User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնա՞լ, թե՞ մնալ

Քվեարկողներ
51. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գնալ

    10 19.61%
  • Մնալ

    24 47.06%
  • Դժվարանում եմ պատասխանել

    17 33.33%
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Գնա՞լ, թե՞ մնալ

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնալ, թե մնալ

    Հայրենիքից հեռացա հիասթափված, վրեժի զգացումով, անարդարությունից երիտասարդ հոգիս լցվեց ատելությամբ,սկսեցի ատել հայրենակիցներիս
    ( կառավարությանը ), ատել-սիրելով հանդերձ:Վճռել եմ-միչ չհասնեմ նպատակիս ,Հայաստան չեմ վերադառնա:
    Նրանք ,ում պատճառով ես պանդուխտ եմ դարձել ,իմ մասին դեռ կլսեն:
    Հիմա,այստեղ ես ամեն ինչ անում եմ,որպեսզի մարդիկ փոխեն իրենց այն կարծիքը,թե Հայաստանը Կովկասի մի մուսուլմանական երկիր է,թե հայերը ցածր կրթական մակարդակ ունոցող մարդիկ են:Սակայն վախենում եմ ,վախենում,որ մի օր հյուսիսում հոգիս սառի: Չէ որ Նեվայի ափին ալպիական մանուշակներ չեն աճում,և Պետրոսներն էլ այստեղ ,վաղ թե ուշ, Պիեռներ են դառնում:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2007, 20:29: Պատճառ: Գռարման ավելացում

  2. #17
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Հայրենիքից հեռացա հիասթափված, վրեժի զգացումով
    Չե՞ս կարծում, որ այնտեղ, ուր հեռացել ես՝ ՌԴ, պետության նույն տիպն է, պարզապես առավել մեծ մասշտաբներով՝ առանց, իհարկե, նսեմացնելու ռուսական մշակութային միջավայրի հզորությունը, որը ևս օրեցօր իր ազդեցությունը կորցնում է ու դեգրադացվում։

  3. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    [QUOTE=Philosopher;192169]Չե՞ս կարծում
    Թև հազարավոր քաղաքներ ու ճանապարհներ են մեր միջև,թև ես Ձեզ չեմ տեսնում ու չեմ լսում,սակայն գիտեմ,թե ինչ ձևով ու ձայնային տոնով Դեւք ինձ կասեիք այն,ինչ գրել եք:Ի՞նչ կապ ունի այստեղ ՌԴ-ը,կամ ԱՄՆ,Չինաստանը:Այս պետությունն ինձ գնահատում է, կրթություն ստանալու հնարավորություն տալիս, օգնում կատարելագերծվել այն ասպարեզում ,որ ընտրել եմ:Ես ոչ մի տեղ չեմ նշել մեր պետեւթյունների առավելություններն ու թերությունները:Փորձում եք ինչ-որ բանի մեջ ինձ մեղադրել,բայց ինքներդ էլ չգիտեք ,թե ինչի:
    Դուք տիրապետում եք հաըոց լեզվին իր ողջ գեզեցկությամբ,սակայն մի օգտագործեք ձեր բառապաշարը հեգնական նախադասություններ կազմելու համար: Եկեք մի պահ հանենք մեր վարդագույն ակնոցները և ընդունենք այն պատճատներն,որոնք ստիպում են մեզ վերցնել պանդխտության գավազանը:Սփյուռքն առնց ձեզ և դուք առանց մեզ ոչինչ ենք:
    Հայրենիք ասելով մեր ժամանակներում առաջին հերթին հասկանում ենք կառավարություն:Մեր կառավարությունը մեր դեմքն է:Կուզենայի ծածկել այդ դեմքը կամ դիմակ կրել,բայց ու՞մ եմ խաբում ,խաբում եմ ինքս ինձ: ՄԻ քանի տարի հետո այդ կառավարությունում աշխատելու են իմ հայրենակից կոլեգաներն,որոնց հետ ուսում ստանալու համար գրպանիս գրոշները չհերիքեցին:փողով գնված դիպլոմներն նրանց համար այցետոմս կդառնան ,և մեր կառավարությունը կմնա նույնը,իսկ իմ նման պանդուխտները կմնան օտար,ամայի ճափեքի վրա,աջակցություն ստանալով ուրիշներից,կծառայեն նրանց ու կբարգավաճեցնեն նրանց երկիրը:Միևնույնն է ,բոլոր հայերին էլ օտարության մեջ սպասվում է Շ.Շահնուրի Պետրոսի ճակատագիրը:
    [QUOTE=Philosopher;192169]Չե՞ս կարծում
    Կարծում եմ չպետք չէ մոռանալ ,որ գնացողներն ու մնացողները Հայ են:
    Կարծում եմ ,որ ողջ խնդիրը հեց այն միրաժային,անանցելի պատն է ,որ գոյություն ունի գնացողների ու մնացողների միջև: Չեմ կարծում,որ եթեԴուք ապրում եք հայրենիքում,իսկ ես նարանից դուրս դա նշանակում է ,թե Դուք հայրենասեր եք,իսկ ես ոչ:Կարծում եմ ,որ հաջորդ անգամ կգրեք ոչ թե «Չե՞ս կարծում» այլ «Չե՞ք կարծում»

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնալ, թե մնալ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա,այստեղ ես ամեն ինչ անում եմ,որպեսզի մարդիկ փոխեն իրենց այն կարծիքը,թե... հայերը ցածր կրթական մակարդակ ունոցող մարդիկ են
    Իսկ դուք համոզված եք հակառակու՞մ;
    Եթե չէ, ուրեմն... դրանով իսկ առաջին հերթին խաբում եք ինքներդ ձեզ; հետո խաբեության մեջ գցում ուրիշներին ...

  5. #20
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Սփյուռքահայ. դու ինձ ավելի քան սխալ ես հասկացել, նույնիսկ ինչ–որ հեգնանք ես տեսել կամ վիրավորական բան ես գտել "Չես կարծում" ձևի մեջ, իրականում այն, ինչ դու ասում ես, ինձ ավելի քան մոտ է ու հասկանալի, այն կեղծ հայրենասիրությունը, որը դու նկարագրել ես, ինձ միանգամայն հասկանալի է ու դատապարտելի։ Ավելին, եթե կարդայիր այս թեմայում իմ գրառումները, կհասկանայիր, որ ես ոչ միայն չեմ մեղադրում, ոչ միայն արդարացնում եմ, այլև ողջունում եմ այն մարդու վճռականությունը, որը որոշում է թողնել հայրենիքը՝ սեփական միսիան ու ընդունակությունները իրականացնելու համար և միանգամայն համաձայն եմ բոլոր պնդումներիդ հետ, ավելի ճիշտ՝ դու ես համաձայն իմ՝ վերևը կատարված գրառումների հետ, պարզապես գոյություն չունեցող ակնարկ ես նկատել։ Ինչ վերաբերում է հարցիս բնույթին, ապա բնույթն այն էր, որ, ցավոք սրտի, Ռուսաստանն էլ այսօր Հայաստանի նման պետություն է ու եթե որևէ մեկը ինձ հարցներ, թե ուր կարելի է գնալ՝ աշխատելու ու գործելու համար որակապես այլ երկրում, ես Ռուսաստանը չէի նշի, իսկ եթե քեզ զուտ մասնագիտական առումով այն բավարարում է (ինձ, օրինակ, բավարարում է իր մշակույթով միայն), ապա ավելի լավ, նշանակում է հայերը 200 տարի հենց այնպես չեն ռուսներին սիրել։ Եվ ընդհանրապես, գոնե իմ գրառումներում ակնարկներ մի փնտրիր, եթե որևէ բան ցանկանում եմ ասել, ապա ասում եմ և ոչ թե ակնարկում, ինչը և արել եմ հենց այս թեմայի մյուս գրառումներում։
    Հ.Գ. Ցանկության դեպքում երկրորդ դեմքի եզակի թվով բոլոր ձևերը կարդա հոգնակի ձևով, բայց չեմ կարծում, որ ինտերնետը դիվանագիտական շփման ձև է։
    Հ.Գ. 2. Պետք է բոլոր նախորդ գրառումները կարդալ, հատկապես՝ նույն մարդու՝ ճշգրիտ պատկերացնելու համար, թե նա ինչ է ասում կոնկրետ գրառման մեջ։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 20.02.2007, 17:30:

  6. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնալ, թե մնալ

    [QUOTE=dvgray;192873]Իսկ դուք համոզված եք հակառակու՞մ;
    Բարի օր, սիրելի՛ հայրենակից: Թեկուզ հիմա գրում, խոսում,կարդում եմ օտար լեզվով,ապրում եմ օտար ափերում,բայց ես Հայ եմ ու ինչպե՞ս կարող եմ համոզված չլինել հակառակում:Եկեք չմոռանանք,որ գտնվում ենք հոգեբանական անկյունում:Իմ գրածներն իրենց մեջ պարունակում են միայն ու միայն ճշմարտություն, և այն պետք է ընդունել:Ձեր ակումբում ընդամենը մի քանի օր եմ գրում,ուրախ եմ ,որ կարող ոմ գրել հայերեն : Այս էջում գրվածները կարդալիս-զարմանում եմ ,թե ինչու ենք մենք-հայերս,այսքան իրար հակասում:Եկեք հոգեբանորեն մոտենանք այս հարցին և փորձենք լինել միասնական. մենք-գնացողներս և դուք-մնացողներդ:
    Վերջին խմբագրող՝ Սփյուռքահայ: 20.02.2007, 20:00:

  7. #22
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Իրոք, ինչ կապ ունի գնացել ես, թե չես ուզում գնաս, հայ ենք, մարդ ենք, որոշներն ամբիցիաներ ունեն, նրանք բարձր են գնահատում, ուզում են գնահատված լինել վերջապես, գնում են՝ գնահատվում են,որոշները գնալու հնարավորություն չունեն, որոշները ունեն, բայց չեն կարող գնալ/հետո կարոտելու են /:
    Եղել է մի ժամանակ կյանքումս, որ մտածում էի,որ անպայման գնալու եմ, գնալու եմ, էստեղ ոչ մի նորմալ բան չկա, ապագա չկա: Հիմա,որ ճիշտն ասեմ ,այդ ամենը անցավ երկրորդ պլան, հասկացա, որ պետք ա էստեղ ապրեմ, ուղղակի գաղափարական տեսանկյունից սա է ճիշտը ու վերջ :
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  8. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնալ, թե մնալ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից
    Բարի օր, սիրելի՛ հայրենակից: Թեկուզ հիմա գրում, խոսում,կարդում եմ օտար լեզվով,ապրում եմ օտար ափերում,բայց ես Հայ եմ ու ինչպե՞ս կարող եմ համոզված չլինել հակառակում:Եկեք չմոռանանք,որ գտնվում ենք հոգեբանական անկյունում:Իմ գրածներն իրենց մեջ պարունակում են միայն ու միայն ճշմարտություն, և այն պետք է ընդունել:Ձեր ակումբում ընդամենը մի քանի օր եմ գրում,ուրախ եմ ,որ կարող ոմ գրել հայերեն : Այս էջում գրվածները կարդալիս-զարմանում եմ ,թե ինչու ենք մենք-հայերս,այսքան իրար հակասում:Եկեք հոգեբանորեն մոտենանք այս հարցին և փորձենք լինել միասնական. մենք-գնացողներս և դուք-մնացողներդ:
    Աստծու բարին.
    Ես էլ դրա մասին եմ ասում; Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ; Ոչ լավ, ոչ վատ; Չափանիշները և գնահատականները պենք է լինեն հնարավորինս ռեալիստական; Թե չէ անվերջ կշարունակվի մեր քթներիս ուտելու պատմությունը ;

    Հ.Գ. Իմ պատկերածմամբ, ներկա վիճակում, մենք որպես ընդհանրություն, անչափ անկիրթ ենք; Օրինակ - կարելի է դիտարկել սեփական ընտանեական ֆինանսների հետ վարվելու կուլտուրան; Կամ թե ոնց ենք վարում մեքենա; Կամ թե ոնց և ինչ չապանիշներով ենք կատարում ընտրություն- "մեքենայի", "կնոջ" , "ամուսնու" , "դեպուտատի", "նախագահի" ; Եվ այլն... և այլն...
    Հ.Գ.2. Իմիչիաջլոց, իրար անվերջ հակասելը նույնպես անկրթություն է; Եվ էստեղ հեչ էլ էական չէ, ով է ճիշտ ով սխալ:

  9. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    QUOTE=Philosopher;192877][B] այն կեղծ հայրենասիրությունը, որը դու նկարագրել ես, ինձ միանգամայն հասկանալի է ու դատապարտելի։
    Եթե անգամ շատ ուզենայի նկարագրել հայրենասիրությունը ,խոսքերս չէին հերիքի,համոզված եմ ,որ ոչ ոք չի կարող այդ անել:Ապա ,խնդրում եմ, մեկնաբանիր ասածդ: Մի՞թե ես կրկին սխալ եմ հասկացել քեզ:
    «Դուք » օգտագործել եմ միայն փոխաբերական ,այլ ոչ թե դիվանագիտական իմաստով:Մենք հիմա գրում ենք այն էջում,ուր անկեղծությունն ու ճշմարտությունն ամենակարևորն են:Չգիտեմ,թե որ հատկանիշներն են բնորոշ հայրենասերին,բայց սեփական թերությունները թակցնելը հայրենասիրություն չէ:Ուզում եմ հավատալ ,որ այսուհետև մենք իրաի ճիշտ կհասկանանք:

  10. #25
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    QUOTE=Philosopher;192877][B] այն կեղծ հայրենասիրությունը, որը դու նկարագրել ես, ինձ միանգամայն հասկանալի է ու դատապարտելի։
    Եթե անգամ շատ ուզենայի նկարագրել հայրենասիրությունը ,խոսքերս չէին հերիքի,համոզված եմ ,որ ոչ ոք չի կարող այդ անել:Ապա ,խնդրում եմ, մեկնաբանիր ասածդ: Մի՞թե ես կրկին սխալ եմ հասկացել քեզ:
    «Դուք » օգտագործել եմ միայն փոխաբերական ,այլ ոչ թե դիվանագիտական իմաստով:Մենք հիմա գրում ենք այն էջում,ուր անկեղծությունն ու ճշմարտությունն ամենակարևորն են:Չգիտեմ,թե որ հատկանիշներն են բնորոշ հայրենասերին,բայց սեփական թերությունները թակցնելը հայրենասիրություն չէ:Ուզում եմ հավատալ ,որ այսուհետև մենք իրաի ճիշտ կհասկանանք:
    Այո, սխալ ես հասկացել, մեջբերում եմ.
    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ չպետք չէ մոռանալ ,որ գնացողներն ու մնացողները Հայ են:
    Կարծում եմ ,որ ողջ խնդիրը հեց այն միրաժային,անանցելի պատն է ,որ գոյություն ունի գնացողների ու մնացողների միջև: Չեմ կարծում,որ եթեԴուք ապրում եք հայրենիքում,իսկ ես նարանից դուրս դա նշանակում է ,թե Դուք հայրենասեր եք,իսկ ես ոչ:Կարծում եմ ,որ հաջորդ անգամ կգրեք ոչ թե «Չե՞ս կարծում» այլ «Չե՞ք կարծում»
    Խոսքը ընդգծված տողերի մասին է, որտեղ նկարագրվում է այն հայրենասիրությունը, որի համար հայրենիքում մնացած հայը հայ է, իսկ գնացածը՝ ոչ։ Այսպիսի հայրենասիրությունը ես չեմ ընդունում և դու՝ ևս, ինչի համար ուրախ եմ, իսկ որպեսզի այսուհետև մենք իրար ճիշտ հասկանանք, պետք է լավ կարդանք ու հասկանանք միմյանց գրառումները և չփորձենք տաք–տաք եզրակացություններ անել։ Այս հայկական սովորությունը՝ հակադրվել միմյանց, իսկապես դառնում է ազգային ողբերգություն։ Գոնե պարզ բաների՝ մտքերի ու տեսակետների ընկալման մեջ մենք պետք է միմյանց հասկանանք։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 21.02.2007, 16:32:

  11. #26
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մարդիկ, ովքեր համոզված են, որ իրենց գիտական հնարավորությունները լավագույնս կարող են իրականացնել արտերկրում, ապա, կարծում եմ, գիտությունը իսկապես սահմաններ չունի, և <<գնալու>> հնարավորությունը պետ ք է օգտագործել: Եվ թող չասեն, թե <<իսկականան հայրենասերը նա է, ով իր երկրում է հարստացնում համաշխարհային գիտության բանկը>>: Էս փոքր երկրագնդի յուրաքանչյուրը պետք հնարավորություն ունենա ապրել այնտեղ, որտեղ վերջինս կկարողանա լավագույնս իրագործվել: Սա մի գուցե ժամանակավրեպ է հնչում ժամանակակից նեոհայրենասիրության և փսեվդոհայրենասիրության դիրքերից, այնուամենայնիվ, սա տեսակետ է, որը իրավունք ոնի գոյություն ունենալու:

  12. #27
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Ինչքան հասկացա հարցն ի սկզբանե տաղանդավորների գնալու կամ մնալու մասին էր, ոչ թե ընդհանրապես:
    Ասված ա. մի թաղիր տաղանդը հողում:
    Նշանակում ա` եթե մարդն օժտված ա, դա պետք ա մի բանի ծառայի` իր եւ համընդհանուր բարօրության համար:
    Եթե երկիրդ քեզ չի տալիս դրա հնարավորությունը, ու ստիպված ես լինելու ճզմել տաղանդդ, որ ժամանակդ ու էներգիադ սպառես օրվա հացը վաստակելու համար անհրաժեշտ ինչ-որ գործով, դրանից ինչ օգուտ:
    Մյուս կողմից էլ, երբ մեր տաղանդավորը հռչակվում ա դրսում, մենք` հայերս, անկեղծ հրճվում ենք, բարձրաձայնում իր “մեծ ծառայությունը” մերզ ազգին, մենակ նրա համար, որ “յան”-ով անունը աշխարհի “հզորների” ցուցակում ա:
    Սակայն մի ուրիշ կողմից էլ, ցավոք, չենք տեսնում Արշակի նշած ծառայությունը` իսկականը, որ շնորհաշատը սուսուփուս, աննկատ մատուցում ա հենց բուն հայրենիքին` քայլ-քայլ, մասնիկ-մասնիկ դնելով վաղվա հույսի հիմքերը: Թեև այդ մնալու ընտրությունը անձնական պատճառներով ա թելադրվում, ու այն չէի համարի ինքնազոհություն հանուն ազգի կամ չգիտեմ ինչ շահերի: Նա գիտի ու պահպանում ա իր անձնականի հարմոնիան, ինչը բնականոն դառնում ա իմպուլսիվ ծառայություն իր ընկերոջը, մտերիմին, բարեկամին` ազգին:
    Բայց միեւնույն ժամանակ էլ, մեկ ուրիշի անձնական պահանջները կարող են լինել տարբեր, ու սեփական տաղանդի ռեալիզացիան հարմարավետ դրսում նա տեսնի ա նույնքան պարտադիր, որքան բնական: Ու ինչու՞ ոչ:

  13. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    մենք պետք է միմյանց հասկանանք։
    Շնորհակալություն եմ հայտնում ,այս թեման բացելու համար,որի պատճառով ես ակումբի անդամ դարձա:Այստեղ սկսել և այստեղ էլ ուզում եմ ավարտել «գործունեությունս» ֆորումում:
    Ոմանք կարծում են ,թե հայրենիքը լքողներն արժանապատվություն չունեն ինչ պատճառով էլ որ լինի:Առաջարկում են մնալ ու պայքարել,սակայն երեխաներն էլ գիտեն ,որ պայքարելու համար զենք է պետք ու եթե մյուս ազգերին Զենք է պետք թշնամու դեմ պայքարելու ,ապա մեզ ,հզոր պետություն ստեղծելու համար զ ենք է պետք է միմյանց դեմ պայքարելու համար:
    Այդ արժանապատիվ մարդիկ պետք է միջոցներ փնտրեն ու գտնեն ,խոսքերով ոչնչի չեն հասնի:
    Ինձ համար այդ զենքը բարձրագույն կրթություն ստանալն է:Իմ պարտքն է հայրենիքիս հարուստ մշակույթն ու պատմությունը ներկայացնել ու բարձր պահել Հայաստանի անունն սփյուռքում :
    «Դուք» գրելաձևս իր մեջ մի նուրբ ակնարկ ուներ այն է-որ մենք միմյանց հետ միքիչ հարգանքով խոսենք և կայուն պետություն ստեղծելու համար հենց այդտեղից էլ պետք է սկսենք:ԵՎ վերջում ,Philosopher,թու՛յլ տու ր ևս մեկ անգամ հիացմունքս արտահայտեմ դու շատ լավ ես տիրապետում մեր մայրենի լեզվին ու կարողանում ես ներկայացնել նրա ողջ գեղեցկությունը:
    Ճիշտ է,յուրաքանչյուր ինքնակայացած հայ Փոքր Մհեր է ,բայց ըստ մեր էպոսի նա միևնույնն է փակվում է քարանձավում,և այդ պտմությունն հենց այնպես չի գրված:

    Մնաք բարով սիրելի՛ հայրենակիցներ

  14. #29
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Ամենալավ ձևը՝ գնալ,բայց ստեղ ծանոթներ,բարեկամներ ունենալնա,որ ասենք 1-2 տարին մեկ գաս,տեսնես,յանի չկտրվես Հայաստանից,բայց արտասահմանում ապրես,մասնավորապես՝ Լոս կամ Մոսկվա:Բայց,գնաս,եթե քիչ թե շատ նորմալ պայմաններ են լինելու,ոչ թե գնաս Մոսկվա ապելսին ծախես:

    պ.ս.ամենալավ ձևերից գնալու՝ Գարիկ Մարտիրոսյաննա,որ աստղա,բայց գալի-գնումա ստեղ ու հայա:

  15. #30
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մնալ, քանի չես հասել ծայրահեղության, հասնելու դեպքում էլ գնալ՝ գալու ու լավին նպաստելու նպատակով:

    Բայց մինչև ծայրահեղություն շաաատտ երկար ճանապարհա, մի քիչ էլ մարդու կամքիցա կախված:

    ՄՆԱԼ,ՄՆԱԼ,ՄՆԱԼ,ՄՆԱԼ,ՄՆԱԼ,ՄՆԱԼ,ՄՆԱԼ,ՄՆԱԼ!
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. օտար մնալ կամ մոտենալ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 28.02.2017, 01:11
  2. Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է մնալ լարված
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.11.2010, 12:49
  3. Մնալ մեկի հետ՝ խղճահարությունից դրդված
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.03.2008, 20:15
  4. Հայ Լինել.. Հայ Մնալ..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.06.2007, 10:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •