Դե երևի պտի գրեր ասնեք «ատում եմ ամեն ինչ, ատում եմ բոլորիդ, ատում եմ Յահվե ձեր աստծուն, էտ սաղ հրեամասսոնական խաղեր են: Ջհուդներ:» Ու կողքն էլ մի 2 հատ քիմիական բանաձև, որտեղ ապացուցում ա, որ ատում ա բոլորին:
Հինատա, տրամադրվածությունը շատ լավն ա, ուղղակի փորձիր ավելի շատ կարդաս, որ գրելուց տեխնիկադ զարգանա: Դա շատ մեծ դեր ա կատարում: Չնայած սա այնքան էլ ստեղծագործություն չէր, քան հույզերի արտահայտում:
Չէ, ժող, իսկականից, չարժի կրքեր թեժացնել։
Մի կողմից, ահագին հասուն մարդիկ են քույրերը, չարժի նրանց որակել երեխա։ Դրա համար՝ ըստ իս, իրենց հնարավորությունները, ըստ իս, ավելին են, քան այս գրառումը։
Մյուս կողմից, ինչ եք առաջարկում՞ Բացել հատուկ բաժին երեխաների համար ու նրանց ստեղծագործությունները գնահատել "Ապլես բալես" չափանիշներով՞ Մի հատ էլ մսուր խումբ ամենափոքրերի համար, ովքեր դեռ գրել չգիտեն....
Աղջիկները շուտով մեծ մարդ են դառնալու, կարծքում եմ առողջ, բայց անպայման ԱՌՈՂՋ, քննադատությունը նրանց կօգնի ավելիին հասնել։ Արհեստականորեն պետք չի նրանց երեխաների կատեգորիա գցել... դե բնականաբար՝ էդքան խորը փիլիսոփայական իմաստներ էլ կարիք չկա փնտրելու....Թե չէ սենց կարող ա իսկականից անցնեք բանաձևերի։
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.08.2010, 16:19:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Սա շատ նման է ազատ շարադրության տրված թեմայով… Ինձ այդ երիտասարդը, չեմ ուզում ասել՝ պատանին, շատ դուր եկավ… Հրաշալի է, մտածված… Ունի լավ ապագա…
E-la Via (03.08.2010), Mark Pauler (03.08.2010), Գեա (03.08.2010)
Հինատա ջան, գրվածքիդ մեջ այնքան բարություն կար, որ շարժեց սատանաների նախանձը:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Լավ այն մի գրառումս ջնջեցիք, բայց այս գրառումը ինձ թվում է պետք է թողեք, որովհետև սա մեր վերջին գրառումն է ակումբում և վերջին այցելությունը, որովհետև ես գտնում եմ,որ կան շատ մարդիկ, ովքեր բուժվելու կարիք ունեն և նորմալ դաստիրակություն չեն ստացել և իմ մանկական, ջինջ գրառումը այդպիսի հիվանդագին քննադատումներ ունենալու իմաստ ու պատճառ չկար, դուք ինձ չհասկացաք և ես գտնում եմ, որ այս ակումբ իմ այցելությունը ուղղակի անիմաստ ժամանակի կորուստ է: Շնորհակալություն այն մարդկանց ովքեր ինձ հասկացան, շնորհակալություն իմ ընկերներին, իսկ ինչ վերաբերվում է ձեզ հարգելի մոդերներ, ձեզ և ձեր ակումբին ցանկանում եմ երկարակեցություն, բայց մի առաջարկ ունեմ, առաջարկում եմ վտարել որոշներին և վերջին խնդրանքս փակեք թեման եթե ուզում եք, բայց գրառումս չջնջեք:
Բարով մնաք:
terev (03.08.2010)

Ես կարծում եմ, որ այդ գրառումդ իմ այս գրառման հետ միասին կջնջվի
Հինատա, ես ձևականություն չեմ անի, ստեղծագործությունդ չեմ հավանել՝ որպես ասենք պատմվածք: Բայց ես բարձր եմ գնահատում, որ դու ինքդ այդ մասին առաջին գրառմանդ մեջ գրել էիր: Որպես օրագրային գրառում, որպես պարզ ու անկեղծ մտքերի շարադրանք, լավն է:
Հիմա մնացյալի մասին: Թեմայում իսկապես կա անառողջ ու հիվանդ քննադատություն: Առաջարկում եմ ու խորհուրդ տալիս դա սրտիդ մոտ չընդունել: Ի վերջո հաշվի առ, որ գործ ունենք գերկոմպլեքսավորված մարդկանց հետ: Ու հաստատ նրանք արժանի չեն, որ դու իրանց պատճառով թողնես ու հեռանաս մի հարթակից, որտեղ ունես քո նկատմամբ լավ տրամադրված մարդիկ, ում հետ, մասնավորապես, ունես լավ հարաբերություններ: Սա այսպես, այս պահին ոչ իբրև ադմինիստրատորի, այլ ասենք ավագ եղբոր խոսք:
հ.գ. թեև գրում եմ դու-ով, բայց դիմում եմ երկուսիդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
A.r.p.i. (03.08.2010), Ariadna (03.08.2010), Jarre (03.08.2010), Kita (03.08.2010), Life (03.08.2010), VisTolog (03.08.2010), Yellow Raven (03.08.2010), Yevuk (03.08.2010), Գաղթական (20.08.2010), Գեա (03.08.2010), Դեկադա (03.08.2010), Երվանդ (03.08.2010), Հարդ (03.08.2010), Մանուլ (03.08.2010), Սամսար (03.08.2010)
Հինատա ջան շատ սիրուն մտքեր ես գրել, ճիշտ ա որպես ստեղծագործություն չեմ կարա ասեմ հզոր ա, բայց եթե տարիքդ հաշվի առնենք հաստատ վատը չի, ուշադրություն մի դարձրա զանազան կոմպլեքսավորված մարդկանց գրածներին, դու էլ քուրիկդ էլ լավն եք, ու ձեր տեղը նվաճել եք Ակումբում:
Գեա (03.08.2010)

Մոդերատորական. թեման փակվում է մոդերավորման նպատակով:
Chuk (03.08.2010), Yellow Raven (03.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ