User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    14 56.00%
  • Ոչ

    11 44.00%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել

  1. #16
    Լիարժեք անդամ Անամնիսիս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանության մեջ մարդու մոտ առանձնացվում ա հոգեվիճակի 4 մակարդակ`
    1. Անգիտակցական
    2. Ենթագիտակցական
    3. Գիտակցական
    4. Ինքնագիտակցական

    1. Անգիտակցական մակարդակն էն ա, որ մարդն իր գործողությունները կատարում ա, այսպես ասած, ինքնաբերաբար: Անգիտակցական մակարդակի հիմքում ընկած են բնազդները: Օրինակ, առանց նախապես պլանավորելու քո անցնելիք ճանապարհը, դուրս ես գալիս աշխատանքի վայրից ու քո ամենօրյա ճանապարհով գնում տուն, կամ ստեղնաշարի վրա որևէ տեքստ հավաքելու համար առանց տառերին նայելու հավաքում ես բառերը:
    2. Ենթագիտակցական մակարդակը մարդու ուղեղի «մութ սենյակն» ա: Ենթագիտակցական մակարդակն ա պատասխանատուն մարդու երազների, տպավորությունների ու ներշնչանքների: Մարդու ուղեղի «աքիլլեսյան գարշապարն» ա: Եթե մարդու հոգեվիճակը կարողանում ես բերել ենթագիտակցական մակարդակի, ինչի հիմքում էլ ընկած է հիպնոս կատարողների աշխատանքը, կարող ես կառավարել նրա մտքերը, շարժումները, ստիպես կատարի քո ցանկացած գործողությունը, հիշի կամ մոռանա ինչ որ ինֆորմացիա: Հիպնոսի միջոցով թուլացվում են մարդու ինքնագիտակցական ու գիտակցական մակարդակները:
    Մի տեղ կարդացել եմ, որ գիտակցությունն ու ենթագիտակցությունը եղբայրներ են, ոռոնցից առաջինն ավագ եղբայրն ա, ու հենց նա ուշադրությունը շեղում ա փոքրից, վերջինս կարող ա «ուրիշի խելքին ընկնի» ու տարբեր չարաճճիություններ անի: Այսինքն, «քնեցնելով» կամ անջատելով գիտակցությունը, ամեն ինչ հնարավոր է կատարել մարդու հետ, խառնել ամբողջ «մութ սենյակը»:
    Կարելի ա ենթագիտակցական մակարդակում գտնվող մարդուն նմանեցնել ռոբոտ-համակարգչի, որի «ծրագիրը» կարող ես ֆորմատ անես, փոփոխել ինֆորմացիայի ծավալը կամ ջնջես, տաս քեզ ցանկալի ծրագիր: Բայց ի տարբերություն սովորական համակարգչի օպերացիոն համակարգի, մարդու ՕՀ-ի հետ խաղալը կարող ա հանգեցնի ծանր ու անվերականգնվելի հետևանքների: Օրինակ` մարդու մոտ առաջանան հոգեկան անդառնալի խախտումներ: Մի խոսքով, հիպնոսը վտանգավոր «խաղ» ա:
    3. Գիտակցական մակարդակը մարդու զգացողությունն ա, կարողությունը ղեկավարել սեփական գործողությունները, հաշիվ տալ իրեն իր վարքագծի համար, հասկանալ դրանց իմաստը, նշանակությունը և հետևանքները, այսինքն, տնավարի ասած` գիտակցական մակարդակը մարդու հասկացողությունն ա: Գիտակցական մակարդակի շեղումներից են` բթությունը, դեբիլությունը և իմբեցիլությունը:
    4. Ինքնագիտակցական մակարդակը մարդու մոտ սեփական «ես»-ի գիտակցումն ա: Իմ կարծիքով, պետք չի շատ ծավալվել էս մակարդակի մեկնաբանման վրա, ինքը` տերմինն էլ, բոլորիս պարզ ու հասկանալի ա


    Մի քիչ թեմայից ծավալվեցի, բայց դա մի քիչ ի գիտություն Apeh Jan-ի թեմայի խնդրո առարկա հարցին անդրադարձել եմ 2-րդ կետում:
    Կներես բայց կարող ես ասել թե որտեղ ես կարդացել????
    Ուղակի իմ կարդացած գրքերում էլ գրված է որ մարդու հոգևիճակը բաժանվում է 3 մասի: Դրանք քո նշած առաջի երեքնն են, իսկ չորրորդը մտնում է երրորդի մեջ:
    Համաձայն իմ կարդացած գրքերի անգիտակցականում գտնվում է ամեն ինչը, ինչ որ կա մարդու հոգեկանում նույնիսկ կան գազանային հատկանիշները: Ենթագիտակցությունը կատարում է մաղի դեր չթողնելով շատ բաների գալ գիտակցություն: Օրինակ գազանային հատկություններին որը կա օրինակ շատ մանիակների մոտ: Այս մասի վնասումով է բացատրվում շատ հիվանդություններ:
    Եվ գիտակցություն:

    Կան հիպնոսների տարբեր տեսակներ: Կան որ անջատում են գիտակցությունը, կան նաև տեսողական և ժամանակավոր հիպնոսներ
    Որպիսի մարդ չհիշի ինչ որ մի բան, տվյալ հիպնոս կատարողը ուղղակի ենթագիտուկցությանը կոպիտ ասած հրամայում է մաղել նրան և գիտակցությանը տեղեկություն չի հասնում այդ իրադարձության մասին:
    Ընդանրապես ինչքան լսել եմ խորհուրդ չի տրվում հիպնոսի օգնությամբ կառավարել ենթագիտակցությանը: Շատ ժամանակ դա վատ արդյունքի է բերում
    Վերջին խմբագրող՝ Անամնիսիս: 06.08.2010, 23:21:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (07.08.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Apeh jan, փորձեմ իմ կարդացածի հիման վրա տալ քո դրած խնդրի լուծումը հիպնոսա-ռեալիստական տեսանկյունից:
    Նախ և առաջ հնարավոր չէ հիպնոսով մարդու հիշողությունը լրիվությամբ /կամ նրա որևէ մի հատված/ ջնջել: Ինչպես և հնարավոր չէ հիպնոսով մարդու կամքին հակառակ որևէ բան ստիպել անել նրան:
    Բայց և այնպես, եթե մարդն ունի որոշ վատ հիշողություններ, հնարավոր է դրանց համար որոշակի արդյունքների հասնել հիպնոսի եղանակով: Ներկայացնեմ երկու տարբերակներ:
    Օրինակ, կարելի է այնպես անել, որ վատ հիշողությունները հիշելիս մարդը որոշակի ենթադրություններ կատարի այդ հիշողության հետ կապված, ընդգծի դրանք, հետո մտածի իր նպատակների մասին, կենտրոնանա դրանց վրա, մտածի, որ «կյանքը դեռ շարունակվում է, ամեն ինչ դեռ առջևում է», մի խոսքով՝ որոշակիությամբ «թքած ունենա» այդ հիշողության վրա:
    Մյուս տարբերակը հետևյալն է՝ եթե այդ հիշողությունը մարդու մտքին է գալիս, օրինակ, որևէ կոնկրետ բառ լսելիս, կամ էլ որևէ նկար նայելիս, ապա կարելի է հիպնոսով այնպես անել, որ այդ բառը լսելիս կամ այդ նկարը նայելիս լրիվ այլ հիշողություններ գան մարդու մտքին, կամ էլ մարդն այդ պահին լրիվ ուրիշ բանի վրա կենտրոնանա, այլ կերպ ասած՝ «խզել» այդ ասոցիացիան:
    Կան նաև որոշակի «ամնեզիա առաջացնող» մեթոդներ, որոնք սովորաբար հիպնոսի տեսակներ են, բայց առանց որոշակի «ապագայի մասին» ենթադրությունների դրանք անիմաստ են:
    Կարդացել եմ նաև որոշ դեղամիջոցների մասին, որոնք իբր ջնջում են սթրեսային, վատ հիշողությունները, բայց էդ ամենն իրականությանը մոտ չի թվում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (07.08.2010), Skeptic (07.08.2010)

  5. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չնայած հարցը տրված է հոգբանին, բայց ես իմ տեխնիկական մտածելակերպով / / փորձեմ պատասխանել:
    կարծում եմ որ մարդու հիշողությունը ոչ մի արհեստական մեթոդներով էլ հնարավոր չէ ջնջել - վեչացնել: մարդու ուղեղը ոչ ֆլոպի դիսկ ա ոչ էլ ուրիշ մի դիսկ: այն ավելի շուտ նման ա անընդհատ գրելու հնարավորությամբ դվդ դիսկի, որից ջնջել հնարավոր չէ: մարդու ուղեղից ոչ մի ինֆո էլ չի կորչում: այն ավելի շուտ "թաքնվում" է ավելի խորը, ու խնդիրը այն է, թե ինչպես գտնել այդ ինֆոն ուղեղի ծալքերում: ոս վստահ եմ , որ նույնիսկ որոշակի ուղղվածությամբ փնտրտուքների դեպքում հնարավոր է նաև "գտենլ" մեր ծննդյան պահի ինֆոն: նույնիսկ մեր մոր փորի մեջ եղած ժամանակվա մեր ընկալածները, որոնք ամուր նստած են մեր ուղեղում… հենց դրանք են հաճախ մեզ այցելում երազների տեսքով, մեր կամքից-ասել է ղեկավարումից անկախ:
    իսկ մեր կամքի ղեկավարման տակ հաճախ մենք չենք կարողանում "փնտրել ու գտնել" անգամ մի 2 վարկյան առաջ մեր ուղեղ մտած ինֆոն:
    այս ասածից բխում է նաև վերևում արծածվող հարցի պատասխանը: հիպնոսի տակ հնարավոր է որոշակի գրգիռների ազդեցության տակ որոշակի խորը թաքնված ինֆոյի դուրս պրծնումը ու այդ ինֆոյի հիման վրա որոշակի գործողությունների կատարումը:
    սակայն ջնջել ուղեղի ծալքերի պարունակությունը, դա կարծում եմ նույնիսկ Բնությունը իվիճակի չէ: Բնությունը ինքն իրան և հետրևաբար իրանից բխող ցանկացած ածանցիալի /օրինակ ցանկացած մարդու/ զրկել է այդ գործողությունը կատարելուց: Դա արգելված պրոցես է:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.08.2010), Ձայնալար (07.08.2010)

  7. #19
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Հրաչ ջան դու երևի Նալչաջյանից ես օգտվել, մյուս աղբյուրներում առանձնացվում ա ընդամենը 3 մակարդակ, ինքնագիտակցությունը որպես էդպիսին չի առանձնացվում, այլ մտնում ա գիտակցականի մեջ, քանի որ ինքն իրեն գիտակցելն էլ ա մտնում գիտակցելու մեջ:
    Մեջբերում Անամնիսիս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես բայց կարող ես ասել թե որտեղ ես կարդացել????
    Ուղակի իմ կարդացած գրքերում էլ գրված է որ մարդու հոգևիճակը բաժանվում է 3 մասի: Դրանք քո նշած առաջի երեքնն են, իսկ չորրորդը մտնում է երրորդի մեջ:
    Համաձայն իմ կարդացած գրքերի անգիտակցականում գտնվում է ամեն ինչը, ինչ որ կա մարդու հոգեկանում նույնիսկ կան գազանային հատկանիշները: Ենթագիտակցությունը կատարում է մաղի դեր չթողնելով շատ բաների գալ գիտակցություն: Օրինակ գազանային հատկություններին որը կա օրինակ շատ մանիակների մոտ: Այս մասի վնասումով է բացատրվում շատ հիվանդություններ:
    Եվ գիտակցություն:

    Կան հիպնոսների տարբեր տեսակներ: Կան որ անջատում են գիտակցությունը, կան նաև տեսողական և ժամանակավոր հիպնոսներ
    Որպիսի մարդ չհիշի ինչ որ մի բան, տվյալ հիպնոս կատարողը ուղղակի ենթագիտուկցությանը կոպիտ ասած հրամայում է մաղել նրան և գիտակցությանը տեղեկություն չի հասնում այդ իրադարձության մասին:
    Ընդանրապես ինչքան լսել եմ խորհուրդ չի տրվում հիպնոսի օգնությամբ կառավարել ենթագիտակցությանը: Շատ ժամանակ դա վատ արդյունքի է բերում
    Իմիջիայլոց,Նալչաջյանից կամ որևէ մեկից ամենևին չեմ օգտվել, քեզնից եմ կարդում իրա ազգանունը Գրառումս կատարել եմ` հիշելով բուհում անցած «Հոգեբանություն» առարկայի դասախոսություններս` գումարած էդ բնագավառում իմ հետաքրքրասիրության արդյունքում ստացված գիտելիքները

    Ճիշտ ա` գիտնական չեմ, բայց, իմ կարծիքով, էդքան էլ սխալ չի ինքնագիտակցությունը հոգեվիճակների մակարդակների շարքին դասելը:
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 07.08.2010, 17:08:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (07.08.2010)

  9. #20
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաչ ջան երևի դասախոսներդ են իրանից օգտվել:

    Գիտակցականի և ենթագիտակցականի`էդ ախպերների մասին մի համեմատություն էլ ես եմ հիշել. նման են այսբերգի, որի երևացող մասը գիտակցականն է, իսկ օվկիանոսի խորքերից սկիզբ առնողը ու անհամեմատ ավելի հսկայական չերևացող հատվածը ենթագիտակցությունն է:
    Վերջին խմբագրող՝ Inana: 07.08.2010, 17:16:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (07.08.2010), _Հրաչ_ (07.08.2010)

  11. #21
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ ա
    Հա, էդ սառցաբեկորներն էլ հիշեցի

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    hemush (28.02.2011), Inana (08.08.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնեք ջնջել վիրուսը համակարգչից
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 12.12.2016, 21:48
  2. Ջրի հիշողությունը` պսեւդոգիտություն
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 161
    Վերջինը: 16.05.2015, 00:11
  3. Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 43
    Վերջինը: 18.07.2012, 18:02
  4. Արձակ. Հիշողությունը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.11.2010, 17:52
  5. Ինչպես ջնջել պռոֆիլը www.odnoklassniki.ru-ից
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2010, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •