Apeh jan, փորձեմ իմ կարդացածի հիման վրա տալ քո դրած խնդրի լուծումը հիպնոսա-ռեալիստական տեսանկյունից:
Նախ և առաջ հնարավոր չէ հիպնոսով մարդու հիշողությունը լրիվությամբ /կամ նրա որևէ մի հատված/ ջնջել: Ինչպես և հնարավոր չէ հիպնոսով մարդու կամքին հակառակ որևէ բան ստիպել անել նրան:
Բայց և այնպես, եթե մարդն ունի որոշ վատ հիշողություններ, հնարավոր է դրանց համար որոշակի արդյունքների հասնել հիպնոսի եղանակով: Ներկայացնեմ երկու տարբերակներ:
Օրինակ, կարելի է այնպես անել, որ վատ հիշողությունները հիշելիս մարդը որոշակի ենթադրություններ կատարի այդ հիշողության հետ կապված, ընդգծի դրանք, հետո մտածի իր նպատակների մասին, կենտրոնանա դրանց վրա, մտածի, որ «կյանքը դեռ շարունակվում է, ամեն ինչ դեռ առջևում է», մի խոսքով՝ որոշակիությամբ «թքած ունենա» այդ հիշողության վրա:
Մյուս տարբերակը հետևյալն է՝ եթե այդ հիշողությունը մարդու մտքին է գալիս, օրինակ, որևէ կոնկրետ բառ լսելիս, կամ էլ որևէ նկար նայելիս, ապա կարելի է հիպնոսով այնպես անել, որ այդ բառը լսելիս կամ այդ նկարը նայելիս լրիվ այլ հիշողություններ գան մարդու մտքին, կամ էլ մարդն այդ պահին լրիվ ուրիշ բանի վրա կենտրոնանա, այլ կերպ ասած՝ «խզել» այդ ասոցիացիան:
Կան նաև որոշակի «ամնեզիա առաջացնող» մեթոդներ, որոնք սովորաբար հիպնոսի տեսակներ են, բայց առանց որոշակի «ապագայի մասին» ենթադրությունների դրանք անիմաստ են:
Կարդացել եմ նաև որոշ դեղամիջոցների մասին, որոնք իբր ջնջում են սթրեսային, վատ հիշողությունները, բայց էդ ամենն իրականությանը մոտ չի թվում:
Էջանիշներ