Օտար լեզուների ուսուցմամբ զբաղվող սոցիալական ցանցերը շատ բազմաքանակ են և բազմաբնույթ: Դրանցից ամեն մեկը յուրահատուկ է, յուրաքանչյուրը պայքար է մղում իր հաճախորդի համար` օգտագործելով մարկետինգի ժամանակակից հնարավորությունները: Բայց բոլորը չէ, որ ապահոված են լավ ուսումնական ծրագրով: Ակնհայտ է, որ բոլոր ուսումնական ծրագրերն չեն կարող հաջողված համարվել: Այդ ցանցային ռեսուրսների ուսումնասիրությունն անքան էլ հեշտ չէ, ինչ թվում է առաջին հայացքից: Իհարկե, միակ անվրեպ միջոցը գրանցվելն է սեփական փորձով համոզվելու առաջարկվող մեթոդների արդյունավետության մեջ, բնականաբար, կանխավ որոշելով գնահատման հիմնական չափանիշները: Ռեսուրսները բազմաթիվ են, խնդիրն այնքան էլ դյուրին չէ, ժամանակատար լինելով` համացանցի շարքային հաճախորդի ուժերից վեր:
Եթե ունես փորձ սոցիալական ցանցերի միջոցով օտար լեզվի մակարդակը բարձրացնելու կամ ցանկություն քո ուժերը փորձելու ու արդյունքները հաղորդելու`գրիր այստեղ:
http://franseren.com/
Էջանիշներ