User Tag List

Էջ 2 16-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Հայ-ռուսական հարաբերություններ

  1. #16
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Մեջբերում F.c.Liverpool-ի խոսքերից Նայել գրառումը
    փոխարենը վրացիներն էլ ամերիկապաշտությամբ են զբաղված ու Ռուսաստանի տեղը առանց վիզա ԱՄՆ են գնում... արդյունքում հայերի ու վրացիների կարգավիճակը այս հարցում գրեթե նույննա
    Վրացիները իրենց գլխագինը վճարեցին պրծան , նրանք առաջ անցան և նորից Թիֆլիզը հավակնում է դարնալ տարածաշրջանի վարչական կենտրոնը,Բաքուն տնտեսական:
    Իսկ Երևանը ..........ամաչում եմ ասել, այն ինչ նրան ասում էին 1910 թվականին:
    Վրացինը հարցը լուծեցին պրծան իսկ ռուսները կատարեցին իրենց պատմական հայտարարությունը «Ռուս և Վրաց ժողովուրները (համայրա թե) եղբայրներ են իսկ Սահակաշվիլու ռեժիմը ժամանակավոր է»:
    Փառք ու պատիվ Վրացիներին
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #17
    Steven Gerard F.c.Liverpool-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    տարածքները վերցրեցին ու ասեցին եղբայրներ ենք
    Վերջին խմբագրող՝ F.c.Liverpool: 23.10.2008, 21:28:
    Կանգնեմ Մասիսի գագաթին թքեմ թուրքի ճակատին
    http://hayzone.ucoz.net/

  3. #18
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի նախագահը



    Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, երկուշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Երեւանի «Զվարթնոց» օդակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահն ընդունել է Պատվո պահակախմբի պետի զեկույցը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները տողանցել են պատվո պահակախումբը: Այնուհետեւ նախագահական նստավայրում Հայաստանի ղեկավարի անունից Ռուսաստանի նախագահի պատվին տրվել է պաշտոնական ճաշ: Երեկ երեկոյան Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երեւանի կոնյակի գործարանում` մասնավորապես, կանգ առնելով 1994 թվականի զինադադարի տարին խորհրդանշող «Խաղաղության տակառի» մոտ, որը կբացվի այն օրը, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ ավանդույթի` Երեւանի կոնյակի գործարանը Ռուսաստանի նախագահին նվիրել է անվանական տակառ: Այցի շրջանակներում Դմիտրի Մեդվեդեւն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծառատունկ է կատարել Հիշատակի պուրակում: Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը մասնակցել են Երեւանում Ռուսաստանի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո նախագահական նստավայրում կայացել է նրանց առանձնազրույցը: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու զարգացումներին: Նրանք խոսել են նաեւ միջազգային հրատապ թեմաների մասին: Նախագահների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել ընդլայնված կազմով բանակցություններ` հայ-ռուսական տնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնց հետեւել է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ ստորագրվել է 2009-2010 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի կառավարության միջեւ` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցության մասին, Արմավիրի մարզպետարանի եւ Յարոսլավի մարզի կառավարության միջեւ` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագրերը: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները այսօր նաեւ գործարկել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության «WiMax» անլար ցանցը, որը Հայաստանում ներդնում է է «ԿՈՄՍԹԱՐ-ՄՀՀ» (Միավորված ՀեռաՀամակարգեր) ընկերությունը` Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի երկրների հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատորը: Սա Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի առաջին այցն է Հայաստան, թեեւ երկու երկրների նախագահները այս տարի արդեն չորս անգամ հանդիպել էին` մարտի 24-ին եւ հուլիսի 24-ին` Մոսկվայում, հունիսի 6-ին` Սանկտ Պետերբուրգում, եւ սեպտեմբերի 2-ին` ռուս - վրացական ռազմական հակամարտության ավարտից հետո մի քանի շաբաթ անց, Սոչիում:

    Աղբյուր: http://armenialiberty.org/armeniarep...CAC9414CC9.ASP

    Նոր «Ռուսաստան» Հայաստանում. նախագահ Մեդվեդևն իր այցի ընթացքում շեշտում է բարեկամական հարաբերությունները դաշնակցի հետ



    Երեքշաբթի Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի երկրորդ օրը Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը կարևորեց հարաբերությունների խորացումը իր կովկասյան դաշնակցի հետ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ Մեդվեդևը Սարգսյանի հետ մասնակցեց Երևանի կենտրոնում Ռուսաստանի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին հազարավոր երևանցիներ: (Հրապարակը գտնվում է քաղաքապետարանի, Մոսկվայի տան և Մյասնիկյանի արձանի միջև, որտեղ եղան մարտի 1-ի և 2-ի հետընտրական խժդժությունները) Իր ելույթում Մեդվեդևը բարձր գնահատեց հարաբերությունները երկու երկրների միջև` նշելով, որ անվանակոչությունը հաստատում է եղբայրական զգացմունքների անկեղծությունը նրանց միջև: Նախագահ Սարգսյանն իր բացման խոսքում հիշեց, որ հրապարակի մոտակայքում է եղել Երևանի բերդը, որի վրա 1827 թ. նոյեմբերի 1-ին առաջին անգամ ծածանվել է Ռուսաստանի դրոշը: Դա նաև մի տեղ է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» հանրահայտ պիեսը` հեղինակի ներկայությամբ։ Երկու նախագահներն էլ հրապարակը ներկայացրին որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր դաշնակիցն է, որին կովկասյան հանրապետությունն ապավինում է իր անվտանգության և էներգակիրների հարցրում: Ռուսաստանը, որտեղ մեծ հայկական համայնք կա, նաև Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: Առևտրի ծավալները երկու երկրների միջև 2007-ին հասել են 800 միլիոն դոլարի, իսկ 2008-ի առաջին ութ ամիսների ընթացքում, անցյալ տարվա համեմատ, աճել են 13 տոկոսով: 1991 թվականից Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 1,6 միլիարդ դոլար, որից 428 միլիոնը` 2008-ի առաջին կեսին: Ռուսաստանի առաջատար ընկերությունները էներգակիրների, հեռահաղորդակցման, տրանսպորտի և այլ ոլորտներում զգալի մասնակցություն ունենա հայկական շուկայում: Ռուսաստանը նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է (ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ): ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է ապահովել ղարաբաղյան ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորումը: Մեդվեդևի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևան կատարած այցից ընդամենը մի քանի օր անց: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի այցը Երևան տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխման ֆոնի վրա շատերի կողմից դիտվեց որպես հայ-ամերիկյան համագործակցության խորացման նշան: Սակայն երեքշաբթի ելույթ ունենալով մամուլի ասուլիսում` երկու նախագահներն էլ նշեցին, որ հարաբերությունները երկու երկրների միջև զարգանում են կայուն կերպով փաստորեն բոլոր ոլորտներում, ներառյալ` արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, մշակույթը և տնտեսությունը: Մեդվեդևն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում (նախկին խորհրդային յոթ հանրապետությունների պաշտպանական կազմակերպություն, որը ղեկավարում է Ռուսաստանը)։ «Մենք խոսեցինք Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ագրեսիայից հետո Անդրկովկասի իրավիճակի մասին: Մեր երկրները հետևողականորեն հանդես են գալիս հանուն խաղաղության և կայունության ամրապնդման»,- ասաց Մեդվեդևը։ Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Ռուսաստանի ղեկավարն ասաց, որ օգոստոսյան իրադարձությունները [Վրաստանում] ցույց տվեցին, որ յուրաքանչյուր բարդ խնդիր պետք լուծվի միջազգային իրավունքի նորմերի և բանակցությունների հիման վրա:

    Աղբյուր: http://www.armenianow.com/?action=vi...D=1205&lng=arm

    Երեւանում բացվեց Ռուսաստանի հրապարակը



    Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ բացվեց Ռուսաստանի հրապարակը: Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Դմիտրի Մեդվեդեւը նշեց, որ անկեղծորեն ուրախ է եւս մեկ անգամ լինել Հայաստանում եւ բացել Ռուսաստանի հրապարակը: Ըստ նրա, այս իրադարձությունը հաստատում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական զգացմունքների անկեղծությունը եւ խոսում երկու երկրների հարաբերությունների խորության մասին: «Մենք այժմ գտնվում ենք մի հրապարակում, որն անվանվել է ի պատիվ մեր երկրի: Երախտիքի մեծ զգացումով մենք սա ընդունում ենք իբրեւ հարգանքի նշան ժողովրդավարական Ռուսաստանի եւ նրա ժողովրդի հանդեպ», - ասաց Դմիտրի Մեդվեդեւը` նշելով, որ նույնպիսի լիակատար վստահություն հայ ժողովրդի հանդեպ ունեն Ռուսաստանի քաղաքացիները: «Մեզ համար թանկ են այս անկեղծ բարեկամական հարաբերությունները, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ռազմավարական գործընկերությունը ամրապնդվի եւ զարգանա», - ասաց Ռուսաստանի նախագահը` հավելելով. - «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդմանը նպաստում է նաեւ բազմակողմանի համագործակցությունը, աշխարհում գոյություն ունեցող ամենատարբեր սպառնալիքների պատասխանների միասնական որոնումներում ակնհայտ առավելությունների ըմբռնումը»: «Վստահ եմ, որ միջազգային ասպարեզում համաձայնեցված գործողությունները թե Կովկասում եւ թե աշխարհում անվտանգության, մեր դիրքերի ամրապնդման լրջագույն գործոն են: Անկեղծորեն ասում եմ` մենք ուղղակիորեն շահագրգռված ենք, որպեսզի հայ ժողովուրդը ապրի ուժեղ, ծաղկող եւ կայուն պետությունում», - հայտարարեց Դմիտրի Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանը, իր հերթին, ընդգծեց, որ Երեւանի սրտում Ռուսաստանի հրապարակի բացումը հերթական անգամ հիշեցնում է երկու ժողովուրդներին միավորող խորը արմատների մասին: «Թող այս հրապարակը դառնա ոչ միայն սիրելի զբոսավայր երեւանցիների եւ մեր հյուրերի համար, այլեւ մեր բարեկամությանը նվիրվածության եւս մեկ խորհրդանիշ` ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդներ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

    Աղբյուր: http://armenialiberty.org/armeniarep...035FE3D3E7.ASP

    Այլ լուսանկարներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:





    Վերջին խմբագրող՝ Arevagal: 24.10.2008, 04:42:
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  4. #19
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    ՕՐՀՆՎԻ ԷՆ ՍՀԱԹԸ…
    Ռուսաստանի նախագահը ժամանեց Հայաստան, ինչ-որ բանակցություններ վարեց եւ բարեհաջող մեկնեց` թողնելով մեզ բազմաթիվ հարցեր:

    Ովքեր կամ ինչ ուժեր են արդյոք Մոսկվայում հուշել ՌԴ նախագահ Մեդվեդեւին մասնակցել Ռուսաստանի անվան հրապարակի բացմանը, երբ այդ նույն հրապարակը մարտի 1-ից 2-ը դարձել էր Հայաստանի իշխանության հրահանգով հետապնդված բազմահազար մարդկանց վերջին ապաստանը, ինչն ավարտվեց բազմաթիվ անմեղ զոհերով:

    Հայաստանի իշխանությունը փետրվարի վերջին ստացավ պաշտոնական Մոսկվայի համաձայնությունը` ուժ կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, որի հետեւանքը եղավ մարտի 1-2-ը: Այս բոլորից հետո հրապարակը կոչվեց Ռուսաստանի հրապարակ:

    ՀՀ տարակուսող քաղաքացի
    ԱՐՄԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
    Si vis pacem, para bellum

  5. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    ՇԻՐԱԿՈ ՇԱԳԱՅԵՏ ԱՐՄԵՆԻԱ

    «Ռուսաստանի հրապարակի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել այն փաստը, որ այն գտնվում է Երեւանի բերդի կողքին, որի վրա 1827-ին առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի դրոշը։

    «ՉԻ» - Ի դեպ, Երեւանի բերդը ռուսները գրավել են, ընդ որում` գրավել են պարսիկներից։ Նպատակը, հասկանալի է, հայ ժողովրդի փրկությունը չի եղել, բայց սա էական չէ։ Էականը թերեւս այն է, որ այդ բերդի վրա ռուսական դրոշ է ծածանվել, եւ ոչ թե հայկական։ Եվ այսօր դա որպես «երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ» ներկայացնելը, մեղմ ասած, փոքր-ինչ անհասկանալի է։ Բայց նման մանրուքներըը հազիվ թե հետաքրքրեն մեր իշխանություններին։ Նրանց ավելի շատ հետաքրքրում էր, որ ամեն ինչ հիշեցնի «հին, խորհրդային ժամանակները», դրա համար էլ հրապարակը լցված էր դպրոցականներով, որոնք երկու երկրների դրոշակներն էին թափահարում։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Բաքվում էին դիմավորում Բրեժնեւին։
    Si vis pacem, para bellum

  6. #21
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    Ճի՞շտ ա, որ համաձայնության են եկել Իջևանի մոտակայքում միջև 2010 թվականը թշնամական բազա կառուցել:

  7. #22
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուս-Հայկական հարաբերություն

    ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Վրաստանում 5-օրյա պատերազմը լուրջ ձեւափոխումների ենթարկեց ողջ Հարավային Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը, այդ թվում նաեւ Հայաստանի շուրջ, որտեղ կատարյալ խառնաշփոթ է տիրում: Այսպես, սեպտեմբերի 2-ին Սոչիում կայացավ Սերժ Սարգսյանի եւ Դմ. Մեդվեդեւի հանդիպումը, որի ժամանակ՝ դատելով ռուսական եւ հայկական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններից, խոսք է գնացել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման մասին, որի շրջանակներում բարձրացվել է Հայաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը: Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, բայց դատելով հետագա իրադարձություններից, Ռուսաստանի համար դրանք սփոփիչ չէին: Հայաստանը ոչ միայն չճանաչեց, այլ նաեւ միակ ԱՊՀ երկիրն էր, որը բացահայտ հրաժարվեց ճանաչել դրանք: Ավելին, սեպտեմբերին Սարգսյանը մեկնեց Թբիլիսի, որտեղ իր աջակցությունն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի համար ամենաջերմ երախտագիտության արժանացավ Սահակաշվիլու կողմից: Նույն օրը Երեւանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի երկշաբաթյա զորավարժությունները, եւ երեւի հենց դա էր դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Երեւան այցելելու պատճառը: Ընդհանրապես, իրադարձությունները սկսեցին հապճեպ «ճոպանի ձգում» հիշեցնել: Ով ասես որ Երեւանում չեղավ հոկտեմբերի վերջին 3 շաբաթվա ընթացքում. եւ ՌԴ ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովը, եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, եւ ՌԴ տրանսպորտի նախարար Լեւիտինը, եւ վերջում անձամբ ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդեւը: Այդ այցելությունների միջեւ «սողանցքները» լրացրեցին ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը եւ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ի վերջո, ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ի՞նչը կարող էր մրցակցող գերտերությունների մոտ նման բուռն եւ միաժամանակյա հետաքրքրություն առաջացնել:
    Այն, որ ռուս-վրացական պատերազմից հետո գերտերությունները հստակեցնելու էին իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում՝ ակնհայտ էր: Բայց ինչո՞ւ ուշադրության կենտրոնում հայտնվեց հենց Հայաստանը, որի ավանդաբար ռուսամետ արտաքին քաղաքականության գիծը, չնայած հռչակված կոմպլիմենտարիզմին, ոչ մեկի մեջ կասկած չէր հարուցում: Ռուսական քաղաքական էլիտայի նման աննախադեպ ակտիվությունը, զուգահեռված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ, դժվար թե բացատրվի ընթացիկ աշխատանքային շահերով: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը ինչ-որ բանից անհանգստացած է, շտապ քայլեր է ձեռնարկում, իսկ Արեւմուտքը, այդ ընթացքում, վերահսկում է իրավիճակը: Արդյո՞ք Հայաստանը չեղավ այն «թույլ օղակը», որի պատճառով ռուսական շահերը Հարավային Կովկասում կարող են ջուրն ընկնել:

    Պետք է նկատել, որ նման ենթադրությունն անհիմն չէ: Հայաստանի նոր ղեկավարության գործողությունները սկսեցին տարակուսանք եւ կասկածներ հարուցել առաջին իսկ օրերից: Առաջինը ուշադրություն գրավեց նորանշանակ Սերժ Սարգսյանի կողմից ՌԴ նախագահ Վլ. Պուտինին հայտնած «խորը երախտագիտությունը՝ Ռուսաստանի կողմից նախընտրական եւ հետընտրական իրավիճակում աննախադեպ աջակցության համար»: Այն, որ նման հարցում այլ երկրին երախտագիտություն հայտնելը էթիկայի խախտում է` դա դեռ ոչինչ: Իսկ եթե հաշվի առնենք, որ բուն ընտրությունները, մեղմ ասած, չարժանացան Հայաստանի ժողովրդի վստահությանը, իսկ դրան էլ հետեւեցին մարտի 1-ի ողբերգական դեպքերը, ապա նման «երախտագիտությունը»՝ կախված Ռուսաստանի իրական դերից, կարելի է զրպարտանք համարել: Չհասկանալ դա Սարգսյանը չէր կարող: Նրա հետագա արտաքին քաղաքական քայլերի բնույթը միայն հաստատեցին այն կասկածները, որ մարտին Ռուսաստանից տարանջատվելու առաջին քայլն արվեց:
    Դա աննկատ չմնաց նաեւ Հայաստանում: Ընդդիմության առաջնորդ, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 17-ի հանրահավաքի իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականության ողջ կոնցեպցիան, եւ, փոխանակ հավասարակշռություն պահպանի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, հետզհետե թեքվում է վերջինիս կողմը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատճառը լեգիտիմություն ձեռք բերելու եւ իշխանությունը պահելու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունն է: Եվ քանի որ ԱՄՆ-ի նախագահը՝ ի տարբերություն Ռուսաստանի, այդպես էլ չի շնորհավորել նրան, իսկ ԵԽԽՎ-ն էլ շարունակում է սպառնալ պատժամիջոցներով, ապա նա պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե ստանա Արեւմուտքի բարեհաճությունը:

    Այս ամենի համատեքստում տրամաբանական են հնչում Հայաստանի իրավիճակի հետ կապված եզրակացություններն ու վերլուծությունները, որոնք ներկայացրել է Մոսկվայի «Հայ Ազգային Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը: Դրանցում նշվում է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու միտումները վերստին ուժեղացել են: Այդ նպատակով ամերիկյան ստրատեգները սկսել են բաց եւ ակտիվորեն օգտագործել Հայաստանի իշխանությանը, որն ունի աննախադեպ ցածր լեգիտիմություն:
    Ըստ Կարախանյանի, Հայաստանում ընթացիկ բոլոր որոշումները գործնականում ընդունվում են` ելնելով երկու գործոնից. ղեկավարության անձնական շահերը եւ գերիշխող այսրոպեական արտաքին գործոնները: Երկրում ստեղծված իրավիճակը Կարախանյանը բնութագրել է որպես լռություն փոթորկից առաջ, որը բախտորոշ կլինի երկրի համար: Մոտակա 2-3 ամիսներին վերջնականապես ակնհայտ կդառնա, որ հայկական իշխանությունը սպառել է իրեն, եւ նրա իշխանություն լինելը ուղղակի սպառնում է ինչպես հայկական պետականությանը, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայունությանը:

    Նա պնդում է, որ այսօր արդեն ակնհայտ է դարձել հայ իշխանությունների սնանկությունը ոչ միայն ներքին քաղաքականությունում, այլ նաեւ տարածաշրջանի առանցքային՝ Ղարաբաղի հարցում: Կարախանյանը Հայաստանի ղեկավարության եւ անհեռատես կեղծ-հայրենասերների կոպտագույն սխալն է համարում այն, որ նրանք վերջին ժամանակներս հրաժարվել են ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գաղափարից, եւ այդ ուղղությամբ ոչ մի իրական քայլ չեն ձեռնարկել: Բնական է, որ պետական եւ ազգային շահերի առեւտուրը, ինչպես նաեւ սեփական շահերից բխող քարոզչությունը չէին կարող թաքցնել այն սնանկությունը, որին նրանք հասել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում: Հայաստանի ղեկավարներն ինչքան էլ երկրով մեկ պտտվեն, լացեն եւ ինչ ասես առաջարկեն, իրավիճակի էությունը դրանից չի փոխվի:
    Հետաքրքիր է, որ մյուս կողմից էլ տարածաշրջանում բոլոր խոշոր խաղացողները գործնականում զգում են Հայաստանի ղեկավարության անպատասխանատու դիրքորոշումն ու ապաշնորհ խաղը, որը ոչ մի ընդհանուր բան չունի լուրջ պետական մոտեցման հետ, նշում է Կարախանյանը: Վերջինիս կարծիքով, իշխանությունները ընտրության առջեւ են կանգնել. կամ պատմության մեջ մտնել որպես տարածքներ հանձնածներ, կամ էլ ներողություն խնդրել իրենց հովանավոր-տերերից, հրաժարական տալ եւ ցանկության դեպքում ձեւավորել սեփական դաշինքը՝ հետագա ընտրությունների մասնակցելու համար:
    Կարախանյանը նշում է, որ ներկայիս իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը բերել է նրան, որ արդեն ոչ թե հարցն այն է, որ ապագայում Ղարաբաղը կարելի է կորցնել, այլ նրա իրավական կորուստը մոտակա ժամանակներս: Դրա հետ մեկտեղ Կարախանյանը նշում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ղեկավար շրջաններում սկսել են գիտակցել, որ նման պայմաններում Հայաստանի ազգային, պատասխանատու ուժերը եւ երկրի բնակչության մեծամասնությունը չեն կիսում ոչ լեգիտիմ իշխանությունների արկածախնդիր գործողությունները, եւ չեն ճանաչելու նրանց գաղտնի պայմանավորվածությունները: Այդքանից հետո Հայաստանի իշխանությունները փորձում են ռուսների մոտ (այդ թվում` ԶԼՄ-ների ակտիվ կիրառմամբ) պատրանք ստեղծել, թե իրենք չեն դավաճանում իրենց ռազմավարական գործընկերոջը:
    Նա ընդգծել է, որ Մեդվեդեւի այցը Հայաստան ընթացել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցին զուգահեռ: Նման բան քաղաքական պրակտիկայում երբեք չի եղել: Հոկտեմբերի 17-ին Երեւանում էր ԱՄՆ պետքարտուղար Դենիել Ֆրիդը, ով դրանից հետո ցուցադրաբար Հայաստանից Վրաստան մեքենայով գնաց: Ֆրիդից հետո Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: ՌԴ նախագահի այցի օրը՝ հոկտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանը հանդիպում անցկացրեց Ռոբերտ Սիմոնսի հետ: Սիմոնսը Սարգսյանին փոխանցեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի ողջույնները: Նա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը գնահատել էր շատ հաջող եւ ընդգծել, որ դրանք զարգացնելու լավ նախադրյալներ կան: Այդ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց, որ եվրոպական ուղղվածությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն օղակներից մեկն է: Սարգսյանի խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակվելու է. Հայաստանն այն համարում է իր երկրի անվտանգության բաղկացուցիչ մասը: Նման համակարգային հայտարարությունները առաջին անգամ հնչեցին, ինչպես երեւում է, ոչ ոք դրան չէր սպասում: Մյուս կողմից, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը սովոր է այսրոպեական եւ ըստ էության, անպատասխանատու հայտարարություններ անելուն՝ կախված զրուցակցից: Սակայն դա տապալված խաղ է: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հայ իշխանությունները համոզված են, որ նույն արտաքին ուժերը մոտ ժամանակներս Երեւանից չեն պահանջի արտաքին քաղաքականության ուղղվածության հստակեցում:
    Ամենայն հավանականությամբ, հայկական «թույլ օղակի» հետ կապված իրավիճակը այնքան է բարդացել, որ դրանից գլուխ հանելը սովորական կոնսուլտացիաների ճանապարհով հնարավոր չէր, եւ դրանով էր պայմանավորված ռուսական նման պատկառելի պատվիրակության դեսանտը Երեւանում: Բանն այնտեղ էր հասել, որ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում հայտարարեց, որ «Միջազգային ասպարեզում համաձայնեցված գործողությունները՝ թե տարածաշրջանում, թե աշխարհում մեր դիրքերի անվտանգության, ամրապնդման լուրջ գործոն են»: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, նման նախադասությունը նշանակում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունում ինչ-որ բանով Ռուսաստանին կանգնեցրել է փաստի առջեւ: Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանի նման գործողությունները «չեն օգնում կոլեկտիվ անվտանգությանը եւ թուլացնում են նրա դիրքերը տարածաշրջանում եւ աշխարհում»: Այսպիսով, «արեւմտյան շեղումները» հասցրին նրան, որ Հայաստանի ղեկավարությանը ոչ երկիմաստ նախազգուշացում արվեց ամենաբարձր մակարդակով:
    Россия показала Армении "желтую карту"
    Si vis pacem, para bellum

  8. #23
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուս-Հայկական հարաբերություն

    Պարզվում է որ իննսունական թվերի վատ հետքերը այսօր ել են ըզգվում: Տասնութ տարի արաչ մեր երկրի ծննդաբերությունների քանակը խստորեն անկած եր: Մեր երկիրը շարքային զինվորերի, նօրակոչ զինվորների, լուրջ կարիքը ունի այսօր: Հիմա տեսնու՞մ եք ինչքան կարևոր դեր է խաղում մեր լաւ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մեր երկիրը նույնիսք բավարար զինվոր չունի ինքնապաշտպանության համար և մեր «հերոսները» դեր «պահանջքներ» ունեն Մոսկվաից... Արի հասկացիր տրամաբանությունը (եթե կարելի է ասել տրամաբանություն) սրա մեջ...

    Arevagal

    *************************************

    Պերմից զինակոչված զինվորներին որպես խաղաղապահներ կգործուղեն Հայաստա՞ն


    Այս տարվա աշնանը զինակոչված ժամկետային զինծառայողներին որպես խաղաղապահներ կգործուղեն Հայաստան: Այդ մասին հայտարարել է Պրիկամյեի զինծառայողների ծնողների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վրակինը: Նրա խոսքերով, պաշտպանության նախարարության հրամանով որոշվել է 700 մարդ գործուղել Հայաստան խաղաղապահ խմբի կազմում: Նրանց թվում կլինեն նաեւ Պրիկամյեից զորակոչված զինվորները, սակայն, նրանց ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ: «Ջոկատի ձեւավորումը կապված է նրա հետ, որ այժմ Հայաստանում զինծառայողների պակաս է զգացվում: Զինվորները չեն ցանկանում պայմանագիր կնքել: Մեր երկրամասից միայն մեկ հոգի է համաձայնվել: Ուստի ժամկետային զինծառայողներին կգործուղեն ուղղակի անձնակազմի լրացման համար»,-ասել է Ա.Վրակինը: Նա նաեւ հավելել է, որ այս տարվա աշնանը զինակոչված ժամկետային զինծառայողները դեռեւս ուսուցում են անցնում: «Ուսուցման ավարտին հայտնի կդառնա, թե ով կմեկնի Հայաստան: Առաջին զինծառայողները Հայաստան կժամանեն Ամանորի տոներից հետո»,-հաղորդել է Պրիկամյեի զինծառայողների ծնողների խորհրդի նախագահը, հաղորդում է 59.ռու-ն:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=28069
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  9. #24
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուս-Հայկական հարաբերություն

    Չնայած որ այս հոդվածէ Երևանում գտնվող CIA-i "ArmeniaNow" գործակալությունից է գալիս, այնուամենայնիվ հետաքրքրական է:

    Arevagal

    *****************************************

    Արտաքին քաղաքականություն. Ղարաբաղում աճում է Ռուսաստանի ազդեցությունը


    Անցյալ ամիս «Մոսկվայի հռչակագրի» ստորագրումից հետո (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից) Հայաստանի և Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի դերը դարձավ ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկն այստեղ: Անցյալ տարվա ընթացքում ակնհայտ դարձավ Ղարաբաղի իշխանությունների քաղաքականության թեքումը դեպի Ռուսաստան, ակնհայտ է նաև Ղարաբաղի ղեկավարության համակրանքը Ռուսաստանի հանդեպ: Եվ պատահական չէ, որ Ղարաբաղի վերականգնման և զարգացման գործին ներգրավվում են ավելի ու ավելի շատ հայազգի գործարարներ Ռուսաստանից:

    2007 թվականին Բակո Սահակյանի` ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ստեփանակերտում բացվեց «Ռոսիա» նոր ռեստորանը` խորհրդային ժամանակներից պահպանված նույնանուն կինոթատրոնի կողքին: Հաճախացան ռուսահայ գործարարների, ռուսաստանցի փորձագետների այցելությունները Ղարաբաղ, որոնց մասնակցությամբ անցկացվում էին «միջազգային» կոնֆերանսներ, լսումներ և քննարկումներ: Ռուսաստանի հանդեպ նման հետաքրքրությունը շատերը բացատրում են այն փաստով, որ մինչև 2002-ին ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվելը Սահակյանը մի քանի տարի աշխատել էր Մոսկվայում և մեծ թվով բարեկամներ ձեռք բերել:

    Այդ բարեկամության ամենաակնառու վկայություններից էր ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի խոստումը` 15 միլիոն դոլար նվիրել Ստեփանակերտում հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման համար: Գործող հիվանդանոցը կառուցվել է 1935 թ. և պիտանի չէ ըստ նպատակի օգտագործման համար: Գրեթե մեկ տասնամյակ Ղարաբաղի իշխանությունները փորձում էին համոզել հովանավորներին, հիմնականում` ամերիկացի, միջոցներ տրամադրել նոր հիվանդանոցի կառուցման համար, բայց քանի որ դա մեծ գումարներ էր պահանջում, գործն առաջ չէր գնում: Սահակյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հողատարածք հատկացվեց հիվանդանոցի շինարարության համար, սկսվեցին հողային ու նախագծման աշխատանքները: Թե ուր կորան նոր հիվանդանոցի համար մինչև այդ հավաքված միջոցները, անհայտ է: Փոխարենը Կարապետյանն իր վրա վերցրեց ամբողջ ծրագրի ֆինանսավորումը:

    Կարապետյանն այդ 15 միլիոն դոլարը հայտարարեց որպես նվիրատվություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հեռուստամարաթոնների 11-ամյա պատմության մեջ դա ամենամեծ նվիրատվությունն էր: Դրանից առաջ ամենամեծ ներդրումն արել էր Քըրք Քըրքորյանը, որը հեռուստամարաթոններից մեկի ժամանակ խոստացել էր կրկնապատկել հանգանակված գումարը և նվիրել էր մոտ 5 միլիոն դոլար:

    Ղարաբաղում կան նաև ռուսաստանյան մարդասիրության այլ օրինակներ: Վերջերս Ստեփանակերտում շահագործման հանձնվեց հանրապետական մանկական հիվանդանոցի շենքը: Այն վերակառուցվել էր ռուսաստանցի գործարարների ֆինանսական աջակցության շնորհիվ: Բացման արարողությանը ներկա էր «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: «Լեզվի մասին» օրենքն ընդունելուց 12 տարի անց Ստեփանակերտում բացվեց ռուսական թեքումով առաջին պետական դպրոցը: Սեպտեմբերի 1-ից թիվ 3 դպրոցում ուսուցումը տարվում է ռուսերեն: Մինչև 1996 թվականը մայրաքաղաքի տասը դպրոցներից երեքը ռուսական թեքումով էին: Օրինակները շատ են, և այդ ամենը` չհաշված, որ Ղարաբաղ փոխանցումների մեծ մասը Ռուսաստանից են, որտեղ ապրում են իրենց հայրենիքից հեռացած շատ ընտանիքներ:

    Հենց այս ֆոնի վրա էլ Ռուսաստանն ակտիվացնում է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սակայն Մոսկվայի հռչակագրի գնահատականը Ղարաբաղում միանշանակ չէր: Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ չնայած հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու դրույթում արտահայտված դրական իմպուլսներին` Ղարաբաղի ստորագրության բացակայությունը հռչակագիրը հավասարեցնում է զրոյի: Ղարաբաղում հավանություն չտվեցին նաև ռուսաստանցի խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին լուրերին, քանի որ այստեղ դեռ հիշում են, թե ինչպես էին իրենց պահում ռուսաստանցի զինվորականները «Օղակ» օպերացիայի ժամանակ, երբ տեղահանվեցին 40 հայաբնակ գյուղեր:

    Այդուհանդերձ, Ղարաբաղի իշխանությունները չափազանց կարևորում են հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Այն փխրուն խաղաղությունը, որ այսօր ունենք, Ռուսաստանի վաստակն է, հատկապես` համաձայնագրի ստորագրումից հետո առաջին փուլում: Բնական է` մենք ցանկանում ենք և դա չենք թաքցնում, որ Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունենա մեր և այլ նման հակամարտությունների կարգավորման գործում,- «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է նախագահ Սահակյանը: - Քանի որ Ռուսաստանը նաև պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում կատարվող իրադարձությունների համար: Սակայն սա համաշխարհային խնդիր է, և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի նման երկրները նույնպես պատասխանատվություն են կրում Հարավային Կովկասում ընթացող զարգացումների համար: Եվ նրանք, բնականաբար, պաշտպանում են սեփական շահերը, ինչը, իմ կարծիքով, միանգամայն նորմալ է»:

    Աղբյուր: http://armenianow.com/?action=viewAr...D=3450&lng=arm
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  10. #25
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուս-Հայկական հարաբերություն

    Զանազան լուրեր որը ընդգծում են Ռուս-Հայկական ռազմավարական եվ տնտեսական հարաբերությունների արժեկները:

    Arevagal

    ******************************************

    Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ միասնական ՀՕՊ-ի համակարգ ստեղծել



    Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության` ՀՕՊ-ի համակարգ ստեղծել: Այդ մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք կարծում ենք, որ նույնպիսի համատեղ համակարգ, ինչպիսին մենք ունենք Բելառուսի հետ, կստեղծվի նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ»,-ասել է նա:

    Նրա խոսքերով, այժմ նաեւ քննարկվում է ՀՕՊ-ի փոխանակային համակարգի ստեղծման հնարավորությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Ն.Բորդյուժան ընդգծել է, որ կողմերը այժմ քննարկում են համապատասխան փաստաթղթերը: «Սա Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀՕՊ-ի երեք համակարգերի ստեղծման առաջին փուլն է, որից հետո մենք կանցնենք ավելի բարձր մակարդակի, երբ կսկսենք համակարգել բոլոր տարածաշրջանային համակարգերի գործունեությունը, մշակել մարտական հերթապահությունների միասնական կանոններ, մշակել տեղեկատվության փոխանակաման համակարգ եւ այն ամենն, ինչ կապված է նման համատեղ ՀՕՊ-ի ստեղծման անհրաժեշտության հետ: Սա իրոք աշխատանքի տարրերից մեկն է, որ մենք անց ենք կացնում ՀԱՊԿ ռազմական համագործակցության շրջանակներում»,-ասել է Ն.Բորդյուժան, հաղորդում է ՌԲԿ-ն:

    ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/?nid=28653

    Երեւանն ու Մոսկվան նախնական համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ տրամադրելու վերաբերյալ



    Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր, որի համաձայն ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ՝ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ:

    Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ՝ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով:

    Ավելի վաղ տնտեսական հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանւ հայտնել էր, որ Հայաստանին կայունացման վարկի տրամադրման համար որպես Ռուսաստանին վճարելու տարբերակ դիտարկվում է Հայաստանի՝ ռուբլու գոտի անցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը պնդի այդ հարցում, հարցը կլուծվի ՀՀ Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Երեւանն ու Մոսկվան համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար դիտարկում են վարկի ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական կողմերը: «Ամեն դեպքում ռուբլու գոտի մտնելու կամ չմտնելու հարցը որոշելու է Հայաստանի ժողովուրդը»,- ընդգծել էր Վարդան Այվազյանը:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/...&sub=18&page=1

    Նիկոլայ Պավլով. Լուրերն այն մասին, թե Հայաստանը մտադիր է մտնել ռուբլու գոտի, ընդամենը խոսակցություններ են



    Մեկնաբանելով տեղեկությունները Հայաստանին ՌԴ կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին՝ Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի լքում իր բարեկամներին այնպիսի ծանր պահերին, ինչպիսին է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: «Սակայն այն, թե Հայաստանից պահանջվում է անցնել ռուբլու գոտի, զուտ խոսակցություններ են, որոնց մասին ռուսական դեսպանատանը չեն էլ լսել»,-ասել է Պավլովը: Նրա խոսքերով, ընդհանրապես գաղափար կար տարածել ռուբլու գոտին ԱՊՀ բոլոր երկրների վրա, սակայն այժմ, կապված ճգնաժամի հետ, այդ հարցն ընդհանրապես չի արծարծվում:

    Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը նշել է, որ նոր եզակի նախագծեր, որ մշակվում էին 2008-ին, դեռեւս չեն մշակվի: «Ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում հիմնական խնդիրն արդեն գոյություն ունեցող նախագծերին աջակցելն է, այդ թվում, այնպիսի հեռանկարային նախագծերին, ինչպիսին է միջուկային ռեակտորի շինարարությունը, որի իրականացումը դեռեւս չի սկսվել, երկաթուղիների արդիականացումը եւ այլն: Ինչ վերաբերում է բոլորովին նոր նախագծերին, չեմ կարծում, թե այս իրավիճակում կարելի է խոսել նոր նախագծերի մասին»,-ասել է Զայցեւը:

    Ավելի վաղ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանին ՌԴ կողմից կայունացնող վարկի տրամադրման դիմաց դիտարկվում է ռուբլու գոտի Հայաստանի մուտքի հնարավորությունը: Նրա խոսքերով, այն դեպքում, եթե Ռուսաստանը պնդի, հարցը պետք է լուծվի Հայաստանի Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Մոսկվան ու Երեւանը քննարկում են ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ վարկի քաղաքական կողմերը՝ հաղթահարելու համար գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Ցանկացած դեպքում, մտնել ռուբլու գոտի թե ոչ, կորոշի Հայաստանի ժողովուրդը»,-ընդգծել է Վարդան Այվազյանը:

    Աղբյուր: http://www.panarmenian.net/news/arm/...&sub=18&page=1
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  11. #26
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուս-Հայկական հարաբերություն

    ՆԻԿՈՆՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՄԲ


    Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարծելով, որ այս դեպքում Հայաստանը կամրապնդի իր ռազմավարական խորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում գտնվող «Քաղաքականություն» հիմնադրամի տնօրեն, ՌԴ հանրային խորհրդի անդամ Վյաչեսլավ Նիկոնովը:

    Նրա կարծիքով, Հայաստանը դուրս կգա շատ բարդ աշխարհաքաղաքական համատեքստից, որում գտնվում էր, քանի որ որոշ հարևան երկրներ բացահայտ թշնամական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ:

    «Դա իսկապես պատմական շրջադարձ է, որը կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ տարածաշրջանում»,-ասաց նա: Նիկոնովի կարծիքով, դա կլինի շատ դրական զարգացում, որը միաժամանակ կարող է հնարավորություն տալ իրականացնելու ռուսական շահերից բխող ծրագրեր, քանի որ հարաբերությունների բարելավման դեպքում Ռուսաստանը կսկսի իրականացնել ծրագրեր և Հայաստանի, և Թուրքիայի հետ, առաջին հերթին տնտեսական ոլորտում:

    Նիկոնովն ընդգծել է, որ վերջին տարիներին շատ հարցերում Թուրքիան ունի բավականին ինքնուրույն դիրքորոշում: Նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և բացի այդ հետապնդում է իր ազգային և սեփական շահերը, որոնք որոշ դեպքերում կարող են չհամընկնել ԱՄՆ դիրքորոշման հետ: Օրինակ, Իրաքի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին տարբեր են:

    Անդրադառնալով սահմանների հնարավոր բացումից հետո Հայաստանի վրա Թուրքիայի ազդեցությանը, Նիկոնովը նշեց, որ այն բավականին ուժեղ է լինելու` հաշվի առնելով պատմական մի քանի իրողություններ: Այդ ազդեցությունը կարող է լինել նաև դրական, քանի որ Թուրքիան բավականին ուժեղ տնտեսական խաղացող է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչում Ռուսաստանը, անկասկած, շահագրգռված է: Բացի այդ ի հայտ է գալիս Թուրքիայի միջոցով տրանզիտի հնարավորություն, ինչը ևս կարևոր է ռուսական բիզնեսի համար:

    Փորձագետի խոսքով, սահմանների բացումը որոշակի ժամանակ կպահանջի: «Սահմանի բացմանը սատարում են և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, դրանում շահագրգռված է նաև թուրքական էլիտայի զգալի մասը և հայկական ղեկավարությունը»,-ասաց Նիկոնովը:

    Աղբյուր - http://www.panorama.am/am/politics/2...15/nikonov/?sw
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

  12. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ-ռուսական հարաբերություններ

    «Ես երջանիկ-դժբախտներ եմ համարում նրանց, ովքեր մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կոչում են ռազմավարական դաշնակցի հարաբերություններ, որովհետեւ իրեն մեզ հակառակորդ հայտարարած պետությանը զենք վաճառող, զենք մատակարարող պետությանը դաշնակից համարելը մի քիչ գժական պատկերացում է»:
    Պարույր Հայրիչկյան
    "Առավոտ" 2010-08-10

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.08.2010), Հայաստան-Վրաստան (13.08.2010), Ձայնալար (12.08.2010)

  14. #28
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծիծաղելին այն է, որ երբ Թուրքիայում մի հայ է սպանվում, աշխարհը թնդեցնում են՝ ցեղասպանություն, հա ցեղասպանություն, դաժե բանաձև են հորինում՝ 1.500.000 + 1 և այլն, և այլն: Իսկ երբ Ռուսաստանում օրը ցերեկով հայ երեխաների են մորթում, ծպտունները դուրս չի գալիս: Այ քեզ դաշնակցային հարաբերություններ:

    Մենք չենք օգտագործում մեր՝ ռազմավարական դաշնակցի պայմանագիրը՝ ստիպելու ռուսներին մեր օգտին վարելու իրենց արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում: Իրենք թաթարների դաշնակիցները չեն պայմանագրով, բայց երբեք էլ մեր օգտին չեն լուծել հարցերը՝ նրանց հետ հարաբերություններում: Միշտ էլ ռուսները խաղաղեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին՝ մեկ մի կշեռքին քար դնելով, մեկ՝ մյուս: Դաշնակցին փոխել պետք չի, բայց պետք է դաշնակցին ստիպել մեր օգտին խաղալ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.08.2010), ministr (12.08.2010), Shah (12.08.2010), Երվանդ (12.08.2010), Հայաստան-Վրաստան (13.08.2010)

  16. #29
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստանը, ոչ էլ այլ ուրիշ երկիր բարությունից ելնելով չեն մեզ օգնում: Աշխարհագրական, որոշ չափով կարևոր, դիրքը չլիներ` Հայաստան անունը չէր լինի արդեն... Աստված տա սխալ լինեմ...

    I love my life and I celebrate it every day...

  17. #30
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ես էս 49 տարվա պայմանագրից բան չհասկացա: Ասում են, իբր ռուսական զորքերը այդ պայմանագրով արդեն կարող են խառնվել նաև Հայաստանի անվտանգության հարցերով: Այսինքն, իրենց ասելով, եթե էգուց մյուս օր իլհամ հեյդար օղլին որոշի պարսատիկով կրակի մեզ վրա, մեծազոր ռուսական բազան էս պայմանագրով կարող է միանալ Հայաստանի պաշտպանությանը.. ոնց որ լավա չէ? Բա լավ էն ՀԱՊԿ-ն էդ դեպքում ում ոտերինա կամ ինչի համարա? Այսինքն, համաձայն այդ համաձայնության/պակտի/միության եթե Հայաստանին արտաքին ռազմական վտանգ սպառնա. բոլորի թվում նաև Ռուսաստանը, պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին, ու դրա համար դժվար թե Վլադիվոստոկից զորքեր բերի հասցնի Հայաստան, այլ կօգտագործի տեղում եղածը: Այսինքն ստացվում է, որ էս եղած զորքերը այսպես թե այնպես մասնակցելու էին Հայաստանի պաշտպանությանը, բա կներեք էդ 49 տարվա պայմանագրի իմաստը որնա? Հիմա ստեղ մեզ որտեղ են ուզում քցած լինեն?

    Չէ ստեղ մի բան կա, որ մենք խաբար չենք...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Էջ 2 16-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վրաց-ռուսական հարաբերություններ և Ղարաբաղի հիմնախնդիր
    Հեղինակ՝ arturouqen, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.07.2011, 22:23
  2. Ռուսական շանսոն
    Հեղինակ՝ Tigran Adunts, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 88
    Վերջինը: 13.03.2011, 09:28
  3. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35
  4. Ռուսական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.11.2010, 16:11
  5. Ռուսական ալիքներ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.11.2008, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •