Հոգեբանության մեջ մարդու մոտ առանձնացվում ա հոգեվիճակի 4 մակարդակ`
1. Անգիտակցական
2. Ենթագիտակցական
3. Գիտակցական
4. Ինքնագիտակցական
1. Անգիտակցական մակարդակն էն ա, որ մարդն իր գործողությունները կատարում ա, այսպես ասած, ինքնաբերաբար: Անգիտակցական մակարդակի հիմքում ընկած են բնազդները: Օրինակ, առանց նախապես պլանավորելու քո անցնելիք ճանապարհը, դուրս ես գալիս աշխատանքի վայրից ու քո ամենօրյա ճանապարհով գնում տուն, կամ ստեղնաշարի վրա որևէ տեքստ հավաքելու համար առանց տառերին նայելու հավաքում ես բառերը:
2. Ենթագիտակցական մակարդակը մարդու ուղեղի «մութ սենյակն» ա: Ենթագիտակցական մակարդակն ա պատասխանատուն մարդու երազների, տպավորությունների ու ներշնչանքների: Մարդու ուղեղի «աքիլլեսյան գարշապարն» ա: Եթե մարդու հոգեվիճակը կարողանում ես բերել ենթագիտակցական մակարդակի, ինչի հիմքում էլ ընկած է հիպնոս կատարողների աշխատանքը, կարող ես կառավարել նրա մտքերը, շարժումները, ստիպես կատարի քո ցանկացած գործողությունը, հիշի կամ մոռանա ինչ որ ինֆորմացիա: Հիպնոսի միջոցով թուլացվում են մարդու ինքնագիտակցական ու գիտակցական մակարդակները:
Մի տեղ կարդացել եմ, որ գիտակցությունն ու ենթագիտակցությունը եղբայրներ են, ոռոնցից առաջինն ավագ եղբայրն ա, ու հենց նա ուշադրությունը շեղում ա փոքրից, վերջինս կարող ա «ուրիշի խելքին ընկնի» ու տարբեր չարաճճիություններ անի: Այսինքն, «քնեցնելով» կամ անջատելով գիտակցությունը, ամեն ինչ հնարավոր է կատարել մարդու հետ, խառնել ամբողջ «մութ սենյակը»:
Կարելի ա ենթագիտակցական մակարդակում գտնվող մարդուն նմանեցնել ռոբոտ-համակարգչի, որի «ծրագիրը» կարող ես ֆորմատ անես, փոփոխել ինֆորմացիայի ծավալը կամ ջնջես, տաս քեզ ցանկալի ծրագիր: Բայց ի տարբերություն սովորական համակարգչի օպերացիոն համակարգի, մարդու ՕՀ-ի հետ խաղալը կարող ա հանգեցնի ծանր ու անվերականգնվելի հետևանքների: Օրինակ` մարդու մոտ առաջանան հոգեկան անդառնալի խախտումներ: Մի խոսքով, հիպնոսը վտանգավոր «խաղ» ա:
3. Գիտակցական մակարդակը մարդու զգացողությունն ա, կարողությունը ղեկավարել սեփական գործողությունները, հաշիվ տալ իրեն իր վարքագծի համար, հասկանալ դրանց իմաստը, նշանակությունը և հետևանքները, այսինքն, տնավարի ասած` գիտակցական մակարդակը մարդու հասկացողությունն ա: Գիտակցական մակարդակի շեղումներից են` բթությունը, դեբիլությունը և իմբեցիլությունը:
4. Ինքնագիտակցական մակարդակը մարդու մոտ սեփական «ես»-ի գիտակցումն ա: Իմ կարծիքով, պետք չի շատ ծավալվել էս մակարդակի մեկնաբանման վրա, ինքը` տերմինն էլ, բոլորիս պարզ ու հասկանալի ա
Մի քիչ թեմայից ծավալվեցի, բայց դա մի քիչ ի գիտությունApeh Jan-ի թեմայի խնդրո առարկա հարցին անդրադարձել եմ 2-րդ կետում:
![]()
Էջանիշներ