Ինձ էլ ա Ֆոստերը ավելի շատ դուր գալիս: Ջուլիանան վատ դերասանուհի չէ, բայց շատ սառած ա խաղում:![]()
Ինձ էլ ա Ֆոստերը ավելի շատ դուր գալիս: Ջուլիանան վատ դերասանուհի չէ, բայց շատ սառած ա խաղում:![]()
I may be paranoid but no android!
Jarre (05.08.2010)
Jarre (05.08.2010)
Լրիվ համաձայն եմ։ Ես Հանիբալը նայելուց չեմ կարողանում չջղայնանալ, որ Ֆոսթերը չկա.... Ախր ինքը լրիվ ուրիշ ձև է էտ դերը տանում ու իրա ու Հոփքինսի դուետը իրա մեջ շատ բան էր պարունակում։ Չգիտեմ, բայց էն ինչ Ֆոսթերը տվեց The Silence of the Lambs-ին ո՛չ Հանիբալում կա, ո՛չ էլ առավել ևս Red Dragon-ում։
ՀԳ՝ նշեմ, որ ես Ֆոսթերին միայն Կլարիսայի դերում եմ սիրում, մեկ էլ Eleanor Arroway կերպարը Contact ֆիլմում։
ՀՀԳ՝ աչքիս մի հատ էլ թեմա է պետք բացել Ֆոսթերին նվիրված։ Յանըմ էս Հոփքինսի համար բացեցինք, բայց ավելի շատ Ֆոսթերի մասին խոսացինք, քան Հոփքինսի![]()
Ուրեմն սկսեմ Հոփկինսի մասնակցությամբ իմ սիրած ֆիլմերի անտաղանդ անոնսը
Սկսեմ «Գառնուկների լռությունը» ֆիլմից։
ՊՐԵՄԻԵՐԱ՝ 30 հունվարի, 1991 թ.
ԺԱՆՐ՝ Հոգեբանական թրիլեր
ՌԵԺԻՍՈՐ՝ Jonathan Demme
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ Ֆիլմը շահել է 5 Օսկար, որոնցից մեկը հասավ Հոփքինսին
Էս ֆիլմը ես կանվանեի տղամարդ-կին փոխհարաբերությունները ներկայացնող լավագույն ֆլմերից մեկը, թեև դա ամբողջությամբ կարելի է գնահատել ֆիլմը մի քանի անգամ դիտելուց հետո։
Հոգեբանության դոկտոր-պրոֆեսոր Հանիբալ Լեկտորը ահավոր խելացի և ինտելեկտուալ մի մարդ է, ով ամբողջությամբ կարողանում է թափանցել ու տեսնել մարդկային հոգու ամենախորքում թաքնված ամեն մի մանրունք, գտնվում է կալանքի տակ հատուկ խստության հոգեբուժական հիվանդանոցում։ Նա ծանոթանալով մարդկային հոգեբանությանը, մարդկային տականքություններին, մարդկային էության ծախված լինելուն սկսում է հերթով սպանել իր այն պացիետներին և ծանոթներին, ովքեր ունեն նման հատկանիշներ և ովքեր բռի են (Էս կինոն ինչքան նայում եմ, մտածում եմ, թե ինչքան գործ կուենար Դոկտոր Լեկտորը Հայաստանում)։ Հետո FBI-ը ուղարկում է իր ագենտներից մեկին, որպեսզի վերջինս Լեկտորի օգնությամբ կարողանա կազմել մի մանյակի հոգեբանական կերպար, որը մեկը մյուսի ետևից սպանում է թմբլիկ աղջիկների։
Ֆիլմում ինձ ահավոր դուր է գալիս Լեկտորի ու Սրարլինգի կապը՝ մտային, ինտելեկտուալ կապը միմյանց հետ։ Էս կինոն շատ լավ ցույց է տալիս տղամարդ-կին փոխհարաբերությունների փիլիսոփայական կողմը ու մտային կապվածությունը։ Ինչի եմ նշում մտային, քանի որ ռեժիսորը գիտակցաբար խուսափել է, որևէ ֆիզիկական կապ ցույց տալու գայթակղությունից։ Ու հենց դա էլ շատ մեծ ուժ է հաղորդում այս ֆիլմին, քանի որ ինչպես տեսնում եք համարյա բոլոր ֆիլմերը շեշտը դնում են սենտիմենտալիզմի ու սեքսի վրա, իսկ այս մեկը փորձում է մարդկային փոխհարաբերությունները՝ տղամարդ-կին փոխհարաբերությունը ցույց տալ ավելի վեհ ու բարձր տեսանկյունից։
Ֆիլմը նաև նպատակ ունի ցույց տալու, որ հասարակության կողմից մերժված հանցագործի մեջ ավելի շատ մարդկություն ու ազնվություն կա, քան այսօրվա հասարակության մեջ հարգված մարդկանց ու պաշտոնյաների մեջ։ Հանիբալը ունի բարձր բարոյականություն, որին շատերը երանի կտան։
Ու եթե հակառակ կողմից նայենք, ապա ֆիլմը նաև այն մասին է, որ միայն բարոյականի բարձր գիտակցումը, ազնվությունը ու մարդկությունը բավարար չեն։ Լեկտորը ուներ այդ ամենը, բայց ուներ մի փոքրիկ թերություն՝ սիրում էր ուտել զզվելի մարդկանց![]()
ՀԳ՝ Ֆիլմը իմ կարծիքով իր մեջ ունի մի վտանգ։ Դիտողը սկսում է համակրել հանցագործին ու հավանություն տալ նրա կատարած դաժան արարքներին։
---------- Ավելացվել է՝ 20:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:48 ----------
Մի քանի նկարներ և ֆիլմի թրեյլերը։
Թրեյլեր
Հատված Դոկտոր Լեկտորի և Կլարիսա Սթարլինգի զրույցից
Իսկ այ էս սըբանում ա
Շմորհակալություն տեղեկությունների համար: Ձեր գրած որոշ մտքեր հոգեհարազատ են:
Jarre (18.11.2010)
Էնթոնի Հոփքինսը առաջին անգամ լսում է 40 տարի առաջ իր գրած վալսը կենդանի կատարմամբ
I may be paranoid but no android!
Jarre (23.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ