User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Սովորո՞ւմ ենք լեզուներ համացանցում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Սովորո՞ւմ ենք լեզուներ համացանցում

    Օտար լեզուների ուսուցմամբ զբաղվող սոցիալական ցանցերը շատ բազմաքանակ են և բազմաբնույթ: Դրանցից ամեն մեկը յուրահատուկ է, յուրաքանչյուրը պայքար է մղում իր հաճախորդի համար` օգտագործելով մարկետինգի ժամանակակից հնարավորությունները: Բայց բոլորը չէ, որ ապահոված են լավ ուսումնական ծրագրով: Ակնհայտ է, որ բոլոր ուսումնական ծրագրերն չեն կարող հաջողված համարվել: Այդ ցանցային ռեսուրսների ուսումնասիրությունն անքան էլ հեշտ չէ, ինչ թվում է առաջին հայացքից: Իհարկե, միակ անվրեպ միջոցը գրանցվելն է սեփական փորձով համոզվելու առաջարկվող մեթոդների արդյունավետության մեջ, բնականաբար, կանխավ որոշելով գնահատման հիմնական չափանիշները: Ռեսուրսները բազմաթիվ են, խնդիրն այնքան էլ դյուրին չէ, ժամանակատար լինելով` համացանցի շարքային հաճախորդի ուժերից վեր:
    Եթե ունես փորձ սոցիալական ցանցերի միջոցով օտար լեզվի մակարդակը բարձրացնելու կամ ցանկություն քո ուժերը փորձելու ու արդյունքները հաղորդելու`գրիր այստեղ:

    http://franseren.com/

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.08.2010), Jarre (05.08.2010), Yevuk (05.08.2010), Հայկօ (05.08.2010), Հայուհի (05.08.2010)

  3. #2
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VOXSWAP.COM
    Շատ պարզ ռեսուրս է: Հարթակ է տրամադրում զրուցընկեր, ինչպես նաև օտար լեզու ուսումնասիրող գաղափարակիցներ փնտրող բոլոր ցանկացողներին: Ձևաթերթը լրացնելիս tag-երի միջոցով նշում ես քո հետաքրքրությունների շրջանակը: Սա հետագայում կնպաստի շատ արագ զրուցակիցներ-ընկերներ գտնելուն: Շփվել կարելի է միայն ֆորումում կամ չաթում: Ցավոք, շփման այս ձևն այժմ կարելի է հնացած համարել: Առավելություններից նշեմ հաջող դիզայնը, նավարկման պարզ տրամաբանությունը, պահանջվող մինիմալ տրաֆիկը: Եթե ունես ցածր արագությամբ ինտերնետ կամ սկսնակ ես այս ասպարեզում, այս կայքը քեզ համար է:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.08.2010), Freeman (05.08.2010), Jarre (05.08.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես livemocha-ն եմ փորձել, հեչ դուրս չեկավ: Նույնիսկ բարձր մակարդակներում բավական պրիմիտիվ է: Մի ուրիշ կայք էլ եմ գտել, որտեղ մարդիկ իրենց ուսումնասիրող լեզուն կրող զրուցընկերներ են փնտրում: Էնքան էլ գլուխ չհանեցի, էդպես մնաց:

    Ինձ թվում է՝ նման կայքերը որպես օժանդակ միջոց կարող են օգտակար լինել, բայց ոչ որպես հիմնական: Մի subjonctif փորձեցի ինտերնետով սովորել, ահագին ջանք թափեցի, մինչև նորմալ հասկացա: Իռլանդերենն էլ եմ ինտերնետով փորձում ուսումնասիրել, բայց դեռ գլուխ չեմ հանում արտասանությունից:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    prof-de-Francais (12.08.2010), Ռեդ (07.08.2010)

  7. #4
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ Բյուրակնի հետ, որ այս կայքերն արդյունավետ են որոշակի բազա ունեցողների համար…

  8. #5
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    XLINGO.COM


    Այս ռեսուրսի առավելությունը միկրոբլոգի առկայությունն է: Մնացածը ստանդարտ է: Ֆլեշ-քարտի հնարավորություններն էլ որոշակի առավելություն է տալիս` օֆլայն ռեժիմով աշխատելու համար ուսումնական նյութեր է պարունակում երկու լեզվով: Բացասական կողմերը`գովազդի առատությունը, շատ ծառայություններ վճարովի են, դիզայնն էլ` միջակ մակարդակի:

  9. #6
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմաներեն սովորել ցանկացողների համար կարող եմ խորհուրդ տալ Deutsche Welleի հետևյալ ուսումնական ծրագիրը:

    սկսնակների համար վատ չի, բացի դա ծրագիրը նաև ռուսերեն լեզվով է /անգլերեն չիմացողների համար/

    հ.գ. ոնց հասկացա իմ տված հղումը այդքան էլ թեմային չի առնչվում, բայց ամեն դեպքում
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 06.08.2010, 19:36:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (31.05.2011), StrangeLittleGirl (31.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մատնաքաշային հեղափոխություն համացանցում
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 38
    Վերջինը: 05.12.2012, 15:05
  2. Հոդված. 5 տարի՝ համացանցում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 22.08.2011, 10:44
  3. Գրաքննություն համացանցում
    Հեղինակ՝ ars83, բաժին` Վեբ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.08.2008, 14:22
  4. Գրաքննություն հայկական համացանցում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.11.2007, 12:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •