Մեջբերում s_hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
բոլորը նենց են ասում ոչ մի բուհում ոչ մի նորմալ գիտելիք չեն տալիս ոնց որ բոլոր բուհերում սովորել եք… մեկը ես սովորում եմ ՎՏ-ում ու շատ էլ լավ գիտելիք են տալիս կարողա մտածում եք որ պիտի ամեն մանրուք ծամեն դնեն բերաններտ, ինստիտուտը նրա համարա որ գլխավոր բաները տա մնացածը ուսանողիցա կախված, եթե ուզում ես սովորես դասախոսները շատ էլ լավ աջակցում են:
Չեմ ասում, ընդհանրապես բան չի տալիս պոլիտեխը, ուղղակի մասնագետ դառնալու համար բավարար չի, ու բնական ա, որ պետք ա ինքդ աշխատես քո վրա: Հազար ու մի զիբիլ ենք անցնում, հերիք չի, մի հատ էլ ամեն ախմախ առարկայից կուրսային ու քննություն են դնում: Մի լավ օրինակ բերեմ, 2-րդ կուրսի կուսայինների ու քննությունների շրջանում, կիր.մեխ.-ի կուրսայինի, անկապ առարկաների միջանկյալների վրա էնքան ժամանակ ծախսվեց, որ ինֆորմի կուրսայինը ստիպված մի, թե 2 շաբաթում հասցրեցինք:Էլ չեմ ասում, որ դասացուցակում նյութագիտության ու ֆիզկուլտի ժամերը ինֆորմի ժամերից 2 անգամ ավել էին... Ու ծրագրավորողի համար ամենակարևոր բանի` ալգորիթմական մտածելակերպի վրա ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում/համենայն դեպս իմ ֆակուլտետում` Հ821/, տալիս են անկապ, ստանդարտ խնդիրներ, ոնց որ ուղեղի լվացում անեն, վերջերում էլ մենք էինք ստիպված խնդիրներ հորինում: Նենց որ մաթ,ֆակ., թե ՎՏ` մեկ ա ինքդ քո վրա շատ պիտի աշխատես: