Մարդիկ ջան, Միկիի մեծ ժամանակվա նկարներից եմ բերել, 9-10 ամիս առաջվա նկարներ են.
Միկիին շատ է անհրաժեշտ նոր տեր, քանի որ նա սովոր է տնային պայմանների ու կյանքում ոչ մի անգամ դուրս չէր եկել մինչև վերջերս: Իսկ հիմա ժամանակավորապես բնակվում է գյուղում, ու պարզ է, որ տանտերերը նրան փորձում են ավելի շատ դուրս ուղարկել: Դա աղետալի է Միկիի նման կատվի համար, առավել ևս, որ ծնված օրվանից մինչև բոլորովին վերջերս նա սովոր էր պարբերաբար գուրգուրանքներ ստանալ, իսկ հիմա դա իսպառ բացակայում է:
Հին տիրուհին հնարավորություն չունի պահելու կատվին, քանի որ շուտով երեխայի է սպասում:
Սպասում ենք ձեր արձագանքներին…
Էջանիշներ