User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնահատեք պատմությունը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    10 76.92%
  • Միջին

    1 7.69%
  • Վատ

    2 15.38%
Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Մութ պատմություն 5

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մութ պատմություն 5

    Ողջույն

    Հերթական «Մութ պատմություն» խաղը համարում եմ սկսված:

    -------------------------------------------------------------------------------------------------------

    Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն՝ խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր:
    Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»:
    Ուրիշ տեսակի հարցերին պատասխաններ չեն տրվի:
    Խաղի մասնակիցները, բացահայտելով պատմության մութ հանգամանքները, վերջիվերջո ամբողջությամբ կբացեն այն՝ քողազերծելով ամեն մի մանրուք և հայտնի դարձնելով դրանք բոլորին:
    Մասնակիցները իրենց գրառման մեջ իրավունք ունեն գրելու ոչ ավել քան երկու հարց:

    Հ.Գ. Խաղի ընթացքում, մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որպեսզի արդեն իսկ գրված հարցերը նորից չկրկնեն:

    Բարի ժամանց:

    Հ.Գ.Գ. Այսուհետ, պատմությունները գրվելու և տեղադրվելու են սցենարային ֆորմատով:

    Հարգելի նոր անդամներ,
    Խաղի ընթացքի և էության մասին առավել լայն պատկերացում կազմելու համար սեղմեք այստեղ:




    -------------------------------------------------------------------------------------------------------

    Ներկայացվող պատմությունը


    Տեսարան 1
    Կեսգիշեր: Փողոցի անկյուններից մեկում:


    Գետնին պառկած է 40-ամյա Վիկտորը, որը հազիվ է շնչում: Դեմքն ամբողջովին պատված է արյունով: Վախեցած աչքերով նայում է առջևում կանգնածին:
    Առջևում կանգնածը անհայտ մի կին է, որի դեմքն էկրանին չի երևում:
    Էկրանին երևում են անձի կոշիկները, որոնք մեծահասակ, տարեց կնոջ կոշիկներ են:
    Կինը լուռ, անշարժ կանգնած է Վիկտորի դիմաց:

    Վիկտոր (տագնապահար) - Ես գիտեի...
    Ոչ մեկ ինձ չէր հավատում, բայց բոլորն էլ հոգու խորքում զգում էին, որ ես ճիշտ եմ...

    Անհայտ կինը, ավելի մոտանելով գետնին ընկածին, դանդաղորեն բացում է կանացի պայուսակը և միջից հանում մի դանակ:
    Կնոջ ձեռքերը կնճռոտ են և նման պառավ կնոջ ձեռքերի:

    Վիկտոր - Սա էսպես չի մնա: Դու շատ լավ գիտես, որ բոլորը վաղ թե ուշ կիմանան...

    Անհայտ կինը, դանակը ձեռքում, մոտենում է Վիկտորին: Վերջինս տագնապահար նրան է նայում:

    Վիկտոր - Դե... ես ամբողջությամբ քոնն եմ: Ես մահից չեմ վախենում:

    Կինը, մոտեցնելով դանակը Վիկտորին, կտրում է վերջինիս վիզը՝ սպանելով նրան:
    Որից հետո, դանակը նետելով հեռու, դանդաղորեն հեռանում է այդ վայրից:

    4 ժամ անց:

    Տեսարան 2
    Քաղաքային գերեզմանատուն - Կեսգիշեր


    Գերեզմանատան դարպասի մոտ իրարանցում է:
    Ոստիկանության մեքենա է կանգնած: Գետնին ինչ-որ բան է ընկած: Զննում են:
    Ոստիկանության աշխատողներից մի քանիսը գերեզմանատան ներսում են:

    Քիչ անց, տաքսի է ժամանում:
    Միջից դուրս են գալիս մայր ու աղջիկ: Աղջկա անունը Քեյթ է:
    Տագնապահար դուրս են գալիս տաքսիից:
    Մոտենում են ոստիկանության աշխատողին:

    Քեյթ - Բարև ձեզ:
    Ոստիկան - Բարև ձեզ, դու՞ք եք Քեյթը:
    Քեյթ - Ը... այո...
    Ի՞նչ է պատահել:

    Ոստիկանը ցույց է տալիս շանը, որը դանակահարված, սատկած վիճակում է՝ արյունլվա ընկած գետնին:

    Ոստիկան - Սա ձե՞ր շունն է:

    Քեյթն ու մայրը տեսնելով տեսարանը՝ շոկի մեջ են հայտնվում:
    Քեյթը սկսում է լաց լինել: Կռանում է դեպի շունը:

    Ոստիկան - Տեղյա՞կ եք, թե ինչպես է այս կեսգիշերին հասել էստեղ:

    Քեյթը մոտիկից ուսումնասիրում է շանը, և տեսնում, որ այն իսկապես իրենն է:
    Շոկի մեջ է:

    Քեյթ - Գաղափար անգամ չունեմ:
    Մայր - Էս ինչ է կատարվել, Աստված իմ: Ո՞նց կարող էր էսպիսի բան լինել:
    Ոստիկան - Դա երևի թե մենք պիտի հարցնենք:
    Քեյթ - Մի քանի ժամ առաջ տանն էր...
    Ախր ինչպես...

    Քեյթը լաց է լինում:

    Քեյթ - Չէ...
    Իմ Սփոթ...
    Ինչի՞ համար...
    Մայր - Քեյթ, հանգստացիր:
    Քեյթ (ոստիկանին) - Որտեղի՞ց եք իմացել մեր հեռախոսի համարները: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց իմացաք, որ սա ի՛մ շունն է:
    Ոստիկան - Մի քանի ժամ առաջ ահազանգ ստացանք՝ գերեզմանատանը լսվող ինչ-որ կրակոցների վերաբերյալ:

    Քեյթի ու մոր քարացած հայացք:

    Ոստիկան - Զանգողի անունը Ռոջեր էր:
    Նա ինձ ձեր հեռախոսի համարը տվեց և ասաց, որ դարպասի դիմաց սպանված մի շուն կա ու որ այն ձեզ է պատկանում:
    Քեյթ - Ռոջե՞ր:

    Ոստիկանը գլխով է անում:

    Մայր ու աղջիկ քարացած իրար են նայում:
    Տվյալ անունը կարծես իրենց ավելի շա՛տ շոկի մեջ գցեց:

    Ոստիկան - Ի՞նչ պատահեց: Ծանոթ չե՞ք այդ մարդուն:
    Քեյթ - Ը...

    Հանկարծ, գերեզմանատան ներսից, ոստիկանության մի քանի աշխատողները, շտապ, գոռալով ձայն են տալիս գործընկերներին՝ կանչելով նրանց էնտեղ: Կարծես ինչ-որ բան է պատահել:

    Ոստիկան - Մնացեք էստեղ: Հանկարծ չհեռանաք:
    Մայր - Ի՞նչ է կատարվում:
    Ոստիկան - Հարցեր մի տվեք:

    Ոստիկանության երկու աշխատողները գնում են դեպի գերեզմանատուն:
    Քեյթի ու մոր մոտ ևս մեկ ոստիկան կա կանգնած:

    Մայր (Քեյթին` կասկածելի հայացքով) - Ռոջե՞ր...
    Քեյթ - Նույնն ես մտածում, ինչ ե՞ս:
    Մայր - Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարող եմ մտածել:
    Քեյթ - Բայց չէ՞ որ երկու տարի առաջ փոխել էր անունը: էլ ի՞նչ Ռոջեր...
    Մայր - Երևի իր նախկին անունն է ասել, որ խուսափի ինչ-որ բանից...
    Քեյթ - Բայց ինչի՞ց…
    Չէ՞ որ ամեն ինչ արդեն բացահայտված էր:
    Չեմ հասկանում տրամաբանությունը:
    Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
    Ո՞վ է սպանել Սփոթին: Ինչի՞ համար:
    Մայր - Հիշու՞մ ես Ռոջերը հորդ մահվան հետ կապված դեպքերից հետո ինչեր էր խոսում:
    Քեյթ - Հա, հիշում եմ:
    Ցնդաբանություններ էին: Ոչ մի լուրջ բան:
    Մայր - Համոզվա՞ծ ես:
    Քեյթ - Հա, համոզված եմ, մամ:
    Հոգեբուժարանում էդ կինը ինքնասպան եղավ...
    Հերիք է էդ ամեն ինչի վրա ինչ-որ առեղծվածներ հորինենք:
    Մայր - Իսկ եթե Ռոջերը ճի՞շտ էր:
    Քեյթ - Անհնար է:
    Դա հնարավոր բան չէ:
    Հայրիկի մահը ցնցեց բոլորին, որովհետև հանգամանքներն անսպասելի էին ու շոկային: Հասկանու՞մ ես, հարազատ կինը...
    Մայր - Ու այն էլ ինչի համար...
    Ոսկիների...
    Քեյթ - Վերջ: Էլ չեմ ուզում խոսել էս թեմայով:
    Էդ անիծյալ ոսկիները, որոնք խլեցին հորս կյանքը, թաղված են նրա իսկ հետ:
    Մայր - Քեյթ, ասում ես՝ չեմ ուզում խոսել էս թեմայով, բայց մենք պետք է հասկանանք թե ո՞վ է սպանել շանը: Ու ինչի՞ համար:
    Քեյթ - Մամ, մինչ դա, արի փորձենք հասկանալ, թե Սփոթը ոնց է տանից դուրս եկել ու հասել էստեղ:
    Մայր (մտորումների մեջ) - Չգիտեմ Քեյթ...
    Վախենում եմ:
    Քեյթ - Ինչի՞ց ես վախենում, մամ:
    Մայր - Զգում եմ, որ ինչ-որ բան է սպասվում:
    Քեյթ - Ի՞նչ:

    Մայրը լռում է:

    Քեյթն ինչ-որ դրվագ է հիշում իր կյանքից:

    Հիշողություն
    Flashback


    Ինչ-որ հիվանդանոց:
    Նստարաններից մեկին նստած են Ռոջերն ու Քեյթը:
    Զրուցում են:
    Քեյթը լաց է լինում:

    Ռոջեր - Լաց լինելով ոչինչ չես փոխի:
    Պետք էր ավելի շուտ կանխել այն ամենն ինչ պատահեց:
    Քեյթ - Ի՞նձ ես մեղադրում:
    Ռոջեր - Մեղադրել-չմեղադրելն հիմա արդեն ոչ մի նշանակություն չունի:
    Չպետք է թողնեինք, որ էդ հոգեկան հիվանդն իր արածն աներ:
    Քեյթ - Ինքդ արդեն անցյալում եղած դեպքերից ես խոսում: Էլ ի՞նչ կարիք կա, եթե ամեն ինչ արդեն ետևում է:
    Մենք էստեղ ենք, որպեսզի վերցնենք հայրիկի մարմինը: Հասկանու՞մ ես:
    Վերջ: Ամեն ինչ արդեն անցյալ է:
    Ռոջեր - Նա ինքնասպան չի եղել, Քեյթ:
    Էդ հոգեկանը դեռ ապրում է:
    Քեյթ - Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում հիմա:
    Ես ի՛նքս եմ տեսել նրա մարմինը:
    Ռոջեր - Դեմքը տեսե՞լ ես:

    Քեյթը լռում է:

    Քեյթ - Իրեն ճանաչելու համար դեմքն այդքան էլ կարևոր չէր, հավատա:

    Լուռ տեսարան:

    Ռոջեր - Էն զարդերն ու ոսկիները, որոնք թաղվելու են հայրիկի հետ...
    Շատ մարդիկ կան, որ աչք ունեն դրանց վրա...
    Քեյթ - Զարդերը հայրիկի հետ միասին թաղելու գաղափարը մերն է, Ռոջեր:
    Բացի մեզնից, ոչ մի կենդանի շունչ անգամ չգիտի դրա մասին:
    Ռոջեր - Ինքդ էլ շատ լավ հասկանում ես, որ նման ինֆորմացիան երկար չի կարող գաղտնի մնալ: Կապված տարբեր հանգամանքների հետ...
    Քեյթ - Ես էլ չեմ ուզում խոսել դրա մասին:
    Ռոջեր - Հայրիկն իմ պատճառով մեռավ...
    Քեյթ - Ոչ մեկ դրանում մեղավոր չէր...

    Ռոջերը բռնում է գլուխը:

    Ռոջեր - Ես զգում էի, որ նա վտանգավոր է ու...
    Ու հայրիկի կյանքին վտանգ է սպառնում: Ես զգում էի էդ ամեն ինչը, բայց ոչ մի քայլ չէի ձեռնարկում:

    Լաց է լինում:
    Քեյթը լուռ նրան է նայում:

    Ռոջեր - Ուզում եմ անհետանալ:
    Քեյթ - Քո դեպքում միակ ճիշտ տարբերակը դա է: Ներկա դրությամբ, հայրիկի սպանության միակ կասկածյալը, փաստացի տվյալներով, դու ես:
    Ռոջեր - Կհեռանամ...
    Բայց լավ իմացիր. ես իմ սեփական ձեռքերով եմ մոռթելու էդ անիծյալին...
    Քեյթ - Ինչի՞ մասին ես խոսում: Նա մեռած է, Ռոջեր, հասկացիր…

    Ռոջերը մի պահ լուռ նայում է Քեյթին, որից հետո վեր է կենում տեղից ու գնում դեպի բժիշկը, որը միջանցքով քայլելով գալիս էր դեպի նրանց:

    Flashback-ի ավարտը:

    Գերեզմանատան հարևանությամբ:
    Կանգնած են Քեյթն ու մայրը:
    Քեյթը լուռ է:
    Հանկարծ, գերեզմանատնից, ոստիկանության աշխատողները վազելով գալիս են դարպասի մոտ: Խառնված են իրար:

    Քեյթ - Ի՞նչ է կատարվում:
    Ոստիկան - Մի բան պետք է հայտնեմ ձեզ...
    Խնդրում եմ սառը դատեք ու իրարանցում չսարքեք...
    Քեյթ - Ի՞նչ է պատահել:
    Ոստիկան - Ձեր հոր գերեզմանը բաց է:
    Մայր (վախեցած) - Ի՞նչ...
    Քեյթ - Այս ի՞նչ եք ասում...
    Ոստիկան - Հանգստացեք: Հիմա պետք է մեզ հետ գաք, որովհետև այնտեղ ինչ-որ բան կա...
    Մայր - Աստված իմ... չի կարող պատահել...
    Ոստիկան - Եկեք մեզ հետ:
    Շտապ:

    Ոստիկանները, Քեյթի ու մոր հետ մասին, գնում են դեպի գերեզմանատուն:
    Մոտենալով Քեյթի հոր գերեզմանին, տեսնում են, որ գերեզմանը ամբողջությամբ փորված է, ու հոր դագաղն այնտեղ չէ:
    Միաժամանակ նաև ցնծվում են մեկ ուրիշ տեսարանից:
    Գերեզմանի մեջ, այլանդակված մի մարմին կա, որին կարծես բերել ու դիտմամբ գցել են էդտեղ:
    Տեսնելով դիակի դեմքը, Մայրը ուշագնաց է լինում:

    Ոստիկան (գոռալով) - Տիկին...

    Քեյթը շոկի մեջ է:

    Արնաշաղախ դիակը դրված է գերեզմանափորում՝ հայացքը դեմքով դեպի իրենց:

    Քեյթի սարսափած հայացք:

    Անցնում է կես ժամ: Քեյթի մորը մի կերպ ուշքի բերելուց հետո, ոստիկաններից մեկը գալիս է և հայտնում նրանց, որ երկու ժամ առաջ, գերեզմանատան հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է դարպասների մոտից ինչ-որ մեքենա հեռացել:
    Այդ մարդու ասելով, մեքենայում նստած են եղել 4 հոգի:

    -------------------------------------------------------------------------------------------------------
    Բացահայտեք՝

    1. Ո՞վ էր Վիկտորը:
    2. Ու՞մ կողմից սպանվեց նա և ինչու՞:
    3. Ո՞վ էր սպանել գերեզմանատան դիմացն ընկած շանը:
    4. Ինչպե՞ս էր շունը փախել տանից:
    5. Խոսվում էր հոգեբուժարանում ինքնասպան եղած ոմն մեկի մասին: Ո՞վ էր դա:
    6. Քեյթի հոր դագաղը գերեզմանում չէր: Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս էր այդ ամենը տեղի ունեցել:
    7. Ու՞մ էր պատկանում գերեզմանափորում դրված այլանդակված դիակը:
    8. Սպանություններն ու պատմության մեջ տեղ գտած առեղծվածները ունեն իրար կապող ընդամենը մեկ պատճառ ու հանգամանք:
    Ո՞րն է դա:
    9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:
    Ի՞նչ կապ կա դրա ու տեղի ունեցածի միջև:


    -------------------------------------------------------------------------------------------------------
    Բացահայտեք պատմությունը:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 12.08.2010, 01:09: Պատճառ: Վրիպակներ, թերություններ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (21.09.2010), einnA (11.08.2010), Kuk (12.08.2010), Դատարկություն (11.08.2010)

  3. #2
    Լիարժեք անդամ MSGM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2008
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեյթի հոր սպանողը ու Վիկտորին սպանողը նույն մարդն ե՞ն:
    Գերեզմանի դիակը Վիկտորինն է՞ր:
    Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
    Դոնալդ Է. Կնուտ

  4. #3
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    1. Վիկտորն ու Ռոջերը նույն մա՞րդն են:
    2. Արնաշաղախ դիակը, որը դրված էր գերեզմանափորում Քեյթի հա՞յրն էր:

    Շնորհակալություն պատմության համար
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 11.08.2010, 21:03: Պատճառ: Վիկտոր բառի տ-ն մոռացել էի :P

  5. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Ռոջերն ու Քեյթը քույր ու եղբայր են?
    2. Ռոջերը ոսկիների հետ կապված պահանջներ է ունեցել?

    Շատ հետաքրքրեց
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 12.08.2010, 01:13:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. #5
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    33
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն դանակը, որ սպանեց ուրացող Վիկտորին սպանեց ուրացող Շանը ու Քեյթի հորը?(Քեյթի հորը կարաին ուրիշ բանով էլ սպանեին, բայց հարցը սիրուն չէր լինի)
    Արնաշաղախ դիակը ողջ էր?
    Resume.do.am

  7. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում MSGM-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեյթի հոր սպանողը ու Վիկտորին սպանողը նույն մարդն ե՞ն:
    Գերեզմանի դիակը Վիկտորինն է՞ր:
    1. Այո, 2. Ոչ

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը


    1. Վիկտորն ու Ռոջերը նույն մա՞րդն են:
    2. Արնաշաղախ դիակը, որը դրված էր գերեզմանափորում Քեյթի հա՞յրն էր:
    1. Այո, 2. Ոչ

    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռոջերն ու Քեյթը քույր ու եղբայր են?
    Ռոջերը ոսկիների հետ կապված պահանջներ է ունեցել?
    1. Այո, 2. Ոչ

    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն դանակը, որ սպանեց ուրացող Վիկտորին սպանեց ուրացող Շանը ու Քեյթի հորը?(Քեյթի հորը կարաին ուրիշ բանով էլ սպանեին, բայց հարցը սիրուն չէր լինի)
    Արնաշաղախ դիակը ողջ էր?
    1. Ոչ, 2. Ոչ
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 12.08.2010, 01:14:

  8. #7
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ
    1.Ռոջերին կասկածում էին հոր սպանության մեջ?
    2.Քեյթի հորը սպանողը հոր առաջին կինն է ?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ
    1.Ռոջերին կասկածում էին հոր սպանության մեջ?
    2.Քեյթի հորը սպանողը հոր առաջին կինն է ?
    1. Այո, 2. Այո

  10. #9
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    33
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զանգողն իրոք Ռոջերն էր? 4 ժամ անց Վիկտորի մահից հետո և ոստիկանն ասում է, որ 1 Ժամ առաջ Ռոջերն է զանգել
    Շունիը գերեզման շատ էր այցելում?
    Resume.do.am

  11. #10
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Գերեզմանոցից հեռացող մեքենայի մեջ 4 անձանցից մեկը մարդասպանն էր, իսկ մյուսը Ռոջերը?
    2. Ռոջերն էր շանը տանից հանել?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Զանգողն իրոք Ռոջերն էր?
    Շունիը գերեզման շատ էր այցելում?
    1. Այո, 2. Էական չէ

    ---------- Ավելացվել է՝ 01:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:03 ----------

    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Գերեզմանոցից հեռացող մեքենայի մեջ 4 անձանցից մեկը մարդասպանն էր, իսկ մյուսը Ռոջերը?
    2. Ռոջերն էր շանը տանից հանել?
    1. Ոչ, 2. Այո

  13. #12
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    33
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ ոստիկանի մատը խառն է ոսկու թալանում?, որ ասում է մեկ ժամ առաջ զանգել է Ռոջերը
    Գերեզմանի փոսում գժանոցի կինն է?
    Վերջին խմբագրող՝ Հովհաննես: 12.08.2010, 00:10: Պատճառ: սխալվեցի
    Resume.do.am

  14. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ոստիկանի մատը խառն է ոսկու թալանում?, որ ասում է մեկ ժամ առաջ զանգել է Ռոջերը
    Գերեզմանի փոսում գժանոցի կինն է?
    1. Ոչ, 2. Այո

  15. #14
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    33
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոջերն է սպանել գժանոցի կնոջը?
    Ռոջերն է սպանել շանը?
    Resume.do.am

  16. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռոջերն է սպանել գժանոցի կնոջը?
    Ռոջերն է սպանել շանը?
    1. Ոչ, 2. Ոչ

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  2. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  3. Մութ պատմություն 4
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 46
    Վերջինը: 02.10.2008, 12:23
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •