Ապեր, մինչև Փոթի բեռը գալիս է փոխադրող ընկերության անունով՝ տրանզիտ։ Փոթիում փոխադրող ընկերությունը բեռը ստանում է և անվանափոխելով ստացողին ուղարկում Հայաստան՝ ստացողն է մաքսազերծումը կատարում։
Բնականաբար, Փոթիում ստանալուց ու անվանափոխելուց հետո փոխադրող ընկերությունը բեռը կարող է հանձնել անմիջապես ստացողին։ Քանի որ էդ կոնտեյների պարունակության բոլոր տերերը համաձայն են և ներկա են լինելու, ապա որևէ խնդիր չպիտի լինի։
Կարճ ասած՝ քանի դեռ բեռը փոխադրող ընկերության տրամադրության տակ է միշտ էլ կարող է հանձնել պատվիրատուին։ Երկու բացառությամբ՝ կոնտեյների պարունակության բոլոր տերերը պիտի ներկա լինեն բացման ժամանակ, ՀՀ սահմանից ներս իրավունք չունեն բացելու և մեքենան հանելու, քանի դեռ մաքսային զննում չի անցել։ Կարծում եմ հենց այս պատճառներով էլ քեզ չեն թողել Գյումրիում կոնտեյներ բացես։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (27.08.2019)
Էս հարցում մեր կառավարության "տյոմնի" խաղալը հեչ սրտովս չի:
Բայց ֆիննախից արդեն ֆացեբոկյան նորություններ կան.
Նախարարության պաշտոնական կայքում ոչ մի նյութ չգտա, բայց հենց սկզբնաղբյուրը լավ բաներ չի ասում:
Ընդ որում ոչ միայն մեքենաների պահով:
Ըստ էդ նյութերի, օրինակ 2016թ. արտադրության 1.5լ աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող մեքենան 2020թ.-ին ներմուծելու դեպքում անհրաժեշտ է վճարել 2.5 x 1500=3750 Եվրո
Ի դեպ, ով կասի, ինչ կապ ունի Եվրոն ԵՏՄ-ի հետ???
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ժողովուրդ, ինչ որ մեկդ տեղյա՞կ եք եթե կոնկրետ մեդելը ՊԵԿ–ի սայթում չկա, ո՞նց կարող ենք մաքսազերծման գինը իմանալ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ