Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ եք, դեռ երեխա դաստիարակելու փորձ չունեմ, կարող ա ....
Համ էլ բացի ծեծից (սա էնքան էլ պատճառ չի ծնողին չհարգելու համար) ուրիշ շաատ բաներ կան, որոնք գցում են ծնողին երեխայի աչքերում:
Հարբեցողություն, նարկոմանիա, անբարոյական կենսակերպ....
Եթե ծնողը երեխային սիրում է, իսկ 99 տոկոսով այդպես է լինում, երեխան ամեն դեպքում պետք է իր ծնողին հարգի, և եթե անգամ ծնողը ինչ որ մի տեղ սայթաքել է, ապա դա դեռ պատճառ չէ նրան չհարգելու: Ընդհակառակը երեխան պետք է իր ուժերի չափով ծնողին սատար լինի: Մարդ որ իր /սիրող/ ծնողին չհարգի, նման մարդը չի կարող լինել լավ Հայրենասեր, լավ ծնող և առհասարակ լավ մարդ. նա արժանի չի իր կյանքին: