User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ժլատություն

  1. #1
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժլատություն

    Ի՞նչը կամ ում եք համարում ժլատ:

    Իմ նախկին աշխատանքային վայրում աշխատում էր մի մարդ որին բոլորը համարում էին ժլատ քանի որ ավելի շատ մատերիալիստ էր քան հենց մարդ, ամեն ինչ տուն էր քարշ տալիս, ոչ մի համընդհանուր միջոցառումների չէր մասնակցում, շահ էր հետապնդում համարյա ամեն տեղ և ամեն ինչում, փող չէր ծախսի ինչ որ ընդհանուր գործի համար...
    Նիուժելի էդ մարդը ժլատ ա: Ախր տուն ա տանում, իրա կնոջ ու երեխեքի համար ա անում: Սահմանը ո՞րտեղ ա ժլատ լինելու ու հոգատար ընտանիքի մարդ լինելու միջև:

    I love my life and I celebrate it every day...

  2. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչը կամ ում եք համարում ժլատ:
    "Ինչը" ինչպե՞ս կարելի է համարել ժլատ: Չհասկացա: Երևի սխալ եք ձևակերպել հարցը: Միգուցե նկատի ունեք թե, որ հանգամանքում կարելի է մարդուն համարել ժլատ:

    Իմ նախկին աշխատանքային վայրում աշխատում էր մի մարդ որին բոլորը համարում էին ժլատ քանի որ ավելի շատ մատերիալիստ էր քան հենց մարդ,
    Այս դեպքում նա ուղղակի հենց Ձեր ասածով մատերիալիստ է, բայց ոչ ժլատ:

    ամեն ինչ տուն էր քարշ տալիս,
    Այս դեպքում ավելի շատ հնարավոր է ընտանիքին նվիրված է, ընտանիքապաշտ:

    ոչ մի համընդհանուր միջոցառումների չէր մասնակցում,
    Չշփվող, պարփակված մարդ է երևում, բայց էլի ոչ ժլատ:

    շահ էր հետապնդում համարյա ամեն տեղ և ամեն ինչում
    Շահամոլ է:

    փող չէր ծախսի ինչ որ ընդհանուր գործի համար...
    Խնայող ու զգուշավոր մարդու տպավորություն է թողնում:


    Նիուժելի էդ մարդը ժլատ ա: Ախր տուն ա տանում, իրա կնոջ ու երեխեքի համար ա անում: Սահմանը ո՞րտեղ ա ժլատ լինելու ու հոգատար ընտանիքի մարդ լինելու միջև:
    Այս մարդը կարծես թե ժլատի տպավորություն չի թողնում, բայց կարծում եմ մոտենում է դրան:

    Ըստ իս յուրաքանչյուր հասկացություն, մարդուն հատուկ գիծ հարաբերական է: ինձ համար կարող է այս մարդը ժլատ է, մյուսի համար ոչ:Ամեն մեկը կարող է իր գնահատականը ու սուբյեկտիվ կարծիքը հայտնի:

    Չեմ սիրում ժլատներին: Հատկապես ունեցող ժլատներին, չունեցողի դեպքում, դա ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ:

    Ժլատը նա է, որ ունի ու պետք է կամ կարող է տա դրա կարիքն ունեցողին, բայց չի տալիս, նա է, ում ունեցածը միշտ քիչ է, համընդհանուր բան անելու համար, միշտ հենց այդ պահին նա չունի: Ժլատը ժլատ է անգամ իր ընտանիքի, ի երեխայի հանդեպ: Մի խոսքով, որ շատ չծավալվեմ, ժլատ է նա ումից, եթե ձմեռը ձյուն ուզես, կասի, որ չունի:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  3. #3
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ինչը" ինչպե՞ս կարելի է համարել ժլատ: Չհասկացա: Երևի սխալ եք ձևակերպել հարցը: Միգուցե նկատի ունեք թե, որ հանգամանքում կարելի է մարդուն համարել ժլատ:
    Երևի հարցն եմ սխալ տվել, բայց հայոց լեզվի օլիմպիադաներին առաջին տեղը չեմ գրավել, ներողամիտ եղեք: Ի նկատի ունեմ ի՞նչը կարելի ա ժլատություն համարել:

    Իսկ հենց Ձեր ասած "ընտանիքամոլը" հաճախ չի՞ համարվում ժլատ, մի կողմից շատ լավ բան ա երբ ընտանիքիդ համար ես անում ամեն ինչ, բայց դե չափ ու սահման կա էլի, մեկ-մեկ էլ կարելիա ասենք ծախսել հանուն ընկերների, հանուն լավ գործի համար կամ էլ հաշիվ փակել ռեստորանում ընդհանուրի փոխարեն... Սահմանը ո՞րտեղ ա:

    I love my life and I celebrate it every day...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (08.08.2010)

  5. #4
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ լաաավ էլ ժլատ ա էդ մարդը:

    Այն մարդն է ժլատ, ով ուրիշների վրա երբեք փող չի ծախսում, կամ էլ եթե մի թեթև բան էլ անում ա հետո սգում ա, թե էդ փողերը անտեղի ա ծաղսել: Իսկ ընտանիքը, եթե լայն առումով վերցնենք էլի ինքն ա, ու փաստորեն էլի իրա վրա ա ծախսում: Ենթադրում եմ, թե էդ մարդը իրա երեխաների վրա էլ խնայողություններ անում, որ նյութ ձեռք բերի: Սա կոչվում ա նյութապաշտություն, խրոնիկ հիվանդություն:
    Իմ համար մարդու ամենավատ հատկություններից մեկն ա ժլատությունը: Փողը ձեռքի կեղտ ա ու ստեղծված ա ծախսելու համար այլ ոչ թե կուտակելու, անվերջ կուտակելու համար: Եթե ես ունեմ փող ու այն ծախսելով կարող եմ բարձրացնել իմ ու շրջապատի մարդկանց տրամադրությունը ինչի չանեմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Shah (08.08.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ Jerry-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2010
    Հասցե
    Noyemberyan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    635
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչը կամ ում եք համարում ժլատ:
    Ժլատ մարդը նայ ա ով հեռախոսի մեջ փող ունի կամ սիմ ա բայց ծնգացնմ ա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.12.2010), Meme (17.12.2010)

  9. #6
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինձ համարում էի ժլատ, մեկ մեկ ափսոսում էի ծախսեի, բայց որոշեցի, որ ինչքան խնայում եմ, էնքան շուտա փողը վերջանում: Կարողա մի հատ անիմաստ բանի վրա վերջանա տնտեսած փողը: Դրա համար հիմա շռայլում եմ տեղն եկած պահին, ուզածս անում եմ առանց խնայելու: Որովհետև ինչքան ծախսես էնքան կգա, համենայն դեպս իմ դեպքումա տենց: Ճիշտա, փողը ձեռքի կեղտա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (17.12.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ, ես ուզում եմ հարցնել. արդյոք չափից դուրս առատաձեռն լինելը վնաս չի ձեզ: Ես դրա համը տեսել եմ

  12. #8
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբցիներ, ես ուզում եմ հարցնել. արդյոք չափից դուրս առատաձեռն լինելը վնաս չի ձեզ: Ես դրա համը տեսել եմ



    Չգիտես ինչու այս թեմայի հետ կապված նման մտքեր առաջացան . ԱՄՆ-ում մարդիկ շռայլության /և ոչ միայն/ պատճառով տոննաներով ուտելիք են թափում, իսկ Աֆրիկայում 1000ավոր մարդիկ են մահանում քաղցից, ինչ անել

  13. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Shah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչը կամ ում եք համարում ժլատ:

    Իմ նախկին աշխատանքային վայրում աշխատում էր մի մարդ որին բոլորը համարում էին ժլատ քանի որ ավելի շատ մատերիալիստ էր քան հենց մարդ, ամեն ինչ տուն էր քարշ տալիս, ոչ մի համընդհանուր միջոցառումների չէր մասնակցում, շահ էր հետապնդում համարյա ամեն տեղ և ամեն ինչում, փող չէր ծախսի ինչ որ ընդհանուր գործի համար...
    Նիուժելի էդ մարդը ժլատ ա: Ախր տուն ա տանում, իրա կնոջ ու երեխեքի համար ա անում: Սահմանը ո՞րտեղ ա ժլատ լինելու ու հոգատար ընտանիքի մարդ լինելու միջև:
    Ինձ համար անընդունելի է այն ժլատությունը, որը ոչ մի փաստարկով չի բացատրվում: Վառ օրինակ Հայաստանում ապրող պարսիկները: Համենայնդեպս նրանց մեծամասնությունը: Մի երկու նորմալի հանդիպել եմ: Ով հետները շփվել է կիմանա: Ունենալով մեծ փողեր նրանք տնտեսում են չափազանց փոքր փողեր, որը կարող էին ծախսել իրենց մինիմալ առօրյական պահանջմունքները բավարարելու համար:
    Հայերի մեջ էլ եմ հանդիպել: Մեկի մասին կարծիք հարցրի իրեն ավելի լավ ճանաչող ծանոթից շապիկը թափ տալով բացականչեց. «Դա որ իմանար աշխարհում փող ծախսել կա չէր ծնվի»
    Դե իսկ եթե մարդը ի վնաս հաճույքների տնտեսում է իր ընտանիքի համար, ոչ ոք իրավունք չունի հանդիմանել նրան:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (08.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •