Ձայնադարան-ը չի կարող դիսկոգրաֆիա-յին փոխարինել: Ձայնադարան ունի երևի թե մեզանից յուրաքանչյուրը. դա մեր երաԺշտական հավաքածուն է կամ այն տեղը, որտեղ այն պահում ենք: Իսկ այ դիսկոգրաֆիա ունենում են երաԺիշտները. դա ըստ Ժամանակագրական հերթականության դասավորված նրանց ունեցած բոլոր ալբոմների (սովորաբար պաշտոնապես թողարկված, կարող է լինել միայն ստուդիական, համերգային կամ երկուսը միասին, ինչպես նաև ներառել վիդեոգրաֆիան, որը, սակայն, սովորաբար առանձնացնում են) ցանկն է:
Էջանիշներ