հստակ լինեն բոլոր դրույթները։ Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգության ապահովման գործառույթին, ապա այն նորություն չէ, պարզապես սխալ են մեկնաբանում։
Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա այս պայմանագրի և գործողի միջև։ Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթը եղել է դեռևս 1995 թվականին կնքված պայմանագրում։ Այնտեղ գրված է, որ ռուսական ռազմական բազան պաշտպանում է Հայաստանի և Ռուսաստանի շահերը և ապահովում է Հայաստանի անվտանգությունը՝ արտաքին սահմաններով։
Եթե այս դրույթը նորություն է, ապա ինչով էր զբաղված Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան մինչև հիմա, բնականաբար՝ ռազմական անվտանգությամբ։ Նույնը և հիմա է. ուղղակի մեկ կետ է ավելացվում այս պայմանագրում, որով ՌԴ-ն իր վրա է վերցնում Հայաստանին նաև ժամանակակից սպառազինությամբ ապահովելու գործառույթը։ Եվ ըստ էության, փոփոխությունը միայն այս նախադասության մեջ է։ Իսկ սա նշանակում է, որ պայմանագրի ստորագրումից հետո այն սպառազինության մրցավազքը, որ նախաձեռնել է Ադրբեջանը, դառնում է անիմաստ, և սպառազինության մրցավազքը տեղափոխվում է նոր՝ ՌԴ-Ադրբեջան հարթություն։
Ինչ վերաբերվում է գործող պայմանագրի ստորագրման հետ կապված բարդություններին, ապա, այո, եղել են դժվարություններ։ Պայմանագրի ստորագրման ու վավերացման փուլում հանդիպել եմ հայտնի գեներալ Լև Ռոխլինին, որը Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր։ Հանդիպումը նախաձեռնել էր ինքը։ Զրույցի ընթացքում Ռոխլինը ինձ տեղեկացրեց, որ դեմ է պայմանագրի վավերացմանը, քանի որ այն կհանգեցնի ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների վատթարացմանը։ Այդ տեսակետին էին նաև մի շարք քաղաքական ուժեր և անձինք, որոնք փորձում էին խանգարել պայմանագրի վավերացմանը։ Այդ իմաստով, որոշ ժամանակ պայմանագրի վավերացման աշխատանքները հետաձգվեցին։ Սակայն համապատասխան աշխատանքներից հետո մեզ հաջողվեց պայմանագիրը կնքել և հասնել ՌԴ Պետդումայի վավերացմանը»։
Ուղղակի ստեղ մի ուրիշ հարցա, իսկ դրա դիմաց ինչ ենք տալիս? Միայն 49 տարին?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ըհը, մնում էր՝ ինքը նույնպես թերի մեկնաբաներ: Գործող պ/գ-ում նշվում է ոչ թե ՀՀ արտաքին սահմաններ, այլ՝ նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններ, ինչով Ադրբեջանի դեմ սահմանը չի պաշտպանվում ռուսական բանակի կողմից:Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթը եղել է դեռևս 1995 թվականին կնքված պայմանագրում։ Այնտեղ գրված է, որ ռուսական ռազմական բազան պաշտպանում է Հայաստանի և Ռուսաստանի շահերը և ապահովում է Հայաստանի անվտանգությունը՝ արտաքին սահմաններով։
Մենք ինչի ՌԴ-ին էլի՞ ինչ-որ բան ունենք տալու. ամեն ինչ իրենցն է, էլի Էստեղ Ռուսաստանը նորից ուժերի հավասարակշռություն ա հաստատում. մեզ հետ պ/գ-ն երկարաձգում է, տեխնիկան մոդերնիզացնում, իսկ Ադրբեջանին C300 է վաճառում: Ես մի տեղ կարդացի, որ թաթարները երբեք չեն բարձրաձայնել՝ այդ զենքը ունենալու մասին /չնայած որ էդքան զենքերով մեզ փորձում են ահաբեկել/, ասվում էր նաև, որ այդ զենքը կիրառելու համար մասնագետների պատրաստումը երկար տարիներ է խլում: Իսկ մենք ունեցել ենք ոչ միայն զենքը, այլև՝ դրանք կիրառող մասնագետներ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
49 տարին քիչ ա, կարողա մի 10 տարի հետո մեր խնդիրների մեծ մասը լուծվի ու էտ ռազմակայանը սկսի մեզ խանգարել, ուզած չուզած պիտի հանդուրժենք օտար պետության ռազմական ներկայությունը, հլա մի բան էլ Հայաստանն ա պահում էտ ռազմակայանը, ուրիշ պետություններում Ռուսաստանը մի բան էլ վճարում ա, իսկ մեր մոտ ենք ենք վճարում, դե արի ու Պուշկինն մեղադրի իր հայտնի տողերի համար, իսկ եթե հույս ունեք որ էտ ռազմակայանը կպաշտպանի մեզ Ադրբեջանից, չարաչար սխալվում եք, էտ պահին ոնց ռուսներին ձեռ տվեց տենց էլ կլինի, չուզեցավ խառնվի , պատճառ կբռնի որ Ղարաբաղը Հայաստան չի ու չի խառնվի, ռուսները տենց կայֆեր մեր գլխին շատ են արել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
davidus (17.08.2010)
Դե էտ զենքը եսիմ տան թե չտան, տալուց էլ կարողա նենց զենք տան ոնց որ Առաջին համաշախարհայինին Անգլիան տվեց, իսկ 49 տարին ահռելի թիվ ա, գոնե 20 լիներ, մեր ապագան դեպի Եվրոմիություն գնալն ա, իսկ էտ ճանապարհին մեզ խանգարելու ա էս բազան, մի 10 տարուց դառնալու ա խոց, չիմանանք ոնց ազատվենք:
---------- Ավելացվել է՝ 14:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:01 ----------
Դու հո դաշնակ չես, ի՞նչ ես ուզում պայմանավորվես
Ես ասում եմ որձ ա, դու ասում ես բեր կթենք, ես չեմ ասում Եվրոմիությունը մեզ կնդունի չի ընդունի, ես ասում եմ մեր ապագան դեպի Եվրոմիություն գնալն է, մենք հիմա այսպես կոչված «Եվրոմիության հարևաններ» ծրագի անդամ ենք, մեր արտաքին քաղաքականության մեջ ունենք դա որպես նպատակ ֆիքսած, իսկ կնդունվենք լիիրավ անդամ թե չէ, ու ռումինացիներից կազատվի արդյոք Եվրոմիությունը, էտ լրիվ ուրիշ հարցեր են
10 տարուց մարդամեկը կմտածի՝ ոնց ազատվի էս պ/գ-ից: Դու մենակ էնպես արա, որ էլ էս պայմանագրի կարիքը չունենանք
ԵՄ չեմ ուզում: Արևելքը շատ լավն ա:
Դաշնակները դեռ շատ բաներ ինձնից պիտի սովորեն... ես ռեալիստ եմ :hpart Ջավախքի հետևից եմ գնալու, էլ ի՞նչ պիտի ուզեմ վրացիներիցԴու հո դաշնակ չես, ի՞նչ ես ուզում պայմանավորվես
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
davidus (18.08.2010)
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ
Հայաստանում ռուսական ռազմակայանների ժամկետի երկարաձգման եւ լիազորությունների ընդլայնման մասին սպասվող համաձայնագիրը բուռն հասարակական-քաղաքական քննարկում է առաջ բերել Հայաստանում, որտեղ հնչում են բազմաբեւեռ կարծիքներ: Խնդրի կապակցությամբ, մեր կայքին համար տված հարցազրույցում ոչ միայն կարծիք է հայտնել, այլ նաեւ որոշակի անելիքի մասին է նշել Պահպանողական կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգման առաջարկի շուրջ քննարկումները, հատկապես նկատի ունենալով, որ Դուք նախկինում շատ հոդվածներ եք գրել, որտեղ բարձրացրել եք Հայաստանի ռուսական ռազմակայանները դուրս բերելու հարցը։
Հայաստանում հաստատված է այլ պետության շահերը սպասարկող դրածո պոլիցայական ռեժիմ, որը ժողովրդի հետ կապ չունի։ Եւ ամենեւին զարմանալի չէ, որ այդ ռեժիմին ստորացուցիչ արձանագրություն է պարտադրվում։ Կարծում եմ` հարկ է հասարակական քննարկման առարկա դարձնել ոչ թե 1995 թ. մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագիրը 2 էջանոց 5-րդ արձանագրությամբ խմբագրելու, այլ պայմանագիրը բոլոր արձանագրություններով հանդերձ չեղյալ հայտարարելու, եւ ռուսական բազաները Հայաստանից դուրս բերելու հարցը։
Եթե, ինչպես Դուք եք ասում, իշխանությունները դրածո են, ապա իրական ի՞նչ հեռանկար կունենան նման քննարկումները։
2005 թվականին Վրաստանից ռուսական բազաները դուրս բերելու ժամանակ ռուս բարձրաստիճան սպային լրագրողական հարց ուղղվեց. §Իսկ Հայաստանից ե՞րբ են դուրս բերվելու ռուսական ռազմաբազաները»։ «Երբ որ հայ ժողովուրդը ցանկանա»,-ասաց սպան։ Ժողովրդից ձայն մը չհնչեց։ Դրանից մի քանի շաբաթ անց ռուս բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա համատեղ ասուլիսի ժամանակ, արհամարհական հայացք նետելով կողքին նստած ՀՀ ԱԺ նախագահի վրա, ասաց. «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է»։ Իսկ ֆորպոստում, ինչպես գիտեք, հաստատվում է արտակարգ իրավիճակ, որի վերահսկողությունը դրվում է դրածոյի, գործակալի վրա, սպասարկումը՝ ազդեցության գործակալի վրա, եւ ֆորպոստում ժողովդավարական, ազատ-արդար ընտրություններ կազմակերպել չի թույլատրվում` ֆորպոստային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ուզում եմ ասել` Հայաստանում Սահմանադրական կարգ հաստատելու պայքարի առաջնային խնդիրը ֆորպոստի կարգավիճակից ազատվելն է։ Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ռուսական բազաները դուրս բերելու հարցի հասցեատերը դրածո վարչակարգը չէ, այլ իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը։ Ժողովրդավարության սկզբունքը հնարավորություն տալիս է ժողովրդի հավաքական պահանջով պայմանավորել հարցի լուծումը։ Որպես պայքարի խաղաղ տարբերակ` կարելի է համաժողովրդական ստորագրահավաք կազմակերպել ռուսական բազաները դուրս բերելու վերաբերյալ։
Հիշյալ պայմանագրի 3-րդ հոդվածի փոփոխմամբ նախատեսվում է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմաբազան Ռուսաստանի Ֆեդերացիայի շահերի պաշտպանության գործառույթներ իրականացնելուց զատ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։ Կարծիքներ կան, որ այս հոդվածը ռուսական բանակին իրավունք է վերապահելու միջամտել նաեւ Հայաստանի ներքին խնդիրներին։ Դուք նույնպե՞ս այստեղ վտանգ եք տեսնում։
Այսօրինակ հոդված կարող եք գտնել միայն կապիտուլյացիոն պայմանագրերի մեջ։ Եթե այս արձանագրությունը վավերացվի, ապա կարող են Հայաստանին այսուհետ վերաբերվել ոչ որպես անկախ պետության, այլ որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրի, լավագույն դեպքում՝ օկուպացված տարածքի։ Հայաստանն այսօր կայացման պայքարի մեջ է, եւ նրա համար իրական սպառնալիք է ռուսական ռազմական ներկայությունը. որքան շուտ ազատվենք այդ ներկայությունից` այնքան շուտ այդ սպառնալիքը կվերանա։
Բայց չէ՞ որ կան Թուրքիա, Ադրբեջան, որոնք շրջափակել են Հայաստանը, Ադրբեջանը պարբերաբար սպառնում է Հայաստանին, մեծ վտանգ կա որ Թուրքիան կաջակցի նրա ռազմական քայլերին: Ինչպե՞ս ենք պաշտպանվելու նրանցից։
Եթե Ռուսաստանի ձեռքերն այսօր ազատ լինեն, նա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին կբզկտի Հայաստանը ճիշտ այնպես, ինչպես 1918-21 թվերին։ Մեկ տարի առաջ հայ-թուրքական արձանագրությունների միջոցով Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանգրով հաստատված իրենց իրավունքները վերահաստատելու թուրք- ռուսական նկրտումներին ընդդիմացավ Արեւմուտքը՝ ԱՄՆ սենատի օրակարգ ուղարկելով ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենն օգտվեց այդ դիմադրությունից եւ ԱԺ օրակարգից հանեց արձանագրությունները։ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներն ու վարչապետները համատեղ փորձում են ճնշումներ գործադրել Հայաստանի վրա եւ զիջումներ կորզել, որը նրանց չի հաջողվում նույն պատճառով։ Այսինքն` ռուսական ռազմական ներկայությունը ոչ թե չեզոքացնում է, այլ իրական է դարձնում թուրք-ադրբեջանական վտանգը։ Այս վերջին՝ հայ-ռուսական արձանագրությունն էլ վկայում է, որ Ռուսաստանն արդեն իսկ չի դիտում Հայաստանը, որպես անկախ պետություն, այլ կապիտուլացված երկիր, եւ այս 5-րդ արձանագրությամբ կկարողանա իր բանակին հրամայել կրակել հայ ժողովրդի վրա, եթե նրա ներկայացուցչկան մարմինը հրաժարվի վավերացնել հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, կամ դուրս բերել հայկական զորքերը ազտագրված տարածքներից։ Ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը չի հաշտվի կապիտուլյացիոն պայմանգրերի հետ եւ շուտով ամեն ինչ իր տեղը կդնի։
Բայց ի՞նչ կարող է անել ժողովուրդը, երբ առաջնորդները լռում են։
Առաջնորդներ դեռ չունենք։ Ունենք ժողովուրդ, որն ինքնաբուխ պայքարում է դրածո-գործակալներից ու նրանց սպասարկող ավազակներից Հայրենիքն ազատելու համար։ Մեր կուսակցության ղեկավար մարմնի մի հատված առաջիկա օրերին կփորձի Կենտրոնական խորհրդի որոշում ապահովել, որով սկսի ռուսական ռազմաբազաները Հայաստանից դուրս բերելու կողմնակիցների ստորագրահավաք։ Այդ ստորագրահավաքը ցույց է տալու՝ հայ ժողովուրդը Հայաստանի՞ կողմից է, թե՞ այլ պետության, ինքն իրեն պաշտպանելու համարձակություն եւ ինքնուրույն իր խնդիրները լուծելու կամք ունի՞, թե՞ ոչ։ Եթե 350.000-ից ավելի ստորագրություն հավաքվի, ապա դրածո Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից կհեռանա։ Ինչպես նաեւ, ստորագրահավաքը գալիք լեգիտիմ իշխանությանը թույլ կտա չեղյալ հայտարարել այդ ստորացուցիչ պայմանագիրն ու նրան կից արձանագրությունները։
Լրագիր
Հայաստան-Վրաստան (18.08.2010)
Թռուցիկ վրայով անցա, աչքովս ընկավ հետևյալ միտքը.
Հետաքրքիր է, իսկ ո՞վ է բռնել Ռուսաստանի ձեռքերը։Եթե Ռուսաստանի ձեռքերն այսօր ազատ լինեն, նա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին կբզկտի Հայաստանը ճիշտ այնպես, ինչպես 1918-21 թվերին։
Թե «ու՞րդուց» են նման մարդիկ հայտվում ու նման հետաքրքիր «զալատոյ» մտքեր ասում մեկը մեկից սարսափելի...
Si vis pacem, para bellum
davidus (18.08.2010), ministr (18.08.2010), Moonwalker (19.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ