Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
...բայց Հայաստանն երբեք չեմ մոռանա ու երևի մի օր վերադառնամ ,երբ Փոքր Մհերն քարանձավից դուրս գա:
Ամեն ինքնաիրականացած հայ ինքը Փոքր Մհեր է, քանի որ իր մեջ կրում է ու, ամենակարևորը, բացահայտում է այն մեսսիջը, որն ուղղված է աշխարհին։ Ոչ թե պետք է սպասել Փոքր Մհերին, այլ ինքնաբացահայտվել, բացահայտել սեփական հոգու ու գիտակցության ողջ գեղեցկությունն ու խնդիրները, դրանք դնել աշխարհի առաջ ու ասել. ecce homo, և դա կլինի Մհերի դուրս գալն ու հաղթանակը։ Մարդկայինի հաղթանակը այն միակ հաղթանակն է, որը չի լինում այլ որևէ բանի պարտության հաշվին։