User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Հայաստանի պատմական արժեքները

  1. #1
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանի պատմական արժեքները

    Խնդրում եմ տեղադրել այստեղ Հայաստանում գտնվող զանազան կոթողների նկարները: Ցանկալի է նաև տվյալ կոթողի վերաբերյալ որոշակի տեղեկություն գրել, եթե իհարկե գիտեք:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (31.07.2010), Tig (04.08.2010)

  3. #2
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոբայր
    Այն գտվում է Լոռվա մարզում: Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագրական հիշատակություններից երեւում է, որ Քոբայրը որպես մենաստան XIII դարի կեսերին արդեն կազմավորված ու հռչակված է եղել: Ստույգ ստեղծման ժամանակը անհայտ է: Անվան ծագումը կապվում է այր /վրաց. քոբ/ բառի հետ: XII դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի /վրացադավան/: Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը: Հուշարձանի փոքր մասն է, որ շատ թե քիչ ամբողջական տեսք ունի. Գերակշիռ մասից պահպանվել են միայն պատերը /ողջ բարձրությամբ կամ մասնակիորեն/: Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ` Գիորգին, Մխարգրձելը, հոգեւոր եւ աշխարհիկ նշանավոր գործիչներ:
    Այժմ այն վերանորոգված է:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Sagittarius (30.07.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  5. #3
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մենք գնացել էինք Քոբայր դեռ կատարվում էին վերանորոգման աշխատանքններ և շրջակայքից հավաքում էին բոլոր այն քարերը որոնք նախկինում պատկանում էին այս կառուցին:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  7. #4
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինության միջից դիտելով այդ առհելի ժայռին զգում ես բնության զորությունը: Ժայռի վրա կա քարայր, որից էլ նա կոչվել է Քոբայր:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Hayazn (31.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հալիձորի բերդ

    Հալիձորի բերդը գտնվում է Կապանի մոտակայքում։ Կառուցվել է XVIIդ. սռաջին կեսին։ XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Գտնվում է Ողջի գետի ափին։ Պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև։ Միակ, կլոր բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։ Ամրոցի անսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցված անմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով։ Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի երկու կողմերում՝ զույգ ավանդատներ։ Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից թաղածածկ երկհարկ շինությունները գավթի դեր են կատարել, իսկ տանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն։ Հալիձորի բերդի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքական բանակի պաշարմանը։
    Հալիձորի բերդում շատ անգամ եմ եղել: Վերջին տարիներին էլ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ու այն բավականաչափ գեղեցիկ տեսքի է բերվել:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nnn (30.07.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  11. #6
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոռոմայր վանքային համալիր - սուրբ Նշան
    Հոռոմայր վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։
    Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ.-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ.-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ.-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ.), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ.) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIIIդ. խաչքարերով ու տապանաքարերով:
    Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  13. #7
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ընթերցողներ, եթե ձեզ վիճակվի այցելել ս. Նշան, խնդրում եմ ձեր Հետքերը /ցանկացած բնույթի/ չթողնել, քանի որ դա մեղք է մեր ներկայի, անցյալի և ապագայի հանդեպ: Հիշեք որ ձեզնից հետո դեռ շատերն են ցանկանալու հիանալ այդ հրաշքով /և ոչ թե ձեր հետքերով/: Այդ պատճառով ես շատ ու շատ նկարներ չեմ ներբեռնում, որպիսի դուք հիանաք այդ կոթողով և ոչ զզվեք:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.09.2010), Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  15. #8
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճգնավոր
    Ցավոք սրտի դեռ տեղեկություն չունեմ այս կառույցի մասին: կարող եմ ասել որ այն համեմատաբար լավ է պահպանվել, գտնվում է Լոռու մարզում, պատերի մեջ առկա են բազմաթիվ խաչքարեր:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  17. #9
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղից բացվում է չքնաղ տեսարան
    Կցված նկարներ Կցված նկարներ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  19. #10
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեդվի

    Հրաշալի է Սեդվին, հատկապես աշնանը
    Ստույգ տեղեկություններ կրկին չունեմ
    Կցված նկարներ Կցված նկարներ

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (31.07.2010), Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Nadine (03.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  21. #11
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բգավոր

    Այս կառույցը կրկին վերանորոգվում է:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (31.07.2010), Monk (01.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  23. #12
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսով եմ եվրոռեմոնտ չեն անում և վեանորոգումից հետո կպահպանվի Բգավանքի տեսք:
    Դռնիկը լավն է չէ
    Կցված նկարներ Կցված նկարներ

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (30.07.2010), Monk (01.08.2010), Nadine (03.08.2010), Tig (04.08.2010), Անամնիսիս (30.07.2010)

  25. #13
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստորև եղած նկարներում պատկերված է ադրբեջանցիների կողմից կառուցված Ծարի դպրոցը, որի շինարարության ժամանակ օգտագործվել են խաչքարեր, հայկական եկեղեցիների քարեր: Ծարը, որ ներկայիս ազատագրված տարածքների Քարվաճառի շրջանում է, Դոփյան իշխանների երբեմնի նստավայրն է եղել:








  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.08.2010), Անամնիսիս (03.08.2010), Ռուֆուս (03.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 56
    Վերջինը: 21.06.2014, 16:48
  2. Պատմական Հայաստանի քարտեզներ
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 68
    Վերջինը: 23.06.2012, 16:39
  3. Գրառումներ: 42
    Վերջինը: 19.03.2010, 01:11
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Պատմական իրադարձություն
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 17.04.2008, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •