User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հուշը.....

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուշը.....

    Հուշը

    Աչքիս առաջ էքսկավատորի մի հրվածից փուլ եկավ այն պատը որտի տակ քնել եմ տարիներ շարունակ.....
    Մի ցուրտ զգացում եկավ, որ մի հուշ էլ ոգեղենացավ, մի հուշ էլ կտրվեց իրականից.....
    Վերջին տարիներին, երբ այցելում էի տատիս տուն, մտովի փռում էի տան մեջ իր հետ կապված հուշերը հին լուսանկարների ալբոմի պես ու ստեպ-ստեպ ժպտալով վերադասավորում էի....

    Հուշը....
    Տանը դրված իրերը.... այն կուժը, որի փորի վրա մի մեծ ճաք կար, հիմա արդեն հուշերի խտացում է: Որովհետև իրերը հավատարիմ են մեզ այնքան, որքան մենք ենք հավատարիմ նրանց: Միշտ մենք ենք նրանց լքում: Լավագույն դեպքում նետում ենք ձեղնահարկ: Եթե ուշադիր նայում ես` ձեղնահարկում այնքա՜ն հուշեր կան փոշու մեջ թավալվող, այնքա՜ն խտացած երջանկություն......

    Բայց այնուամենայնիվ` հուշը....
    Այն ամենուր է քո մեջ, քո տան հիշողությունների մեջ: Սենյակիդ դասավորության մեջ, որտեղ աներևույթ կերպով նշված է քո տեղը աթոռի մաշվածությամբ, սեղանի դիրքով, լամպի լուսավորությամբ, և այն միակ անկյունագծով, որը քեզ հնարավորություն էր տալիս մոտենալ սեղանին: Եվ ամեն անգամ մտովի ներս մտնելիս դու բնազդաբար գնում ես հենց նույն այդ անկյունագծով: Պատից` արծաթյա հին շրջանակի մեջից քեզ է ժպտում մի երեխա....

    Քո ամեն հուշ կրում է քո հոգու սպիները: Իսկ հուշերդ ավելի հաճախ իրերի վրա են դրվում: Սակայն իրերը երբեմն փշրվում են, ինչպես մանկության քո տունը: Բայցևայնպես նրանք քեզ պատմում են մի բանի մասին, որ ոչ ոք չի կարող պատմել....

    Մանկության խաղալիքներդ հիշելիս (հատկապես այն մեկը, որին առանձնահատուկ էիր սիրում) սիրտդ կծկվում է, որովհետև այդ խաղալիքը քեզ միշտ մխիթարել է և ուղեկցել ինպես հաճույքների, այնպես էլ տխրության պահին:

    Հուշը....
    Հուշերը գտնվում են քո ամենածածուկ էության մեջ ու կերտում են քո կյանքի բարոյականությունը: Որովհետև նրանք հիմնականում խոսում են քեզ հետ քո կյանքում եղած ամենադրականի մասին: Դրանք քո գոյության համառոտագրություններն են, առանձին դրվագներ, որոնք դու ինքնաբերաբար միացնում ես կյանքի մասին ունեցած գիտելիքներիդ:

    Կանգ առ երբեմն, վերանայիր դրանք հանգիստ, զինվիր դրական լիցքերով...Սակայն հուշերից մի պահանջիր, որ երջանիկ դարձնեն քեզ: հարցրու նրանց թե ինչքանով ես դու երջանիկ, կամ ինչու երջանիկ չես....
    Նրանք քեզ կբացատրեն, գուցե նույնիսկ ասեն, որ դու հիմա էլ երջանիկ ես, կամ գոնե, որ երջանկությունն անհնարին չէ.....

    Հուշը....

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՈՒՇԸ....

    Պահիր հուշը քո թանկ
    Նրա խորքերում
    Սրբություններիդ ձայներն են ապրում,
    բույրերն են ապրում սրբություններիդ....

    Ու վերապրումի թրթռումներով
    Զգո՜ւյշ ընկղմվիր խորքերը նրանց
    Եվ քո օրերի քայլերգը հյուսիր
    Այնտեղ անթեղված լույսով սրբագույն....

    Պահիր հուշը թանկ,
    Ինչպես պահում են լուսանկարը....
    Կորցրած զավակի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.07.2010), Chilly (31.07.2010), E-la Via (31.07.2010), Nadine (10.08.2010), Nare-M (31.07.2010), rainbow (31.07.2010), Sambitbaba (04.08.2013), Tig (31.07.2010), Անամնիսիս (31.07.2010), Արևածագ (31.07.2010), Արևհատիկ (31.07.2010), Դեկադա (31.07.2010), Նաիրուհի (11.10.2010), Նիկեա (04.08.2013), Ջուզեպե Բալզամո (31.07.2010), Ռուֆուս (31.07.2010)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրե'ս... Մանավանդ որ «Ստեղծագործողի անկյուն» բաժնի թեմաների քանակը սրանով չսիրածս 666- ից փոխեցիր 667-ի: Ճիշտն ասած, նախորդ մի քանի օրերին այդ թիվը տեսնելիս հույսս էլի քեզ վրա էր: Արդարացրի'ր:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (31.07.2010), Դեկադա (31.07.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրե'ս... Մանավանդ որ «Ստեղծագործողի անկյուն» բաժնի թեմաների քանակը սրանով չսիրածս 666- ից փոխեցիր 667-ի: Ճիշտն ասած, նախորդ մի քանի օրերին այդ թիվը տեսնելիս հույսս էլի քեզ վրա էր: Արդարացրի'ր:
    .
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս առաջ էքսկավատորի մի հրվածից փուլ եկավ այն պատը որտի տակ քնել եմ տարիներ շարունակ.....
    Մի ցուրտ զգացում եկավ, որ մի հուշ էլ ոգեղենացավ, մի հուշ էլ կտրվեց իրականից.....
    Վերջին տարիներին, երբ այցելում էի տատիս տուն, մտովի փռում էի տան մեջ իր հետ կապված հուշերը հին լուսանկարների ալբոմի պես ու ստեպ-ստեպ ժպտալով վերադասավորում էի....

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո ամեն հուշ կրում է քո հոգու սպիները: Իսկ հուշերդ ավելի հաճախ իրերի վրա են դրվում: Սակայն իրերը երբեմն փշրվում են, ինչպես մանկության քո տունը: Բայցևայնպես նրանք քեզ պատմում են մի բանի մասին, որ ոչ ոք չի կարող պատմել....

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուշը....
    Հուշերը գտնվում են քո ամենածածուկ էության մեջ ու կերտում են քո կյանքի բարոյականությունը: Որովհետև նրանք հիմնականում խոսում են քեզ հետ քո կյանքում եղած ամենադրականի մասին: Դրանք քո գոյության համառոտագրություններն են, առանձին դրվագներ, որոնք դու ինքնաբերաբար միացնում ես կյանքի մասին ունեցած գիտելիքներիդ:

    Կանգ առ երբեմն, վերանայիր դրանք հանգիստ, զինվիր դրական լիցքերով...Սակայն հուշերից մի պահանջիր, որ երջանիկ դարձնեն քեզ: հարցրու նրանց թե ինչքանով ես դու երջանիկ, կամ ինչու երջանիկ չես....
    Նրանք քեզ կբացատրեն, գուցե նույնիսկ ասեն, որ դու հիմա էլ երջանիկ ես, կամ գոնե, որ երջանկությունն անհնարին չէ.....
    Վորլդ ջան դուրս շատ եկան հատկապես այս հատվածները … Շատ խորքից են, այն խորքից, որ բոլորս էլ ունենք ու որտեղ ունենք թաքցրած մեր հուշերը:

    Բայց մի բան եմ ուզում ասել, միթե սա ավելի շատ օրագրային գրառում չէ? Ես այն չեմ տեսնում որպես արձակ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (31.07.2010), Sambitbaba (04.08.2013)

  8. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ ջան դուրս շատ եկան հատկապես այս հատվածները … Շատ խորքից են, այն խորքից, որ բոլորս էլ ունենք ու որտեղ ունենք թաքցրած մեր հուշերը:

    Բայց մի բան եմ ուզում ասել, միթե սա ավելի շատ օրագրային գրառում չէ? Ես այն չեմ տեսնում որպես արձակ:

    Միգուցե, Way ջան, չեմ վիճում, սա, ինչպես և "Ցավ"-ը անդրադարձ են.... անդրադարձ են նախկինում գրված չափածոներին և ավելի մանրամասնում, կոնկրետացնում կամ վերաձևակերպում են դրանք....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (31.07.2010), E-la Via (31.07.2010), rainbow (31.07.2010)

  10. #6
    Լիարժեք անդամ Անամնիսիս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր
    Ինձ դուր եկեվ, թեպետ պակաս քան ցավը:Ցավը գլուխգործոց է
    Ստիպեցիր ընկնել հուշերիս մեջ:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (31.07.2010), E-la Via (31.07.2010), My World My Space (31.07.2010), Արևհատիկ (31.07.2010), Դեկադա (31.07.2010), Ռուֆուս (31.07.2010)

  12. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանգ առ երբեմն, վերանայիր դրանք հանգիստ, զինվիր դրական լիցքերով...Սակայն հուշերից մի պահանջիր, որ երջանիկ դարձնեն քեզ: հարցրու նրանց թե ինչքանով ես դու երջանիկ, կամ ինչու երջանիկ չես....
    Նրանք քեզ կբացատրեն, գուցե նույնիսկ ասեն, որ դու հիմա էլ երջանիկ ես, կամ գոնե, որ երջանկությունն անհնարին չէ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.08.2013), Sambitbaba (04.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •