Lion ջան, նախ ասեմ, որ լավ բան ես մտածել, հետո փորձեմ իմ կարճ խելքով իմ կարծիքն ասել գործը գլուխ բերելու հետ կապված:
Նախ և առաջ պետք է քեզ համար որոշես մոտավորապես ինչ ես ուզում, որ կայքը իրենից ներկայացնի՝ ինչ բաժիններից բաղկացած լինի, յուրաքնչյուրում ինչ ինֆորմացիա պարունակվի և այլն:
Հետո պետք է որոշես, պատրա՞ստ ես գումար ծախսել կայքը իրագործելու համար, թե՞ չէ՝ ոլորտից բավական հեռու եմ, բայց կարծում եմ առավելագույնը մի կես միլիոն դրամով Հայաստանում կարելի ա ոչինչոտ նորմալ կայք պատվիրել:
Եթե պատրաստ չես գումար ծախսել, մնում է էնտուզիաստ մասնագետների օգնության տարբերակը՝ One_Way_Ticket -ի նման անհատներ, անորոշ ժամանակում կարող են գործը գկուխ բերել, բայց կարող ա տարիներ տևել:
Ընկերությունների հետ համագործակցությունը քո նշած տարբերակով իրատեսական չեմ համարում, քանի որ էդ մարդիկ աշխատավարձ են տալի, հարկեր են վճարում և այլն: Անհատը կարող է իրեն թույլ տալ աշխատել հասարակական հիմունքներով, օգտագործելով իր ազատ ժամանակը, ընկերությունը՝ ոչ:
Հետագայում կայքի շահույթ բերելը նույնպես իրատեսական չեմ համարում, ու խորհուրդ կտամ էդ ուղղությամբ դեռ չմտածել, եթե բերի էլ դա չի լինի մոտ ապագայում ու դրա ակնկալիքով հաստատ ոչ ոք կայք չի պատրաստի քո համար:
Էջանիշներ