Ժունդիայի-ի խոսքերից
Բացածդ թեմայի վերնագրին եթե անդրադառնամ, ապա ասեմ այո պետք ա ընդունել, ինչպես որ կան: Տողատակիդ շարադրանքը մի քիչ ծայրահեղություն է, վիճելի: Բայց դրան էլ հաստատ լուծում կա: Այիսնքն, պետք է հարգես, սիրես, ընդունես ինչպես, որ կա: Մի մոռացիր երբեք, որ մի օր էլ դու ես դառնալու ծնող, ու չգիտես ապագայի չափանիշներով երեխուդ համար, որը կլինի բացասական ծնողի կերպարը: Չգիտես, արդյո՞ք, եթե մի հատ տուտուզին խփես, ապագայի մեկ այլ ֆորումում չի բացի թեմա ու հարցադրի, «եթե ծնողը ձեր տուտուզին է խփում, արժի՞ ծնող կոչվելու իրավունք ունենա»:
Ասածս ինչ ա, նման հարցեր հիմնականում, որքան հանդիպել եմ առաջանում են ավելի վաղ տարիքի մարդկանց մոտ, հիմնականում աղջիկների: Առաջանում են հատկապես նախաամուսնական շրջանում: Միայն տղեն իրեն շուտ տուն տանի, ծնողի զայրացած հայացքը կձևախեղի ու կդարձնի պլետահարող դահիճի դաժան կերպար, չմտածելով հետագա տհաճ արդյունքների մասին: Կոչ եմ անում, որքան էլ ձեր չափանիշներով ծնողը դաժան ա, կարիք չկա արձանագրել ու ամենուր տարածել, այդկերպ փորձելով ինքնահաստատվել, խղճմտանք առաջացնել դիմացինի մոտ: Կլինի դա ամուսինդ, ապագա սկեսրայրդ ու առավել ևս սկեսուրդ, մեկ-երգու անգամ «կմտնեն դրությանդ մեջ», հաջորդ անգամ այնքան երեսով կտան, որ «նառկոման» ու «հարբեցող» պապադ ու գլխիդ օրնիբուն ավելի կոթով հարվածող մայրդ քեզ համար կդառնան աստվածային կերպարներ, բայց ավաղ ուշ կլինի արդեն սիրելիս: Խնդրում եմ հետայսու գրառում կատարողներին ևս միանալ իմ տեսակետին, միգուցե ինչ-որ չափ կսփոփենք, այն մարդկանց, ովքեր հայտնվում են նման իրավիճակներում: Ծնողի կերպարը անբեկանելի է: Նա է ինչ-որ տրվել է մեզ, մեր ճակատագիրն է: Ասելիքս այսքանն է: Սիրեք Ձեր ծնողներին, ու մի մոռացեք, որ այդ բերկրանքը Ձեզ է տրվելու մի օր նույնպես:
Սիրով՝
Էջանիշներ