Տուն գալուց կարդում էի էս թեմայի զարգացումները ու սարսսափով սպասում, որ մինչև ես տեղ հասնեմ, կայքն արդեն պատրաստ կլինի.....
Նախ ասեմ, որ վռազում եք, շաաաաատ եք վռազում.....
Կայք, մանավանդ ինֆորմացիոն նման կայք ստեղծելը խաղ ու պար չի, ստեղ ամեն մանրուքը պետք ա հետազոտվի, ու էդ ամեն մանրուքը կարևոր դեր ունի կայքի ստեղծման հարցում, սկսած դիզայնից մինչև ինֆորմացիոն բաժին:
1. Պետք է հստակ սահմանել նպատակը, նախանշել մոտակա ապագայի պլաններն ու դրանց հասնելու ճանապարհները
2. Գտնել խոցելի խմբերն ու հասկանալ այդ խմբերի պահանջմունքները,
3. ըստ այդմ կառուցել կայքի տեխնիկական հատվածը և դիզայնը:
Թե չէ դրել եք արդեն դիզայնի հարց եք որոշում, տենց չի կարելի, նման անօգտակար ու անհետաքրքիր ռեսուրսներ լիքն են ինտերնետում, ու կարիք չկա մի հատով էլ ավելացնել:
Դիզայնը, տեսքը, ձևավորումը կարող եք որոշել միայն այն դեպքում, երբ գոնե մոտավոր կպատկերացնեք այն աուդիտորիան, որն օգտվելու է սայթից: Մենակ սիրունը չափանիշ չի: Այն ինչ քո համար սիրուն ա, ամերիկայում բնակվող պրոֆեսորի համար կարա դաժե ձանձրալի լինի ու տհաճ:
առաջին հերթին փորձեք պատրաստել կայքի տեխնիկակակն նկարագիրը: բաժինները ինչ ձևով են կառուցվելու, ինչպես են ճյուղավորվելու և աենակարևորը ինչպես են ցուցադրվելու այցելուին:
Հստակ պետք ա որոշվի նպատակը,թե ինչ հարցեր ա լուծելու: Կայքը վեդրոյով ջուր չի, որ օրը մի բաժակ ավելացնես....
Այ էս ամեն ինչն անելուց հետո կարող եք դնել քննարկման:
թե չէ, "ապեր դու, դու ու դու դիզայներ եք, տեխնիկները տենանք ինչ են ասում, ես էլ ունեմ որոշումներ ընդունելու բացարձակ ու անսահմանափակ իշխանություն գաղափարա-մշակութային ու կառավարման ոլորտում:"
Հ.Գ. թե մտածում եք Վիկիպեդիան սարքողները դիզայների պակաս են ունեցել, որ տենց միատոն ու "հասարակ ա ամեն ինչ....."
Էջանիշներ