Իսկ ես արդեն սկսում եմ փոշմանել, որ սերիալը շատ քիչ եմ տեսել![]()
Չունեմ
![]()
![]()
Մի քիչ էլ կենսագրություն - Իհարկե Մեյսոնի դերասանի:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 31.07.2010, 13:28:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rhayader (31.07.2010)
Մենք մի հարևան ունեինք, Բաքվից էին եկել. ասում էր, որ էդ փախփախի ժամանակ էլ ինքնաթիռի մեջ սաղ Սանտա Բարբարա էին նայում:
Հիմա տեսնում ես? Kyahi ջան ինչ մեծ բան ես կորցրել
---------- Ավելացվել է՝ 14:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:30 ----------
Դե էդ էն սերիաներն էին, որ հլը թրաշ չէր պահել, իմ տեսած վերջինների մեջ ահագին մորուք ուներ, կարողա? էդ վախտ Ջուլիան էր մահացել:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Սամսար (31.07.2010)
Ոնց էի սիրում էս սերիալը, ամեն օր տատիկիս հետ նստում նայում էի:
Ամենաշատը հագուստներն էին դուրս գալիս, անհամբեր սպասում էի թե երբ պիտի մեծանամ, որ իրանց նման հագնվեմ: Մի հատ էլ բացասական կերպար կար` Ռոբերտ Բար, շատ հմայիչ տղամարդ էր, իրան էի շատ հավանում:
Նենց կուզենայի մի անգամ էլ ցույց տային:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Մոդերատորական. Թեման բացելու առաջ համոզվեք, որ ճիշտ բաժնում եք բացում: Թեման տեղափոխվում է Սերիալներ բաժին:
I may be paranoid but no android!
Սանտա-Բարբարա...1989թ-ից սկսած նայել եմ մի քանի տարի, նույնիսկ մի ժամանակ երբ ցերեկներն էին ցույց տալիս, դպրոցից գալիս էի տուն, մամաս պատմում էր, թե էդ օրվա սերիալում ինչ ա եղել
Ամենաշատը Ջինային ու մարդուն էի սիրում, ախմախ կերպարներ էին![]()
I may be paranoid but no android!
Rhayader (31.07.2010)
Վերջին խմբագրող՝ Rhayader: 31.07.2010, 14:51:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Չեք պատկերացնում էս թեման իմ մոտ ինչքան մանկական քաղցր հուշեր ա արթնացնում
Ի դեպ Սանտա-Բարբարայի շնորհիվ առաջին անգամ իմացա, թե իզնասիլովածը, բեռեմեննայան ու էլի մի քանի բաներ ինչ են նշանակում![]()
I may be paranoid but no android!
Իսկ ես՝ թե ինչ ա նշանակում գեյ)))
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
kyahi (31.07.2010)
Էրեխեք, էս ինչ մանրամասն եք հիշում, ինձ բացել աԵս ձեզանից մեծ էի էդ ժամանակ, բայց էդքան լավ չեմ հիշում։ Ես էլ էի նայում, մի հատ դեբիլ հարևանի աղջիկ ունեինք, մեկ–մեկ իրեն ասում էի էրեկ ինչ եղա՞վ, եթե նայած չէի լինում, ու սա սկսում էր 40րոպե պատմել, եթե սերիան 40 րոպե էր տևել։ Ու սենց. տղեն եկավ, աղջիկը գնաց, տղեն ասեց, աղջիկը պատասխանեց, ու էդ ընթացքում, պետք ա գլխի ընկնեիր, թե տվյալ պահին տղեն ով ա, աղջիկը ով։ Ախպերս գժվում, հիստերիայի մեջ էր ընկնում, որ ես դրան ասում էի պատմի, ճիշտն ասած կեսից ես էլ էի փոշմանում, բայց արդեն ուշ էր լինում։ Էդ աղջիկը որ ամուսնացավ, ամենաշատը ախպերս էր ուրախացել, որ էլ կինո չի լսելու իրա կատարմամբ
Ես էլ ամենաշատը Մեյսոնին էի սիրում, շատ սիրուն էր, էն որ հիշողությունը կորցրել էր իբր, կայֆ քանթրի էր երգում, էդ ա լավ տպավորվել, դրանից հետո վաբշե սիրեցի
Մեկ էլ Տեդին էի սիրում, լավն էր։ Մեկ էլ էն առաջին Կելիին, որ ֆորեստ Գամպի մեջ էլ ա խաղում։ Մեկ էլ էն ժամանակ իմ համար շատ հավես էր, նայում ու նախանձում էի, որ մեզ մոտ էլ տենց լինի, որ Սիսին միլիոնատեր էր, բայց իրա էրեխեքը իրենց սեփական ռեստորանում մատուցող էին աշխատում։
![]()
When life gives you lemons, make lemonade
Իսկ մեր սև ու սպիտակ լամպերով հեռուստացույցը ինչ-որ խնդիր ուներ Սանտա Բարբարան ցուցադրող ալիքը բռնելու հետ, դրա համար էլ չէինք նայում: Բախտներս բերել էր էլի: Մի քանի սերիաներ հարևանների տանը նայել եմ, ինչ-որ էնքան երկար կինո էր, որ դերասանները մեռնում եին ու փոփոխվում: Արդյունքում առաջին սերիայում նույն հերոսի փոխարեն 1254-րդ սերիայում նույնիսկ ուրիշ սեռի դերասան կարելի էր տեսնել:
էսպես չի մնա
Rhayader (31.07.2010)
Վայ, էդ տարիների իմ ամենասիրած սերիալն էր։ Ես էլ եմ սկզբից նայել։ Մինչև վերջ չէ, բայց մի 7-8 տարի նայել եմ։Ուղղակի վերջերում մի պահ սկսել էին ցերեկները ցույց տալ, ես էլ ուսանող էի, չէի կարող նայել էդ ժամերին, համ էլ արդեն լսել էի, որ վերջում Իդենը մեռնում ա, ու նայելու ցանկությունս կորել էր. ես էդ դարդին հաստատ չէի դիմանա...
Բայց դե պետք ա փաստեմ, որ սերիալը շռայլորեն ընդգրկում ա մանկությանս մի մասն ու ամբողջ պատանեկությունս։
![]()
Ուրեմն ասեմ. հիշում եմ սերիալի համարյա բոլոր հերոսներին՝ անուն–ազգանուններով, ազգակցական, անձնական և այլ տեսակի բոլոր կապերով, մութ անցյալներով ու պայծառ կամ ոչ այնքան ապագաներով։Նենց որ ով ինչ հարց ունի, տվեք, ամենայն հավանականությամբ կկարողանամ պատասխանել
։ Ես նույնիսկ մի հատ տետր էի պահում էդ ժամանակ, որի մեջ ցուցակագրում էի սերիալների բոլոր հերոսներին անուն–ազգանուններով, հնարավորության դեպքում՝ նաև դերասանների, սցենարի հեղինակների ու ռեժիսորների անուններով
։ Ի դեպ, «Սանտա Բարբարայի» հերոսների ցուցակը մի քանի հարյուր անունից էր բաղկացած։
Էդ կարծեմ Իդենն ու Կրուզը չէին. Կելլին ու Ջեֆրին էին (լուսաբանում. Կելլին Իդենի քույրն էր, Սիսիի դուստրը, իսկ Ջեֆրին, ինչպես հետո պարզվեց, Մեյսոնի եղբայրն էր, բայց ոչ Սիսիից, այլ ուրիշից, ուղղակի մայրն էր ընդհանուր, մայրն էլ Պամելան էր՝ Սիսիի նախկին կանանցից մեկը), որոնց վրա ինչ–որ գիտնական էքսպերիմենտներ էր անում։ Կելլին էդ ժամանակ փախած էր, որովհետև մեղադրանք կար վրան, ու էդ փախուստի արկածների մեջ հանդիպել էր Ջեֆրիին, ու հետո միասին հայտնվել էին էդ գիտնականի մոտ։
Մեյսոնը շատերի սիրելի հերոսն էր։ Համենայնդեպս, իմ իմացած բոլոր մարդիկ, ովքեր էդ սերիալը նայում էին, Մեյսոնին էին սիրում։ Իսկ ես Իդենին ու Կրուզին էի սիրում միշտ, նաև Տեդին ու Ջուլիային։
Բայց Մեյսոնի դերասանը հետո փոխվեց, առաջինը շատ ավելի հաջող էր, բայց երկրորդին էլ ընտելացանք, «ուտվում էր», ոչինչ, ի տարբերություն այլ կերպարների փոխված դերասանների, որոնցից շատերին տենց էլ չհամակերպվեցի...
Ես դրան հեչ չէի սիրում։ Ինձ համար հեչ էլ հմայիչ չէր, բա որ Իդենին էլ Կրուզից խլեց մի պահ, լրիվ աչքիս գրողը դառավ։ Բայց իրան շատ աղջիկներ էին սիրում, հիշում եմ։ Իրա՝ սերիալում հայտնվելու շրջանում մեր ինստիտուտի լսարաններից մեկի նստարանի վրա մի օր նույնիսկ սենց մի գրություն գտա. Robert Bar, I am crazy about you։
![]()
Դրանք դեմք էին. կինոյի ամենազվարճալի ու հնարամիտ կերպարները, իհարկե, նաև խարդախ։ Բայց ահագին համուհոտ էին տալիս սերիալին։ Իրար էլ լավ սազում էին, ափսոս, նրանց համակեցությունը երկար չտևեց։
Վայ, լսի, ես էլ եմ изнасиловать բառը «Սանտա Բարբարայի» շնորհիվ իմացելԻ դեպ Սանտա-Բարբարայի շնորհիվ առաջին անգամ իմացա, թե իզնասիլովածը, բեռեմեննայան ու էլի մի քանի բաներ ինչ են նշանակում։ Նույնիսկ կարող եմ ասել, թե կոնկրետ ում էին изнасиловать արել, երբ առաջին անգամ լսեցի էդ բառը
։ Մի հատ Կրիստի կար, որը քույրն էր Մերիի, որն էլ монашка էր, ու որին սիրում էր Մեյսոնը։ Էդ Կրիստիին բռնաբարել էր իր сводный брат Ստիվը (сводный բառն էլ էդտեղ լսեցի առաջին անգամ) ու սպառնացել էր, որ եթե խոստովանի, որ ինքն ա բռնաբարել, կսպանի Կրիստիին, ու ստիպել էր, որ մեղքը գցի խեղճ Տեդի վրա։ Ու տենց երկար ժամանակ Տեդը մեղադրյալ էր, մինչև բացահայտվեց իրականությունը ու Ստիվին բռնեցին
։ Բայց քանի որ էդ Ստիվը Կրիստիին առանձնակի դաժանությամբ էր բռնաբարել, նաև ծեծելով ու լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելով, ես էդ ժամանակ սկզբում կարծել էի, թե изнасиловать նշանակում ա դաժանորեն ծեծել
![]()
։
Հա, էն էր, չէ՞, որ, Մեյսոնն էդ շրջանում իբր անձի երկատում ուներ՝ раздвоение личности։ Ի դեպ, էդ երևույթի մասին էլ եմ առաջին անգամ «Սանտա Բարբարայից» իմացել։ Ու Մեյսոնը մեկ Սաննի էր դառնում, մեկ Մեյսոն, չէ՞։
։
Ի դեպ, սերիալի սցենարի հեղինակներն էին Բրիջիտ Դոբսոն ու Ջերոմ Դոբսոն ամուսինները։ Ու խոսակցություններ էին պտտվում, որ մարդ ու կնիկ ամեն գիշեր քնում, մի երազ են տեսնում, հետո վեր են կենում ու գրի առնում՝ «Սանտա Բարբարայի» հերթական սերիայի տեսքով։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.07.2010, 19:22:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ