AniwaR (11.11.2010)
Դե երևի չի ուզեցել Հիտլերի հետ ասոցիացվի, դրա համար ա Ադոլֆոյից մենակ Ա-ն թողել
I may be paranoid but no android!
Էդ A-ն անորոշ հոդն ա :
DIXIcarpe noctem
Մենակ էն եմ հիշում, որ ծանոթ,բարեկամ, հարևան սաղ համարիա թե էդ կինոն էին նայում բացի ինձանից: Փոքր ժամանակվանից էլ չէի սիրում էդ երկարատև սերիալները, որ ինչքան գնում, գնում չէին պրծնում:
Մտա էս թեմա, որ գրեի այն, ինչ կկարդաք հաջորդիվ Ամեն դեպքերում ուզեցի հիշեմ ի՞նչգրառումներ եմ արել:
Ուրեմն, էս սերիալում Մեյսոնի պուճուր ժամանակներից էլ են ցույց տալիս` գուցե միայն էս փոքրիկ դրվագն ա: Զարմանալի չէր լինի եթե... եթե դերասանը չլիներ ոչ այլ ոք, քան Լեոնարդո դի Կապրիոն:
Բայց ինչ բոց ա: Սերիալի միջի բոլոր դերասանների միջից մենակ էդ էրեխեն դառավ մեծ, հոլիվուդյան դերասան՝ մյուսները էդպես էլ Սանտա-Բարբարիստ մնացին:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ես էլ էս 2 օրը բռնել, կարդում էի ռուսական վիքիպեդիայում սերիալի սյուժեն: Վա՜յ մամա ջան էդ ինչ աբսուրդ էր: Էդ ինչքան հեշտությամբ ու արագ էին հերոսները սիրահարվում ու սերերին փոխում: Ի՜նչ հաճախ էին բաժանվում ու սպանություններն ինչ հեշտ ու հանգիստ էին կատարվում: Կելլիի ամուսնուն, կամ ընկերոջը սպանում են ու ինքը միանգամից ուրիշի ա գտնում: Չնայած եթե հաշվի առնենք, որ 200-քանի սերիայանոց սեզոնը մի քանի տողով էր նկարագրված, հեչ էլ զարմանալի չի:
Ես տենց էլ չհիշեցի, թե ո՞վ էր էդ կյաժ մազերով տղան: Շատ հնարավոր ա Կելլիի էն օրերի ընկերն էր, երբ Մեյսոնը բեղ-մորուքով էր, (դժվար Ջեֆրին լիներ՝ տեսել եմ իրան, նման չէր ): Հիշում եմ, որ էդ ջահելին շատ էինք սիրում ես ու քույրս, իսկ Կելլիի դեմքը չեմ հիշում պուճուր ժամանակներումս՝ մենակ անունն էր տպավորվել ու հիշվել: Ոչ էլ էն բժշկին հիշեցի, թե ո՞վ էր:
Մի քանի կռիվային տեսարաններ տպավորվել են մեջս:
Մեկում մի հատ մեծ տուրուդմփոց եղավ հանկարծ, մի միջացառման ժամանակ, Կեյտին գցեցին բասեինը, Կռուզն էր բա՜րձր տեղից թռավ՝ կամ ընկավ գոռալով, (չէ, Իդենի հետ հաստատ չեմ շփոթում ): Էդտեղ ես զարմացա, որ մեծ ձյաձյան՝ էն էլ Կռուզի նման ուժեղը կարող ա «աաաա» գոռա անկախ ամեն ինչից:
Բա էս մասը, որ խեղճը լացում ա գոռալով «Ադրիանաաա՜»: Չգիտեմ ինչի ես ու քույրս ծիծաղում էինք: Հետո որ հարցրեցի իրան «Черт возьми ի՞նչ ա նշանակում» (տեսեք, ես էլ էս բանն եմ սովորել)՝ կատակով ասեց «Սատանա վերցրու»:
Հիշում եմ, որ մի սերիայի սկզբում Իդենին մի մեքենայի միջից օդում գլորելով շպրտում են ձյուների մեջ: Հագին էլ տաք-տաք կարմիր վերարկու էր կապյուշոնով, նեղված ակնոցները հանեց ու նայեց մեքենայի հետևից: Նենց կուզեի մի հատ գտնեի էդ ու առաջին պատմածս հատվածը, բայց հաստատ չեմ տանջվի ու ժամեր չեմ ծախսի դրա վրա:
Մի անգամ էլ, երբ արդեն ահագին մեծացել էի մի սերիա տեսա, ինչի մասին вообще գրած չէր վիքիում: Իբր թե Կելլին մեռել ա ու ո՞վ ա մարդասպանը՞՝ Իդենը: Հիշելով խոստովանում՝ պատմում էր Կռուզին ու Կեյտին: Երևի պատահականություն էր:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Աթեիստ (12.02.2016)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էստեղ Սանտա-Բարբարայի пародия-ն էլ կա
Спрут ֆիլմի գլխավոր կերպարի սպանության վրա էլ էին пародия արել, բայց пояему-то տեսանյություն չկա:
Վերջին խմբագրող՝ Smokie: 12.02.2016, 20:14:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ