Մտիր մի ֆայլոբմեննիկում դիր ֆայլտ օրինակ depositfiles.ru
Հա ի դեպ կարելի է կայքում նաև պատմության դասագրքից հատվածներ դնել:
Մտիր մի ֆայլոբմեննիկում դիր ֆայլտ օրինակ depositfiles.ru
Հա ի դեպ կարելի է կայքում նաև պատմության դասագրքից հատվածներ դնել:
Lion (10.08.2010)
Ըհը, կարծես ստացվեց: Այ էս սխեմայով եմ ուզում, որ լինի առաջին էջը (տես ներքևում) -
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իհարկե, այդ մասին էլ եմ մտածել, կանեմ: Նույնիսկ գիտես ինչ եմ մտածել? Ասենք տես, որևէ մի ճակատամարտ, ասենք Ավարայրը, նկարագրել են տարբեր մասնագետներ չէ - ասենք ես, Մարտիկյանը և այլոք: Ըհը, ուրեմն, չխախտելով հեղինակային իրավունքները, տեղադրել նաև նրանց տարբերակները, թող ընթերցողը որոշի, որն է առավել ճշգրիտ, հավաստի; նույնիսկ վերջում էլ կտեղադրեմ այդ ճակատամարտեր գեղարվեստական նկարագրությունենրը, եթե դրանք կան: Ասենք Սևանի 924 թ-ի ճակատամարտը նկարագրելիս կտեղադրեմ նաև համապատասխան հատվածը "Գևորգ Մարզպետունի" վեպիցԻնձ թվում է հետաքրքրիր կստացվի, հատկապես այն, որ մարդիկ կկարողանան տեսնել, ինչքանն է ճակատամարտում "պատմական", ինչքանն է "հեղինակի ֆանտազիայի" արդյունքը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion: Քարտեզը «ֆլեշ» կամ «java» կպատրաստեք, վերևում՝ տարեթվեր…այցելուն սեղմելով քարտեզի վրա համապատասխան տեղամաս՝ այն կխոշորանա, կմոտենա՜, ու ապշահար դիտողը ականատես կլինի տվյալ թվականի տվյալ վայրի դեպքերին… ու ձայնային ուղեկցմամբ՝ սրերի շառաչյուն, ձիերի ոտնաձան, քրտնաթոր հետևակ…և այլն![]()
![]()
Հիանալի է, անպայման, իհարկեԸնտիր միտք է, նման մի բան ես էլ էի մտածել, բայց չուզեցի հենց սկզբից բարդացնել - կարծում էի, դա բարդ բան է: Ես մտածել է անել այսպես - քարտեզի վրա ստեղծել "ակտիվ" կետեր: Ասենք, ակտիվ կլինի "Դվին" բառը և երբ օգտվողը սեղմի նրա վրա, կստանա ողջ այն ինֆորմացիան, որը կապված է քաղաքի հետ - ով է հիմնադրել, ով, երբ և ումից է գրավել և այլն: Շատ գեղեցիկ ու հրապուրիչ կլինի: Բայց դա պիտի Տեխնիկը ապահովի ու ես չգիտեմ, դա դժվար բան է, թե չէ??!!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (10.08.2010)
Դե, դա կորոշենք, եթե գինը չափազանց թանկ եղավ, չենք անի, եթե մատչելի եղավ - կանենք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion: Ակումբում ինչ որ պարոն հայտարարություն էր զետեղել՝ էժանագին ֆլեշ կայքեր ստեղծելու վերաբերյալ… եթե չեմ սխալվում, պատրաստի օրինակը ուներ՝ ֆիզիկայի /երևի/ վերաբերյալ…«Նյուտոն» անվան հիշատակումը կար այնտեղ:
Լավ, եկեք ամեն ինչ աստիճանաբար անենք - սկզբում գործարկենք կայքը, հետո էլ մտածենք այն գեղեցկացնելու, "Ֆլեշ"-ներով հարստացնելու մասին: Ինչ կասես գծագրի վերաբերյալ, կարծես նորմալ է, հը?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տուն գալուց կարդում էի էս թեմայի զարգացումները ու սարսսափով սպասում, որ մինչև ես տեղ հասնեմ, կայքն արդեն պատրաստ կլինի.....
Նախ ասեմ, որ վռազում եք, շաաաաատ եք վռազում.....
Կայք, մանավանդ ինֆորմացիոն նման կայք ստեղծելը խաղ ու պար չի, ստեղ ամեն մանրուքը պետք ա հետազոտվի, ու էդ ամեն մանրուքը կարևոր դեր ունի կայքի ստեղծման հարցում, սկսած դիզայնից մինչև ինֆորմացիոն բաժին:
1. Պետք է հստակ սահմանել նպատակը, նախանշել մոտակա ապագայի պլաններն ու դրանց հասնելու ճանապարհները
2. Գտնել խոցելի խմբերն ու հասկանալ այդ խմբերի պահանջմունքները,
3. ըստ այդմ կառուցել կայքի տեխնիկական հատվածը և դիզայնը:
Թե չէ դրել եք արդեն դիզայնի հարց եք որոշում, տենց չի կարելի, նման անօգտակար ու անհետաքրքիր ռեսուրսներ լիքն են ինտերնետում, ու կարիք չկա մի հատով էլ ավելացնել:
Դիզայնը, տեսքը, ձևավորումը կարող եք որոշել միայն այն դեպքում, երբ գոնե մոտավոր կպատկերացնեք այն աուդիտորիան, որն օգտվելու է սայթից: Մենակ սիրունը չափանիշ չի: Այն ինչ քո համար սիրուն ա, ամերիկայում բնակվող պրոֆեսորի համար կարա դաժե ձանձրալի լինի ու տհաճ:
առաջին հերթին փորձեք պատրաստել կայքի տեխնիկակակն նկարագիրը: բաժինները ինչ ձևով են կառուցվելու, ինչպես են ճյուղավորվելու և աենակարևորը ինչպես են ցուցադրվելու այցելուին:
Հստակ պետք ա որոշվի նպատակը,թե ինչ հարցեր ա լուծելու: Կայքը վեդրոյով ջուր չի, որ օրը մի բաժակ ավելացնես....
Այ էս ամեն ինչն անելուց հետո կարող եք դնել քննարկման:
թե չէ, "ապեր դու, դու ու դու դիզայներ եք, տեխնիկները տենանք ինչ են ասում, ես էլ ունեմ որոշումներ ընդունելու բացարձակ ու անսահմանափակ իշխանություն գաղափարա-մշակութային ու կառավարման ոլորտում:"
Հ.Գ. թե մտածում եք Վիկիպեդիան սարքողները դիզայների պակաս են ունեցել, որ տենց միատոն ու "հասարակ ա ամեն ինչ....."
Վերջին խմբագրող՝ My World My Space: 11.08.2010, 01:20: Պատճառ: Հ.Գ.-ի ավելացում
Չեղավ
Մհեր ջան, My World My Space-ի գրառմանը հատուկ ուշադրություն դարձրու
Ինչ վերաբերվում ա «հիմա անենք, հետո լավացնենք»-ին, դա լավ մոդել չի: Ես ընդհանրապես կասկածում եմ, որ էս ոճով կայք կստեղծեք, բայց ստեղծելու դեպքում նախապես ամեն ինչը պետք ա հաշվի առնել, թե չէ հիմա անել, իսկ հետո ձևափոխելը կարող ա ոչ թե կրկնակի, այլ քառակի աշխատանքի պատճառ դառնա, էդ թվում՝ ձևավորման փոփոխությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
My World My Space (11.08.2010)
Պարզ է...
My World My Space-ին իհարկե հատուկ շնորհակալություն կարծիքի համարԻնչքանով, որ ես պատկերացնում էի (եմ) այս գործը, այնքանով էլ նկարագրեցի սայթի կառուցվածքը, ճյուղերն ու բաժինները: Առայժմ սայթը կունենա այն տեսքն ու բաժինները, որը ասվեց: Եթե այլ առաջարկներ կլինեն, պատրաստ եմ քննարկել
Նպատակներն ու աուդիտորիան էլ կարծես թե պարզ են: Խնդիրն այստեղ ուղղակի այն է, որ, լինելով առաջինը իր բնագավառում, այն հետագայում անխուսափելի բարեփոխումների կարիք կունենա:
Հիմա խնդիրը հստակ է - կամ անել այսպես, կամավորական/էնտուզիաստական ջանքերով, հանուն այն մեծ ու բարի նպատակի, որը ունենք, կամ էլ չանել ընդհանրապես, սպասելով մինչև հարուստ ու բարի ժամանակներ, երբ ամեն մի մանրուքի համար կվճարվի խշխշան կանաչներով: Բայց այդ ժամանակները երևի շուտ չեն գա, իսկ մինչ այդ ինֆորմացիոն պատերազմում ու հայապահպանության գործում այս չափազանց օգտակար ինֆորմացիան ուղղակի անօգուտ ձևով կմնա ընկած...
Ես փորձում եմ ինչ-որ բան անել, հընթացս հուսալով, որ, հաշվի առնելով արվող գործի կարևորությունը, մասնագետները կմիանան "հանուն Հայրենիքի", անշահախնդիր հիմունքներով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ակումբը HostGator-ի վրա է:
Քանի որ, akumb.am:2083 = https://gator829.hostgator.com:2083/
Միշտ չէ, որ կարելի է էսպես իմանալ, բայց հիմնականում լինում է![]()
Լիոն ջան հեսա ես կայքի դիզայնը սայթ կքցեմ
Lion (11.08.2010)
Ինչ վերաբերվում է դոմենին: Դիմում ես այս ընկերություններից որևէ մեկին: Գրանցելու ժամանակ ասում ես, որ դնեն bluehost.com-ի nameserver-ները` (ns1.bluehost.com - 74.220.195.31 և ns2.bluehost.com - 69.89.16.4):
Ինչ վերաբերվում է հոստինգին: Bluehost.com-ում մեկ ամսվա վճարը 7 դոլլար է: Անհրաժեշտ է ունենալ VISA կամ MasterCard: Օնլայն գրանցվում ես:
Lion (11.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ