User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Դալիդա/Dalida,Սեր իմ

  1. #1
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Դալիդա/Dalida,Սեր իմ



    Դալիդան(Իոլանդա Ջիլոտտի) ծնվել է 17 Հունվարի 1933 թվականին Կահիրեում:Նրա հայրը իտալացի էր,մայրը ֆրանսիացի:4 տարեկան հասակում նրան աչքի վիրահատություն են անում,բժշկական սխալի պատճառով նրա մոտ կոսոգլազիա է առաջանում ու նա չի կարողանում մնալ մթության մեջ,կրում է ակնոցներ ու շատ է կոմպլեքսավորվում իր տգեղության համար:Որպեսի հաղթի իր կոմպլեկսները նա 1954 թվականին մասնակցում է Միս Եգիպտոս գեղեցկության մրցույթին ու գրավում է առաջին տեղը:Նրան հրավիրում են նկարահանվել կինոներում,նա նկարահնվում է մի քանի դերերում,սակայն երազում է դառնալ հայտնի դերասանուհի ֆրանսիաում:1954 թվականի դեկտեմբերի 24-ին նա տեղապոխվում է ֆրանսիա:Սկզբնական շրջանում նա իրեն շատ անհարմար է զգում,ոչ-ոք նրան դեր չի տալիս խաղալու,ասում են երբ որ Կլեոպատրան նկարահանենք ձեզ կկանչենք,նա ծանր օրեր է ունենում ու սնվում է միայն չոր հացով՝փող չունենալու պատճառով:Նա ստիպված է լինում երգել կաբարեում,օրերից մի որ նրա երգը լսում է Եվրոպա 1 ռադիոկայանի տնօրեն Լյուսեն Մորիսը ու առաջին հայացքից սիրահարվում է նրան:Նա Դալիդային առաջարկում է լսումների գնալ ու նրա հետ ստորագրում է պայմանագիր:1956 թվականին Դալիդան ձայնագրում է իր առաջին հիթը՝ Բամբինո երգը ու կնքում է պայմանագիր Բարկլեյ ընկերության հետ,1957 վաճառվում են 300,000 ձայնապնակ ու ստանում է իր առաջին ոսկե սկավառակը:



    Հետո հաջորդում են նրա հիթերը Gondolier, Come prima, Ciao, ciao Bambina,ու սկսում են բոլորը նրան սիրել,նրա նկարները հայտնվում են բոլոր ամսագրերի էջերին,նա համերգներով է հանդես գալիս ողջ ֆրանսիաով մեկ,1958 թվականին նա համերգներով հանդես է գալիս ԱՄՆ-ում,Էլլի Ֆիցջերլանդը նրան առաջարկում է փայլուն ապագա ԱՄՆ-ում,սակայն նա հրաժարվում է,1959 թվականին նա հանդես է գալիս Եգիպտոսում,նարան դիմավորում են,ինչպես թագուհու:



    Ապրիլի 8-ին 1961 թվականի նա ամուսնանում է Լյուսեն Մորիսի հետ,մինչ այդ նա նրա հետ հանդիպում էր 5 տարի եւ Լյուսենը բաժանվում է իր կնոջից ու ամուսնաում Դալիդայի հետ:Կաննում Դալիդան ցանոթանում է երիտասարդ նկարիչ Ժան Սոբեսկու հետ ու միանգամից սիրահարվում է նրան,Լյուսենը չի դիմանում դավաճանությանը ու բաժանվում է Դալիդայից:Լյուսենը տարբեր խոչնդոտներ է ստղծում Դալիդայի համար,նրա մասին մամուլը վատ բաներ է գրում,ամենօր Եվրոպա 1 ռադիոկայանով ինադու նրա հին երգերն են միացնում,սակայն նա 1961 թվականի դեկտեմբերին Մեծ համերգով հանդես է գալիս Օլիմպիայում,այնտեղ է գտնվում նաեւ Լյուսենը,Դալիդան այնքան կրքոտ է երգում որ բոլորը 30 րոպե ոտնկայս ծափահարում են ու նա հաշտվում է Լյուսենի հետ,Դալիդայի պրոդյուսերն է դռնում նրա եղբայրը մինչեւ կյանքի վերջ:Նա երգում է բազում լեզուներով ու ստանում անհամար մրցանակներ:1963 թվակնին Դալիդան ստանում է Գրեմմի:1966 թվականին Դալիդան մեծ սեր է ապրում,նրա ընտրայլն է դառնում իտալացի երիտասարդ երգիչ Լուջի թենկոն,Դալիդան նրա հետ ծանոթանում Սանռեմո փառատոնի ժամանակ:1967 թվականին դալիդան Լուիջիի հետ մասնակցում է Սանռեմո փառատոնին՝երգելով Ciao amore ciao երգը,սակայն հանդիսատեսը չի ընդունում Լուիջիին ու երգը եզրափակիչ չի անցնում:Այդ գիշերը Լուիջի Թենկոն ինքնասպանություն է գործում՝կրակելով գլխուղեղին ատրճանակով:Դալիդան առաջինն է հայտնաբերում նրա մարմինը,ինչը առիթ է հանդիսանում Դալիդայի առաջին ինքնասպանության փորձին,Դալիդան ընդունում է մահացու չափաբաժին բարբիտուրատներ,սակայն հյուրանոցի աշխատակիցը ժամանակին հայտնաբերում է նրան,նա անցկացնում կոմայի մեծ 70 ժամ,Դալիդան կորցնում է ձայնը,տանում է մի քանի վիրահատություն,սակայն նրան հաջողվում է փրկել:



    1968 թվականին Շառլ Դե Գոլը Դալիդային հանձնում է Նախագահի մեդալ:
    1970 թվականին ինքնասպանություն է գործում Լյուսեն Մորիսը,դա Դալիդայի վրա շատ ծանր է անդրադառնում,նա փոխում է իր ռեպերտուառը,1972 թվականին նա ձայնագրում է դուետ Ալեն Դելոնի հետ Paroles paroles երգը,երգը դառնում է բացարձակ հիթ,բոլոր հիթշքերտների առաջին հորիզոնականից չի իջնում,այդ երգը դառնում է հայտնի ողջ աշխարհում:



    1972 թվականին Դալիդան ծանոթանում է նկարիչ Ռիշար Շամֆրեի հետ,նրանք ամուսնանում են ու ապրում են միասին 9 տարի:1977 թվականին Դալիդան ծայնագրում է հայտնի Եգիպտական ժողովրդական երգ Salma ya Salama,այդ երգ դառնում է հիթ 15 երկրներում ու Դալիդային դարձնում է աշխարահռչակ երգչուհի:



    1981 թվականին նա ստանում է ադամանդե սկավառակ,քանի որ նրա երգերը վաճառվել են 80 միլիոն օրինակով:1982 թվակին Դալիդան նախագահական ընտրություններում աջակցում է իր հին ընկեր Ֆրանսու Միտերանին,դրա պատճառով նա ստանում է «Розовая пантера» մականունը ու առաժանանում է քնադատությունների:1983 թվականին նա բաժանվում է իր ամուսին Ռիշար Շամֆրեից,մի քանի ամիս հետո Ռիշարը ինքնասպանություն է գործում,Դալիդան ընկնում է ծանր հոգեկան վիճակի մեջ,թերթերում նրան անվանում Սեւ Այրի:
    Դալիդան 1987 թվականին ընկնում է խորը դեպրեսիայի մեջ,սակայն չի դարադրում իր գործունեությունը,Ապրիլին Դալիդան վերջին համերգն է տալիս Անթալիայում,որը անցնում է շատ լավ,Բոլորը իմանում են որ նրա դեպրեսիայն անցել է,սակայն նա ավելի խորն է զգում իր մենակությունը,վախենում է ծերանալուց,նա հասկանում է որ դարձել է բոլորի կուռքը,բայց ինչ գնով,նա ամուսին չունի,երեխա չունի,նույնիսկ անհասկանալի հիվանդությունից մահանում են նրա երկու շնիկները,1987 թվականի մայիսի 3-ին Դալիդան ինքնասպանություն է գործում՝խմելով մահացու չափաբաժին բարբիտուրատներ,նա թողնում է մի գրություն որտեղ գրված էր «Կյանքը իմ համար դարձել էր անտանելի.կներեք ինձ»

    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (07.08.2010), Jarre (10.09.2010), Kuk (08.08.2010), kyahi (07.08.2010), Moonwalker (07.08.2010), Sagittarius (07.08.2010), Skeptic (07.08.2010), Smokie (02.12.2010), Yevuk (07.08.2010), Հայուհի (07.08.2010), Միքո (07.08.2010), Նարե (07.08.2010), Սամսար (07.08.2010)

  3. #2
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ՕՐՏ ալիքով Դալիդայի մասին հաղորդում էր... ապշած էի Ինչքան ուժ ուներ այդ կինը, որ դիմացավ կյանքի հարվածներին... Հիացած եմ իրենով, չնայած, որ առաջ նրա մասին չգիտեի... Տաղանդավոր, ուժեղ, այդքան սիրված... բայց...

    ---------- Ավելացվել է՝ 17:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:00 ----------

    3 թե 4 անգամ ամուսնացել էր, բայց նրա բոլոր ամուսինները մահացել կամ ինքնասպան էին եղել, ինչի պատճառով աշխարհահռչակ երգչուհին ստանում է "Черная вдова французской эстрады" անունը
    Нет без правил игры, есть игра по неволе!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (07.08.2010), Magic-Mushroom (07.08.2010), Moonwalker (07.08.2010), Yevuk (07.08.2010)

  5. #3
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    բժշկական սխալի պատճառով նրա մոտ կոսոգլազիա է առաջանում ու նա չի կարողանում մնալ մթության մեջ
    Շլություն

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (07.08.2010), Magic-Mushroom (07.08.2010), Moonwalker (07.08.2010), Հայուհի (07.08.2010)

  7. #4
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ձեզ եմ ուզում ներկայացնել եւս մի քանի շատ հայտնի երգ Դալիդայի երգացանկից






    Ինքնասպանության օրը ու հուղարկավորությունը
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (07.08.2010), Jarre (10.09.2010), Smokie (02.12.2010), Հայուհի (07.08.2010), Միքո (07.08.2010)

  9. #5
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    57
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դալիդան ու Միրեյ Մաթյոն իմ առաջին սերն էին՝ հեռուստատեսային։ Ափսոս, որ շատ քիչ է պատահում, որ երկու երնեկ մի տեղ լինի հանճարեղ մարդկանց մոտ։ Գեղեցիկ կին լինելու համար ևս պետք է տաղանդ ունենալ։
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (07.08.2010), Հայուհի (07.08.2010)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ti Amo-ն իմ համար ամենալավը Դալիդան ա կատարում

    Հըլը լսեք ինչ կյանք կա ձայնի մեջ....


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (19.09.2010)

  13. #7
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդքան գեղեցիկ, այդքան կանացի, այդքան տաղանդավոր...իր տեսակի մեջ եզակի

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (19.09.2010)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դալիդայի ամենահայտնի երգերից մեկը՝ Tico Tico .

    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (19.09.2010), prof-de-Francais (10.09.2010)

  17. #9
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ դուք է ամենահայտնի երգը այ սրանք են

    1,Այս երգը բնութագրում է իրեն
    Dalida - Je Suis Malade


    2,Այս երգով նա դարձավ հանրահայտ
    Dalida - Bambino (1957)


    3,Կնքահայր ֆիլմի սաունդթրեքը ինքն է երգում
    DALIDA. Parlez plus bas. (Live)


    4.Dalida - Bang Bang


    5.Dalida Come prima


    Եւ բազում ու հրաշալի,կախարդական երգեր նրան են պատկանում,ցավոք նա չդիմացավ դաժան իրականությանը ու մենակությանը,ընտանիքը փոխել էր բեմի հետ ու հետո ում սիրեց բոլորը մահացան եւ նա ինքնասպանություն գործեց ու առաջին երգը հենց իր մասին է
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.02.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեեեեք գիտեք նոր նոր սկսել եմ լսել Դալիդայի երգերը,ու դրա համար շնորհակալ եմ համ Մեջիքին,համ տատիկիցս,որ սիրում էր Դալիդային,քանի օր կլիներ գնում էի տատիկենց ու ռադիոյով տատիկս հաճույքով լսում էր,ու իրա դալիդայի ամեն հնչյունի վրա ուրախանալը մի օր էլ փոխանցվեց ինձ ու կարծես վարակվեցի,շատերը զարմանում են,որ լսում եմ էսպիսի հին երգեր,անգամ սկսել եմ իրա երգերը հավաքել ամեն տեղից,էլ չերկարացնեմ,ամենասիրածս երգերը դնեմ,բայց ամենաառաջինը որ սիրում եմ,ու գտել եմ


    այ էս մեկնա,ինքը հանգստացնումա ինձ.........





    Բայց այ էս մեկի ռեմիքսն եմ լսել,ու էլի շաաաաաաաաաաաաաատ եմ սիրում,հեռախոսիս մեջա,ու չեմ էլ ջնջում......
    Շաատ լավն ես Դալիդա,ձեր նման երգչուհիները պիտի անմահ լինեին,դուք արժանի եք........
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (02.02.2011)

  21. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (02.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •