Ինձ հետաքրքրում է ներկրված մեքենայի մաքսային արժեքի հաշվման մեխանիզմը։ Առցանց որևէ հարթակ չկա ոնց որ թե հաշվելու։
Ինձ հետաքրքրում է ներկրված մեքենայի մաքսային արժեքի հաշվման մեխանիզմը։ Առցանց որևէ հարթակ չկա ոնց որ թե հաշվելու։
John (17.01.2017)
Էս պահին չէ, նախ ճամփեքը հոռի ա, հետո հետտոնական հլը փողը չի կայունացել, հետո էս պահին թանկա, հետո ամենալավ վախտը մարտ-ապրիլ, ըստ սեփական ստատիստիկայի, ամեն դեպքում ճապոնացիք էդ վախտ են զեղչ անում շատը։
Եթե սովետական չես առնելու, ուրեմ սպասելը ճիշտ ա։
Մաքսատուրք չկա, վերաձևակերպում ես անելու ու վերջ, բայց հաշվի առ, որբՌուսաստանից արդեն մաքսազերծված ես առնելու, ինչը նախատեսում ա, որ սովորականից թանկ ա լինելու
Ինձ ավելի շատ էն ա հուզում, որ կոնկրետ իմանամ ի վերջո ինչքա՞ն ա կազմելու վերջնական գինը սաղ փաստաթղթաբանությունից հետո։ Ասենք Ճապոնիայից կամ Եվրոպայից պատվիրելը կարծում եմ ավելի ձեռնտու է, բայց էդ դեպքում, որ չգիտեմ թե ինչքան կարժենա մաքսազերծումը՝ չեմ ուզում ավելորդ ռիսկի դիմել )
John (17.01.2017)
Ես մի քանի օր առաջ եմ կատարել մեքենայի մաքսազերծումը եւ այնտեղ հաշվի չեն առնվում, թե դու ինչ գին ես տվել մեքենային, միանգամից կատարում են գնահատում, որի ժամանակ հաշվի են առնում մեքենայի շարժիչի հզորությունը եւ մեքենայի արտադրման տարեթիվը։
Ուշադիր եղեք նաեւ այն տվյալներին, որը գրվում են փաստաթղթի մեջ մեքենան ներկրելիս։ Իմ փաստաթղթիս մեջ ամեն ինչ նորմալ գրված էր բացի հասցեից, որը նկատել եմ միայն մի քանի օր հետո, այն չէր համապատասխանում ոչ իմ եւ ոչ էլ վարորդի հասցեի հետ, ինչը առաջացնում է խնդիր մաքսազերծման ժամանակ։
Լավ կլինի, որ առավոտ շուտ լինեք այնտեղ։
Վերջին խմբագրող՝ Rammstein: 13.03.2017, 20:16: Պատճառ: Տրանսլիտ
Բարև բոլորին. Որ խնդրեմ որևէ մեկը սեփական փորձից կամ թեկուզ եթե ոչ սեփական գոնե հաստատ ունեցած ինֆորմացիայից ելնելով կարա ասի mitsubishi pajero pinin io 2004-2006 1.8լ մեքենայի մաքսազերծումը ինչ կարժենա
Վերջին խմբագրող՝ Գնել9193: 06.04.2017, 04:14:
Բարև Ձեզ։
Մարդ կա, ով տեղյակ է, թե 2020 թվականի հունվարի 1-ից ինչպես է հաշվարկվելու Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից (ոչ ԵԱՏՄ) ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների չափը?
Մեկ հարց ևս։
Եթե ավտոմեքենան ԱՄՆ-ից պատվիրվում է ոչ թե Հայաստան, այլ Վրաստան (Փոթի), արդյոք Փոթիի բեռը (կոնտեյները) ավելի շուտ կբացվի, քան կգա Հայաստան?
Շնորհակալություն։
Varzor (25.08.2019)
Ապ, էդ առաջին հարցն ինձ էլ է հետաքրքրում` մեքենան երեկ եմ գնել աճուրդից
Երկրորդ հարցիդ համար մի փոքր տեղեկատվություն տամ.
Անկախ նրանց, թե մեքենան ԱՄՆ-ից մինչը Հայաստան է առաքվում, թե մինչև Փոթի, միևնույն է կոնտեյները սկզբից Փոթի է գալիս: Փոթիում բեռը նոր ամրագրվում է ստացողին (տիրոջը` ով որ պիտի մեքենան սահմանից ներս մտցնի): Էդ նշանակում է, որ Փոթիում կարելի է մեքենան ստանալ ու մեկ օրում հասցնել ՀՀ, իսկ Երևան եկող կոնտեյները կարող է մի քանի օր, նույնիսկ մեկ շաբաթ և ավելի ուշ հասնել ՀՀ: Համ էլ մինչև ՀՀ փոխադրումը նաև լրացուցիչ ծախս է:
Բայց է Փոթիում կոնտեյները բացելը որոշակի ռիսկեր ունի: Դեպքեր են եղել, որ մեքենայի վրայից ինչ պետք է եղել հանել տարել են:
Ամեն դեպքում, մեքենայի բեռնափոխադրումը կազմակերպողի հետ կարելի էպայմանավորվել, որ ասենք եթե կոնտեյները Փոթի է հասնում Դեկտեմբերի 25-ին, ապա ռիսկը փակելու համար կարելի է գնալ Փոթի և հենց էնտեղ մեքենան վերցնել` չսպասել ՀՀ տեղափոխմանը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Vaio (25.08.2019)
Կարողա @Lion-ին խնդրենք, լուսավորի մեզ?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եղբայր, նեղ մասնագիտական խնդիր է ոչ իմ ոլորտից - ավելի լավ է չմեկնաբանեմ, որ ենթադրական աբներ չասեմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Փոխադրողը ասումա, որ կոնտեյների մեջ գտնվող բոլոր ավտոմեքենաների տերերը պետքա համաձայն լինեն, որպեսզի Փոթիում բացենք։
Եթե նույնիսկ մեկը համաձայն չեղավ` չենք կարա Փոթիում բացենք։
Հենց վտանգը էտա, որ կարողա դեկտեմբերի վերջ գա Վրաստան ու Վրաստանում ձգձգվելու պատճառով Հայաստան գա արդեն 2020 թվականին։
Իսկ ինչ կարծիք կա, եթե դեկտեմբերին Փոթիում լիքը հայկական կոնտեյներներ լինեն, կարողա ՀՀ կառավարությունը էտ հարցով դիմի Վրաստանի կառավարությանը, որպեսզի հայկական բեռները շուտ թողեն ուղարկվի Հայաստան։
Քեզ սխալ ինֆո են տվել։ Մեքենան եկավ Փոթի պիտի սպասես, որպեսզի այն նավից դուրս հանվի ու նոր կարող ես այն ստանալ։ Էս պահին հերթերի պատճառով էդ պրոցեսը տևում է 20-30 օր կամ ավելի շատ։ Իսկ փակ կանտերով շատ ավելի արագ է, չգիտեմ ինչու են փակ կանտերին առավելություն տալիս, բայց փաստացի այդպես է։ Ուրեմն օգոստոսի 4 ին իմ 2 մեքենաները հասան փոթի, մեկը բացով, իսկ մյուսը փակով։ Փակը 12 օր առաջ մտավ Երևան, իսկ էն մեկը մի ժամ առաջ եմ ստացել։
Դեկտեմբերին ավելի մեծ հերթեր են լինելու ու ավելորդ ռիսկից խուսափելու համար ճիշտ կանեք փակ կանտերով բերել տաք։
Vaio (25.08.2019)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ