Lion-ի խոսքերից
Մերսի, շատ արժեքավոր ինֆորմացիա էր: Մեր մասնակիցներից մեկն արդեն ինձ առաջարկել է իր ծառայությունները դիզայնի հարցով: Կարծում եմ, եթե հանկարծ գործը սկսենք, ինքն ու դու դիզայնը կկարողանաք ապահովել, տեխնիկական ղեկավարումն էլ դու կանես: Գումարները էնքան էլ սարսափելի չեն - եթե հանկարծ որոշեմ սկսե, կվերցնեմ բնականաբար .am դոմեն ու դրա տարեկան վարձը ինձ վրա կլինի: Հոստինգը, չնայած չպատկերացրեցի, թե ինչ է, բայց դրա ամսական վարձն էլ ես կտամ:
Առայժմ կվերցնենք շաբլոն, հետո նոր, երբ սայթը տեսքի կբերենք, կմտածենք այս տեսքի մասին: Մի քանի մտահաղացումներ կան, բայց ընդհանուր առմամբ ես լուրջ եմ տրամադրված, եթե իհարկե չափից դուրս մեծ ֆինանսական ծախսեր չառաջանան: Ինֆորմացիան, փառք աստծո, ունեմ ինչքան պետք է - գրքերիցս կտեղադրեմ, կկոնսպեկտեմ, մի խոսքով - դա խնդիր չի: Ի դեպ, կայքը կլինի հայերեն, բայց հեռավոր հեռանկարում ցանկալի է այն եսնել նաև ռուսերեն ու անգլերեն (թարգմանիչներ են պետք գալու)...
Զուտ ֆինանսական տեսակետից վիճակն այսպիսին է - քանի որ պրոեկտը առայժմ անհայտ հեռանկարներ ունի զուտ ֆինանսական առումով, կփորձեմ հնարավորինս մինիմալ ծախսեր անել, բայց չի բացառվում, որ մի քանի տարուց սա դառնա լուրջ ինֆորմացիոն ռեսուրս և այդ ժամանակ և ծախսերը կշատանան և, բնականաբա, ֆինանսական օգուտները: Սա հարցի ֆինանսական կողմի մասին, քանի որ, ինչքան էլ նպատակը մեր լավն է, առանց լուրջ ֆինանսական հիմնավորման գործը աաջ չի գնա...
Էջանիշներ