User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնա՞լ, թե՞ մնալ

Քվեարկողներ
51. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գնալ

    10 19.61%
  • Մնալ

    24 47.06%
  • Դժվարանում եմ պատասխանել

    17 33.33%
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Գնա՞լ, թե՞ մնալ

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Նույն հարցի առաջ եմ կանգնած:
    Մի կողմից մտածում եմ մնալ ու օգնել ազատ, անկախ ու ամենակարևորը ժողովրդավարական սկզբունքներ ունեցող մարդկանց, փոխել Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի վեր ու դեպի այդ սկզբունքներ, մյուս կողմից տեսնում եմ օր-օրի բթացվող ու սահմանափակվող մեծամասնության անհույս վիճակը ու ցանկություն է առաջանում փախչել այս տարածքից, ինքնակամ խեղդվողների հետ միասն չխեղդվելու համար: Բայց դե մեկա, էն փոքր լավ մասը ինձ պահում է... Մի քանի ամիս ունեմ մտածելու, տեսնենք...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.11.2013, 00:28:

  2. #32
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Չգիտեմ մինչև էս ով ինչա ասել բայց հիմա ես հաստատ գիտմեն որ надо валить ու ինչքան շուտ ենքանլավ քո համար , կործանվող երկիրա էսի, փախեք փրկվեք ով հնարավորություն ունի, ով էլ չունի ցավակցում եմ
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  3. #33
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մեջբերում Դիտորդ Վերլուծաբան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ մինչև էս ով ինչա ասել բայց հիմա ես հաստատ գիտմեն որ надо валить ու ինչքան շուտ ենքանլավ քո համար , կործանվող երկիրա էսի, փախեք փրկվեք ով հնարավորություն ունի, ով էլ չունի ցավակցում եմ
    Շատ եմ լսել այսպիսի մտքեր: Նույնիսկ չգիտեմ էլ գնալ, թե մնալ Բայց ես կուզենայի, որ ամեն մեկս, մի քանի տողով թեկուզ, գրեինք, թե ինչը կամ ով է մեզ ստիպում, որ մեր մեջ առաջանան գնալու մտքեր: Էտ ամենից առաջ ես ինքս առանց ոչ մի կոմպլեքսների կասեմ, թե ինչից եմ ուզում հեռանալ: Ամենա կարևոր բանը, որ ուղղակի տանել չեմ կարողանում, դա մեր հասարակության այն շաբլոն , նողկալի երևույթներն են որոնք համարձակվում են իրենց մարդ կոչել : Նրանք ամենուր են, ինչպես ասվում էր հայտնի Մատրիցա ֆիլմում, խանութ գնալիս նրանցից կան, բակում կան, համալսարանում կան, տրանսպորտում կան, նույնիսկ շենքում և մի խոսքով ամենուրեք: Չգիտեմ քանի թերթ կարելիա գրել և նկարագրել այդ հասարակության տականքներին... բայց պետք չի, ինձ թվումա ամեն մեկս մեր համար պարզեցինք այդ մարդկանց էությունը: Երկրորդ պատճառներից է մեր առօրյա կյանքը, որը սերտ կապված է վերը նկարագրված զզվանքների հետ: Հիմա հարց է առաջանում. արդյո՞ք հնարավոր չի ազատվել նրանցից և մեր էս տուվթա հասարակարգից, այլ ոչ թե թողնել և փախչել...
    Այս թեմայով դեռ էլի բաներ ունեմ գրելու, բայց ամեն ինչ իր հերթին
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  4. #34
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս այլընտրանքը կա. գնալ, թե մնալ:
    Թեմային ավելացվում է հարցում, ընդ որում՝ քվեարկություն բաց է՝ ակումբի անդամներից յուրաքանչյուրի դիրքորոշումը և ընդհանուր տրամադրությունները միաժամանակ պարզելու նպատակով։ Հարցը մնում է խիստ ակտուալ, հատկապես նախընտրական այս օրերին, երբ ոմանք կարող են հավատալ այս կամ այն կուսակցությանը կամ շարժմանը ու նոր հավատով լցվել երկրի ապագայի նկատմամբ, իսկ ոմանք էլ կարող են այս ամենում տեսնել հնի կրկնությունը ու ավելի համոզվել, որ գնալը միանգամայն տրամաբանական ելք է՝ անձամբ իրենց համար կամ այն մարդկանց համար, ովքեր իրենց անհատական ճակատագրի այդպիսի, ըստ էության, բեկումով, կարող են արդյունքում լուրջ գիտական, մշակութային արժեքներ ստեղծել։

  5. #35
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Չգիտես ինչու կարծում էի, որ ես այս թեմայում գրել եմ: Համառորեն կողմ եմ մնալուն: Խնդրում եմ ինձ չասեք, «չես գնացել չգիտես»: Լավ էլ գնացել եմ ու հնարավորություն ունեմ ցանկացած երկիր գնալու: Ես նախընտրում եմ իմ հայրենիքը: Եթե աշխատանքի առումո՞վ եք ասում, որ այնտեղ լավ է, ապա այնտեղ աշխատավարձը 7-8 անգամ ավելի բարձր է, համաձայն եմ՝ մեծ թիվ է, բայց դրան զուգահեռ ընդհանուր կյանքն էլ է թանկ այստեղի հետ համեմատած՝ մոտ 7-8 անգամ: Ստացվում է, որ նույնն է այնտեղ, թե այստեղ գումարային առումով: Հիմա ձեզ ասեմ այն մնացած տարբերությունները, որոնք են արդար, օրենքներով շարժվող «կարգին» պետություն: Հայաստանը ցավոք, չունի այդպիսի եդեմական հանգստություն: Ի տարբերություն Հայաստանին՝ Երևանին, այլ երկրներում գրեթե անհնար չէ, աշխատանքից հետո՝ երբ արդեն մութն ընկնում է, գնալ դուրս զբոսնելու կամ ինչ-որ մի սրճարան նստելու: Չնայած նրանց ոստիկանություն գիշերները քրտնաջան աշխատանքներ է անում, որ ինչ-որ միջադեպից խուսափեն. ընդհանուր առմամբ խոսքս մայրաքաղաքաների մասին է: Երևանում այդ ամենը հնարավոր է, առանց որևէ վախի:
    Եվ ամենակարևորն այն է, որ կտրվում ես քո ընկերներից և գնում ես նոր ընկերություն, աշխատանք, երբեմն ընտանիք ձեռք բերելու: Սխալ է:

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Չգիտես ինչու կարծում էի, որ ես այս թեմայում գրել եմ: Համառորեն կողմ եմ մնալուն: Խնդրում եմ ինձ չասեք, «չես գնացել չգիտես»: Լավ էլ գնացել եմ ու հնարավորություն ունեմ ցանկացած երկիր գնալու: Ես նախընտրում եմ իմ հայրենիքը: Եթե աշխատանքի առումո՞վ եք ասում, որ այնտեղ լավ է, ապա այնտեղ աշխատավարձը 7-8 անգամ ավելի բարձր է, համաձայն եմ՝ մեծ թիվ է, բայց դրան զուգահեռ ընդհանուր կյանքն էլ է թանկ այստեղի հետ համեմատած՝ մոտ 7-8 անգամ: Ստացվում է, որ նույնն է այնտեղ, թե այստեղ գումարային առումով: Հիմա ձեզ ասեմ այն մնացած տարբերությունները, որոնք են արդար, օրենքներով շարժվող «կարգին» պետություն: Հայաստանը ցավոք, չունի այդպիսի եդեմական հանգստություն: Ի տարբերություն Հայաստանին՝ Երևանին, այլ երկրներում գրեթե անհնար չէ, աշխատանքից հետո՝ երբ արդեն մութն ընկնում է, գնալ դուրս զբոսնելու կամ ինչ-որ մի սրճարան նստելու: Չնայած նրանց ոստիկանություն գիշերները քրտնաջան աշխատանքներ է անում, որ ինչ-որ միջադեպից խուսափեն. ընդհանուր առմամբ խոսքս մայրաքաղաքաների մասին է: Երևանում այդ ամենը հնարավոր է, առանց որևէ վախի:
    Սասու՛ն, գրածներիդ հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, բայց ես ուզում եմ գնալ: Այստեղ հարցն ուրիշ է: Ես որպես բժիշկ Հայաստանում չեմ կարող աճել, չեմ կարող միջազգային մակարդակի մասնագետ դառնալ: 9 տարի սովորելուց հետո պետք է բավարարվեմ ամիսը 30-40 000 դրամ աշխատավարձով, եթե, իհարկե, աշխատանք գտնեմ: Մինչդեռ արտերկրում, հավատացնում եմ, բժշկի աշխատավարձը շա՜տ ավելի բարձր է, և հնարավոր է բարեկեցիկ կյանքով ապրել: Էլ չեմ ասում, որ այնտեղ հնարավոր է աճել, դառնալ միջազգային մակարդակի մասնագետ: Մեր բուհում մեզ ուղղակի բթացնում են: Չեմ ասում, թե գիտելիքներ չեն տալիս, բայց բթացնում են, հիմնականում հնարավորություն չեն տալիս, որ ուսանողն իր սեփական խելքով մտածի, վերլուծություններ անի:

  7. #37
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնալ, թե մնալ

    Մնալ!
    Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 06.05.2007, 10:31:
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  8. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնալ, թե մնալ

    Մնալ!
    Է՜հ, Մեսրոպ ջան, մինչև անցյալ տարի ես էլ էի կարծում, թե պետք է մնալ: Իմ կուրսեցիների մեծ մասն էլ էին այդ կարծիքին, ամեն մեկն իր երազանքն ուներ: Երբ հասանք չորրորդ կուրս, մեր աչքերը վերջապես բացվեցին. հասկացանք, որ Հայաստանում մասնագետ չենք դառնալու: Եվ հիմա ամեն մեկը դրսում սովորելու և աշխատելու հնարավորություն է փնտրում:
    Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 06.05.2007, 10:32:

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Պետք է սովորել դիֆերենցվել: Գտնել քո սոցիալական-մտավոր խավին: Կառուցել անանցանելի պարիսպներ, եվ... ապրել:
    Այդպիսի անկլավներ կառուցելու համար Հայաստանում նախ պետք է լիքը բաներ քանդել... , ու հետո ուշադիր հետեվել որ անկոչ բնակիչներ չհայտնվեն :
    Պարիսպներ կառուցելը բավականին ժամանակատար է:

    Դրսում դրանք կառուցված են: Մնում է միմիայն ճիշտ հաշվարկել ու գտնել քո անկլավին, ու ինտեգրվել:
    Մնալու դեպքում ՝ ռիսկը շատ մեծ է, որ էներգետիկ պաշարներտ սպառվեն, կամ հայի համար սովորական դարձած ֆորսմաժոռը սրբի ամեն ինչ տանի:
    Գնալու դեպքում ՝ անխուսափելի- կարոտ, հիշողություններ, օտարության անխուսափելի զգացում...
    Ճիշտ է երևի միջին մի տարբերակ : կես այստեղ ... կես այնտեղ
    Նման Դոստաևսկուն ... Կամ մեր հայերից շատերին: Օրինակ - դաշնակահար Արթուր Փափազյան, երգչուհի Արաքս Դավթյան... կամ մեր ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանի տարվա մեջ որոշ մասը Հավյան կղզիներում, որոշ մասը ՀՀ-ում բնակվող ընտանիք :
    Սակայն կա նաև Տոլստոյի տիպաժը, որը դիմանում ու արարում է

    Էս հարցը բավականին անձնական է, կախնած է անձի հատկանիշներից ու ունեցած բազայից: Ու էստեղ հաստատ չկա թույլի ու ուժեղի հաշիվ: Ամեն մարդ ունի իր ռեսուրսները: Ու եթե դրանք պետք է համեմատել, ապա միավորների հաշվարկը անպայման դա պետք է արվի մաքսիմալ մեծ ժամանակային ինտերվալի մեջ:

  10. #40
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Իմ անձնական դիրքորոշումն այս պահին մնալն է: Սակայն լրիվ հասկանում եմ հակառակ դիրքորոշում ունեցողներին: Ասեմ, որ և մնալն է դժվար և գնալը: Ինձ համար ավելի լավ է մնալ Հայաստանում ու գիտակցել, որ ես մի մասն եմ այս երկրի, որ իմ ներդրումն ունեմ այս երկրի կառուցման մեջ, որ իմ հարազատների կողքին եմ, որ ինչքան էլ զզվելի լինի այսօրվա իրականությունը, ինչքան էլ չաղ ու բութ դեմքեր տեսնեմ ամենօր, գիտեմ, որ կարող եմ մի երեկո հավաքվել ընկերներիս հետ, գարեջուր խմել և խոսել այն լեզվով, որով առաջին բառերս եմ ասել… էս ինչ լացակումած ստացվեց loool Շատ եմ մտածել այս ուղղությամբ, շատ ծանոթներ ունեմ, որ գնացել են , բոլորնել այս կամ այն չափով հաջողված մարդիկ են, բայց հենց խոսում են կարոտից … Շատ ծանր է: Բոլորը մի բան են ասում. «մեր համար շատ դժվար է, բայց մեր երեխաների համար լավ կլինի»: Իսկ ես ուզում եմ, որ իմ երեխաների համար լավ լինի Հայաստանում: Բաաաաայց երկրի ներսում փակվելն էլ մի բան չի: Կարծում եմ իդեալական դեպքում պետք է վերադարձողների թիվը մեծ կամ հավասար լինի գնացողների թվից: Իսկ դրա համար որոշակի պայմաններ են պետք… կարծում եմ սա արդեն ուրիշ թեմա է:

  11. #41
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Իմ կարծիքով, ամեն մեկը պետք է ապրի իր հայրենիքում, ես երբևէ չեմ կարող պատկերացնել ինձ՝ մի այլ երկրում բնակվելիս: Արտասահմանում ճամփորդել, սովորել, աշխատել, զվարճանալ.... այդ ամենն իհարկե պետք է մարդու բնականոն կյանքի մի մասը կազմեն, սակայն գնալ ու մնալը չեմ ընդունում:

  12. #42
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնալ, քանի չես հասել ծայրահեղության, հասնելու դեպքում էլ գնալ՝ գալու ու լավին նպաստելու նպատակով:

    Բայց մինչև ծայրահեղություն շաաատտ երկար ճանապարհա, մի քիչ էլ մարդու կամքիցա կախված:

    ՄՆԱԼ, ՄՆԱԼ, ՄՆԱԼ, ՄՆԱԼ, ՄՆԱԼ, ՄՆԱԼ, ՄՆԱԼ, ՄՆԱԼ!
    Հեսա բանակից կգաս, ու հետո կնայենք, երեխաներիդ հնարավորությանհ դեպքում կուղարկես այս երկրից, թե կթողնես այստեղ :
    Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 24.11.2007, 15:20:
    Лучше Гор могут быть только Горы.

  13. #43
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Ես որ վիզ եմ դրել գնալ,որ փող աշխատեմ,համ էլ հետքքրքիր ա ուրիշ ժողովուրդ,ուրիշ երկիր տեսնելը:Բայց հնարավորության դեպքում անպայման կվերադառնամ:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  14. #44
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Ես որ վիզ եմ դրել գնալ,որ փող աշխատեմ
    Բայց ես քեզ խորհուրդ կտայի փող աշխատելու միտքը առաջին պլանից դուրս մղեիր, ու ավելի շատ մտածեիր, թե քեզ ո՞վ է երկրում ժամանակավոր մնալու իրավունք տալու:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  15. #45
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնա՞լ, թե՞ մնալ

    Մեջբերում Մարիաննա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես քեզ խորհուրդ կտայի փող աշխատելու միտքը առաջին պլանից դուրս մղեիր, ու ավելի շատ մտածեիր, թե քեզ ո՞վ է երկրում ժամանակավոր մնալու իրավունք տալու:
    Չէ իմ մոտ ուրիշ ձև ա:Ես գիտեմ են ուղին,որով ուզում եմ անցնել:Ծրագիրը կա,եթե կարողանամ իրագործել դրա հետ պրոբլեմ չի լինի:
    Շատերի խնդրելով են վիզա սարքում ու տանում ստեղից:Չեմ ասում որ ուզում եմ ինձ էլ խնդրեն:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. օտար մնալ կամ մոտենալ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 28.02.2017, 01:11
  2. Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է մնալ լարված
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.11.2010, 12:49
  3. Մնալ մեկի հետ՝ խղճահարությունից դրդված
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.03.2008, 20:15
  4. Հայ Լինել.. Հայ Մնալ..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.06.2007, 10:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •